Արմինֆո. Եթե իշխանություններն ու ընդդիմությունը կարողանան արդյունավետ փոխգործակցություն հաստատել ի բարօրություն երկրի, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը վերանում է: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Գևորգ Կոստանյանը:
Նա նաև ընդգծել է, որ եթե Նիկոլ Փաշինյանի կառավարության և ԱԺ հանրապետական մեծամասնության միջև սկսկվի հակազդեցություն, ապա կառաջանա վաղաժամկետ ընտրությունների անհրաժեշտություն: Ընդ որում, հանրապետականը համոզմունք է հայտնել, որ կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև հակասություններ չեն ծագի, քանի որ իշխանության երկու ճյուղերը պետք է գործեն «հանուն գաղափարի՚:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում չի բացառել 2018 թվականին վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: