Արմինֆո. Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում ձեռք է բերվել լուրջ առաջընթաց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը` մայիսի 25 -ին «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 27-րդ նիստի հարթակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Այսօր մեր հարաբերությունների հիմնական շեշտադրումը կառտրավում է համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի դրույթների իրագործմանը: Գիտեք, որ այս տարվա հունիսին մենք արդեն ձեռնամուխ ենք լինում փաստաթղթի ժամանակավոր իրագործմանը, որը մեզ հնարավորություն է ընձեռում կյանքի կոչելու այդ համաձայնագիրը՚, - ասել է Մնացականյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրն արդեն վավերացրել են Հայաստանի, ինչպես նաև ԵՄ անդամ Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի խորհրդարանները: