Արմինֆո. Հանրապետության տարածքում օգոստոսի 26-28-ը` երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին` հարավային` 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Երևանում 26-28-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: