Արմինֆո.Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կիբերհանցագործների Anti-Armenia խմբավորման հաքերների կողմից իրենց սերվերները խափանելու մասին լուրերը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունում ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են, որ բոլոր սերվերներն աշխատում են սովորական ռեժիմով, և ոչ մի արտահոսք չի եղել: Մինչդեռ Հայաստանի ԱԱԾ-ում այդ տեղեկատվությունը չեն մեկնաբանել:
Հիշեցնենք, որ ԶԼՄ-ներում լուրերն են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական հաքերները խափանել են ՀՀ պաշտպանության նախարարության սերվերները և կոտրել ԱԱԾ ներքին ռեսուրսները: ԶԼՄ-ների հրապարակումներում նաև նշվում է, թե ինտերնետային չարամիտների ձեռքում հայտնվել են օտարերկրյա քաղաքացիների անձնագրերի նորացման համար օգտագործվող նյութեր: «Չի բացառվում, որ հաքերները կարող են առևանգած լինել իրավապահ մարմինների համար նախատեսված հաշվետվությունները», - նշվում է հրապարակումներում: Ընդ որում հաղորդվում է, որ կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է կիբերհանցագործների «Anti-Armenia» կոչվող խմբավորումը: