Arminfo.info



 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017 18:25
Դավիթ Ստեփանյան

Մանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներով

Մանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներով

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է հայ հասարակության, իշխող ընտրախավերի վիճակի, ներհայաստանյան իրողությունների, հայկական պետությունների ներքաղաքական կյանքի վրա արցախյան հակամարտության պրոյեկցման մասին: Մեկնաբանում և կիսվում է աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գլոբալ գործընթացների էության առնչությամբ իր տեսակետով:

 

Ի՞նչն է Ձեզ համար առավել հատկանշական հայ հասարակության ներկայիս վիճակում: Ի՞նչ առանձնահատկություն, վարքագիծ կառանձնացնեիք,  ինչի՞ ենք հանգել և ու՞ր ենք գնում:

 

Հայաստանում 25 տարի անկախությունից հետո վերջապես պարզություն է առաջացել մեր երկրում քաղաքականության դերի առնչությամբ: Մարդկանց մոտ, գործնականում, հարցեր չեն մնացել, ինչի առավել ակնհայտ վկայությունը հանգիստ հետընտրական իրավիճակն է` վերջին խորհրդարանական ընտրություններից հետո: Մեր մարդիկ սկսել են հասկանալ, թե ով ով է, ով ինչով է զբաղվում, ինչ է քաղաքականությունը Հայաստանում, և այդ ինչ կուսակցություններ են: Ահա «Ելք՚ ընդդիմադիր կուսակցությունը հայտնվեց  խորհրդարանում, և նրան անմիջապես մեղադրեցին իշխանությանը սպասարկելու համար: Հենց այդ  պարզությունն է հանգեցրել հայ հասարակության քաղաքական ակտիվության սրության մարման: 25 տարվա ընթացքում մարդիկ աստիճանաբար գիտակցել են, որ իրենք զբաղվում են դատարկաբանությամբ, և այժմ, պարզապես, չեն ցանկանում այլևս դրանով զբաղվել: Այլևս չի լինի վերադարձ դեպի փակ շղթա, ընտրություններ-բողոքի ակցիաներ - ընտրություններ ցիկլին: Իսկ հասարակական շարժումները չեն փոխակերպվել որակապես ինչ-որ այլ բանի: Ինչ-որ մեկը մտել է քաղաքականություն, ինչից հետո նրա նկատմամբ հետաքրքրությունն ակնթարթորեն չքացել է, իսկ մյուսները կորցրել են հետաքրքրությունը դրա նկատմամբ: Այլ խոսքով ասած` «բոլորի համար ամեն ինչ պարզ է դարձել՚,  և այստեղ միտքը, անշուշտ, գնացել է հեռու` տասնամյակների լճացումից:

 

Այսօրվա հետ կապված հասկանալի է, իսկ ինչպիսի՞ն է Ձեր կողմից հիշատակված՝ ներհայաստանյան իրողությունների բյուրեղացման հավանական տրամաբանական շարունակությունը:

 

Որպես «կամ`կամ՚ ոգով կյանքի մասին պատկերացումների կողմնակից` ասեմ, որ քաղաքականութունն, ի տարբերություն քաղաքագիտության,  գնահատում եմ բացառապես որպես փաստ: Ուստի պետք չէ ասել, թե այսօր այն չկա, իսկ վաղը, հանկարծ, կհայտնվի: Դեղատոմսեր կան, սակայն դրանք չափազանց դաժան են, քանզի առնչվում են հենց  «կամ` կամին՚, այլ ճանապարհ չկա: Կամ` մենք կարող ենք, վերջապես, գիտակցել առկա իրողությունները, ինչը կհանգեցնի քաղաքականության ի հայտ գալուն: Եթե դա չարվի, այսօր Հայաստանում դիտվող վիճակը կարող է շարունակվել տասնամյակներ:

Մարդկանց նորանոր հոսքեր են արտագաղթում Հայաստանից` ձգտելով հրաժեշտ տալ այն իրականությանը, որն իրենց համար դարձել է, պարզապես, անհետաքրքիր:

 

Արդյո՞ք ներկա միգրացիան գնահատում եք որպես արձագանք Հայաստանում առկա գործընթացների էության վերջնական ընկալմանը քաղաքացիների շրջանում:

 

Կարծում եմ՝ այո: Միգրացիան պայմանավորում է, առաջին հերթին, իրավիճակի պարզության գիտակցմամբ, 1991 թվականից ի վեր Հայաստանում մղված  քաղաքական պայքարի անիմաստության ըմբռնմամբ: Վերջերս Մարտունիի գյուղերով անցնելիս ես տեսա  երևանյան սուպերմարկետների նման մեծ սուպերմարկետներ, վիթխարի առանձնատներ և այլն, ինչն ինձ բավականին զարմացրեց: Հետագայում իմացա, որ այդ, այսպես կոչված, «Պուտինկու՚ թաղամասը կառուցել են տեղի գաստրաբայտերները: Պարզվեց, որ ավանը ֆանտոմ է, որտեղ ոչ ոք չի ապրում: Կարծում եմ` դա ոչ այլ ինչ է, քան մարդկանց կողմից սեփական կյանքի ձևավորման նոր ուղիների որոնման արդյունք: Այդ մարդիկ իրենք չգիտե, թե ինչու են կառուցել այդ ապարանքները: Այսինքն, մենք գործ ունենք իռացիոնալիզմի ակնհայտ դրսևորման, մարդկանց կողմից տխուր իրականության գիտակցման  հետ: Այդ տները հարկավոր չեն այդ մարդկանց, սակայն նրանք իրագործում են իրենց մանկական երազանքները, գիտակցելով, որ իրենց կյանքը միայն դրանում է:  

 

Ներհայաստանյան կյանքում ղարաբաղյան հակամարտության նկատմամբ վերաբերմունքը նույնպե՞ս  իռացիոնալիզմի դրսևորում է:

 

2016 թվականի ղարաբաղյան պատերազմը շատ բանով մեզ սկսեց դուրս բերել քսանամյա նինջի վիճակից` մարդկանց շրջանում առաջացնելով ռացիոնալիզմի փայլատակումներ:

Մարդիկ սկսել են զանգվածաբար քննարկել անվտանգության խնդիրները, բանակցությունները, սեփկաան բանակի խնդիրները: Մինչև 2016 թվ ականի ապրիլն այդ խնդիրներն ինչ-որ մեկի հետաքրքրու՞մ էին: Դրանք ուրիշի խնդիրներ էին, ուրիշի պատերազմ: Հասարակությունը հասունացավ, վերջապես, գիտակցելով անվտանգության ոլորտի իր գնահատականի ողջ իռացիոնալիզմն ու տեսնելով իրականությունը:

 

Արցախյան 5 շրջանները հանձնելու մասին լուրերը չեն դադարում: Արդյո՞ք դրանք իրականացնելու իշխանության մտադրությունը կարող է Հայաստանի ներսում ստեղծել իրավիճակ, երբ իշխանությունը չի իմանա, թե հաջոր քայլը որն է լինելու:

 

Հայաստանում մարդիկ այնքան են հասունացել, որ արդեն հրաշալի գիտակցում են, որ դատարկախոսություն են ոչ միայն տարածքների հանձնման, պատերազմի մասին խոսակցությունները, այլև` Արցախի շուրջ բուն բանակցությունները: Համապատասխանաբար, այդ նորմալ մարդիկ, իսկ աննորմալներ այլևս, գրեթե, չեն մնացել, իրավիճակին նայում են կողքից: Նայում են ու արձագանքում, կառուցելով տներ, որոնցում ոչ ոք չի ապրում, գնելով ավտոմեքենաներ, այդ թվում` այնպիսիք, որոնցով ոչ ոք չի երթևեկում, սակայն տարածքների հանձնման մասին չեն մտածում` գիտակցելով նման հերյուրանքների ողջ ապարդյունությունը: Եվ հենց Արցախի հակամարտությունն է հասարակությանը տանում իռացիոնալիզմից դեպի ռացիոնալիզմ:

 

Ներքին սպառնալիքները պարզեցինք, խոսենք արտաքին վտանգների մասին…

 

Սրընթաց գոբալ քաղաքական փոփոխությունները հավասարաչափ սպառնում են Հայաստանի և տարածաշրջանի ու աշխարհի այլ ժողովուրդների անվտանգությանը:

Ներկայումս մենք ականատես ենք այդ փոփոխությունների հանդեպ բոլորի անզորությանն արաբական, մահմեդական աշխարհում, հետխորհրդային տարածությունում, Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում: Այսօր քաղաքականությունում ոչ ոք և երբեք չի կարող իմանալ, թե ինչ է իրեն սպասվում վաղը: Ստեղծված իրողություններում հանկարծակի բեկում է տեղի ունեցել: Քրդական խնդրի՝ առաջին պլան մղվելն անսպասելիորեն եղբայրներ դարձրեց Թուրքիային, Իրանին և Ռուսաստանին: Ամեն աստծո օր Էրդողանը պնդում է Թուրքիան պառակտելու արտաքին ուժերի մտադրության մասին, ինչը զուտ ճշմարտություն է:

Իսկ Ադրբեջանն այսօր ենթարկվում է Արևմուտքի տոտալ մեկուսացմանը: Եվ առայժմ ոչ ք չի կարող հասկանալ, թե ինչու է Արևմուտքը հանկարծ որոշել մեկուսացնել Ադրբեջանին: Պատճառը կրկին փոփոխվող իրողություններն են: Եվ նման պայմաններում ղարաբաղյան խնդիրը դարձել է խնդիրներից մեկը, ինչի շուրջ կառուցվում են նոր հարաբերություններ:

Ըստ որում, Ղարաբաղը հարաբերությունների համաշխարհային օրակարգից, վաղուց դուրս է մնացել, և այսօր աստիճանաբար դուրս է մղվում նաև Հայաստանը: Արդյունքում ղարաբաղյան խնդիրը միջազգային հարաբերություններում կախված է մնացել՝ որպես բուն երկրից՝ Արցախից կտրված ֆենոմեն: Ըստ որում, այդ խնդիրը գնալով ավելի գլոբալ նշանակություն է ձեռք բերում. ավելի շատ խոշոր համաշխարհային խաղացողներ են սկսում հետաքրքրվել դրանով:

 

Նման իրավիճակը՝ ուղեկցվող միտումների հետ միասին, մարտահրավե՞ր է Արցախի և Հայաստանի համար:

 

Մարտահրավեր է՝ այն առումով, որ երբ քո խնդիրը խաղալիք է դառնում բոլորովին օտար մարդկանց ու խաղացողների ձեռքում, ինքդ ես քաղաքական ընդհատակում հայտնվում:

 

Արցախյան հարցն ընթանում է ցեղասպանության ճանաչման խնդրի ճանապարհով, որը վաղուց վերածվել է Թուրքիայի նկատմամբ ճնշման մեխանիզիմի արտաքին ուժերի ձեռքում…

 

Իհարկե: Եվ մեզ արդեն ոչ ոք և ոչինչ չի հարցնում, քանի որ կարևոր են և հնչում են միանգամայն այլ կարծիքներ:

 

Հայկական քաղաքական միտքը, ըստ երևույթին, ոչ մի կերպ դրան չի արձագանքում:

 

Մեր հասարակության կողմից կատարվածի էության իմաստավորումը հանգեցրեց իշխանավորների հատուկ տեսակի ձևավորման, որին թվաց, թե աշխարհաքաղաքական բոլոր բարդագույն գործընթացներն անհեթեթություն են: Ղեկավարվելով սեփական պատկերացումներով՝ սկսեցին զբաղվել իրենց գործերով, օրինակ՝ հերթական առանձնատները կառուցել: Տեսանք,  թե ինչպես հերթականությամբ իշխանությունից դուրս մնացին խշոր կոռուպցիոներները՝ 2014 թվականին մարզերում և մայրաքաղաում իշխանությունը զավթած բոլոր մականունավորները: Այդ ամենից հետո «չոռնիներին» և «լիսակներին» թվաց, որ իրենց մնում է ընդամենը պատվավոր թոշակի ուղարկել «գենսեկին»: Սակայն, հանկարծ պարզվեց, որ թոշակի ուղարկվեցին իրենք: Այս ամենը լիակատար կտրվածության, հայ քաղաքական գործիչների ակտիվ շերտի կողմից կայացվող իռացիոնալ որոշումների վկայություն է:

 

Արդյո՞ք նման կատեգորիաներով է մտածում «գենսեկը»:

 

Պայմաններում, երբ տարիներ շարունակ մարդուն ամեն ինչ ներվում է, կեղծ համոզմունք է ձևավորվում: Արդյունքում Սերժ Սարգսյանը, հիմնվելով անցյալի փորձի վրա, արդեն 100 տարի առաջ ծրագրում է սեփական իշխանության վերարտադրությունը: Սակայն, առկա գլոբալ իրողություններում այդ պլանավորումն անիմաստ է:

 

Թուրքիայի և գլխավորապես Ադրբեջանի ընտրախավերը նույնչա՞փ կուրացած են: Հարցն ակտուալ է՝ հաշվի առնելով Հայաստանի հետ հարաբերություններում լարվածության փաստը:

 

Նման իրավիճակ է հարևան Թուրքիայում և Ադրբեջանում, քանի որ պատմականորեն այդ ժողովուրդների մոտ ամեն բան ինքնուրույն հաղթահարելու հնարավորության համոզմունք է ձևավորվել: Եվ ահա նախագահների մակարդակով նրանք, որպես մանտրա, պնդում են՝ «սա իմն է», օրինակ՝ Կիպրոսի և Քիրքուքի մասին:  Վերջին հարյուր տարում թուրքերին հաջողվել է միլիոններով ոչնչացնել հարևան ժողովուրդներին, նրանց ոսկորների վրա կառուցել սեփական պետությունը, և այդ ամենի անպատժելիությունն արդեն քաղաքական ավանդույթ է դարձել:

 

Բայց այսօր իրողությունները փոխվել են…

 

Փոխվել են, բայց Բաքուն և Անակարան շարունակում են մտածել նախկին կատեգորիաներով: Մտածում են, ինչպես հայ իշխանավորները՝ միայն տարբեր մասշտաբներով: Առաջիններն առաջնորդվում են սեփական մորթապաշտական շահերով, երկրորդները՝ պետական մասշտաբներով:

 

Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին այդ մտածողության նոր դրսևորո՞ւմ է:

 

Թյուրքական ինտեգրացիան միշտ եղել է նրանց երազանքը: Սակայն, կարծում եմ, մեծ խելքի դեպքում թուրքերն ու ադրբեջանցիները Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին կանցկացնեին Հայաստանից որքան հնարավոր է հեռու՝ գոնե ոչ Ջավաքով: Դա հիմարություն է, քանի որ ինչ-որ մեկը կարող է սեղմեկ կոճակը, և ամեն բան կփլուզվի: Բայց նրանք մտածում են, թե կքշեն թե հայերին, թե վրացիներին, ինչպես, օրինակ, արդեն անում են Աջարիայում: Ստալինյան՝ գլխապտույտ հաջողություններից արտահայտություն լավագույնս արտացոլում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարության ներկայիս վիճակը:

 

XXI դարի իրողություններում սեփական ամենակարողության պատրանքայնությունը գիտակցո՞ւմ են արդյոք ուժի ինչ-որ կենտրոններում: Օրինակ՝ Վաշինգտոնում կամ Լոնդոնում:

 

Այնտեղ, որտեղ գոյություն ունի հաստատուն քաղաքական ապարատ և քաղաքական փորձ, XXI դարի իրողություններում սեփական ամենակարողության պատրանքայնությունը գիտակցվում է: Սակայն, ճգնաժամային իրավիճակների, տասնամյա կայունության խախտման պայմաներում անադեկվատությունը համակում է բացարձակապես բոլորին: Երկրորդ համաշխարհայինից պատերազմից հետո Եվրոպան, բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի, զրկվեց արտաքին լուրջ քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից: Ամբողջական երկրներ դուրս մնացին որոշումներ կայացնելուց, նրանց բոլոր հույսերը դրվեցին ԱՄՆ-ՆԱՏՕ-ի վրա: Այդ պատճառով այսօրվա ձևափոխված իրողություններում որոշումներ կայացնելու փորձ վերջիննես չունեն: Այստեղ ԱՄՆ-ը՝ իր քաղաքական դպրոցով ու փորձով, առաջին պլան է մղվում:

 

Ձեր նկարագրած իրավիճակում ինչպե՞ս է տեղավորվում Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը:

 

Ես կհամեմատեի այն միևնույն թիմի երկու ունիկալ խաղացողների մրցակցության հետ՝ համարելով, որ խնդրի արմատը պետք է փնտրել ամենևին ոչ Ռուսաստանում, այլ՝ առայժմ Չինաստանի և նույնիսկ Ճապոնիայի հետ հարաբերություններում ԱՄՆ ունեցած աշխարհատնտեսական բարդություններում: Այստեղ էլ ամերիկացիներն իրենց բնորոշ թափով ձևավորում են կոալիցիաներ՝ ներքաշելով տասնյակ երկրներ: Բազմիցս առաջարկվել ու առաջարկվում է, ըստ որում՝ բացահայտ կերպով,

փոփոխությունների ուղղությամբ գործընթացների կարգավորման դեր, պատասխանատվություն ստանձնել նաև Ռուսաստանին, ինչը վերջինս չի ցանկանում և չի կարող: Չգիտեմ՝ արդյո՞ք  Ռուսատանը հաղթահարել է սարսափելի բարդույթը Աֆղանստանից իր հեռանալուց հետո: Երկրորդը՝ նման մասշտաբի խնդիր լուծելու տարրական անկարողությունն է: Երկիրն ուղղակի թալանված է, և վերջինիս հիմնական կապիտալները գտնվում են ամերիկացիների գրպանում:  Հետևաբար՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ խնդիրներն անհրաժեշտ  փնտրել նման հարթություններում: Խորացավ քրդական խնդիրը, և անմիջապես Ռուսաստանի «դաստիարակությանը» հանձնեցին Թուրքիային և նույնիսկ Իրանին, առաջարկեցին կարգավորել այն, մինչդեռ ռուսները նստած սպասում են ամերիկացիների դիրքորոշման հնչեցմանը, որպեսզի ինչ-որ կերպ արձագանքեն:

Այդ պատճառով, գլոբալ օրակարգն այսօր, այնուամենայնիվ, թելադրում է հարյուրամյակներ համաշխարհային քաղաքականություն ձևավորող ԱՄՆ-ը: Չինաստանին, միևնույն ժամանակ, հաջողվեց ստեղծել տնտեսական մոդել, որը կոտրեց հին աշխարհը, սակայն պլանավորված գլոբալ քաղաքականութուն իրականացնելու փորձ վերջինս չունի, ինչպես չունի նաև Ճապոնիան:

 

Ձեր տրամաբանությունից ակնթարթորեն ուրվագծվում է մեկ այլ խաղացող՝ Իրանը: Արդյո՞ք դա չէ գլոբալ կտրվածքով Վաշինգտոնի կողմից Թեհրանի դիրքորոշումների չըմբռնման շարժառիթը:   

 

ԱՄՆ կողմից Իրանի առանձնացումը՝ որպես հատուկ որակներով օժտված երկիր, արդեն այդ երկրի նշանակության ճանաչում է: Եվ այն, որ դա արվում է Իրանին «չարիքի առանցք»պիտակ կպցնելով, ոչինչ չի ասում: Եվ վերջին 15-20 տարում շատ է գրվել ԱՄՆ միջազգային քաղաքականության համաձայնեցման անհրաժեշտության մասին՝ այնպիսի սկզբունքներով ու նպատակներով օժտված երկրի հետ, ինչպիսին Իրանն է:

 

Ամփոփենք զրույցը՝ վերադառնալով Հայաստանին: Ի՞նչ դեր է զբաղեցնում այդ գործընթացներում մեր երկիր: Կարո՞ղ ենք մենք արդյոք ներգրվել համաշխարհային մասշտաբների փոփոխություններում:

 

Հայաստանը բավական վաղուց շատ կարևոր դեր է խաղում ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունում: Այդ մասին բացահայտ է խոսվում, դա ՆԱՏՕ-ի և ԱՄՆ պաշտոնական գնահատականն է: Դրանք ոչ թե վերամբարձ խոսքեր են, ինչպես ոմանք են մտածում,այլ՝ լուրջ մեսիջներ: Եվ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի նիհիլիստական վերաբերմունքն էլ, ընդհուպ վերջինիս լիակատար ոչնչացումը, ստեղծում է Հայաստանի ռազմաքաղաքական արժեքը: Մեզ դա, իհարկե, կարող է դուր չգալ, մեզ դուր չի գալիս մեր երկրի ռազմականացումը, մենք ցանկանում ենք տեխնոլոգիաներ, զարգացում՝ Ճապոնիայի և Շվեդիայի ճանապարհով: Սակայն, Հայաստանի նկատմամբ ամենամեծ հետաքրքրություն օբյեկտիվորեն հարուցում է թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիզմի ճանապարհին հզոր զսպող գործոնի վերջինիս հատկությունը: Ռուսաստանի և Արևմուտքի շահերը հավերժ համընկնում են՝ նկատի ունենալով Թուրքիայի զսպման Հայաստանի միջազգային դերը: Նույն Ռուսաստանը մեծ հաշվով խնդիրներ չունի ոչ ԱՄՆ, ոչ Եվրոպայի հետ, քանի որ վերջինիս բազմադարյա խնդիրը թյուրքալեզու հարևանների հետ է: Եվ այդ երկրների բնակչության ավելացմամբ խնդիրը միայն մեծանում է, մինչդեռ այդ խնդրի լուծում Ռուսաստանը չունի: Այս առումով համագործակցության հնարավորությունը բոլորի հետ, ովքեր կարող են զսպող գործոն հանդիսանալ, մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ռուսաստանի համար:

 

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանին ռուսական սպառազինությունների վաճառքը հիշյալ տրամաբանության մա՞սն է:  Խնդիրը միայն Ղարաբաղի մեջ չէ՞:

 

Կարող եմ ասել, որ սպառազինությունների վաճառքն ընդհանրապես որևէ առնչություն Ղարաբաղի հետ չունի: Դա զսպման մեթոդ է, ազդեցության մեթոդ, սպառազինություն վաճառելով Ադրբեջանին՝ Մոսկվան թույլ չի տալիս Բաքվին զարգանալ այնպես, ինչպես ինքը կարող է ցանկանալ: Մոտավորապես նույնը Մոսկվան ժամանակին անում էր՝ սիրաշահելով Աթաթյուրքին, բայց դա չխանգարեց Անկարային, լուծելով իր խնդիրները, մտնել ՆԱՏՕ: Այդ պատճառով Ադրբեջանի հետ Ռուսաստանի սիրաշահումների հնարավոր արդյունքը հաշվարկելն այսօր շատ բարդ է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակներըԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև