Արմինֆո. Հայաստանը չպետք է մրցակցի Ադրբեջանի հետ քաղբանտարկյալների թվով, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Հայաստանը պետք է մրցակցի այնպիսի երկրների հետ, որոնք ղեկավարվում են ժողովրդավարական սկզբունքներով և որտեղ չկան քաղբանտարկյալներ:
Ըստ որում, ի տարբերություն իր քաղաքական գործընկերներ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ նա չի խուսափել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության հետ կապված հարցերից: Մարտիրոսյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը, «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը և շատ ուրշներ քաղբանտարկյալներ են: «Հաղթանակի դեպքում մենք կազատենք բոլոր քաղբանտարկյալներին և թույլ չենք տա այլախոհների նկատմամբ հետապնդումները»,- հայտարարել է նա:
Մարտիրոսյանը հայտարարել է նաև, որ «Օհանյան-Րոֆֆի-Օսկանյան» դաշինքը շահեկանորեն առանձնանում է քաղաքական այլ ուժերից, քանի որ հնարավորություն ունի Սփյուռքի ներուժը ներգրավել երկրի քաղաքական և տնտեսական զարգացման գործընթացներում: