Արմինֆո. «Ես հրաժարվում եմ իմ մանդատից և մնում եմ Երևանի ավագանու խորհրդում՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Այդուհանդերձ, Սիմոնյանը մասնակցել է խորհրդարանի իր առաջին նիստին:
Հավելենք, որ մայիսի 23-ին ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հաղորդել է, որ Ալեն Սիմոնյանը դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու մասին: Գործող օրենսդրիության համաձայն, եթե մեկ շաբաթվա ընթացքում նա դիմումը հետ չվերցնի, այն կճանաչվի ուժի մեջ մտած:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիմոնյանը նշել էր, թե չի բացառում իր` Երևանի քաղաքապետ ընտրվելու հնարավորությունը, և, եթե կուսակցությունը համապատասխան որոշում կայացնի, ինքըհ կենթարկվի դրան: