Արմինֆո. Թուրքիայի ակտիվ միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը ներկայիս պայմաններում անհնար է, իսկ քաղաքական ժեստերը, մանևրերը և դեմարշներն առկա կլինեն ընդհուպ դիվանագիտական ճանապարհով հակամարտության վերջնական կարգավորումը: Այդ մասին ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՙԱնատոլի Սոբչակի հիմնադրամի՚ փորձագետ Սերգեյ Ստանկևիչը: ՙԻնչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Իրանի տարածքում ռազմական օբյեկտների օգտագործմանը, Իրանում ավիաբազան Ռուսաստանին անհրաժեշտ է բացառապես ծանր ռազմավարական ավիացիայի արդյունավետության բարձրացման համար: Ռուսական Մոզդոկից թռիչքներ կատարելիս ռմբարկուները ստիպված են վերցնել ռազմամթերքի կեսը կամ լիցքավորվել օդում: Թե՛ մեկը, թե՛ մյուսը նվազեցնում է արդյունավետությունը: Իրանում մշտական ռազմական ներկայության Ռուսաստանը չի ձգտում՚,- ընդգծել է փորձագետը:
Նրա կարծիքով, Թուրքիայի հետ համագործակցությունը Ռուսաստանին անհրաժեշտ է նույն նպատակով՝ փակել թուրք-սիրիական սահմանի Ջալաբրուս-Հազազ սահմանագծի 100 կմ հատվածը, որով կենդանի ուժ և ռազմամթերք է մատակարարվում Սիրայի ահաբեկչական խմբավորումներին: Ստանկևիչը համոզված է, որ սահմանի փակման դեպքում ԻԼԻՊ-ի և վերջինիս աջակցող խմբավորումների դեմ ռազմական գործողություններն ավարտին հասցնելը մի քանի ամսվա հարց է: