Arminfo.info



Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Փասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնիՓասադենայի հայկական կոալիցիան Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ կանցկացնի
ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհուրդը Հաագայում կայացած նիստում միաձայն բանաձեւ է ընդունել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ
Ֆրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանինՖրանսիան խորհրդատվության համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին
Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել Տասմագամբետովը հրաժարվել է օգտագործել "սառեցում" հասկացությունը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Կարդալ ավելին





Կառավարությունն ընդունել է Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 08:03

 Հայաստանի կառավարությունը բավարարել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրայի հրաժարականի դիմումը: Այդ մասին կառավարության նիստում հաղորդել է տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի հրաժարականը պայմանավորված էր նրա տան դիմաց տեղի ունեցած աղմկահարույց միջադեպով, երբ փոխհրաձգության արդյունքում մեկ մարդ զոհվել էր, երկուսը` վիրավորվել: Փաստի առնչությամբ կալանավորվել են Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Փոխհրաձգության արդյունքում զոհված Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախին թեկնածու է, իսկ նրա վիրավորված եղբայր Արտակ Բուդաղյանը` ԼՂՀ պաշտպանության բանակի գնդապետ: Ինքը` Սուրիկ Խաչատրյանը, պնդում է, թե միջադեպը տեղի է ունեցել իր տան վրա զինված հարձակման հետևանքով:

Այժմ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար շրջանառվում է մի քանի անուն, մասնավորապես, հանրապետական պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու` Վահե Հակոբյանի անունը, ում սատարում է ՀՀԿ երիտասարդական թևը` փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, ինչպես նաև սպորտի և երիտասարդության գործերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի անունը:

>>>
Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 07:23


Երևան:ԱրմԻնֆո: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անհամբերությամբ սպասում է, թե Վրաստանը երբ է անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ըստ ՙԲլաք Սի Պրեսի՚, այդ մասին նա հայտարարել է նախօրեին Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստում, որը կայացել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում: ՙՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում կայացված որոշումն ուժի մեջ է: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ բավարարի համապատասխան չափանիշները՚, - հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Նրա ասելով, Բրյուսելում մեծ ուշադրությամբ հետևում են Վրաստանի զարգացման գործընթացին: ՙՄենք Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը, մարդու, ազգային փոքրամասնությունների իրավունքները, ինչպես նաև իրականացնել արմատական բարեփոխումներ և տարեվերջին անցկացնել ազատ ու արդար նախագահական ընտրություններ՚, - հայտարարել է Ռասմուսենը:

>>>
Վրաստանի արտգործնախարարը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու գիծը` չնայած Մոսկվայի դիրքորոշմանը
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 07:23


Երևան: ԱրմԻնֆո: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, թե ոչ մի նոր բան չի տեսնում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` ՆԱՏՕ-ի ընդլայնմանն առնչվող հայտարարության մեջ, և գլխավոր գործոն է համարում դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումը: ՙԴա մեզ համար նորություն չէ, մենք շարունակում ենք մեր ուղին: Ինձ համար գլխավոր այն է, որ  ՆԱՏՕ-ն բազմիցս հայտարարել է, որ նոր անդամների ընդունման հարցը պետք է լուծեն դաշինքն ու այն երկրները, որոնք հավակնում են անդամության, և ոչ մի պետություն այդ ծրագրին չի կարող խոչընդոտել՚, - հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ՙՌուսթավի-2՚ հեռուստաընկերության հեռարձակած հարցազրույցում: ՙՆԱՏՕ-ին ինտեգրումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է՚, - ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ի տեղաշարժը դեպի Ռուսաստանի սահմաններ ՙչի դիտարկվում որպես Ռուսաստանի համար դրական փաստ՚:

>>>
ՀՀ նախագահ. Ադրբեջանի ֆիասկոն ժամանակի հարց է
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 07:19

Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՄԱԿ-ի Ազգային անվտանգության խորհրդի նիստում:

ՙԱյո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր՚,-նշել է նախագահը:

Նա հավելել է, որ սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի:

ՙԵվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ: Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել՚ասել է ՀՀ նախագահը:

>>>
Երևանի Կոնյակի գործարանը երրորդ տարին անընդմեջ անց է կացնում ՙՊատասխանատվությունը Բոլորինս է՚ միջոցառումը
 Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 07:15

 Հանդիսանալով Պեռնո Ռիկար խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է ՙՊատասխանատվությունը Բոլորինս է՚ (ՙResponsib’All Day՚) միջոցառումը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից,
ձևավորված ավանդույթի համաձայն այս օրը ընկերությունն իր բոլոր աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպում է միջոցառում, որի ընթացքում ներկայացնում է Պեռնո Ռիկարի և Երևանի կոնյակի գործարանի նախաձեռնություններն ու իրականացված ծրագրերը ուղղված Ալկոհոլի պատասխանատու օգտագործմանը: Մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում Երևանի կոնյակի գործարանն իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են բարձրացնելու սպառողի և թիրախային խմբերի իրազեկվածությունը ալկոհոլի ոչ պատասխանատու օգտագործման հետևանքների վերաբերյալ:

Հարկ է նշել, որ օյսօր նմանօրինակ միջոցառումներ են կազմակերպվել Պեռնո Ռիկարի առավել քան 18 800 աշխատակիցների կողմից աշխարհի տարբեր ծայրերում: 

Միջոցառման ընթացքում Պեռնո Ռիկարը հայտարարեց 5 առանցքային պարտավորությունները, որոնք որդեգրվել են ընկերության կողմից և հայտարարվել են Ալկոհոլային քաղաքականությունների միջազգային խորհրդի (International Center for Alcohol Policies, ICAP) նիստի ժամանակ:

Որդեգրած պարտավորություններն են` նվազեցնել անչափահասների կողմից ալկոհոլի օգտագործումը, ամրապնդել և ընդլայնել պատասխանատու շուկայավարությունը, ապահովել սպառողների տեղեկացվածությունը, նվազեցնել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու դեպքերը, ներգրավել մանրածախ առևտրով զբաղվողներին ալկոհոլի անպատասխանատու օգտագործումը կրճատելու նպատակով:

>>>
Ջոն Քերրին Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին կոչ է արել օգնել դուրս գալու Ղարաբաղյան փակուղուց
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2013 18:58

ՙՄենք բոլորս, իրոք, ցանկանում ենք փորձել մի գեղեցիկ օր լուծված տեսնել Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը: Շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը, երբ ես ասում եմ բոլոր կողմերը, նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին, ինչպես մյուսները, փորձ անեն գտնել միջոցներ, որոնք կօգնեն դուրս գալու ստեղծված փակուղուց, որն այդ հակամարտությունը մշտապես պահում է պոտենցիալ սպառնալիքի վիճակում՚: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին, նախօրեին ԱՄՆ-ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Իր հերթին, Է.Նալբանդյանը նշել է. ՙԿարևոր է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միջոցներ փնտրելու ջանքերը, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականությնա սկզբունքների հիման վրա: Մենք նույնպես համակարծիք ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է նորմալացվեն առանց նախապայմանների: Մենք շնորհակալ ենք, որ վերջին երկու տասնամյակներին, սկսած մեր անկախության պահից, ԱՄՆ շատ կարևոր աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՚:

Այս մասին հաղորդում է commonspace.eu կայքը, հղում կատարելով ԱՄՆ Պետդեպարտամենտի նյութերին (state.gov):

>>>
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան մերժել է Թուրքիայի սուպերգավաթի խաղի անցկացումը Բաքվում
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2013 09:21


Երևան:  ԱրմԻնֆո: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային մերժել է օգոստոսի 11-ին Թուրքիայի սուպերգավաթի համար ՙԳալաթասարայ՚-ՙՖեներբահչե՚ խաղի անցկացումը Բաքվում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան սուպերգավաթի խաղերն անցկացնում է երկրից դուրս` Գերմանիայում, Ավստրիայում, որտեղ մեծաթիվ թուրք համայնքներ կան: Ադրբեջանը նույնպես ընտրվել էր թուրքական ֆուտբոլի մեծաթիվ երկրխագուների առկայության առնչությամբ:

 Ինչպես ՙԹուրան՚ գործակալությանը հաղորդել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը, մերժման պատճառը ժամանակի սղությունն է և մեծ թվով սեփական միջոցառումների առկայությունը: Մինչդեռ մարզական մեկնաբանների կարծիքով, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի պատճառաբանությունը համոզիչ չէ, քանի որ մինչև խաղը դեռ երկու ամիս կա: Ամենայն հավանականությամբ, այդ որոշումը պայմանավորված է ՙգլխացավանքից՚ խուսափելու ցանկությամբ, քանի որ Թուրքիայի ֆուտբոլի առաջատար թիմերի միջև խաղերը, սովորաբար, աչքի են ընկնւոմ անզիջողությամբ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, որտեղ երկու թիմերի երկրպագուները բուռն բախումներ են ունենում: Աղբյուրի համաձայն, վերջին ժամանակներս ադրբեջանցի ֆուտբոլասերները նույնպես սկսել են անկարգություններ կազմակերպել ֆուտբոլային հանդիպումներից հետո: Բաքվում խաղի անցկացումը մերժելու որոշումը, անկասկած,  պայմանավորված է նաև Թուրքիայի վերջին քաղաքական իրադարձություններով, որոնք կարող են արտացոլվել նաև ադրբեջանցի երկրպագուների տրամադրությունների վրա, հաղորդում է ՙԹուրանը՚:

>>>
Գորիսի արյունալի միջադեպի ժամանակ վիրավորված Արտակ Բուդաղյանը գիտակցության է եկել. նրա ազգականները բողոքի ակցիա կանցկացնեն Հայաստանի նախագահի նստավայրի մոտ
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2013 09:08

Գորիսում փոխհրաձգության արդյունքում վիրավորված գնդապետ Արտակ Բուդաղյանը, որ ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատարն է, գիտակցության է եկել: Ինչպես հաղորդել է նրա ազգականներից մեկը, Բուդաղյանի առաջին խոսքերը եղել են. ՙԱվոն ո՞նց ա՚ (միջադեպի արդյունքում զոհված նրա եղբայրը):

Բժիշկների ասելով, գնդապետի վիճակը կայուն ծանր է, սակայն դիտվում է դրական դինամիկա: Նախօրեին նաև հայտնի է դարձել, որ Արտակ Բուդաղյանի հայրը` 69-ամյա Էմիլ Բուդաղյանը, կաթվածահար է եղել և բուժում է ստանում տնային պայմաններում, քանի որ հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:

Միևնույն ժամանակ, մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հաղորդում են, որ Գորիսի և Լեռնային Ղարաբաղի բնակիչները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ: Նրանք երկրի բարձրագույն ղեկավարությունից պահանջում են արդար դատաքննություն և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկում: Ավելացնենք, որ Արտակ Բուդաղյանի ենթակայության տակ գտնվող զինծառայողները հայտարարում են վրեժխնդիր լինելու իրենց ցանկության մասին:

>>>
Է.Մամեդյարով. ԱՄՆ ցանկանում է կարգավորման գործընթացի ինտենսիֆիկացում
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2013 09:05

 Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 7-ին Լոնդոնում հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Մամեդյարովը լրագրողներին հաղորդել է հունիսի 3-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո:

Ադրբեջանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքից: ՙՊարոն Քերին հետաքրքրվեց հակամարտության մանրամասներով և հաստատել, որ վարչակազմի կարծիքով, կարգավորման գործընթացում պետք է տեղաշարժ լինի: Ամերիկան ցանկանում է, որպեսզի համանախագահների, տարածաշրջանի մյուս պետությունների հետ բանակցությունները ձեռք բերեն ինտենսիվ բնույթ` որպեսզի լինի առաջընթաց: Պարոն Քերին հաստատեց, որ ԱՄՆ վարչակազմը շահագրգռված է կարգավորման գործընթացի տեղաշարժով՚, - ասել է Մամեդյարովը:

ՙԱՄՆ հասկանում է, որ եթե բանակցություններն արդյունք չտան, ապա տարածաշրջանին ուժեղ հարված կհասցվի: Ուստի բանակցությունների թեմաներից մեկն այն հարցն էր, թե Հայաստանին ինչ կբերի Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումը: Ադրբեջանն ասում է. թող Հայաստանը զորքերը դուրս բերի, և այն ժամանակ միջոցները, որ մենք ծախսում ենք սպառազինության վրա, կուղորդվեն տարածաշրջանի զարգացմանը՚, - ասել է Մամեդյարովը: Նա նաև Բաքվի դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության առնչությաբ: ՙՄենք դժգոհ ենք, որ տարածքները մնում են օկուպացման տակ, հարկադրված վերաբնակները չեն կարող տուն վերադառնալ՚, - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

>>>
ԱՄՆ պետքարտուղարը մտադիր է Հայաստան այցելել ընթացիկ տարում
 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2013 08:57

 ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է Հայաստան այցելել ընթացիկ տարում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այդ մասին նա հայտարարել է հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Քերին հայտարարել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները գործընկներ են տարբեր նախաձեռնություններում: Նրա կարծիքով, մեր երկիրն իր նպաստն է բերում Աֆղանստանում անվտանգության ապահովման ուժերին, կարևոր դեր է կատարում Կոսովոյում խաղաղության ապահովման գործում: ՙՄենք կարևորում ենք երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը և բարեկամ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը՚, - ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:

Նախարար Նալբանդյաննիր հերթին ասել է, որ Երևանն ու Վաշինգտոնը սերտ փոխգործակցություն են հաստատել միջազգային բեմահարթակում, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը, ահաբեկչության դեմ պայքարը: ՙՀայաստանը և Միացյալ Նահանգները միակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծման նպատակով` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, մասնավորպես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության: Մենք միակարծիք ենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների՚, - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները և այդ նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, անդրադարձել են երկկողմ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, կարևորել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ երկխոսության մեկնարկը, ՙՀազարամյակի մարտահրավեր՚ ծրագրի գործունեության վերսկսումը Հայաստանում:
Ջոն Քերին վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակել ամենայն աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Հանդիպման ընթացքում հանգամանալից մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Պետքարտուղար Քերին ընդգծել է, որ ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր ամբողջական աջակցությունը հակամարտության կողմերի միջև համաձայնության ձեռք բերման և հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով, ինչը, նրա բնորոշմամբ, նոր հնարավորություններ կստեղծի Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացման, կայունության և անվտանգության ամրապնդման համար:

>>>
ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղարը պահանջում է Փակ շուկայի կառուցապատման գործով քրեական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետին
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 17:47

 ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստաբջյանը Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարներին հաղորդագրություն է հղել, Փակ շուկայի կառուցապատման հետ կապված հանցագործության կապակցությամբ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շուրջ մեկ տարի է, ինչ Երևանի հուշարձաններից մեկը` Երեւանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող Փակ շուկան, որը բացվել է գրեթե 60 տարի առաջ, ենթարկվում է հիմնական փոփոխման, ոչնչացման և ոչ մի իրավասու մարմին այդպես էլ պատշաճ կարգով չի արձագանքում այս ապօրինությանը:
Երևանի  Փակ շուկայում կրկին շինարարական աշխատանքներ են ընթանում: Այդ աշխատանքներն ընթանում են վերգետնյա հատվածում, որոնք, սակայն, ինչպես բազմիցս հայտարարվել է, ապօրինի են: Երեւանի քաղաքապետարանը  մեկ տարվա ընթացքում ապօրինի շինարարություն իրականացնողին երկու անգամ՝ 14.03.2012 եւ 08.01.2013թթ.-երին, ենթարկել է վարչական պատասխանատվության:

Նշվում է նաև, որ սույն թվականի մայիսի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունը գրությամբ դիմել էր քաղաքապետարանին` պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու եւ տարածքում հսկողություն սահմանելու համար: Սակայն մինչ օրս ոչ միայն չի ապամոնտաժվել ապօրինի կառուցված ավելորդ հատվածը, հուշարձան-շենքը ոչ միայն չի բերվել նախկին տեսքի, այլ նաեւ այսօր էլ շարունակվում է ապօրինի շինարարությունը:

Իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունների չկատարման պատճառով Փակ շուկան շարունակում են աղավաղել` շինաշխատանքների կեղծ ու ձեւական դադարեցումների, վարչական տույժերի միջեւ ընկած ժամանակահատվածում:
Հասարակության շրջանում տարածված զանգվածային անվստահությունը   ՀՀ իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ  ավելի է խորանում հատկապես, երբ տեղի ունեցող հանցագործությունները ուղղված են հասարակական կարգի եւ բարոյականության դեմ:

Երեւանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից`սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը և քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարմանը:

Նշվում է, որ ՙՓակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին անհրաժեշտ է ենթարկել քրեական պատասխանատվության, հիմնավորելով, որ Փակ շուկայի կառուցապատողը եւ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են տվել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընգրկված 315'1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը եւ անօրինական կառույցը չքանդելը եւ 315'2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ համապատասխան ընթացք տալ հաղորդմանը և արդյունքների մասին օրենքով սահմանված կարգով հայտնել ինձ՚,-նշված է ուղերձում:

>>>
ՎՏԲ-Հայաստան Բանկը TelCell վճարային համակարգի հետ համատեղ անցում կատարեց TelCell վճարային տերմինալներով հաշիվների համալրման օնլայն եղանակին
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 15:41

ՎՏԲ-Հայաստան Բանկը TelCell վճարային համակարգի հետ համատեղ անցում կատարեց TelCell վճարային տերմինալներով հաշիվների համալրման օնլայն եղանակին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,  դեռևս 2011թ. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մեկնարկած TelCell վճարային տերմինալների միջոցով բանկային և քարտային հաշիվների համալրման, ինչպես նաև ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման ծառայությունը վերազինվում է նոր աննախադեպ հնարավորությամբ: Շարունակելով իր արդյունավետ համագործակցությունը` Բանկը TelCell վճարային համակարգի հետ համատեղ զարգացրեց մատուցվող ծառայության տեխնոլոգիական հենքը: Արդեն  ս.թ հունիսի 3-ից սկսած TelCell վճարային տերմինալների միջոցով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները և ոսկու գրավի դիմաց վարկերի մարումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին և ժամերին հաջորդ բանկային օրը` 09:00-ին:

Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը 2013թ. սկզբին անցում կատարեց քարտային գործարքների իրականացման օնլայն եղանակին: Դա նշանակում է, որ TelCell վճարային տերմինալների միջոցով օնլայն ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլև նույն օնլայն եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն` այդպիսով ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը: Սա հիրավի, բացառիկ և մրցակցային հնարավորություն է ընձեռում Բանկի քարտապանների համար ՀՀ բանկային շուկայում` ակնթարթորեն համալրելու քարտային հաշիվները և նույն պահին իսկ տնօրինելու համալրված միջոցները:

ՙՄեր հաճախորդները հետաքրքրված են հեռակառավարման եղանակով բանկային սպասարկմամբ: 2011թ-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը հեռահար բանկային սպասարկման շրջանակներում համագործակցում է TelCell ընկերության հետ: Հաշվի առնելով նախորդ տարիների հաջող փորձը և նպատակ ունենալով կատարելագործել մեր հաճախորդներին առաջարկվող հեռակառավարման համակարգի գործիքակազմը` մենք որոշեցինք անցում կատարել վճարային տերմինալների միջոցով կատարված գործարքների հաստատման օնլայն եղանակին: Այսուհետ ինչպես հաշիվների համալրման, այնպես էլ վարկերի մարման գործընթացը կդառնա առավել մատչելի և հարմար, քանի որ նոր համակարգի միջոցով Բանկի գործառնական օրվա ընթացքում կատարված գործարքները կընդունվեն և կհաստատվեն Բանկի կողմից ժամանակի իրական ռեժիմում: Վստահ ենք որ այս նորամուծությունն արժանի գնահատական կստանա մեր հաճախորդների կողմից՚,-նշել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
 
TelCell համակարգի տերմինալների միջոցով բանկային/քարտային հաշիվների համալրման և ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի մարման գործընթացը բավականին պարզ է և մատչելի: Վճարման գործընթացը պահանջում է հաշված րոպեներ և հասանելի է 24/7 ռեժիմում: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն, իսկ հաշվին համալրված կամ վարկի մարված գումարը հաճախորդի հաշվին հասանելի է դառնում գործարքը կատարելու պահին:

Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկեե ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:


>>>
Մարտին Սկորսեզեյի հիմնադրամը կզբաղվի Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերականգնումով
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 15:38

Մարտին Սկորսեզեյի կողմից հիմնադրված ՙՀամաշխարհային կինոյի հիմնադրամը՚ (World Cinema Foundation), որն ստեղծվել է համաշխարհային կինոյի գլուխգործոցների պահպանման և վերականգնման նպատակով, կզբաղվի Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմի վերականգնումով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, հավելելով, որ հարցը քննարկվել է մայիսին, Կաննի կինոփառատոնի կինոշուկայում:

Գևորգյանը հույս է հայտնել, որ ֆիլմի վերականգնման աշխաըտանքները կսկսվեն առաջիկայում և կավարտվեն մինչև տարեվերջ: Ինչպես նշվել է, բոլոր ծախսերն իր վրա կվերցնի Հիմնադրամը: Գևորգյանը չի բացառել նաև վերականգնված ՙՆռան գույնը՚ ֆիլմը 2014 թվականի Կաննի կինոփառատոնին ներկայացնելու հավանականությունը: Նա տեղեկացրել է նաև, որ Հիմնադրամի հետ քննարկվել է նաև Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերականգնումը:

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովի ՙՆռան գույնը՚ ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին, ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում: Ֆիլմը կրում էր հեղինակային` ՙՍայաթ Նովա՚ անվանումը, սակայն ցենզուրայի ճնշումների ներքո Փարաջանովն ստիպված է եղել ամբողջովին վերամոնտաժել ֆիլմը, փոխելով նաև անվանումը: Ֆիլմը բաղկացած է մի քանի մանրապատումներից, որոնք ցուցադրում են բանաստեղծի հոգևոր աշխարհը, նրա սիրո պատմությունը, վերաբերմունքը կրոնին, աշխարհիկ իշխանությանը և ժողովրդին:

>>>
Իսրայելցի փորձագետը չի բացառում զինվորական հեղաշրջման հնարավորությունը Թուրքիայում
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 14:06

 Թուրքիայի իրադարձությունները կարող են հանգեցնել նոր զինվորական հեղաշրջման այդ երկրում: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:

Նրա ասելով, այս օրերին Թուրքիան կերպարանափոխվում է, և, ագամ, եթե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվի ճնշել բողոքի ալիքը, այս օրերի իրադարձություններն իրենց կրիտիկական դերը կխաղան նախկին Օտոմանյան կայսրության պատմությունում:

ՙԻնձ բախտ է վիճակվել ականատես լինել Չաուշեսկուի վարչակարգի անկմանը Ռումինիայում, իսկ հետո` 1991 և 1993 թվականներին ժողովրդի կամքի արտահայտումներին Ռուսաստանում: Մասշտաբներն անհամեմատելի են: Թուրք այլախոհներին հաջողվել է ոտքի հանել ողջ քաղաքը: Եվ ոչ մի ինքնաբուխ ելույթ` գործող իշխանության օգտին:  Փողոց է ելել լռակյաց մեծամասնությունը, որը պատրաստ չէ հանդուրժել իսլամիզմի ծայրահեղ ձևերը: Նրանց դուր չի գալիս նաև Էրդողանի ագրեսիվ վարքագիծը և նրա գյուղական ոճը: Գործնականում, ողջ ստեղծարար դասը բողոքում է Էրդողանի վարչակարգի դեմ: Ուսանողությունը, մտավորականությունը, ձեռներեցները և դերասանները` բոլորը հայտնվել են բարիկադների մի կողմում՚, - նշել է նա:

Էսկինի կարծիքով, առայժմ Էրդողանը տանուլ է տալիս, բողոքների յուրաքանչյուր նոր օր նոր մարդկանց ներհոս է և իշխանության երբեմնի ամուր դիրքերի սասանում: ՙՀարկ է նշել, որ ներկա պահին առկա է նաև բախումների ռազմական տարբերակ, առավել ևս, որ նախկինում Թուրքիայում այդպես պատահել է: Եթե ոստիկանությունը դաժանություն դրսևորի, և  անկարգությունների զոհերի թիվն էապես ավելանա, ապա մենք կարող ենք ակնկալել նոր զինվորական հեղաշրջում՚, - կարծում է նա:

Էսկինը միևնույն ժամանակ կարծում է, որ Բոսֆորի ափի իրադարձություններին արտաքին ուժերի միջամտությունն այս փուլում անիրատեսական է, հենց նույն արտաքին ուժերը չկարողացան դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա, իսրայելցի փորձագետի կարծիքով, հուզումները Թուրքիայում կարող են դադարեցնել Բաշար Ասադի նկատմամբ միջազգային ճնշումը, քանի որ տվյալ դեպքում բոլորի ուշադրությունը սևեռված է արդեն Թուրքիայի վրա, և Ասադը կարող է այդ դադարն օգտագործել իր դիրքերն ամրապնդելու համար:

ՙԸստ էության, Թուրքիայում սկսվել է մերձավորարևելյան աշուն: Դա արաբական գարուն է` մինուսի նշանով: Դրա հետ մեկտեղ կարելի է ասել, որ տվյալ փուլում այդ հուզումները ոչ մի վտանգ չեն ներկայացնում հարևանների համար՚, - ամփոփել է Էսկինը:

>>>
Փորձագետ. Թուրքիայում առկա իրավիճակը ողջ իսլամական աշխարհում զարգացող գործընթացների արտացոլումն է
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 11:11

Թուրքիայում առկա իրավիճակը ողջ իսլամական աշխարհում շարունակվող գործընթացների արտացոլումն է: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը` մեկնաբանելով վերջին բախումները հարևան Թուրքիայում:

ՙԴրանք բավականին լուրջ և մասշտաբային գործընթացներ են, սակայն առայժմ հասկանալի չէ, թե արդյոք դա կընդունի կազմակերպված բնույթ: Առայժմ հասկանալի չէ նաև պետական կառույցների, բանակի դիրքորոշումն այդ գործընթացների նկատմամբ՚, - ընդգծել է փորձագետը:

Սարգսյանի ասելով, իհարկե, եթե իրավիճակը բարդանա, ապա վճռական դեր կխաղա բանակի դիրքորոշումը: ՙԵթե բանակը սատարի գործող վարչակազմին, ապա դա նման կլինի Սիրիայի իրավիճակին, իսկ եթե բանակը պաշտպանի ժողովրդին, ապա գործընթացը կգնա բոլորովին այլ հունով` Թունիսի օրինակով՚, - նկատել է նա:

Միևնույն ժամանակ, Սարգսյանի կարծիքով, երկրի ներքաղաքական իրավիճակն, անկասկած, կանդրադառնա արտաքին քաղաքականության վրա, սակայն, այնուամենայնիվ, քանի դեռ չի որոշվել ժողովրդական շարժման հետագա ձևը, վաղ է խոսել այն մասին, թե դա ինչպես կանդրադառնա Սիրիայի իրավիճակի վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մի քանի օր շարունակ բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ստամբուլի Թաքսիմի շրջանում Գեզի զբոսայգու ծառահատման և դրա տեղում առևտրի-զվարճալիքների համալիր կառուցելու իշխանությունների որոշման` համանուն հրապարակի վերակառուցման շրջանակում: Ակցիայի մասնակիցներին սատարել են Թուրքիայի գավառների կեսը և եվրոպայաբնակ թուրքերը: Անկարայում ցուցարարները պահանջում են կառավարության անհապաղ հրաժարական: ԼԶՄ-ները հաղորդում են, որ անկարգությունների ժամանակ վիրավորվել է 536 մարդ, 2,3 հազարից ավելին` ձերբակալվել:

>>>
Դատարանը մերժել է Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 11:10

 Միջնորդություններ են ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են: Միաժամանակ մերժվել են վերջիններիս պաշտպանների կողմից ներկայացված գրավի միջնորդությունները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՊՆ մամուլի ծառայությունից, ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում ձևավորված քննչական խմբի ղեկավարի կողմից 03.06.2013թ. որոշումներ են կայացվել Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանին և Տիգրան Սուրիկի Խաչատրյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդ. 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 112 հոդ. 1-ին մասերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք առաջադրելու մասին:

>>>
Րաֆֆի Հովհաննիսյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանի ժողովրդավարության խնդիրները
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 10:50

 Պաշտոնական այցով ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը նախօրեին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ: Ինչեպս ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին կուսակցության մամուլի ծառայությունից, Պետքարտուղարությունում կայացած մասնավոր հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի առջեւ ծառացած ոչ միայն ներքին ժողովրդավարական, այլեւ միջազգային մարտահրավերներին առնչվող հարցեր, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ հակամարտության արդարացի կարգավորումը եւ 1915թ. Հայոց Ցեղասպանության եւ Մեծ Հայրենազրկման իրական ճանաչումը:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել Ջորջ Վաշինգթոն համալսարանի իրավաբանական դպրոցում հավաքված լսարանի առջեւ:

>>>
Ջոն Քերի. ԱՄՆ չափազանց շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 10:49

ԱՄՆ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր, շատ է շահագրգռված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ճեպազրույցում:

Ինչպես նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրությունում, Քերին նշել է, որ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի կայունությանը: ՙԱՄՆ չի ցանկանում վերադարձ պատերազմին և հակամարտությանը: Մենք կշարունակենք համբերատար աշխատել` ձգտելով կողմերին խրախուսել վստահության մթնոլորտ ստեղծելու և հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու գործում՚, - ավելացրել է նա:

>>>
ՀՔԾ քրեական գործ է հարուցել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու փաստի առնչությամբ
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 10:11

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ կաշառք պահանջելու դեպքի առթիվ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, քրեական գործը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին մասերով: Գործը վերաբերում է  Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքին:

Ընթացիկ տարվա մայիսի 29 ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  ստացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունն այն  մասին, որ ՀՀ ԱՆ ՙՎանաձոր՚ քրեակատարողական հիմնարկի  կալանավորը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով  հայտնել է ՀՀ ոստիկանության Լոռիի մարզային վարչության Վանաձորի բաժնի  Բազումի բաժանմունքի  աշխատակիցների կողմից իր նկատմամբ կատարված  ապօրինությունների մասին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այդ կապակցությամբ նախապատրաստված նյութերի ընթացքում՝ 2013 թվականի մայիսի 31-ին, կալանավորը տվել է գրավոր հաղորդում՝ համաձայն որի 2013 թվականի մարտի 16-ինիր նախկին զոքանչի հետ վիճաբանության արդյունքում բերման է ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունք, որտեղ նույն բաժանմունքի հերթապահի օգնականն իրեն ծեծի է ենթարկել՝ փորձելով կորզել խոստովանական բացատրություն, ապա նաեւ 100 լիտր բենզին՝ Բազումի բաժանմունքից ազատ արձակելու համար: Կատարվում է նախաքննություն:

>>>
Մամուլի քարտուղար. Հայաստանի նախագահն ակնկալում է Գորիսի ողբերգական միջադեպի հետաքննության անաչառություն
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:59

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս խոսել է հարցերն ուժի դիրքերից լուծելու անթույլատրելիության մասին: Այդ մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը` պատասխանելով Գորիսի ողբերգական միջադեպի նկատմամբ նախագահի վերաբերմունքին առնչվող ԶԼՄ-ներից մեկի հարցին:

Սաղաթելյանի ասելով, պետության ղեկավարն այսօր էլ համոզված է, որ այդ միջադեպին առնչվող հետաքննությունը կլինի համակողմանի և անաչառ, և համապատասխան իրավական գնահատական կտրվի այդ ողբերգության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների արդյուքնում 1 մարդ է զոհվել, 2-ը` վիրավորվել: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, արյունալի միջադեպին նախորդել է բուռն խրախճանք Սյունիքի մարզպետի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Սյունիքի ձեռներերցների տեղի ՙանվանի՚ մարդկանց մասնակցությամբ: Ինքը` Սուրիկ Խաչատրյանը, հավաստիացրել է, որ միջադեպի ժամանակ ինքը խորը քնած է եղել: Գործի առնչությամբ ձերբակալվել են մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարակն է տվել: Իր հայտարարություբնում նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել կանխել հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Ընդ որում նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա սեփական սխալների համար, այդ թվում նաև ՀՀ քաղաքացի Սուրեն Խաչատրյանը:

>>>



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև