Արմինֆո.Հայաստանի կառավարման խորհրդարանական ձևի անցումից հետո խորհրդարանական դիվանագիտությունը միակողմանի երթևեկությամբ նեղ փողոցից պետք է վերածվի բազմակողմանի երթևեկությամբ լայն պողոտայի:
ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արմեն Աշոտյանը: Նա ընդգծել է արտաքին քաղաքականության այն գերակայությունները, որոնց պետք է ուշադրություն դարձնեն ժողովրդի ընտրյալները` կառավարման խորհրդարանական ձևի անցումից հետո: «Նախ, մենք պետք է ակտիվացնենք մեր գործունեությունն ասիական ուղղությամբ, այստեղ մեծ ներուժ կա, անհրաժեշտ է նաև նախանշել իսլամական աշխարհի հետ համագործակցության նոր վեկտորներ՚, - նշել է Աշոտյանը:
Նրա ասելով, լիովին չի օգտագործվում տարբեր երկրների հետ բարեկամության խորհրդարանական խմբերի ներուժը: Աշոտյանը նաև ընդգծել է ԵՄ երկրների հետ մշտական կապի առկայության անհրաժեշտությունը` նրանց կողմից Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերույթյան շուրջ համաձայնագրի շուտափույթ վավերացման համար: Նա ընդգծել է Սփյուռքի հետ համագործակցության ակտիվացման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նրա լոբբիստական գործունեությանը նոր ռակուրս հաղորդելու` Արցախի միջազգային ճանաչման հասնելու անհրաժեշտությունը: