Արմինֆո. Պաշտոնական Երևանը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը,որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ մեկ փաստաթղթով չի լուծվի:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն ԱրմԻնֆո-ի խնդրանքին՝ մեկնաբանել Լավրովի այդ հայտարարությունը, հաշվի առնելով, որ Հայաստանը միշտ պնդել է հարցի փաթեթային լուծում,մասնավորապես, հայտարարել է.
«Խոսքը վերաբերում է փաթեթային կարգավորման մասին՝ փուլային իրականացմամբ, ինչի մասին բազմիցս հայտարարել են համանախագահները և հայկական կողմը»:
Նշենք, որ հունվարի 15-ին մամուլի ասուլիսի ժամանակ Լավրով հայտարարել է, որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ մեկ փաստաթղթով չի լուծվի: «Այդ խնդիրը մեկ փաստաթղթով չես լուծի:Անհրաժեշտ է փուլային մոտեցում, որը կարտացոլի պայմանավորվածությունն այն մասին, ինչ հնարավոր է հիմա և կորոշի աշխատանքի ուղիներն այն հարցերի շուրջ, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկումներ՝ հանուն վերջնական կարգավորման ձեռքբերման, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կողմերն են որոշողը»,-ասել է Լավրովը: