Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 14:43
Դավիթ Ստեփանյան

Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար

Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար

 Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևն ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում դատողություններ է անում հայ-ղազախական հարաբերությունների 25 տարվա արդյունքների, երկու երկրների տնտեսական, քաղաքական փոխգործակցության հեռանկարների մասին: Կիսում է Ղազախստանի փորձն իր տարածքում խոշորագույն տնտեսական տարանցման նախագծերի իրագործման գործում: Թվարկում է իր երկրի արտաքին քաղաքականության, տնտեսության և քաղաքակրթության գերակայությունները: Դատողություններ է անում քաղաքական կոորդինատների արդի միջազգային համակարգում Ղազախստանի տեղի ու դերի մասին:

 

Պարոն դեսպան, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից 25 տարի է անցել: Ինչի՟ ենք հասել այդ տարիների ընթացքում, և, գլխավորը, ո՟ր ուղղությամբ են ընթանում Հայաստանն ու Ղազախստանն այսօր:

 

Օգոստոսի 27-ին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Սակայն դա երկրների միջև հարաբերությունների ողջ պատմությունը չէ. փոխգործակցության ակտիվ շրջան է եղել ժամանակին միասնական խորհրդային պետության կազմում գտնվելը: Իսկ այսօր, ինչպես ինձ թվում է, Հայաստանն ու Ղազախստանը հասել են զարգացման մի փուլի, որը թույլ է տալիս բացել և ստեղծել վերանիտեգրման նոր պայմաններ: ԽՍՀՄ կազմում ինտեգրումից հետո մենք փորձել ենք զարգանալ անկախ` ոչ միայն միմյանցից, այլև` շրջապատող աշխարհից, գտել ենք համագործակցության նոր վեկտորներ: Մեզ համար բացվել է թե արևմտյան,  թե արևելյան աշխարհը, Եվրոպան ու Ամերիկան, Ասիան: Մենք սկսել ենք վարել սեփական, անկախ, առաջին հերթին` տնտեսական, քաղաքականություն: Դեռ Մարքսը երկրի տնտեսական վիճակն անվանում էր բազիս, քանի որ առանց հզոր տնտեսության, գործնականում, անհնար է անցկացնել արտաքին քաղաքական նախաձեռնություններ: Դեռևս 1994 թվականին Ղազախստանի նախագահի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիան ընթացել է ծանր, եղել է մշտական վերլուծության և մշակման վիճակում` 90-ականներին: Եվ միայն տարածաշրջանային և ներմայրցամաքային ինտեգրման հարցում Ռուսաստանի նոր քաղաքականության իրագործումից հետո մեզ հաջողվեց, նախ, ԵվրԱզԷս-ի, իսկ հետո Մաքսային միության, և դրանցում կուտակված փորձի հիման վրա իրագործել Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը և քիչ թե շատ հաջողությամբ դրանից շահաբաժիններ ստանալ:

 

Այս 25 տարում Հայաստանն ու Ղազախստանը ստեղծել են միասնական տնտեսական տարածության հիմք, որում ազատորեն տեղաշարժվում են ապրանքները, կապիտալը, ծառայություններն ու աշխատուժը: Այդ լույսի ներքո` ես ԵԱՏՄ գնահատում եմ որպես միանգամայն անհրաժեշտ և ժամանակին քայլ: Եվ այստեղ, համաձայնելով Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի թեզիսին, նշեմ, որ առանց ԵԱՏՄ իրավիճակը շատ ավելի վատ կլիներ: Միայն ընդհանուր տնտեսական տարածությունում առևտրի միասնական կանոնների շնորհիվ 2015 թվականի համեմատ 2016 թվականին մենք 46%-ով ավելացրել ենք Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը, որն, իհարկե, կարող է շատ ավելի լինել, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում` ևս 2,7 մլն դոլարով: ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել են կենսաթոշակային ապահովման միասնական մեխանիզմ, տեղաշարժի, միգրանտների գրանցման ընդհանուր կանոններ: Այսօր Ղազախստանում ապրում է  30000-ից ավելի հայ, որոնց շուրջ 40%-ն աշխատանքային միգրանտներ են Հայաստանից: Ղազախստանը Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո երրորդ տեղն է զբաղեցնում դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալով: Եվ միայն 2017 թվականի առաջին կիսամյակում աշխատանքային միգրանտները Ղազախստանից Հայաստան են բերել, գործնականում, 2015 թվականի մեկ տարվա փոխանցումների ծավալը` շուրջ 23 մլն դոլար: Եվ մարդկանց այդպիսի հնարավորություն են տվել հենց ԵԱՏՄ միասնական կանոնները: Ընդ որում, տարածաշրջանային և գլոբալ կտրվածքով  թե Ղազախստանը, թե Հայաստանը վարում են բավականին ստույգ քաղաքականություն, ինչը նույնպես 25-ամյա զարգացման ձեռքբերում է: Ես գիտեմ, թե որքան արդյունավետ է կառուցվում Հայաստանի համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ: Ղազախստանն առաջատար է այնպիսի հարցերում, ինչպես` հակամիջուկային շարժումը, միջուկի չտարածումը, պայքարը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Կարծում եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ղազախստանի անդամությունը, իսկ հաջորդ տարվանից` նախագահությունը թույլ կտա նոր շունչ հաղորդել մեր բազմաթիվ գլոբալ միջազգային նախաձեռնություններին:

 

Մայիսի 31-ին ղազախական «ՍԿԱՏ» ավիաընկերության Աստանա-Երևան-Աստանա կանոնավր չվերթի բացման արարողության ժամանակ Դուք համոզմունք եք հայտնել, որ ավիահաղորդակցության բացումը կխթանի Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերը: Ինչպիսի՟ տեղաշարժեր և հեռանկարներ  կարելի է նշել այդ ուղղությամբ այսօր:

 

Ավիաընկերության տվյալների համաձայն, չվերթը բավականին շահութաբեր է, և ինքնաթիռներն Աստանայից Երևան են ժամանում, գործնականում, լեփ-լեցուն: Դա խոսում է ղազախստանցի զբոսաշրջիկների, Ղազախստանի հայազգի քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ պահանջարկի առկայության մասին:  Երևանի բուհերում սովորում է  30-ից ղազախստանցի ուսանող: Կարծում եմ, որ հայրենիքի հետ ուղիղ շփման այդ հնարավորությունը նաև նրանց համար է: Օգոստոսի 16-ին Աստանայում «Էքսպո-2017» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացմանը Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը զբոսաշրջությունն առանձնացրել է որպես մեր երկրների միջև համագործակցության առաջնային վեկտոր: Այո, ԵԱՏՄ խոշորագույն մասնակից Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանափակման քաղաքականությունն, այսպես թե այնպես, անդրադառնում է նաև մեր հնարավորությունների վրա: Եվ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության պայմաններում Հայաստանն ու ղազախստանն ստիպված են գտնել ծառայությունների ոչ նյութական առևտրի եղանակներ, վարել ներդրումային քաղաքականություն` միասնական տնտեսական տարածության շրջանակներում գործունեությունից տեսանելի տնտեսական արդյունքի հասնելու նպատակով: Այդ լույսի ներքո, զբոսաշրջությունը Հայաստանի համար բյուջեի եկամտաբերության զգալի հոդված է:

 

Ոչ այնքան վաղուց Ռուսաստանում ՉԺՀ դեսպանության լիազոր նախարար Չժան Դին, նշելով, որ Չինաստանից դեպի Եվրոպա վերածնվող «Մետաքսի ուղին» «ուղտերի ճանապարհ չէ», նախագիծը բնորոշել էր որպես «ճանապարհ դեպի աճ և կատարելություն»: Արդյո՟ք Ղազախստանն արդեն այսօր իր վրա զգում է այդ աճը, ինչպիսի՟ն են դրա կատարելության հասնելու հեռանկարները, և արդյո՟ք ԵԱՏՄ անդամությունը չի խոչընդոտում դրա ընթացքին դեպի այդ կատարելությունը:

 

Սկսեմ հարցի վերջից: ԵԱՏՄ անդամությունը ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է տնտեսակամն Մետաքսի ճանապարհի գաղափարի զարգացմանը: Հայաստանն ու Ղազախպստանը, հիմնականում, տարանցիկ երկրների դերակատարում ունեն: Ղազախստանը` Չինաստանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի, Հայաստանը` հյուսիս-հարավ ուղղությամբ իր հարևանների համար: Միանգամայն ճիշտ է, որ Մեծ մետաքսի ճանապարհը «ուղտերի ճանապարհ չէ»: Տրանսպորտային լոգիստիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս Ղազախստանում արդյունավետորեն զարգացնել նոր երթուղիներ: Մետաքսի ճանապարհի շրջանակում նախագծերի ֆինանսավորման համար Չինաստանը ստեղծել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ, որի կանոնադրական կապիտալը համադրելի է այնպիսի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպես` ՎԶԵԲ և ԱԶԲ: Երրորդ, Ղազախստանն իր տարածքում զարգացրել է միաժամանակ մի քանի լոգիստիկ նախագիծ: Դրանցից խոշորագույնն այսօր «Խորգոս-արևելյան դարպասներ» ԱՏԳ հիմնում է Ղազախստանի և Չինաստանի սահմանին, Սահմանամերձ համագործակցության միջազգային կենտրոնի ստեղծումը Չինաստանի և Ղազախստանի միջև առանց մաքսատուրքի առևտրի համար: Չափազանց կարևոր է Ղազախստանի և, այնուհետև, Չինաստանի տարածքում երկաթուղու արդիականացումը` դեպի արևելաչինական Լյանյունգան նավահանգիստ ելքի ապահովմամբ, որում Ղազախստանը ստեղծել է իր մուլտիմոդալ հանգույցը բեռների տարանցման համար: Միայն Խորգոսի և Լյանյունգանի արդյունքը ապահովում է արևելյան ուղղությամբ  Ղազախստանի բեռնափոխադրումների մինչև 40%-ը: Իսկ, չէ որ այդ միջանցքը հակառակ կողմից շարունակվում է Ռուսաստանում, մեզ կապելով Արևմտյան Եվրոպայի հետ, այդ թվում` Լատվիայի և Լիտվայի բալթյան նավահանգիստների միջոցով: Նշեմ, որ անկախության տարիներին Ղազախստանն իր տարածքում  կառուցել է երկարությամբ ավելի շատ երկաթուղիներ, քան` ԱՊՀ բոլոր երկրները միասին վերցրած` ներառյալ Ռուսաստանը:

 

Տպավորիչ է հնչում, ինչպիսի՟ն է արդյունքը:

 

Այն նույնպես տպավորիչ է: Մեզ հաջողվել է բոլորափակել երկաթուղային ցանցը երկրի ներսում, ձերբազատվելով ԽՍՀՄ ժառանգությունից` սահմանի հատումից Ղազախստանի մի քաղաքից մյուսը մեկնելիս, ավելորդ ծախսերից, անհարմարություննեից և բյուրոկրատիայից: Մենք նաև կառուցել ենք երկաթուղի, որն Արևմտյան Ղազախստանը Թուրքմենստանով կապում է Իրանի, Պարսից ծոցի և Բենդերաբաս նավահանգստի հետ: Հենց այդ ճյուղում են գերակշռում  մեր ցորենի, տարբեր տեսակի հացահատիկի և նավթամթերքի արտահանման զգալի ծավալները:

 

Երկրի նախագահի կողմից ժողովդին ներկայացված մինչև 2050 թիվը Ղազախստանի զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները  հզոր պետության, զարգացած տնտեսության ստեղծումն է, Ղազախստանի մուտքը աշխարհի զարգացած երկրների առաջատար երեք տասնյակ` յոթ երկարաժամկետ գերակայությունների իրագործման ճանապարհով: Ո՟ր տեղերն են զբաղեցնում այդ գերակայությունների թվում դաշնակցային հարաբերությունները ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ևՂազախստանի գործընկերային հարաբերությունները ԱՄՆ և Եվրոպայի հետ:

 

Եվրասիական ինտեգրումն ու ՀԱՊԿ անդամությունը Ղազախստանի ամենաառաջին գերակայություններ են` ամեն դեպքում, քանի որ դրանք ապահովում են բնականոն տնտեսական զարգացում տարածաշրջանային և մայրցամաքային կտրվածքով` ապահովելով նաև ռազմական և քաղաքական անվտանգություն: Դրանք երկու անկյունաքարեր են, որոնց վրա հիմնվում է ցանկացած պետության ազգային  անվտանգությունը: Ղազախստանը որպես անկյունաքար դնում է միանգամայն հստակ, պրագմատիկ և թափանցիկ արտաքին քաղաքականության վարումը: Այդ պատճառով մեր միջազգային գործընկերների համար մեր արտաքին քաղաքականությունում անհասկանալի պահեր, պարզապես,  չկան: Կայուն, իսկ ավելի լավ է` բարեկամական, անկեղծ հարաբերությունները` մեր գերակայությունն է: Հենց դրանում է դրսևորվում  Ղազախստանի արտաքին և ներքին քաղաքականության հավասարակշռությունն ու գործնականությունը: Արդի աշխարհի պայմաններում մենք պետք է ձերբազատվենք որոշ խորհրդային ատավիզմներից, որոնք միշտ չէ, որ օգուտ են բերում մեր զարգացմանը: Դա չի նշանակում հրաժարվել մեր անցյալից, դա նշանակում է, որ մենք պետք է գնանք ժամանակի հետ համընթաց: Այլ խոսքով` լինենք պակաս վատնող, ավելի շատ որոշակի նպատակներ դնենք ու հասնենք արդյունքի: Այդ մասին ասում է մեր առաջնորդ Նազարբաևն իր «Հանրային գիտակցության արդիականցումը» ծրագրային նախաձեռնությունում: Մեր գործընկերների հետ հարաբերություններում գործնականությունը դրսևորվում է տնտեսական հարաբերությունների բազիսի կառուցման առաջնայնությունում: Արդյունավետ արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության իրագործումն առանց լավ ֆինանսների և սեփական քաղաքացիների սոցապահովության, գործնականում, անհնար է: Մենք հենց այդ դիրքերից ենք ելնում ՄԱԿ անվտանգության խորհրդի հարթակում գործընկերների հետ աշխատանքում:

 

Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ արդեն վեցերորդ միջազգային հանդիպման առաջիկա անցկացունմը Ղազախստանի արտաքին քաղաքականության ակտիվության նշմարելի ինդիկատորներից ընդամենը մեկն է: Ինչպիսի՟ն է, Ձեր պատկերացմամբ, աշխարհաքաղաքականության դերը Ղազախստանի «Զարգացման ռազմավարությունում» նշված նպատակնեին հասնելու գործում:

 

Իրոք, Ղազախստանն այսօր հարմար հարթակ է Սիրիայի իշխանությունների և ընդդիմության համար փոքրիշատե կայուն բանակցություններ անցկացնելիս: Աստանան Ժնևի լրացումն է: Մենք չպետք է զրկվենք ոչ մեկ, ոչ մյուս հնարավորությունից: Հերթական հանդիպումը նախապես ծրագրված է սեպտեմբերի կեսին, սակայն բանակցությունների ժամկետները միշտ Ղազախստանից չեն կախված: Դրանք կախված են հենց բանակցությունների մասնակիցների` մեկ սեղանի շուրջ նստելու պատրաստությունից: Սիրիայի շուրջ բանակցությունների Աստանայում անցկացված բոլոր 5 փուլերը հաջոված էին հենց իրենց անցկացման փաստով: Այդ հանդիպումների կեսն ավարտվել է իրական առաջընթացով: Ղազախստանն իրոք իրեն տեսնում է որպես հաշտության գործընթացի կազմակերպման հարթակ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կտրվածքով: Առաջին հերթին` այն պետությունների և ուժերի համար, որոնք մեծապես ապահովում են անվտանգությունը Եվրասիայի մայրցամաքում: Աստանան նաև ՄԱԿ հարթակում գործուն կերպով առաջ է մղում մարդկության կողմից առավել պահանջված խնդիրները: Այսօր դա ահաբեկչությունն է: Եվ Ղազախստանը մտադիր է ներկայացնել ծայրահղականության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի քանի խոշոր առաջարկություն, առաջարկել դրանց ներդրումը միջազգային քաղաքականության մեջ: Հուսով եմ, որ այդ առաջարկությունները կհաստատեն ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ու Գլխավոր ասամբլեան:

 

Ինչպես երևում է վերջին թրենդերից, Հայաստանն ու Իրանն աստիճանաբար դուրս են գալիս միանգամայն նոր, մեծ ներուժ և հեռանկարներ ունեցող համագործակցության մակարդակ: Արդյո՟ք դուք տեսնում եք ԵԱՏՄ անդամ Հայաստանի մասնակցությամբ տնտեսական նախագծերին Ղազախստանի մասնակցության հեռանկարներ:

 

Անշուշտ: Որպես ԵԱՏՄ անդամ, Հայաստանը, ինչպես նաև Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար: Դա միանգամայն ակնհայտ է: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա նույնիսկ Ղազախստանի օրինակով կարող եմ նշել, որ փոխգործակցությունը հարևանների հետ,  լինելով երրորդ երկրներ դուրս եկող սահմանով երկիր,  միանգամայն ճիշտ ուղղություն է: Չէ որ Չինաստանը նույնպես ԵԱՏՄ անդամ չէ, սակայն Ղազախստանը բավականին արդյունավետ օգտագործում է Չինաստանի կապերի հնարավորությունները ԵԱՏՄ շուկայում որոշակի ազդեցության համար: Ղազխաստանը նույնպես Իրանի հետ սահման ունի` Կասպից ծովով, սակայն ուղիղ ցամաքային սահմանները միշտ առավելություն ունեն ծովայինի նկատմամբ, ուստի Հայաստանը, պարզապես, պարտավոր է օգտագործել սահմանային համագործակցության հնարավորություններն այդ երկրի հետ Միության առավել կշռադատված,  արդյունավետ քաղաքականության համար: Իրանում և Հայաստանում ազատ տնտեսական գոտիները լավագույն օժանդակությունն են դրան: Այդ բոլոր հնարավորությունները մեր ուշադրության կենտրոնում են. ղազախստանցի փորձագետներն արդեն եղել են Հայաստանում, և այդ աշխատանքը կշարունակվի ինչպես Սյունիքի ԱՏԳ-ում, այնպես Հայաստանի տարածքում այլ օբյեկտներում  Ղազախստանի կապիտալի ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու համար:

 

Ղազախստանի ՀԱՊԿ անդամությունն այսօր որքանո՟վ է ապահովում երկրի անվտանգությունը` սեփական ռեսուրսների հետ միասին: Օրինակ, վերջերս ՄԱԿ Անվտանգության խորհրդում «ԿԺԴՀ անպատասխանատու քաղաքականության և սադրիչ գործողությունների» վերաբերյալ Ղազախստանի ներկայացուցչի դատապարտող հայտարարությունն արդյո՟ք վկայում է սեփական անվտանգութան առնչությամբ Աստանայի լուրջ մտահոգությնա մասին, թե՟ Ղազախստանն իրեն դրսևորում է երկրի նոր որակով, որն ի զորու է մասնակցել գլոբալ մակարդակի հանձնարարականների և լուծումների մշակմանը:

 

Ղազախստանը 1992 թվականից ի վեր ակտիվորեն առաջ է մղում հետխորհրդային երկրների տարածքներում հավաքական անվտանգության հայեցակարգը: Անվտանգության  շատ նման պարամետրերը մեզ հնարավորություն են ընձեռում  ստեղծել հակահրթիռային, հակաօդային պաշտպանության միասնական հովանոց: ՀԱՊԿ շրջանակներում գործում է ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր, որն իրականում համագործակցության  վիթխարի հնարավորություններ է բացահայտում: Եվ Ղազախստանը մյուս երկրների հետ համատեղ այսօր գործուն կերպով արդիականացնում է երկրում արտադրված սպառազինությունները: Իսկ դա մեծ պլյուս է: ՀԱՊԿ-ը մեր երկրներում տարածաշրջանային և մայրցամաքային անվտանգության միասնական տեսլականի ձևավորման հնարավորություն է: Այդ տեսլականն, անշուշտ, երբեմն կարող է չհամընկնել մայրցամաքի մյուս մասերում, մյուս մայրցամաքներում առկա տեսլականի հետ: Ամեն դեպքում, հենց այդ տեսլականն է թույլ տալիս մշակել հավաքական քայլեր` որպես ավելի ծանրակշիռ, քան, պարզապես, առանձին վերցրած մեկ պետության քայլեր: Հետևաբար, խոսելով սեփական անվտանգության մասին` ՄԱԿ կամ ԵԱՀԿ չափման մեջ, մեն գիտենք, որ մեր տեսլականը և մեր առաջարկությունները մեծապես` 90%-ով, գուցե և 100%-ով, համընկնում են մեր գործընկերների տեսլականի հետ: Իսկ դա կշիռ է հաղորդում մեր նախաձեռնություններին:

 

ԿԺԴՀ նկատմամբ Ղազախստանի դիրքորոշումը հենց նման դեպքերից մեկն է…

 

Միանգամայն ճիշտ է: Ղազախստանի դիրքորոշումը բավականին սկզբունքային է, այն, նույնիսկ, ավելի սկզբունքային է, քան ՀԱՊԿ գծով մեր գործընկերների դիքրորոշումը: Պատճառն այն է, որ Ղազախստանը միջուկի չտարածման և զինաթափման քաղաքականության առաջատարներից մեկն է: Այդ քաղաքականությունն սկսվել է այն ժամանակներից, երբ մենք հրաժարվեցինք միջուկային զենքից և փակեցինք հրաձգարանները: Եվ այն բավականին միանշանակ է ու մշտական: Նույնիսկ, կիսելով գործընկերների մտահոգությունը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի առնչությամբ, Ղազախստանը սկզբունքորեն դատապարտում է ԿԺԴՀ կողմից անցկացվող փորձարկումները: Պարզապես` այն պատճառով, որ այդ ամենը հակասում է համապատասխան միջազգային կոնվենցիաներին: Դժբախտաբար, ոչ բոլոր միջազգային խաղացողներն են նպաստում Կորեական թերակղզու շուրջ հանգիստ իրադրության ստեղծմանը, օրինակ` այնտեղ անցկացնելով զորավարժություններ: Այստեղ հարկավոր է բոլոր կողմերի շահերի հաշվեկշիռ, այլ ոչ թե` լարվածության սաստկացում: Անհրաժեշտ է, առնվազն, նպաստել առկա իրավիճակի պահպանմանը` հնարավորինս աջակցելով լարվածության մակարդակի նվազմանը:

Հոդվածներ նույն թեմայից
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանն ու Վրաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկրների շարքում են,  իսկ Ադրբեջանը ՝ ոչԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանն ու Վրաստանը ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջները բավարարող երկրների շարքում են,  իսկ Ադրբեջանը ՝ ոչ
Դատական դեպարտամենտի ղեկավար. ՀՀ երկրորդ նախագահի գործն ընդհանուր իրավասության դատարան կուղարկվի մինչեւ օգոստոսի 20-ըԴատական դեպարտամենտի ղեկավար. ՀՀ երկրորդ նախագահի գործն ընդհանուր իրավասության դատարան կուղարկվի մինչեւ օգոստոսի 20-ը
Օշականի ճակատամարտը ոչ միայն ռուս - պարսկական պատերազմի կարեւորագույն ճակատամարտերից մեկն էր, այլեւ մեկ անգամ եւս հաստատել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խորը կապըՕշականի ճակատամարտը ոչ միայն ռուս - պարսկական պատերազմի կարեւորագույն ճակատամարտերից մեկն էր, այլեւ մեկ անգամ եւս հաստատել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ խորը կապը
Քննչական կոմիտեն ավարտել է Գյումրիի 57-ամյա բնակչուհու սպանության քրեական գործի նախաքննությունըՔննչական կոմիտեն ավարտել է Գյումրիի 57-ամյա բնակչուհու սպանության քրեական գործի նախաքննությունը
Ռազմավիրական ճանապարհին երթևեկության սահմանափակումներ կկիրառվենՌազմավիրական ճանապարհին երթևեկության սահմանափակումներ կկիրառվեն
Ռուսաստանը Հայաստանին չի հանձնի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան ՊողոսյանինՌուսաստանը Հայաստանին չի հանձնի ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին
Երևանում կկառուցվի առաջին երկնաքերը
Միջգերատեսչական խումբը կզբաղվի որդեգրման կանոնների փոփոխությամբՄիջգերատեսչական խումբը կզբաղվի որդեգրման կանոնների փոփոխությամբ
«ԳեոՊրոՄայնինգ»-ը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից«ԳեոՊրոՄայնինգ»-ը դիմում է զանգվածային լրատվության միջոցներին հրաժարվել Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրելու պրիմիտիվ պրակտիկայից
IDBank-ի կրթական ծրագրի արդյունքներով 5 ուսանող անվանական կրթաթոշակների է արժանացել մագիստրատուրայում կրթությունը շարունակելու համարIDBank-ի կրթական ծրագրի արդյունքներով 5 ուսանող անվանական կրթաթոշակների է արժանացել մագիստրատուրայում կրթությունը շարունակելու համար
«Սեքյուրիթի Դրիմե և «Էլլիպս Ջի Էյե ընկերություններում խարդախություն կատարելու գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկու անձի նկատմամբ կիրառվել է գրավ«Սեքյուրիթի Դրիմե և «Էլլիպս Ջի Էյե ընկերություններում խարդախություն կատարելու գործով մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, երկու անձի նկատմամբ կիրառվել է գրավ
Առանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց ԲագրատաշենումԱռանձնապես ծանր հանցագործությունների համար հետախուզվող Հնդկաստանի քաղաքացին հայտնաբերվեց Բագրատաշենում
Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը բերման է ենթարկվել ոստիկանություն
ՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «Մեթամֆեթամինե, «Հերոինե և «Մեթադոնե տեսակի թմրամիջոցների տեղափոխման փորձըՊԵԿ-ը կանխել է Իրանից Հայաստան «Մեթամֆեթամինե, «Հերոինե և «Մեթադոնե տեսակի թմրամիջոցների տեղափոխման փորձը
ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի +40 աստիճանի
Հրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրըՀրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրը
<Զվարթնոց>. <Պոբեդան> կշարունակի դեպի Գյումրի թռիչքները. բոլոր խնդիրները լուծված են<Զվարթնոց>. <Պոբեդան> կշարունակի դեպի Գյումրի թռիչքները. բոլոր խնդիրները լուծված են
ANCA-ն դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ Հայաստանին <Հազարամյակի մարտահրավերներ> կորպորացիայի STEAM դրամաշնորհ տրամադրելու խնդրանքովANCA-ն դիմել է ԱՄՆ պետքարտուղարին՝ Հայաստանին <Հազարամյակի մարտահրավերներ> կորպորացիայի STEAM դրամաշնորհ տրամադրելու խնդրանքով
Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակը վստահեցնում է, որ հայ ռազմագերի Ղազարյանի իրավունքները չեն խախտվումԱդրբեջանի օմբուդսմենի գրասենյակը վստահեցնում է, որ հայ ռազմագերի Ղազարյանի իրավունքները չեն խախտվում
Բուլղարական ընկերությունը <Թեղուտ> ՓԲԸ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերին կանցկացնի Թեղուտի լեռնահանքային նախագծի փորձաքննությունԲուլղարական ընկերությունը <Թեղուտ> ՓԲԸ-ի նախաձեռնությամբ սեպտեմբերին կանցկացնի Թեղուտի լեռնահանքային նախագծի փորձաքննություն
Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն առաջինն են դիմավորել հաղթանակած «Արարատ- ԱրմենիայինեԲագրատաշենի մաքսատան աշխատակիցներն առաջինն են դիմավորել հաղթանակած «Արարատ- Արմենիայինե
IDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավինIDBank-ը միացել է Վորլդ Վիժն Հայաստանի նոր «Դպրոցի ճամփան» նվիրատվական արշավին
Կաշառքի դիմաց կազմակերպել են մի շարք զորակոչիկների` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացըԿաշառքի դիմաց կազմակերպել են մի շարք զորակոչիկների` պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու գործընթացը
«Սեքյուրիթի Դրիմե և «Էլլիպս Ջի Էյե ընկերություններում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել«Սեքյուրիթի Դրիմե և «Էլլիպս Ջի Էյե ընկերություններում առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել
Ադրբեջանում փորձում են դատարկ տեղը դիվանագիտական սկանդալ բորբոքելԱդրբեջանում փորձում են դատարկ տեղը դիվանագիտական սկանդալ բորբոքել
Վարչապետն աշխատանքից ազատել է իր խորհրդականներին եւ օգնականինՎարչապետն աշխատանքից ազատել է իր խորհրդականներին եւ օգնականին
Ադրբեջանում ինքնասպանությունների պատրվակով հապճեպ թաղում են զինծառայողներինԱդրբեջանում ինքնասպանությունների պատրվակով հապճեպ թաղում են զինծառայողներին
Lydian Armenia-ում վստահ են, որ փորձագիտական եզրակացությունը կհաստատի ընկերության պատասխանատու մոտեցումը շրջակա միջավայրի պաշտպանությանըLydian Armenia-ում վստահ են, որ փորձագիտական եզրակացությունը կհաստատի ընկերության պատասխանատու մոտեցումը շրջակա միջավայրի պաշտպանությանը
Հայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնըՀայաստանը պատրաստ է հյուրընկալել STARMUS 6-րդ փառատոնը
Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի արագ և կայծակնային մրցաշարի հաղթողԼևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի արագ և կայծակնային մրցաշարի հաղթող
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Սոչի կմեկնի՝ Ադլերի օդանավակայանում հայերի նկատմամբ խտրականության հանգամանքները պարզելու նպատակով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Սոչի կմեկնի՝ Ադլերի օդանավակայանում հայերի նկատմամբ խտրականության հանգամանքները պարզելու նպատակով 
ՔԿ ղեկավար. ՔԿ ղեկավար. "Լիդիան Արմենիայի" նկատմամբ հարուցված քրեական գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի.  Ջերմուկի բնակիչները բողոքում են
«Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության բաժնետոմսերը քաղաքապետարանի հաշվեկշռին փոխանցելիս խախտումներ են հայտնաբերվել«Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության բաժնետոմսերը քաղաքապետարանի հաշվեկշռին փոխանցելիս խախտումներ են հայտնաբերվել
Վարչապետ. Հայաստանում հրդեհների թվի աճն էապես պայմանավորված է մարդկային գործոնովՎարչապետ. Հայաստանում հրդեհների թվի աճն էապես պայմանավորված է մարդկային գործոնով
Վրաստանում մեկնարկում են դեպի Հայաստան ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման աշխատանքներըՎրաստանում մեկնարկում են դեպի Հայաստան ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման աշխատանքները
Արդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններԱրդշինբանկն առաջարկում է վերաֆինանսավորման բացառիկ պայմաններ
ՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը. քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար հիմքեր չկանՀՀ Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը. քրեական գործով վարույթի հետագա շարունակման համար հիմքեր չկան
Խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արմեմ Աշոտյանի վարորդըԽոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է Արմեմ Աշոտյանի վարորդը
Ուրուգվայի արտգործնախարար. Ուրուգվայը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և հանգուցալուծմանը միտված գործընթացինՈւրուգվայի արտգործնախարար. Ուրուգվայը սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և հանգուցալուծմանը միտված գործընթացին
Փաշինյանը հանդես է եկել գիդի դերումՓաշինյանը հանդես է եկել գիդի դերում
Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է Տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգվել է "Արմենիա" ավիաընկերության Բարսելոնա-Երևան չվերթի թռիչքը
Բացահայտվել են վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերԲացահայտվել են վարկերի տրամադրման ծառայություններ մատուցող մի շարք կազմակերպությունների կողմից խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքեր
Չինաստանը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունիՉինաստանը Հայաստանում նոր ռազմական կցորդ ունի
ՀՀ քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը գերեվարվելուց առաջ մարմնական վնասվածքներ չի ունեցելՀՀ քննչական կոմիտեն հավաստիացնում է, որ ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողը գերեվարվելուց առաջ մարմնական վնասվածքներ չի ունեցել
ՀՌՀ վարչական տույժ է կիրառել  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբՀՌՀ վարչական տույժ է կիրառել  «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ նկատմամբ
Հայաստանի ԶՈՒ զինծառայող է վիրավորվելՀայաստանի ԶՈՒ զինծառայող է վիրավորվել
Փորձագետ. Նիկոլ Փաշինյանը հետեւել է Իլհամ Ալիեւի օրինակինՓորձագետ. Նիկոլ Փաշինյանը հետեւել է Իլհամ Ալիեւի օրինակին
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը նշանակվել է ՔԿ փոխնախագահի պաշտոնումՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը նշանակվել է ՔԿ փոխնախագահի պաշտոնում
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածելԱրծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հերթական տեղեկատվական խայծն է տարածել
Մնացականյան. Երևանը մտադիր չէ հետ կանգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից և մոտեցումներիցՄնացականյան. Երևանը մտադիր չէ հետ կանգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքներից և մոտեցումներից
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի և ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակով հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգումՀՀ ԱԳՆ ղեկավար. Հայաստանի և ԱՄՆ-ի միջեւ բարձր մակարդակով հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգում
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերիցՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատուփերից
Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համարՆոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար
Հայաստանում այս շաբաթ կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունըՀայաստանում այս շաբաթ կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը
Գագիկ Սուրենյան. Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանիԳագիկ Սուրենյան. Հայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
«Կցանկանայի, որ ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներումե. նախագահ Սարգսյանն այցելել է հայտնի Թեյդե աստղադիտարան«Կցանկանայի, որ ավելի շատ հայեր ներգրավված լինեն գիտության և աստղագիտության ոլորտներումե. նախագահ Սարգսյանն այցելել է հայտնի Թեյդե աստղադիտարան
ՀՀ ԱԳՆ-ը խիստ զգայուն է համարում Ադրբեջանից հայ ռազմագերուն վերադարձնելու հարցըՀՀ ԱԳՆ-ը խիստ զգայուն է համարում Ադրբեջանից հայ ռազմագերուն վերադարձնելու հարցը
Պաշտպանը բողոքներ է ստանում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ․առաջարկներ են ուղարկել ՊԵԿՊաշտպանը բողոքներ է ստանում հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ․առաջարկներ են ուղարկել ՊԵԿ
Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համարՀայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար
ԱԱԾ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարումԱԱԾ-ն պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Չինաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում



Փորձագետներ
Հրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրըՀրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրը
Հասմիկ Հովհաննիսյան. <Ոսկե ծիրանը> արկած էՀասմիկ Հովհաննիսյան. <Ոսկե ծիրանը> արկած է
Հայացք Բաքվից. Հայաստանին ամերիկյան օգնության ոչ մեծ ծավալները պայմանավորված են ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցությամբՀայացք Բաքվից. Հայաստանին ամերիկյան օգնության ոչ մեծ ծավալները պայմանավորված են ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցությամբ
Ակադեմիկոս. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է փախստականների խնդրովԱկադեմիկոս. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է փախստականների խնդրով
Փորձագետ. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչըՓորձագետ. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչը
Նախկին պատգամավոր.  Հայաստանը պետք է ճիշտ մանեւրի եվրասիական իրողությունների միջեւՆախկին պատգամավոր.  Հայաստանը պետք է ճիշտ մանեւրի եվրասիական իրողությունների միջեւ
ԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետ
Արցախի նախկին արտգործնախարար. Բանակցություններից դրական ակնկալիքների հիմքեր առայժմ չկանԱրցախի նախկին արտգործնախարար. Բանակցություններից դրական ակնկալիքների հիմքեր առայժմ չկան
Ալեքսեյ Մալաշենկո. <Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, կպայմանավորվենք, բոլորս յուրային ենք>Ալեքսեյ Մալաշենկո. <Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, կպայմանավորվենք, բոլորս յուրային ենք>
Ահաբեկչական ցանցերում մահմեդական հայերը լուրջ տագնապալի ահազանգ են Հայաստանի համարԱհաբեկչական ցանցերում մահմեդական հայերը լուրջ տագնապալի ահազանգ են Հայաստանի համար
Վերլուծաբան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ ՊետերբուրգումՎերլուծաբան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում
Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես "անվանական դաշնակից" կմեծացնի Հարավային Կովկասի երկրների նշանակությունը
Կանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական էԿանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական է
Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>
Կիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համարԿիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համար
Ուկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է ՈւկրաինայումՈւկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է Ուկրաինայում
Հայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակումՀայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակում
Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)
Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներՀայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ
Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցըՎլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցը
Ասաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներԱսաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներ
Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա
Ժիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքումԺիրայր Սէֆիլյան. <Սասնա ծռերի> պրագմատիզմը՝ ապագայի համար աշխատանքում
Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ ՔոչարյանինԿարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին
Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմքԱրսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք
Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)
​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)
Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներԿոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ
Սմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելություններիՍմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելությունների
Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիքՍերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիք
Մեկնաբանվողներ
Երկրորդ նախագահի կողմնակիցներն օմբուդսմենից պահանջում են Քոչարյանին քաղբանտարկյալ հայտարարել եւ պաշտպանել նրա իրավունքներըԵրկրորդ նախագահի կողմնակիցներն օմբուդսմենից պահանջում են Քոչարյանին քաղբանտարկյալ հայտարարել եւ պաշտպանել նրա իրավունքները
Հայացք Բաքվից. Փաշինյանը, փաստորեն, Ադրբեջանին հրավիրել է ճանաչել Ղարաբաղի միացումը Հայաստանին Հայացք Բաքվից. Փաշինյանը, փաստորեն, Ադրբեջանին հրավիրել է ճանաչել Ղարաբաղի միացումը Հայաստանին "միջանցքով" ՝ մնացած տարածքների դիմաց
Երեւանն անպատասխան չի թողել Բաքվի հարձակումներըԵրեւանն անպատասխան չի թողել Բաքվի հարձակումները
Պաշտոնական Բաքուն կտրականապես մերժում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանն էՊաշտոնական Բաքուն կտրականապես մերժում է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը Հայաստանն է
Հովհաննես Իգիթյան. Ռոբերտ Քոչարյանը քաղաքական առաջնորդ երբեք չի եղել՝  նույնիսկ լինելով Արցախի և Հայաստանի նախագահՀովհաննես Իգիթյան. Ռոբերտ Քոչարյանը քաղաքական առաջնորդ երբեք չի եղել՝  նույնիսկ լինելով Արցախի և Հայաստանի նախագահ
Քոչարյան. Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվիՔոչարյան. Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի
Ֆրանսիայի դեսպանությունը աջակցում է Հայաստանի պատմական եւ կրոնական օբյեկտների 3-D մոդելավորմանըՖրանսիայի դեսպանությունը աջակցում է Հայաստանի պատմական եւ կրոնական օբյեկտների 3-D մոդելավորմանը
Ժամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսըԺամանակակից աշխարհում մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը
ԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետ
Արդշինբանկը ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկըԱրդշինբանկը ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը
ԵԽԽՎ 29 պատգամավոր դիմել է ՀՀ իշխանություններին՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքներն ու ազատություններն ապահովելու կոչովԵԽԽՎ 29 պատգամավոր դիմել է ՀՀ իշխանություններին՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքներն ու ազատություններն ապահովելու կոչով
Երեխաների պաշտպանության օրվա առթիվ գյումրեցի 5 բազմազավակ ընտանիք բնակարան ստացավ  (video)Երեխաների պաշտպանության օրվա առթիվ գյումրեցի 5 բազմազավակ ընտանիք բնակարան ստացավ  (video)
Լեհ դիվանագետ. ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության համար, նախ, հարկավոր է կողմնորոշվել, թե ինչ է ԵԱՏՄ-նԼեհ դիվանագետ. ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության համար, նախ, հարկավոր է կողմնորոշվել, թե ինչ է ԵԱՏՄ-ն
Արցախի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ վերահաստատում են միացյալ Հայոց ինքնիշխան պետության մաս լինելու քաղաքական վճռականությունըԱրցախի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ վերահաստատում են միացյալ Հայոց ինքնիշխան պետության մաս լինելու քաղաքական վճռականությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է դիմել կոշտ միջոցների հակապատվաստումային կոչերը ճնշելու համարՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է դիմել կոշտ միջոցների հակապատվաստումային կոչերը ճնշելու համար
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր. Արդարադատության համակարգը շատ զգայուն է, և դրանում ցանկացած հեղափոխական միջամտություն կարող է ռիսկային լինելԱրդարադատության ակադեմիայի ռեկտոր. Արդարադատության համակարգը շատ զգայուն է, և դրանում ցանկացած հեղափոխական միջամտություն կարող է ռիսկային լինել
Ամերիկացի փորձագետը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունըԱմերիկացի փորձագետը քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՀՀ առաջին նախագահի հայցովՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել ՀՀ առաջին նախագահի հայցով
Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ժողովրդի կողմից որոշակի հանձնարարականներ է ակնկալումՆիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում ժողովրդի կողմից որոշակի հանձնարարականներ է ակնկալում
ՀՀ վարչապետ. Ես կներկայացնեմ իմ տված խոստումների կատարման ողղությամբ մեր իրականացրած աշխատանքըՀՀ վարչապետ. Ես կներկայացնեմ իմ տված խոստումների կատարման ողղությամբ մեր իրականացրած աշխատանքը
Բաքուն Երևանին  կոչ է արել պրագմատիկ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործումԲաքուն Երևանին  կոչ է արել պրագմատիկ լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում
Ասաֆ Գաջիև. Երբ մեզ սպառնում են, մենք չենք կարող չարձագանքելԱսաֆ Գաջիև. Երբ մեզ սպառնում են, մենք չենք կարող չարձագանքել
Հայացք Բաքվից. Ղարաբաղյան փակուղուց ելքն Ալանդյան մոդելում է, այլ ոչ թե՝ անիմաստ բանակցություններումՀայացք Բաքվից. Ղարաբաղյան փակուղուց ելքն Ալանդյան մոդելում է, այլ ոչ թե՝ անիմաստ բանակցություններում
Տիգրան Ավինյանը՝ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին. Որեւէ ոլորտում, այդ թվում ՝ մշակույթի, արտոնյալներ լինել չեն կարողՏիգրան Ավինյանը՝ Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից ազատելու մասին. Որեւէ ոլորտում, այդ թվում ՝ մշակույթի, արտոնյալներ լինել չեն կարող
Վերլուծաբան. Երուսաղեմում հայկական դեսպանատան բացումը փայլուն մարտավարական քայլ կդառնաՎերլուծաբան. Երուսաղեմում հայկական դեսպանատան բացումը փայլուն մարտավարական քայլ կդառնա
Փաշինյանը դիմում է քաղաքացիներին. 11 հազար 281 հայրենակիցները պետք է զրկվեն նպաստից, թե՞ ոչՓաշինյանը դիմում է քաղաքացիներին. 11 հազար 281 հայրենակիցները պետք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ
Մայիլյան. Վերջին 27 տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները հնացած են և վերանայման կարիք ունենՄայիլյան. Վերջին 27 տարիներին բանակցային սեղանին գտնվող առաջարկներն ու սկզբունքները հնացած են և վերանայման կարիք ունեն
Սկսվել է Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումըՍկսվել է Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը
Ավիգդոր Էսկին. Իսրայելում բացվում է Հայաստանի դեսպանատուն. սա բեկում էԱվիգդոր Էսկին. Իսրայելում բացվում է Հայաստանի դեսպանատուն. սա բեկում է
Ալեն Սիմոնյանը հայտարարում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթԱլեն Սիմոնյանը հայտարարում է Հայաստանի նոր օրհներգի տեքստի մրցույթ
Փնտրել ըստ օրերի