Արմինֆո. Սեպտեմբերի 5-7-ը Հայաստանի տարածքում, առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայհիդրոմետկենտրոնի» տվյալներով, քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում սեպտեմբերի 5-7-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա նաև կարճատև անձրևի հավանականություն, սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վրկ արագությամբ, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: