Արմինֆո.Երևանն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն և խոհեմություն, որպեսզի խուսափեն իրավիճակի հետագա վատթարացումից: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարելի է լուծել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ: