Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել մի շարք պաշտոնյաների զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, Անդրեյ Սիմոնյանն իր դիմումի հիման վրա ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։ Շահեն Ավագյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Արման Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։