Արմինֆո.Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Պակիստանն իրենց ազգային ցուցադրանքը կներկայացնեն «Բանակ-2016՚ ռազմատեխնիկական համաժողովում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Միրոնովը:
ՙՆախատեսված է 4 ազգային ցուցահանդեսային տաղավարի բացում. Հայաստանը կներկայացնի 5 ձեռնարկություն, Բելառուսը՝ 9, Ղազախստանը՝ 6, Պակիստանը՝ 9՚,- Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների ռազմական կցորդների հետ հանդիպմանն ասել է Միրոնովը:
Նշենք, որ ՙԲանակ-2016՚ երկրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև 11-ը
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մերձմոսկովյան «Պատրիոտ՚ պարկում: Համաժողովի աշխատանքին նախատեսում են մասնակցել նաև ձեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից:
Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, 2016 թվականին համաժողովին հրավիրվել է 107 երկիր, որից 86-ն արդեն հաստատել է իր մասնակցությունը, իսկ 45-ը նախատեսում է ուղարկել պաշտոնական պատվիրակություններ: 2015 թականին 100 հրավիրված երկրից համաժողովին մասնակցել է 73 երկիր, այդ թվում՝ 38-ը՝ պաշտոնական պատվիրակությունների կազմով: