Արմինֆո.Դպրոցականները, ուսանողները և դասախոսները Գիտելիքի օրը Հայաստանում ավանդաբար նշում են սեպտեմբերի 1-ին:
Դպրոցի բակերում առավոտը սկսվեց ավանդական տողանով և առաջին զանգով: Այս տարի Հայաստանի 1430 դպրոց իր դռներն է բացել աշակերտների առջև,
40 հազար երեխայի համար հնչել է առաջին զանգը:
Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն ՀՀ նախագահը և այլ պաշտոնատար անձինք ներկա կգտնվեն կրթական հաստատություններում անցկացվող միջոցառումներին: ՀՀ Ճանպարհային ոստիկանությունը ողջ սեպտեմբերը կանցկացնի ՙԶգուշացեք, երեխաներ են՚ կարգախոսով:
Գիտելիքի և դպրության օր նշվում է սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին՚ հրամանագրով: