Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2017 14:43
Դավիթ Ստեփանյան

Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար

Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար

 Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևն ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում դատողություններ է անում հայ-ղազախական հարաբերությունների 25 տարվա արդյունքների, երկու երկրների տնտեսական, քաղաքական փոխգործակցության հեռանկարների մասին: Կիսում է Ղազախստանի փորձն իր տարածքում խոշորագույն տնտեսական տարանցման նախագծերի իրագործման գործում: Թվարկում է իր երկրի արտաքին քաղաքականության, տնտեսության և քաղաքակրթության գերակայությունները: Դատողություններ է անում քաղաքական կոորդինատների արդի միջազգային համակարգում Ղազախստանի տեղի ու դերի մասին:

 

Պարոն դեսպան, մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից 25 տարի է անցել: Ինչի՟ ենք հասել այդ տարիների ընթացքում, և, գլխավորը, ո՟ր ուղղությամբ են ընթանում Հայաստանն ու Ղազախստանն այսօր:

 

Օգոստոսի 27-ին լրանում է Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Սակայն դա երկրների միջև հարաբերությունների ողջ պատմությունը չէ. փոխգործակցության ակտիվ շրջան է եղել ժամանակին միասնական խորհրդային պետության կազմում գտնվելը: Իսկ այսօր, ինչպես ինձ թվում է, Հայաստանն ու Ղազախստանը հասել են զարգացման մի փուլի, որը թույլ է տալիս բացել և ստեղծել վերանիտեգրման նոր պայմաններ: ԽՍՀՄ կազմում ինտեգրումից հետո մենք փորձել ենք զարգանալ անկախ` ոչ միայն միմյանցից, այլև` շրջապատող աշխարհից, գտել ենք համագործակցության նոր վեկտորներ: Մեզ համար բացվել է թե արևմտյան,  թե արևելյան աշխարհը, Եվրոպան ու Ամերիկան, Ասիան: Մենք սկսել ենք վարել սեփական, անկախ, առաջին հերթին` տնտեսական, քաղաքականություն: Դեռ Մարքսը երկրի տնտեսական վիճակն անվանում էր բազիս, քանի որ առանց հզոր տնտեսության, գործնականում, անհնար է անցկացնել արտաքին քաղաքական նախաձեռնություններ: Դեռևս 1994 թվականին Ղազախստանի նախագահի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիան ընթացել է ծանր, եղել է մշտական վերլուծության և մշակման վիճակում` 90-ականներին: Եվ միայն տարածաշրջանային և ներմայրցամաքային ինտեգրման հարցում Ռուսաստանի նոր քաղաքականության իրագործումից հետո մեզ հաջողվեց, նախ, ԵվրԱզԷս-ի, իսկ հետո Մաքսային միության, և դրանցում կուտակված փորձի հիման վրա իրագործել Եվրասիական տնտեսական միության ստեղծման գաղափարը և քիչ թե շատ հաջողությամբ դրանից շահաբաժիններ ստանալ:

 

Այս 25 տարում Հայաստանն ու Ղազախստանը ստեղծել են միասնական տնտեսական տարածության հիմք, որում ազատորեն տեղաշարժվում են ապրանքները, կապիտալը, ծառայություններն ու աշխատուժը: Այդ լույսի ներքո` ես ԵԱՏՄ գնահատում եմ որպես միանգամայն անհրաժեշտ և ժամանակին քայլ: Եվ այստեղ, համաձայնելով Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի թեզիսին, նշեմ, որ առանց ԵԱՏՄ իրավիճակը շատ ավելի վատ կլիներ: Միայն ընդհանուր տնտեսական տարածությունում առևտրի միասնական կանոնների շնորհիվ 2015 թվականի համեմատ 2016 թվականին մենք 46%-ով ավելացրել ենք Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը, որն, իհարկե, կարող է շատ ավելի լինել, իսկ 2017 թվականի առաջին կիսամյակում` ևս 2,7 մլն դոլարով: ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել են կենսաթոշակային ապահովման միասնական մեխանիզմ, տեղաշարժի, միգրանտների գրանցման ընդհանուր կանոններ: Այսօր Ղազախստանում ապրում է  30000-ից ավելի հայ, որոնց շուրջ 40%-ն աշխատանքային միգրանտներ են Հայաստանից: Ղազախստանը Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո երրորդ տեղն է զբաղեցնում դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ծավալով: Եվ միայն 2017 թվականի առաջին կիսամյակում աշխատանքային միգրանտները Ղազախստանից Հայաստան են բերել, գործնականում, 2015 թվականի մեկ տարվա փոխանցումների ծավալը` շուրջ 23 մլն դոլար: Եվ մարդկանց այդպիսի հնարավորություն են տվել հենց ԵԱՏՄ միասնական կանոնները: Ընդ որում, տարածաշրջանային և գլոբալ կտրվածքով  թե Ղազախստանը, թե Հայաստանը վարում են բավականին ստույգ քաղաքականություն, ինչը նույնպես 25-ամյա զարգացման ձեռքբերում է: Ես գիտեմ, թե որքան արդյունավետ է կառուցվում Հայաստանի համագործակցությունն Իրանի և Վրաստանի հետ: Ղազախստանն առաջատար է այնպիսի հարցերում, ինչպես` հակամիջուկային շարժումը, միջուկի չտարածումը, պայքարը ծայրահեղականության և ահաբեկչության դեմ: Կարծում եմ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ղազախստանի անդամությունը, իսկ հաջորդ տարվանից` նախագահությունը թույլ կտա նոր շունչ հաղորդել մեր բազմաթիվ գլոբալ միջազգային նախաձեռնություններին:

 

Մայիսի 31-ին ղազախական «ՍԿԱՏ» ավիաընկերության Աստանա-Երևան-Աստանա կանոնավր չվերթի բացման արարողության ժամանակ Դուք համոզմունք եք հայտնել, որ ավիահաղորդակցության բացումը կխթանի Հայաստանի և Ղազախստանի միջև գործարար կապերը: Ինչպիսի՟ տեղաշարժեր և հեռանկարներ  կարելի է նշել այդ ուղղությամբ այսօր:

 

Ավիաընկերության տվյալների համաձայն, չվերթը բավականին շահութաբեր է, և ինքնաթիռներն Աստանայից Երևան են ժամանում, գործնականում, լեփ-լեցուն: Դա խոսում է ղազախստանցի զբոսաշրջիկների, Ղազախստանի հայազգի քաղաքացիների շրջանում Հայաստանի նկատմամբ պահանջարկի առկայության մասին:  Երևանի բուհերում սովորում է  30-ից ղազախստանցի ուսանող: Կարծում եմ, որ հայրենիքի հետ ուղիղ շփման այդ հնարավորությունը նաև նրանց համար է: Օգոստոսի 16-ին Աստանայում «Էքսպո-2017» ցուցահանդեսում Հայաստանի տաղավարի բացմանը Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը զբոսաշրջությունն առանձնացրել է որպես մեր երկրների միջև համագործակցության առաջնային վեկտոր: Այո, ԵԱՏՄ խոշորագույն մասնակից Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների սահմանափակման քաղաքականությունն, այսպես թե այնպես, անդրադառնում է նաև մեր հնարավորությունների վրա: Եվ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության պայմաններում Հայաստանն ու ղազախստանն ստիպված են գտնել ծառայությունների ոչ նյութական առևտրի եղանակներ, վարել ներդրումային քաղաքականություն` միասնական տնտեսական տարածության շրջանակներում գործունեությունից տեսանելի տնտեսական արդյունքի հասնելու նպատակով: Այդ լույսի ներքո, զբոսաշրջությունը Հայաստանի համար բյուջեի եկամտաբերության զգալի հոդված է:

 

Ոչ այնքան վաղուց Ռուսաստանում ՉԺՀ դեսպանության լիազոր նախարար Չժան Դին, նշելով, որ Չինաստանից դեպի Եվրոպա վերածնվող «Մետաքսի ուղին» «ուղտերի ճանապարհ չէ», նախագիծը բնորոշել էր որպես «ճանապարհ դեպի աճ և կատարելություն»: Արդյո՟ք Ղազախստանն արդեն այսօր իր վրա զգում է այդ աճը, ինչպիսի՟ն են դրա կատարելության հասնելու հեռանկարները, և արդյո՟ք ԵԱՏՄ անդամությունը չի խոչընդոտում դրա ընթացքին դեպի այդ կատարելությունը:

 

Սկսեմ հարցի վերջից: ԵԱՏՄ անդամությունը ոչ միայն չի խանգարում, այլև օգնում է տնտեսակամն Մետաքսի ճանապարհի գաղափարի զարգացմանը: Հայաստանն ու Ղազախպստանը, հիմնականում, տարանցիկ երկրների դերակատարում ունեն: Ղազախստանը` Չինաստանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի, Հայաստանը` հյուսիս-հարավ ուղղությամբ իր հարևանների համար: Միանգամայն ճիշտ է, որ Մեծ մետաքսի ճանապարհը «ուղտերի ճանապարհ չէ»: Տրանսպորտային լոգիստիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից հնարավորությունները թույլ են տալիս Ղազախստանում արդյունավետորեն զարգացնել նոր երթուղիներ: Մետաքսի ճանապարհի շրջանակում նախագծերի ֆինանսավորման համար Չինաստանը ստեղծել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ, որի կանոնադրական կապիտալը համադրելի է այնպիսի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպես` ՎԶԵԲ և ԱԶԲ: Երրորդ, Ղազախստանն իր տարածքում զարգացրել է միաժամանակ մի քանի լոգիստիկ նախագիծ: Դրանցից խոշորագույնն այսօր «Խորգոս-արևելյան դարպասներ» ԱՏԳ հիմնում է Ղազախստանի և Չինաստանի սահմանին, Սահմանամերձ համագործակցության միջազգային կենտրոնի ստեղծումը Չինաստանի և Ղազախստանի միջև առանց մաքսատուրքի առևտրի համար: Չափազանց կարևոր է Ղազախստանի և, այնուհետև, Չինաստանի տարածքում երկաթուղու արդիականացումը` դեպի արևելաչինական Լյանյունգան նավահանգիստ ելքի ապահովմամբ, որում Ղազախստանը ստեղծել է իր մուլտիմոդալ հանգույցը բեռների տարանցման համար: Միայն Խորգոսի և Լյանյունգանի արդյունքը ապահովում է արևելյան ուղղությամբ  Ղազախստանի բեռնափոխադրումների մինչև 40%-ը: Իսկ, չէ որ այդ միջանցքը հակառակ կողմից շարունակվում է Ռուսաստանում, մեզ կապելով Արևմտյան Եվրոպայի հետ, այդ թվում` Լատվիայի և Լիտվայի բալթյան նավահանգիստների միջոցով: Նշեմ, որ անկախության տարիներին Ղազախստանն իր տարածքում  կառուցել է երկարությամբ ավելի շատ երկաթուղիներ, քան` ԱՊՀ բոլոր երկրները միասին վերցրած` ներառյալ Ռուսաստանը:

 

Տպավորիչ է հնչում, ինչպիսի՟ն է արդյունքը:

 

Այն նույնպես տպավորիչ է: Մեզ հաջողվել է բոլորափակել երկաթուղային ցանցը երկրի ներսում, ձերբազատվելով ԽՍՀՄ ժառանգությունից` սահմանի հատումից Ղազախստանի մի քաղաքից մյուսը մեկնելիս, ավելորդ ծախսերից, անհարմարություննեից և բյուրոկրատիայից: Մենք նաև կառուցել ենք երկաթուղի, որն Արևմտյան Ղազախստանը Թուրքմենստանով կապում է Իրանի, Պարսից ծոցի և Բենդերաբաս նավահանգստի հետ: Հենց այդ ճյուղում են գերակշռում  մեր ցորենի, տարբեր տեսակի հացահատիկի և նավթամթերքի արտահանման զգալի ծավալները:

 

Երկրի նախագահի կողմից ժողովդին ներկայացված մինչև 2050 թիվը Ղազախստանի զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները  հզոր պետության, զարգացած տնտեսության ստեղծումն է, Ղազախստանի մուտքը աշխարհի զարգացած երկրների առաջատար երեք տասնյակ` յոթ երկարաժամկետ գերակայությունների իրագործման ճանապարհով: Ո՟ր տեղերն են զբաղեցնում այդ գերակայությունների թվում դաշնակցային հարաբերությունները ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում ևՂազախստանի գործընկերային հարաբերությունները ԱՄՆ և Եվրոպայի հետ:

 

Եվրասիական ինտեգրումն ու ՀԱՊԿ անդամությունը Ղազախստանի ամենաառաջին գերակայություններ են` ամեն դեպքում, քանի որ դրանք ապահովում են բնականոն տնտեսական զարգացում տարածաշրջանային և մայրցամաքային կտրվածքով` ապահովելով նաև ռազմական և քաղաքական անվտանգություն: Դրանք երկու անկյունաքարեր են, որոնց վրա հիմնվում է ցանկացած պետության ազգային  անվտանգությունը: Ղազախստանը որպես անկյունաքար դնում է միանգամայն հստակ, պրագմատիկ և թափանցիկ արտաքին քաղաքականության վարումը: Այդ պատճառով մեր միջազգային գործընկերների համար մեր արտաքին քաղաքականությունում անհասկանալի պահեր, պարզապես,  չկան: Կայուն, իսկ ավելի լավ է` բարեկամական, անկեղծ հարաբերությունները` մեր գերակայությունն է: Հենց դրանում է դրսևորվում  Ղազախստանի արտաքին և ներքին քաղաքականության հավասարակշռությունն ու գործնականությունը: Արդի աշխարհի պայմաններում մենք պետք է ձերբազատվենք որոշ խորհրդային ատավիզմներից, որոնք միշտ չէ, որ օգուտ են բերում մեր զարգացմանը: Դա չի նշանակում հրաժարվել մեր անցյալից, դա նշանակում է, որ մենք պետք է գնանք ժամանակի հետ համընթաց: Այլ խոսքով` լինենք պակաս վատնող, ավելի շատ որոշակի նպատակներ դնենք ու հասնենք արդյունքի: Այդ մասին ասում է մեր առաջնորդ Նազարբաևն իր «Հանրային գիտակցության արդիականցումը» ծրագրային նախաձեռնությունում: Մեր գործընկերների հետ հարաբերություններում գործնականությունը դրսևորվում է տնտեսական հարաբերությունների բազիսի կառուցման առաջնայնությունում: Արդյունավետ արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքականության իրագործումն առանց լավ ֆինանսների և սեփական քաղաքացիների սոցապահովության, գործնականում, անհնար է: Մենք հենց այդ դիրքերից ենք ելնում ՄԱԿ անվտանգության խորհրդի հարթակում գործընկերների հետ աշխատանքում:

 

Աստանայում Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ արդեն վեցերորդ միջազգային հանդիպման առաջիկա անցկացունմը Ղազախստանի արտաքին քաղաքականության ակտիվության նշմարելի ինդիկատորներից ընդամենը մեկն է: Ինչպիսի՟ն է, Ձեր պատկերացմամբ, աշխարհաքաղաքականության դերը Ղազախստանի «Զարգացման ռազմավարությունում» նշված նպատակնեին հասնելու գործում:

 

Իրոք, Ղազախստանն այսօր հարմար հարթակ է Սիրիայի իշխանությունների և ընդդիմության համար փոքրիշատե կայուն բանակցություններ անցկացնելիս: Աստանան Ժնևի լրացումն է: Մենք չպետք է զրկվենք ոչ մեկ, ոչ մյուս հնարավորությունից: Հերթական հանդիպումը նախապես ծրագրված է սեպտեմբերի կեսին, սակայն բանակցությունների ժամկետները միշտ Ղազախստանից չեն կախված: Դրանք կախված են հենց բանակցությունների մասնակիցների` մեկ սեղանի շուրջ նստելու պատրաստությունից: Սիրիայի շուրջ բանակցությունների Աստանայում անցկացված բոլոր 5 փուլերը հաջոված էին հենց իրենց անցկացման փաստով: Այդ հանդիպումների կեսն ավարտվել է իրական առաջընթացով: Ղազախստանն իրոք իրեն տեսնում է որպես հաշտության գործընթացի կազմակերպման հարթակ ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ կտրվածքով: Առաջին հերթին` այն պետությունների և ուժերի համար, որոնք մեծապես ապահովում են անվտանգությունը Եվրասիայի մայրցամաքում: Աստանան նաև ՄԱԿ հարթակում գործուն կերպով առաջ է մղում մարդկության կողմից առավել պահանջված խնդիրները: Այսօր դա ահաբեկչությունն է: Եվ Ղազախստանը մտադիր է ներկայացնել ծայրահղականության և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի քանի խոշոր առաջարկություն, առաջարկել դրանց ներդրումը միջազգային քաղաքականության մեջ: Հուսով եմ, որ այդ առաջարկությունները կհաստատեն ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ու Գլխավոր ասամբլեան:

 

Ինչպես երևում է վերջին թրենդերից, Հայաստանն ու Իրանն աստիճանաբար դուրս են գալիս միանգամայն նոր, մեծ ներուժ և հեռանկարներ ունեցող համագործակցության մակարդակ: Արդյո՟ք դուք տեսնում եք ԵԱՏՄ անդամ Հայաստանի մասնակցությամբ տնտեսական նախագծերին Ղազախստանի մասնակցության հեռանկարներ:

 

Անշուշտ: Որպես ԵԱՏՄ անդամ, Հայաստանը, ինչպես նաև Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար: Դա միանգամայն ակնհայտ է: Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան հարաբերություններին, ապա նույնիսկ Ղազախստանի օրինակով կարող եմ նշել, որ փոխգործակցությունը հարևանների հետ,  լինելով երրորդ երկրներ դուրս եկող սահմանով երկիր,  միանգամայն ճիշտ ուղղություն է: Չէ որ Չինաստանը նույնպես ԵԱՏՄ անդամ չէ, սակայն Ղազախստանը բավականին արդյունավետ օգտագործում է Չինաստանի կապերի հնարավորությունները ԵԱՏՄ շուկայում որոշակի ազդեցության համար: Ղազխաստանը նույնպես Իրանի հետ սահման ունի` Կասպից ծովով, սակայն ուղիղ ցամաքային սահմանները միշտ առավելություն ունեն ծովայինի նկատմամբ, ուստի Հայաստանը, պարզապես, պարտավոր է օգտագործել սահմանային համագործակցության հնարավորություններն այդ երկրի հետ Միության առավել կշռադատված,  արդյունավետ քաղաքականության համար: Իրանում և Հայաստանում ազատ տնտեսական գոտիները լավագույն օժանդակությունն են դրան: Այդ բոլոր հնարավորությունները մեր ուշադրության կենտրոնում են. ղազախստանցի փորձագետներն արդեն եղել են Հայաստանում, և այդ աշխատանքը կշարունակվի ինչպես Սյունիքի ԱՏԳ-ում, այնպես Հայաստանի տարածքում այլ օբյեկտներում  Ղազախստանի կապիտալի ներդրումային հնարավորություններն ուսումնասիրելու համար:

 

Ղազախստանի ՀԱՊԿ անդամությունն այսօր որքանո՟վ է ապահովում երկրի անվտանգությունը` սեփական ռեսուրսների հետ միասին: Օրինակ, վերջերս ՄԱԿ Անվտանգության խորհրդում «ԿԺԴՀ անպատասխանատու քաղաքականության և սադրիչ գործողությունների» վերաբերյալ Ղազախստանի ներկայացուցչի դատապարտող հայտարարությունն արդյո՟ք վկայում է սեփական անվտանգութան առնչությամբ Աստանայի լուրջ մտահոգությնա մասին, թե՟ Ղազախստանն իրեն դրսևորում է երկրի նոր որակով, որն ի զորու է մասնակցել գլոբալ մակարդակի հանձնարարականների և լուծումների մշակմանը:

 

Ղազախստանը 1992 թվականից ի վեր ակտիվորեն առաջ է մղում հետխորհրդային երկրների տարածքներում հավաքական անվտանգության հայեցակարգը: Անվտանգության  շատ նման պարամետրերը մեզ հնարավորություն են ընձեռում  ստեղծել հակահրթիռային, հակաօդային պաշտպանության միասնական հովանոց: ՀԱՊԿ շրջանակներում գործում է ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր, որն իրականում համագործակցության  վիթխարի հնարավորություններ է բացահայտում: Եվ Ղազախստանը մյուս երկրների հետ համատեղ այսօր գործուն կերպով արդիականացնում է երկրում արտադրված սպառազինությունները: Իսկ դա մեծ պլյուս է: ՀԱՊԿ-ը մեր երկրներում տարածաշրջանային և մայրցամաքային անվտանգության միասնական տեսլականի ձևավորման հնարավորություն է: Այդ տեսլականն, անշուշտ, երբեմն կարող է չհամընկնել մայրցամաքի մյուս մասերում, մյուս մայրցամաքներում առկա տեսլականի հետ: Ամեն դեպքում, հենց այդ տեսլականն է թույլ տալիս մշակել հավաքական քայլեր` որպես ավելի ծանրակշիռ, քան, պարզապես, առանձին վերցրած մեկ պետության քայլեր: Հետևաբար, խոսելով սեփական անվտանգության մասին` ՄԱԿ կամ ԵԱՀԿ չափման մեջ, մեն գիտենք, որ մեր տեսլականը և մեր առաջարկությունները մեծապես` 90%-ով, գուցե և 100%-ով, համընկնում են մեր գործընկերների տեսլականի հետ: Իսկ դա կշիռ է հաղորդում մեր նախաձեռնություններին:

 

ԿԺԴՀ նկատմամբ Ղազախստանի դիրքորոշումը հենց նման դեպքերից մեկն է…

 

Միանգամայն ճիշտ է: Ղազախստանի դիրքորոշումը բավականին սկզբունքային է, այն, նույնիսկ, ավելի սկզբունքային է, քան ՀԱՊԿ գծով մեր գործընկերների դիքրորոշումը: Պատճառն այն է, որ Ղազախստանը միջուկի չտարածման և զինաթափման քաղաքականության առաջատարներից մեկն է: Այդ քաղաքականությունն սկսվել է այն ժամանակներից, երբ մենք հրաժարվեցինք միջուկային զենքից և փակեցինք հրաձգարանները: Եվ այն բավականին միանշանակ է ու մշտական: Նույնիսկ, կիսելով գործընկերների մտահոգությունը Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի առնչությամբ, Ղազախստանը սկզբունքորեն դատապարտում է ԿԺԴՀ կողմից անցկացվող փորձարկումները: Պարզապես` այն պատճառով, որ այդ ամենը հակասում է համապատասխան միջազգային կոնվենցիաներին: Դժբախտաբար, ոչ բոլոր միջազգային խաղացողներն են նպաստում Կորեական թերակղզու շուրջ հանգիստ իրադրության ստեղծմանը, օրինակ` այնտեղ անցկացնելով զորավարժություններ: Այստեղ հարկավոր է բոլոր կողմերի շահերի հաշվեկշիռ, այլ ոչ թե` լարվածության սաստկացում: Անհրաժեշտ է, առնվազն, նպաստել առկա իրավիճակի պահպանմանը` հնարավորինս աջակցելով լարվածության մակարդակի նվազմանը:

Հոդվածներ նույն թեմայից
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Իսկանդարյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյական հեռանկար ունի տարբեր փոխզիջումների առաջ քաշման պատճառովԻսկանդարյան. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը զրոյական հեռանկար ունի տարբեր փոխզիջումների առաջ քաշման պատճառով
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՀՖՖ նախագահի թեկնածուների անուններըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները
ՙՀյուսիս-Հարավ՚. 18 մեղադրյալ և 23.7 մլրդ դրամի վնասՙՀյուսիս-Հարավ՚. 18 մեղադրյալ և 23.7 մլրդ դրամի վնաս
17-ամյա կանադահայը դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Ազնավուրի անվան առաջին կրթաթոշակառու17-ամյա կանադահայը դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Ազնավուրի անվան առաջին կրթաթոշակառու
IDBank-ի շնորհիվ Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների 100 երեխա դպրոցական պարագաներ և հագուստ է ստացելIDBank-ի շնորհիվ Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջանների 100 երեխա դպրոցական պարագաներ և հագուստ է ստացել
Միլիոնանոց քաղաքին միլիոնների ծախսեր. Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով կնշի ԱմանորըՄիլիոնանոց քաղաքին միլիոնների ծախսեր. Երևանի քաղաքապետարանը մեծ շուքով կնշի Ամանորը
Սերժ Սարգսյանի պաշտպանության կողմը բողոք է ուղարկել Գլխավոր դատախազությունՍերժ Սարգսյանի պաշտպանության կողմը բողոք է ուղարկել Գլխավոր դատախազություն
Հայաստանն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության առաջնահերթություններինՀայաստանն աջակցություն է հայտնել ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության առաջնահերթություններին
Ադրբեջանի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կլինի ոչ թե բանակցությունների ելակետը, այլ՝ եզրափակիչ կետըԱդրբեջանի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կլինի ոչ թե բանակցությունների ելակետը, այլ՝ եզրափակիչ կետը
Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում Գորան Բրեգովիչի հոնորարի չափըԵրևանի քաղաքապետարանը չի հրապարակում Գորան Բրեգովիչի հոնորարի չափը
Ակադեմիկոս. Կովկաս-Կասպյան տարածաշրջանում կան պետություններ, որոնք կեղծում են պատմությունը ներքին և արտաքին քաղաքականության հիմքը դնելու համարԱկադեմիկոս. Կովկաս-Կասպյան տարածաշրջանում կան պետություններ, որոնք կեղծում են պատմությունը ներքին և արտաքին քաղաքականության հիմքը դնելու համար
Ռուսաստանցի պատմաբան. Առաջին անգամ Ադրբեջանում ավարների և լեզգիների լեզվի հետապնդման հարցը բարձրացրել են հայերըՌուսաստանցի պատմաբան. Առաջին անգամ Ադրբեջանում ավարների և լեզգիների լեզվի հետապնդման հարցը բարձրացրել են հայերը
Հերքում. «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաՀերքում. «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա
Չեխ փորձագետներ. Ախթալայի և Մեծ Այրումի պոչամբարները կարող են վտանգ ներկայացնել տեղի բնակիչների համարՉեխ փորձագետներ. Ախթալայի և Մեծ Այրումի պոչամբարները կարող են վտանգ ներկայացնել տեղի բնակիչների համար
Վտանգավոր իրավիճակ Լոռիում. Չեխ փորձագետները հողի մեջ մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերելՎտանգավոր իրավիճակ Լոռիում. Չեխ փորձագետները հողի մեջ մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ են հայտնաբերել
Պաշտպանության փոխնախարար. Հայկական բանակը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած զարգացմանՊաշտպանության փոխնախարար. Հայկական բանակը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած զարգացման
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը կապում է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունում տեղի ունեցող գործընթացների հետՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը կապում է Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունում տեղի ունեցող գործընթացների հետ
Երևանում կայացել է Բելառուսական մշակույթի տոնըԵրևանում կայացել է Բելառուսական մշակույթի տոնը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել բարեխիղճ բանակցություններ վարել՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմաններիԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել բարեխիղճ բանակցություններ վարել՝ առանց արհեստական ձգձգումների կամ պայմանների
Նախաձեռնող խմբերը Հայաստանում տեղական հանրաքվեներ անցկացնելու իրավունք կստանանՆախաձեռնող խմբերը Հայաստանում տեղական հանրաքվեներ անցկացնելու իրավունք կստանան
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ֆուդ Ամ» պահածոների արտադրամասի գործունեությունը՝ կոպիտ խախտումների առնչությամբՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ֆուդ Ամ» պահածոների արտադրամասի գործունեությունը՝ կոպիտ խախտումների առնչությամբ
Ադրբեջանցի վերլուծաբան. Բաքուն եւ Երեւանը փորձում են ակտիվ, առարկայական բանակցությունների պատրանք ստեղծելԱդրբեջանցի վերլուծաբան. Բաքուն եւ Երեւանը փորձում են ակտիվ, առարկայական բանակցությունների պատրանք ստեղծել
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմացԱդրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արծվաշեն գյուղի նախկին բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց
Գլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանԳլխավոր դատախազը 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու ևս երկու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ  Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ  
Արայիկ Հարությունյան. Ներկա իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան եւ չեն  լինիԱրայիկ Հարությունյան. Ներկա իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներ չեն եղել, չկան եւ չեն  լինի
Զինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլինԶինհաշմանդամ մարզիկները մասնակցել են անվասայլակով բասկետբոլի առաջնության եզրափակիչ փուլին
Պաշտպանության ոլորտի երկու ռուսական պատվիրակություններ Երեւանում խորհրդակցություններ են անցկացրել. արդյունքում ստորագրվել է համատեղ արձանագրությունՊաշտպանության ոլորտի երկու ռուսական պատվիրակություններ Երեւանում խորհրդակցություններ են անցկացրել. արդյունքում ստորագրվել է համատեղ արձանագրություն
Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում եվրոպացի պաշտոնյաների ուշադրության կենտրոնում էՂարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ ԱԳՆԽ-ում եվրոպացի պաշտոնյաների ուշադրության կենտրոնում է
Վերլուծաբան. Բրատիսլավայում նախարարների հանդիպումը կարգավորման հետ ոչ մի կապ չունիՎերլուծաբան. Բրատիսլավայում նախարարների հանդիպումը կարգավորման հետ ոչ մի կապ չունի
Միրոսլավ Լայչակ. Ես չունեմ կախարդական բանաձև, թե ինչպես մեկընդմիշտ լուծել հակամարտություններըՄիրոսլավ Լայչակ. Ես չունեմ կախարդական բանաձև, թե ինչպես մեկընդմիշտ լուծել հակամարտությունները
Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական հարցերի մասինՆիկոլ Փաշինյանը՝ մի շարք քաղաքակրթական և սոցիալ-հոգեբանական հարցերի մասին
ԱԺ-ում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային միջոցներ ստանալու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովԱԺ-ում ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտային միջոցներ ստանալու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով
Մնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները հաջորդ տարվա սկզբինՄնացականյանը և Մամեդյարովը պայմանավորվել են շարունակել Ղարաբաղի շուրջ բանակցությունները հաջորդ տարվա սկզբին
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելիՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի
Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համարԴիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամՄնացականյան-Մամեդյարով հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ
Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետԶոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը և նրա վարորդըԿաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը և նրա վարորդը
Արա Վարդանյանն ազատ է արձակվել գրավի դիմացԱրա Վարդանյանն ազատ է արձակվել գրավի դիմաց
Փաշինյանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. 1.5 տարվա  ընթացքում մենք լուծել ենք մեր առջեւ դրված խնդիրըՓաշինյանը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին. 1.5 տարվա  ընթացքում մենք լուծել ենք մեր առջեւ դրված խնդիրը
Բրատիսլավայում մեկնարկել է Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետԲրատիսլավայում մեկնարկել է Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ ՍարգսյանինՊետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարովՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով
Վարչապետ. Մի շարք քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների փախուստը պետք է դիտարկել օրինականության եւ արդարության տեսանկյունիցՎարչապետ. Մի շարք քրեական գործերով անցնող նախկին պաշտոնյաների փախուստը պետք է դիտարկել օրինականության եւ արդարության տեսանկյունից
Հայաստանի նախագահը ստորագրել է Հայաստանի եւ Դանիայի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին օրենքըՀայաստանի նախագահը ստորագրել է Հայաստանի եւ Դանիայի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման մասին օրենքը
Փաշինյանը պաշտպանել է Երևանի քաղաքապետարանինՓաշինյանը պաշտպանել է Երևանի քաղաքապետարանին
Նիկոլ Փաշինյան. Հայաստանը բոլոր հարթակներում պետք է պաշտպանի իր ազգային շահերը.Նիկոլ Փաշինյան. Հայաստանը բոլոր հարթակներում պետք է պաշտպանի իր ազգային շահերը.
Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականինԹեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության ուսումնասիրության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականին
ՀՀ պաշտպանության նախարարություն. Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կին զինծառայողները լինեն ոչ թե, պարզապես, կայացված որոշումները կատարողներ, այլ այդ գործընթացի մասնակիցներՀՀ պաշտպանության նախարարություն. Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կին զինծառայողները լինեն ոչ թե, պարզապես, կայացված որոշումները կատարողներ, այլ այդ գործընթացի մասնակիցներ
Ազգային ժողովի Ազգային ժողովի "Բարգավաճ Հայաստան " խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ
Մոսկվա. ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու գործումՄոսկվա. ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու գործում
ԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցիԵԱՀԿ պլանային դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի
Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծելԽորհրդարանական ընդդիմությունը որոշել է Երևանի քաղաքապետարանի գործունեությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կստեղծել
Հայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովՀայաստանում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով
Հայացք Երուսաղեմից. Հայաստանը զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհինՀայացք Երուսաղեմից. Հայաստանը զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհին
ANCA. ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմըANCA. ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը
Ավարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունըԱվարտվել է քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Փորձագետ. Արցախի հասարակությունը հին չարիքի և իր երեխաների համար այլ ապագայի երկընտրանքի առաջ էՓորձագետ. Արցախի հասարակությունը հին չարիքի և իր երեխաների համար այլ ապագայի երկընտրանքի առաջ է
Սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները պետական աջակցություն կստանան կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համարՍոցիալական բնակարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները պետական աջակցություն կստանան կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար



Փորձագետներ
Լավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասներըԼավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասները
Դեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը զարգացման մեծ ներուժ ունենԴեղագործության ոլորտում հայ-հնդկական կապերը զարգացման մեծ ներուժ ունեն
Սիրիա ներխուժումը Էրդողայի խուճապահար արձագանքն է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ խնդիրներինՍիրիա ներխուժումը Էրդողայի խուճապահար արձագանքն է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ խնդիրներին
Մասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալինՄասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալին
Վճիռներ «ոչ հեռավոր անցյալից»Վճիռներ «ոչ հեռավոր անցյալից»
Թուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէԹուրքական էքսպանսիան՝ Վրաստանում. իսլամացումը սարերի հետևում չէ
Ֆյոդոր Լուկյանով. Ղարաբաղի շուրջ իրավիճակի փխրունությունն ամենևին պատերազմի մեծ շանսեր չի պարունակումՖյոդոր Լուկյանով. Ղարաբաղի շուրջ իրավիճակի փխրունությունն ամենևին պատերազմի մեծ շանսեր չի պարունակում
Թուրքիան, հակակշիռ ստեղծելով 102-րդ ռազմակայանի նկատմամբ, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հայտ կներկայացնիԹուրքիան, հակակշիռ ստեղծելով 102-րդ ռազմակայանի նկատմամբ, Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հայտ կներկայացնի
Հրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրըՀրաչյա Արզումանյան. Արցախում նախկին իշխանությունն այսօր լուծում է սեփական վերարտադրության խնդիրը
Հասմիկ Հովհաննիսյան. <Ոսկե ծիրանը> արկած էՀասմիկ Հովհաննիսյան. <Ոսկե ծիրանը> արկած է
Հայացք Բաքվից. Հայաստանին ամերիկյան օգնության ոչ մեծ ծավալները պայմանավորված են ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցությամբՀայացք Բաքվից. Հայաստանին ամերիկյան օգնության ոչ մեծ ծավալները պայմանավորված են ՀԱՊԿ-ին վերջինիս անդամակցությամբ
Ակադեմիկոս. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է փախստականների խնդրովԱկադեմիկոս. Թուրքիայի նկատմամբ Եվրոպայի մեղմությունը պայմանավորված է փախստականների խնդրով
Փորձագետ. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչըՓորձագետ. Վաշինգտոնը մեծացնում է Իրանի վրա ճնշման ռազմական բաղադրիչը
Նախկին պատգամավոր.  Հայաստանը պետք է ճիշտ մանեւրի եվրասիական իրողությունների միջեւՆախկին պատգամավոր.  Հայաստանը պետք է ճիշտ մանեւրի եվրասիական իրողությունների միջեւ
ԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետԼՂՀ նախկին արտգործնախարար. Արցախի ապագա նախագահը չպետք է ասոցացվի փողի եւ զենքի հետ
Արցախի նախկին արտգործնախարար. Բանակցություններից դրական ակնկալիքների հիմքեր առայժմ չկանԱրցախի նախկին արտգործնախարար. Բանակցություններից դրական ակնկալիքների հիմքեր առայժմ չկան
Ալեքսեյ Մալաշենկո. <Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, կպայմանավորվենք, բոլորս յուրային ենք>Ալեքսեյ Մալաշենկո. <Մեզ համար կարևոր չէ, թե ով է իշխանության ղեկին Հայաստանում, կպայմանավորվենք, բոլորս յուրային ենք>
Ահաբեկչական ցանցերում մահմեդական հայերը լուրջ տագնապալի ահազանգ են Հայաստանի համարԱհաբեկչական ցանցերում մահմեդական հայերը լուրջ տագնապալի ահազանգ են Հայաստանի համար
Վերլուծաբան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ ՊետերբուրգումՎերլուծաբան. Հայաստանում այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում
Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես Կանխատեսում. ԱՄՆ ուղեղային կենտրոնների կողմից Թուրքիայի դասակարգումը որպես "անվանական դաշնակից" կմեծացնի Հարավային Կովկասի երկրների նշանակությունը
Կանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական էԿանխատեսում. Երեւանի փախուստը Մոսկվայից քիչ հավանական է
Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>Բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակն Արցախում,  մենք քաղաքավարի ցույց կտանք <իրենց տեղը>
Կիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համարԿիրո Մանոյան. Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական պայմանագիրը դեղին քարտ կդառնա Ադրբեջանի համար
Ուկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է ՈւկրաինայումՈւկրաինացի վերլուծաբան. Զելենսկու հաղթանակը պուտինյան Ռուսաստանի հերթական աղետալի պարտությունն է Ուկրաինայում
Հայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակումՀայացք Մոսկվայից. Ղարաբաղի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր էջից որոշակի պոզիտիվ է պարունակում
Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)Մանվել Սարգսյան. Հայաստանում քանդվեց օլիգարխիկ համակարգը, բայց ավտորիտարիզմի վերադարձի վտանգը պահպանվում է (video)
Հայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներՀայաստան 2018-2023. Զարգացման հետընտրական սցենարներ
Վլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցըՎլադիմիր Եվսեև. Ռուսաստանը պետք է նախաձեռնություն դրսևորի և բարձրացնի ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարումների նոմենկլատուրայի վերանայման հարցը
Ասաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներԱսաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներ
Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա Բոլոտ Օթունբաև. Ղրղզստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ակտիվորեն կզարգանա
Մեկնաբանվողներ
Հայացք Երուսաղեմից. Հայաստանը զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհինՀայացք Երուսաղեմից. Հայաստանը զբաղված է ներքին խնդիրներով և շատ քիչ է նայում մնացած աշխարհին
Գրիբոյեդովի արձանի պղծումը Երևանում. արժանի պատասխան Նժդեհի համար, թե՞ հնչեղ ապտակ հայ ժողովրդինԳրիբոյեդովի արձանի պղծումը Երևանում. արժանի պատասխան Նժդեհի համար, թե՞ հնչեղ ապտակ հայ ժողովրդին
Լավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասներըԼավրովը Բաքվում քննարկում է Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրի մանրամասները
Արմավիրում ապամոնտաժել են Նժդեհի հուշատախտակըԱրմավիրում ապամոնտաժել են Նժդեհի հուշատախտակը
Հաջողություն մաղթելով Փաշինյանի կառավարությանը ՝ մենք չենք պատրաստվում հրաժարվել նրա աշխատանքը քննադատելուց. ընդդիմադիր գործիչՀաջողություն մաղթելով Փաշինյանի կառավարությանը ՝ մենք չենք պատրաստվում հրաժարվել նրա աշխատանքը քննադատելուց. ընդդիմադիր գործիչ
Արման Բարսեղյան. Ամերիաբանկի ծառայությունների 80%-ն իրականացվում է թվային կապուղիներովԱրման Բարսեղյան. Ամերիաբանկի ծառայությունների 80%-ն իրականացվում է թվային կապուղիներով
Ժամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահինԺամանակն է, որ Հայաստանն ու Վրաստանը համատեղ նախագծեր իրականացնեն. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահին
ԱՄՆ սենատորը Կոնգրեսի վերին պալատում արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունըԱՄՆ սենատորը Կոնգրեսի վերին պալատում արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագծի շուրջ քվեարկությունը
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Սերգեյ Լավրովի խոսքերինՊաշտոնական Բաքուն արձագանքել է Երևանում Սերգեյ Լավրովի խոսքերին
Սերժ Սարգսյան. Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանըՍերժ Սարգսյան. Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է <Ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը երկրում մարդու իրավունքների վիճակի վրա> զեկույցինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է <Ռուսական ռազմակայանի ներկայությունը Հայաստանում և դրա ազդեցությունը երկրում մարդու իրավունքների վիճակի վրա> զեկույցին
Նիկոլ Փաշինյան. Ցավոք մեր ժամանակներում ընդհանուր միտումը ապահոգևորականացումն էՆիկոլ Փաշինյան. Ցավոք մեր ժամանակներում ընդհանուր միտումը ապահոգևորականացումն է
"Բասկերվիլներիի շները"՝ Երևանի կենդանաբանական այգում
Չավուշօղլուն եւ Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւըՉավուշօղլուն եւ Պոմպեոն քննարկել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Սերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալենՍերժ Սարգսյան. Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն
Վազգեն Մանուկյանը քաղաքական պատվեր է անվանել ԱԺ-ում ահաբեկչության գործով իր անունը շրջանառելըՎազգեն Մանուկյանը քաղաքական պատվեր է անվանել ԱԺ-ում ահաբեկչության գործով իր անունը շրջանառելը
ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունելԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետՆիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ
Իսրայելցի քաղաքագետ. Թուրքիայի ակնհայտ ագրեսիվությունը Հայաստանին կայունացնող կարեւորություն է հաղորդումԻսրայելցի քաղաքագետ. Թուրքիայի ակնհայտ ագրեսիվությունը Հայաստանին կայունացնող կարեւորություն է հաղորդում
Մասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալինՄասիս Մայիլյանը Արցախի նախագահի առաջին իրական թեկնածուն է, որի քաղաքական հայացքներն ուղղված են ապագային, այլ ոչ թե՝ անցյալին
Ռոբերտ Քոչարյան. Ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցիցՌոբերտ Քոչարյան. Ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ և բանտախցից
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկըԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների 2021թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը
Վերլուծաբան. Սենսացիաներին հետամուտ լինելիս անհրաժեշտ է հիշել ազգային անվտանգության մասինՎերլուծաբան. Սենսացիաներին հետամուտ լինելիս անհրաժեշտ է հիշել ազգային անվտանգության մասին
Փաշինյանն աշխարհի բոլոր հայերին հրավիրել է Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնելու ՀայաստանումՓաշինյանն աշխարհի բոլոր հայերին հրավիրել է Ամանորն ու Սուրբ ծնունդը տոնելու Հայաստանում
Գեորգի Ծերեթելին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել լուծել տարաձայնությունները եւ ընդհանուր լեզու գտնելԳեորգի Ծերեթելին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել լուծել տարաձայնությունները եւ ընդհանուր լեզու գտնել
Ստեփանակերտն Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը որակել է տրաֆարետայինՍտեփանակերտն Արցախի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունը որակել է տրաֆարետային
ԵՄԱ նախագահ. ԵՄԱ նախագահ. "Քոչարյանի գործով" ՍԴ որոշման հետեւում կարող են լինել պայմանավորվածություններ արտաքին ուժերի հետ
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է բանտում գտնվող Հայաստանի երկրորդ նախագահին հոբելյանի առթիվՌուսաստանի նախագահը շնորհավորել է բանտում գտնվող Հայաստանի երկրորդ նախագահին հոբելյանի առթիվ
Avto Vark - Ավտօ վարկերAvto Vark - Ավտօ վարկեր
Հայաստանի հասարակայնությունը մտահոգված է Ամուլսարի հանքավայրում ուրանի պաշարների առկայության հնարավորությամբՀայաստանի հասարակայնությունը մտահոգված է Ամուլսարի հանքավայրում ուրանի պաշարների առկայության հնարավորությամբ
Փնտրել ըստ օրերի