Արմինֆո. ԵՄ անդամ պետությունների և «Արևելյան գործընկերության՚ վեց երկրների ներկայացուցիչները կողմնորոշվել են 2018 թվականի գերակայությունների առնչությամբ:
Բրյուսելում ԵՄ անդամ պետությունների և Արևելյան գործընկերության վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման նպատակը նախորդ տարվա նոյեմբերին ԱԳ գագաթնաժողովի ընթացքում ստանձնած պարտավորությունների կատարումն էր և 2018 թվականի գերակայությունների սահմանումը:
ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերի գծով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպման բացմանը հայտարարել է, որ այսօր պաշտոնապես ստեղծվում է նոր կառույց ԱԳ համար: «Այժմ ամենագլխավորը ծրագրին նոր լիցք հաղորդելն է և վերահաստատել մեր համատեղ հավատարմությունը բարեփոխումներին գործընկեր երկրներում: Ավելի կարճ` մենք մտադիր ենք ամրապնդել մեր տնտեսությունները՚, - ասել է Հանը և այդ համատեքստում հավելել, որ արդյունքները պետք է տեսանելի լինեն առաջիկա աշնանն «Արևելյան գոծընկերության և ԵՄ նախարարների հանդիպումների նախաշեմին:
Ծրագրի համաձայն, ԵՄ և ԱԳ ներկաայցուցիչները պետք էհանդիպեն հատուկ հարթակներում, որոնք նվիրված կլիեն որոշակի բնագավառների և բարեփոխումների` տնտեսությանը, կառավարմանը, տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին և կլիմային, ինչպես նաև սոցիալական հարցերին: Բանակցություններին կմասնակցեն ոչ միայն ԵՄ և ծրագրի մասնակից երկրների իշխանության մարմինների ներկայացուցիչներ, այլև ոչ կառավարական կազմակերպություններ, ընկերություններ, միջազգային ֆինանսական հաստատություններ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: