Արմինֆո. Հայաստանի տարածքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները կարող են մասնակցել յոթերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրություններին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Քվեարկությանը կարող են մասնակցել քվեարկության օրը 18 տարին լրացած Ռուսաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր բնակվում կամ ժամանակավորապես գտնվում են Հայաստանի տարածքում: Ընտրողների ցուցակում ընդգրկելու համար անհրաժեշտ է ռուսական արտասահմանյան անձնագիր կամ այն փոխարինող փաստաթուղթ:
Նշենք, որ ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունեան սեպտեմբերի 18-ին: Ռուսաստանի սահմաններից դուրս կբացվի ավելի քան 360 ընտրատեղամաս աշխարհի 145 երկրում: