


Արմինֆո.Բարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Լոռիի իշխանություններին կոչ է արել հանդիպումներ չփնտրել Վանաձորի Ավագանու խորհրդի ԲՀԿ-ից անդամների հետ և չփորձել նրանց հետ քննարկել Վանաձորի քաղաքապետի ընտրությունների հարցը. մեր դիրքորոշումը միանշանակ է ու վերջնական՝ընտրություններում մենք կաջակցենք ՙԼուսավոր Հայաստան՚ կուսակցությունից թեկնածու Քրիստ Մարուքյանին, և այդ թեմայով բոլոր քննարկումներն անիմաստ են:
Ըստ որում, նա չի հերքել ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Լոռիի մարզպետարանի ներկայացուցիչները փորձել են հանդիպումներ փնտրել
Վանաձորի Ավագանու խորհրդի ԲՀԿ-ից անդամների հետ: ՙՎանաձորի Ավագանու խորհրդում մեր խմբակցության անդամները միանշանակ կկատարեն կուսակցական որոշումը և կքվեարկեն Մարուքյանի օգտին, բայց այս թեմայով տարատեսակ շահարկումներից խուսափելու համար, կարծում եմ, ավելի լավ կլինի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ անցկացնել ոչ թե փակ, գաղտնի, այլ՝ բաց քվեարկությունը: Ի դեպ, քվեարկության կարգը որոշում է Ավագանու խորհուրդը՚,- նշել է Զոհրաբյանը:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, Լոռիի մարզպետարանի ներկայացուցիչները փորձում են ճնշում գործադրել Ավագանու խորհրդի ԲՀԿ-ից ՙՀայկական վերածնունդից՚ անդամների վրա, որպեսզի վերջիններս Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար քվերակության ժամանակ իրենց ձայնը տան ՀՀԿ-ից թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 10-ին: Կոնսոլիդացված ընդդիմությունը՝ ի դեմս ՙԼուսավոր Հայաստանի՚, ՙԲարգավաճ Հայաստանի՚ և ՙՀայկական վերածնունդի՚, աջակցում է ՙԼուսավոր Հայաստանից՚ թեկնածու Քրիստ Մարուքյանին: Այս առումով փոքրամասնություն է հանդիսանում Հանրապետական կուսակցությունը, որը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Մամիկոն Ասլանյանին:



