Արմինֆո. Ադրբեջանի ԱԳՆ ՙսև ցուցակում՚ ընդգրկված է 529 մարդ աշխարհի 50 երկրից:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանցից 160-ը ԶԼՄ ներկայացուցիչ է: Անցկացված ուսումնասիրության համաձայն, ցուցակում ամենամեծ թիվ են կազմում Ռուսաստանի քաղաքացիները, Ռուսաստանից ավելի քան 130 մարդ է ընդգրկված Ադրբեջանի ԱԳՆ ՙսև ցուցակում՚: Այնուհետև հաջորդում են ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան և այլ երկրներ: Վերջին 11 ամսում ցուցակում ևս 30 մարդ է ընդգրկվել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՙսև ցուցակում՚ կամ անցանկալի անձանց ցուցակում ընդգրկված են անձինք, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է, քանի որ նրանք իբր խախտել են Ադրբեջանի Հանրապետութւյան ՙՊետական սահմանի մասին օրենքը՚ և ՙառանց Ադրբեջանի թույլտվության՚ այցելել Լեռնային Ղարաբաղ:
Ցուցակում ներառված են տարբեր երկրների խորհրդարանականներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ, նկարիչներ, դերասաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: