Arminfo.info



 Շաբաթ, 10 Սեպտեմբերի 2016 12:23

Արմեն Քեֆիլյան. Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար յուրաքանչյուր այցելուի հարկավոր է դիմավորել՝ ինչպես թանկագին հյուրի

Արմեն Քեֆիլյան. Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար յուրաքանչյուր այցելուի հարկավոր է դիմավորել՝ ինչպես թանկագին հյուրի

Արմինֆո. Միջնադարյան Հայաստանի նշանավոր կառույցներից մեկից՝ Հաղպատավանքից ոչ հեռու, Դեբեդ գետի գեղատեսիլ կիրճի վերևում, տեղակայված է ՙՔեֆիլյան՚ հյուրանոցը, որն առաջին հայացքից տեղի համանման հաստատություններից տարբերվում է շենքի ճակատամասի՝ դեռ հեռվից նկատելի գեղեցիկ վիտրաժներով, բայց դա միայն առաջին հայացքից:

Առաջինը, որ ինձ հաճելիորեն զարմացրեց այնտեղ ժամանելիս, այն էր, որ հենց մուտքի մոտ մեզ դիմավորեց տիրուհին` Լիան: Նա դիմավորեց մեզ անսովոր ջերմությամբ, ինչպես սովորաբար հայ տանտիրուհիներն են հյուր ընդունում իրենց տանը: Առաջարկեց սուրճ, մինչև դռնապանը մեր իրերը համար կբարձրացներ: Սկզբում ինձ թվաց, թե նման ջերմ վերաբերմունքը պայմանավորված է ՙանձնական համակրանքով՚, չէ որ սովոր ենք, որ մեզ դիմավորում և ճանապարհում է անձնակազմը: Բայց մի քանի օր ապրելով այնտեղ՝ հասկացա, որ Լիան այդպես դիմավորում և ճանապարհում է իր բոլոր հյուրերին՝ ջերմ, տնավարի, այնպես, որ այդ գեղատեսիլ և հարմարավետ վայրը կրկին վերադառնալու ցանկություն առաջանա յուրաքանչյուրի մոտ:

Հյուրանոցում հյուրընկալվելու յոթ օրերի ընթացքում մենք շրջապատված էին Լիայի ջերմ ուշադրությամբ, ով փորձում էր ավելի շատ տեղեկանալ մեր խոհանոցային նախասիրությունների մասին, որպեսզի ճաշին կամ ընթրիքին հերթական անակնկալը մատուցի մեզ՝ նոր համեղ ճաշատեսակի տեսքով: Աստիճանաբար այնքան մտերմացանք տիրուհու հետ, որ մեր զրույցները դուրս եկան խոհարարության շրջանակներից, և տեղի տալով իմ լրագրողական հետքրքրությանը՝ նա պատմեց իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես զրոյից հաջողվել է իր բիզնեսը հիմնել՝ հաջողությունների հասնելով այդ ոլորտում:

Անկեղծորեն խոստովանեմ, որ մինչև ՙՔեֆիլյան՚-ում հյուրընկալվելը, չէի կարծում, որ Հայաստան այդքան զբոսաշրջիկ է այցելում աշխարհի ամենատարբեր երկրներից: Ամեն օր հյուրանոցի ռեստորանում ավելի քան հարյուր զբոսաշրջիկ էր ճաշում գրեթե ողջ Եվրոպայից, ինչպես նաև Իսրայելից: Ամենից շատ զարմացնում և ուրախացնում էր այն, որ զբոսաշրջիկները հիմնականում ոչ թե սփյուռքահայեր էին, այլ՝ բնիկ եվրոպացիներ: Իսկ երեկոյան նրանց մեծ մասը գիշերում էր հյուրանոցում, որպեսզի հետո շարունակի ճամփորդութունը դեպի Դիլիջան կամ Վրաստան, քանի որ, ցավոք, նրանցից շատերը, տոմսերի թանկության կամ հարմար ավիաչվերթերի բացակայության պատճառով, Հայաստան են գալիս Վրաստանով տարանցմամբ:

Բայց վերադառնանք մեր պատմությանը: Լիայի խոսքերից ելնելով՝ ընտանեկան բիզնեսի հիմնադիրն իր ամուսին Արմենն է, ում, ինչպես պարզվեց, արդեն տեսել էի հյուրանոցի ռեստորանի խոհանոցում՝ չկասկածելով, որ խոհանոցային դանակին հմտորեն տիրապետող այդ մարդը հաստատության ղեկավարն է: ՙԱրմենը մասնագիտությամբ խոհարար է, ցերեկը նա աշխատում է Ալավերդի քաղաքի ճանապարհին գտնվող ՙՖլորա՚ ռեստորանում: Ռեստորանը մերը չէ, մենք այն վարձակալում ենք, մի խոսքով՝ այդ ռեստորանի վարձակալությունից էլ ամեն բան սկսվեց: Երեկոյան նա գալիս է այստեղ, նաև Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի ճաշարանի շեֆ խոհարարն է՚,-շարունակեց Լիան: Խոստովանեմ, որ նրա պատմությունն ինձ շատ զարմացրեց, մենք կարծես սովոր ենք, որ հայկական իրականությունում ռեստորանների, հյուրանոցների կամ այլ հաստատությունների սեփականատերերը տարբեր պետական պաշտոնյաներ են, ոչ թե հասարակ աշխատավորներ, ովքեր սկսել են ռեստորանի վարձակալությունից, այն էլ՝ մայրաքաղաքի համեմատ սոցիալ-տնտեսական ավելի վատ վիճակում գտնվող քաղաքում:

Որոշեցի անձամբ ծանոթանալ Արմենի հետ՝ հասկանալու նրա հաջողության բանաձևը: Պարզվեց՝ Արմենը համեստ մարդ է և շատ հաճելի զրուցակից /որակ, որը խիստ հազվադեպ է հանդիպում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների մոտ/: ՙՁեզ մոտ լավ է ստացվում, միգուցե հաջորդ տեղական ընտրություններում առաջադրե՞ք ձեր թեկնածությունը՚,- առաջարկեցի ես: ՙԻ՞նչ եք ասում, գումար ծախսել ընտրարշավի վրա՞: Ավելի լավ է զարգացնել զբոսաշրջությունը. թե՛ ինձ օգտակար կլինի, թե՛ հայրենիքին՚,- պատասխանում է նա:

Ինչպես հավաստիացրեց Արմենը, Հայաստանը զբոսաշրջության զարգացման՝ մինչ այժմ չբացահայտված մեծ ներուժ ունի: ՙԻնչ հիմա տեսնում եք, մեր հնարավորությունների չնչին մասն է: Արդյունավետ քաղաքականության դեպքում կարելի է կրկնապատկել և եռապատկել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Իսկ դրա համար շատ բան պետք չէ՝ բարելավել ենթակառուցվածքները և կառուցել նորմալ ճանապարհներ՚: Հիմնական մայրուղուց դեպի իր հյուրանոց տանող ճանապարհն, ի դեպ, ինքն է կառուցել:

Արմենի խոսքով, Հայաստան զբոսաշրջիկների հոսքն ակտիվացել է 1998 թվականից: ՙԱյդ ժամանակ ես վարձակալում էի միայն ՙՖլորա՚ ռեստորանը: Սկզբում եկամուտ էր ստացվում միայն տեղի այցելուներից, բայց 1998 թվականից սկսած՝ ինձ մոտ սկսեցին գալ նաև արտերկրից զբոսաշրջիկներ, ովքեր այցելում էին Հաղպատի և Սանահինի վանքերը: Այդ տարիներին ևս մեկ հետաքրքիր միտում նկատվեց. Հայաստան այցելող զբոսաշրջիկները ոչ թե հարմարավետության համար էին այստեղ գալիս, այլ՝ տեղի կոլորիտի: Նրանք փորձում էին երկար մնալ հայկական գյուղական միջավայրում, ճաշել կամ ընթրել ծառերի հովանու ներքո, և ինձ սկսեցին կանչել խորոված կամ այլ ավանդական ճաշատեսակներ պատրաստելու անմիջապես բակերում: Այդպես շարունակվեց շուրջ 5-6 տարի, մինչև սկսեցի մտածել սեփական հյուրատուն բացելու մասին, քանի որ հաճախ  զբոսաշրջիկներն ստիպված էին տասնյակ կիլոմետրեր անցնել մինչև մոտակա հյուրանոցը: Բարեբախտաբար, տեղի գործարարներից մեկի երաշխավորությամբ ինձ վարկ տրամադրվեց: Ռիսկն, իհարկե, մեծ էր, բայց ի սկզբանե համոզված էի հաջողության մեջ և վստահ էի իմ ուժերի վրա: Դժվար էր, քրտնաջան աշխատում էի, առողջության հետ կապված խնդիրներ առաջացան, բայց ես չհանձնվեցի նույնիսկ ամենադժվար պահերին՝ գիտակցելով, որ պետք է շարունակել աշխատել՚,- պատմեց Արմենը:

ՙԱյնուամենայնիվ, Հայաստանում և, մասնավորապես, Լոռու մարզում հյուրանոցներ, ինչպես նաև ռեստորաններ շատ կան: Ինչո՞վ էր արդարացված Ձեր ռիսկը, ո՞րն է Արմեն Քեֆիլյանի հաջողության բանաձևը՚,- հարցրեցի ես: ՙԳաղտնիքն այն է, որ ամեն այցելուի անհրաժեշտ է դիմավորել՝ ինչպես թանկագին հյուրի, անձամբ և սիրով պատրաստել նրա համար, ընտանեկան ջերմ մթնոլորտ ստեղծել: Եվ, գլխավորը, մեծ շահույթի հետևից չվազել, չաշխատել միայն գումարի համար: Չեք հավատա, բայց ստեղծելով իմ բիզնեսը՝ նույնիսկ լուրջ հաշվարկներ չեմ արել: Ես ուղղակի ցանկացել եմ իրականացնել իմ երազանքը ու արել եմ դա, և իմ երազանքն ինձ հաջողություն բերեց: Այսօր իմ ռեստորանում ամեն օր շուրջ 120 զբոսաշրջիկ է ճաշում: Անցած տարի նրանց թիվը հասել է 6500-ի: Ըստ որում, դրական է նաև այն, որ ավելանում է ոչ միայն Հայաստան այցելողների թիվը, այլ նաև ընդլայնվում է իրենց ներկայացրած երկրների աշխարհագրությունը: Եթե նախկինում մեզ մոտ այցելում էին հիմանականում Եվրոպայից, հիմա սկսել են գալ արաբական երկրներից, Ճապոնիայից, Իսրայելից և, հատկապես ուրախալի է, Ռուսաստանից: Այնպես որ, եթե քո գործում արհեստավարժ ես, եթե հավատում ես քո ուժերին, համարձակ եղիր, ստեղծիր քոնը. հնարավոր է, արդյունքները տեսնես 6-8 տարի անց, բայց անպայման կտեսնես: Դրա համար պայմաններ կան, հոռետես մի եղեք՚,- խորհուրդ տվեց նա՝ ավելացնելով, որ երբ մի քանի տարի անց մարի վարկերը, բիզնեսն իրական եկամուտներ կբերի իրեն:

Զարմացրեց ինձ նաև Արմենի վերաբերմունքը վարկերի նկատմամբ, նախկինում նման ձևակերպում չէի լսել, սովորաբար բոլոր վարկ վերցնողները դժգոհ են և գանգատվում են, իսկ նա ասում է. ՙՎարկերից պետք չէ վախենալ, նրանց պետք է սիրել և ժամանակին ՙհոգ տանել՚, այդ ժամանակ նրանք կտան իրենց պտուղները՚:

Այդ մարդկանց հետ հանդիպումը լավատեսություն ներշնչեց ինձ մարզերի, ինչպես նաև ընդհանուր առմամբ հանրապետության ապագայի առնչությամբ, չէ որ մայրաքաղաքում մեզ թվում է, թե կյանքը հեռավոր տարածաշրջաններում կանգ է առել, իսկ Արմենի և նրա ընտանիքի օրինակը հակառակն է ապացուցում: Նրա բիզնեսի շնորհիվ Հաղպատ, Շնող և Ախթալա հեռավոր գյուղերի, ինչպես նաև Ալավերդի քաղաքի տասնյակ բնակիչներ կայուն աշխատանք ունեն: Բացի այդ, տեղի գյուղացիներն իրենց արտադրանքի իրացման հնարավորություն են ստացել, քանի որ համալիրի խոհանոցը գրեթե ամբողջությամբ աշխատում է տեղական հումքով, մատուցվում է թարմ թթվասեր, մածուն, կաթ, ձու, միս, մաքուր մեղր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակներըԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև