Arminfo.info



Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. ՄիրզոյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. ԿլաարԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ համապարփակ կարգավորման հասնելու համար. Կլաար
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումըՊետդեպարտամենտ. ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սահմանազատման սկզբունքների համաձայնեցումը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համարՄԱԿ գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել բոլոր հարցերը՝ հարաբերությունների կարգավորման համար
Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանըՀարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր ԿազիմիրովըՄահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
"Մենք նրանց՝ գյուղեր, նրանք մեզ՝ ռիսկերի նվազեցում". վարչապետի աշխատակազմում մեկնաբանել են ՀՀ և ԱՀ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունը
«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումըԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
Դեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանըԴեսպանություն. Միացյալ Նահանգները հանձնառու է անդրազգային հանցավորության դեմ պայքարում և օրենքի գերակայության ապահովման հարցերում Հայաստանի հետ գործակցությանը
Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմըԼույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքներըԳեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
Ստեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասինՍտեփանյան. Արցախից փախստականների շուրջ 35 տոկոսը մտածում է Հայաստանից մեկնելու մասին
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանըԵվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակըԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղումՊետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
Մայքլ Գյուրջյանի Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
Քաղաքագետ. Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ ԱզնավուրինԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
Կոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանըԿոտայքում Կովալենկո Շահգալդյանի մարզպետ եղած ժամանակ վաճառված հողատարածքը վերադարձվել է պետությանը
Ժան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված ԱրցախումԺան-Քրիստոֆ Բյուիսոն. Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական եկեղեցիներն օկուպացված Արցախում
Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումներըԵրևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամինԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին. ինչ է հայտնի այս ժամին
ԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերումԱՄՆ օրենսդիրների երկկուսակցական, երկպալատ կոալիցիան ԱՄՆ ղեկավարությանը կոչ է անում ապահովել արդարություն Արցախի և Հայոց ցեղասպանության հարցերում
Վազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրաՎազգեն Մանուկյան. Ռուսաստանի զինված ուժերի դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից վերջին կետն է դնում «i»-ի վրա
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցողԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ. Ադրբեջանի հարցով զեկուցող
Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասինԶախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվՔննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին հաղորդման առթիվ
Զինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկաԶինթղթակից Կոտյոնոկ. մենք հեռանում ենք Արցախից, որն այլևս չկա
Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համարԶախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
"Անմահ գունդը" կրկին կանցնի Երևանի փողոցներով
Դավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնումԴավիթ Գյուրջինյանը հաստատվել է Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում
Հայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանումՀայաստանում կվերանայեն այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում բանակ չեն տանում
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերըTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
ՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբՀԺՄ-ը և լրագրողական մի շարք կազմակերպություններ դատապարտել են պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պահվածքը ԶԼՄ ներկայացուցչի նկատմամբ
Սահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՍահմանվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
ԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանումԱԺ պատգամավոր. Ռուսական խաղաղապահ զորախմբի Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը մեր տարածաշրջանում
ԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումըԱՄՆ Պետդեպարտամենտը մեկնաբանել է օկուպացված Արցախից Ռուսաստանի խաղաղապահների դուրս բերումը
Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնություններըՀայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններԵրևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը«Մայր Հայաստան»  շարժումը խստորեն դատապարտում է Սամվել Վարդանյանի դեմ իշխանության արարքը
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարԼիլիթ Շաբոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
ՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերինՀԱԿ-ը կոչ է անում վճռականորեն ընդվզել եւ դիմակայել Հայաստանում բռնատիրական կարգերը վերականգնելու փորձերին
Կարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք էԿարասին. ՌԽԶ-ի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից Փաշինյանի կողմից այդ տարածքն Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանք է
Տավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետՏավուշի մարզի չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելու գործընթացը ժամանակավորապես կասեցվել է. քաղաքագետ
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը Զատուլին. Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների գտնվելու անհրաժեշտությունը "հավասար է զրոյի"
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումըԱՄՆ Պետդեպարտամենտ. Հայաստանը մտադիր չէ վերսկսել ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի ամբողջական իրագործումը
ԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային ԿովկասԵԱՀԿ գործող նախագահն ուղեւորվում է Հարավային Կովկաս
ԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվիԱԺ պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում. Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգությունը չի կարելի կորցնել, եւ այդ հարցը չպետք է անուշադրության մատնվի
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակներըԱրարատԲանկի աջակցությամբ Մատենադարանը կարձանագրի ձեռագրերի վերականգնման նոր նշաձող և կընդլայնի միջազգային համագործակցության շրջանակները
ԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացըԶԼՄ. սկսվել է օկուպացված Արցախից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. ԹաթոյանՍամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման և դաժան վերաբերմունքի վերաբերյալ փաստաբանների հայտարարության փաստի առնչությամբ անհապաղ պետք է քրեական վարույթ նախաձեռնվի. Թաթոյան
Կարդալ ավելին





Ստեփան Սուխորենկո: 20 տարվա դիվանագիտական հարաբերությունների ընթացքում մեր համագործակցությունն ավելի արդյունավետ է եղել, քան ԽՍՀՄ կազմում
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 13:31

Պրն.դեսպան, Հայաստանը և Բելառուսը նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Ի՞նչ արդյունքների  են հասել մեր երկրները համագործակցության այս 20 տարիներին, հանդես գալով անկախ պետությունների կարգավիճակով:

>>>
ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 11:34

 ՙՀայՌուսգազարդի՚ ստորաբաժանումներից մեկի տարածքում ՙՖ-1՚ տիպի նռնակ է հայտնաբերվել:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, կասկածելի առարկայի մասին հաղորդում է ստացվել հունիսի 16-ին, ժամը 12.50-ին` ՙՀրազդան-5՚ մասնաճյուղի տնօրինությունից: Ստացված տեղեկատվության համաձայն, ընկերության խոտածածկ տարածքում, պարսպի տակ, չօգտագործվող երկաթգծի ռելսերի կտորի վրա նռնակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.30-ին մոտ հիմնարկության պահակը  հայտնաբերել է կոռոզիայի ենթարկված ՙՖ-1՚ տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 10:55

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 549 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 553 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: -0-    

>>>
ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 08:44

 ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի այցը Հայաստան և Ադրբեջան անորոշ ժամանակով հետաձգվում է: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ԵԱՀԿ Երևանի գրասենյակում:

ՙԿոժարայի Ադրբեջան և Հայաստան նախատեսված այցը կհետաձգվի: Այցի նոր ամսաթվի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ՚, - հաղորդել են գրասենյակում:

Ավելացնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի միայն Վրաստան` հունիսի 18-19-ը:

>>>
ՙԲարև Երևան՚ խմբակցությունը հրաժարվել է ծառայողական ավտոմեքենայից
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 08:42

 Երևանի ավագանու ՙԲարև Երևան՚ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. ՙՀարգելի պարոն Մարգարյան, հայտնում ենք Ձեզ, որ ՙԵրևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին՚ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված՝ ՙԲարև Երևան՚ խմբակցությանը տրամադրվող տեխնիկապես մաշված, չգործող ՙԳԱԶ 3110՚ մակնիշի ավտոմեքենայից խմբակցությունը հրաժարվում է, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավագանու խմբակցություններին տրամադրվող ավտոմեքենաների առումով ցուցաբերվում է խտրական մոտեցում՚:

>>>
Ռոստելեկոմ. Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և սպառման ծավալները հինգ տարում 50-60 անգամ ավելացել են
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 07:32

 Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը և  սպառման ծավալները վերջին հինգ տարում 50-60 անգամ ավելացել են: Այդ մասին հաղորդել է   GNC-Alfa-ի (հանդես է գալիս ՙՌոստելեկոմ՚ բրենդով) գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա հավաստմամբ, լայնաշերտ ինտերնետի օգտատերերի թիվը հինգ տարում ավելացել է մինչև 350-400 հազար, իսկ սպառման ծավալները` մինչև 60-70 գեգաբիթ: Նա նշել է, որ աճն ապահովվել է, հիմնականում, մարզերի հաշվին, և այժմ մարզերի և մայրաքաղաքի սպառողների հարաբերակցությունը մոտ 50/50 տոկոս է: Հանրապետությունում գործում են խոշորագույն միջազգային օպերատորների ներկայացուցիչներ, և մրցակցությունը հանգեցրել է օգտատերերի թվի աճի և ինտերնետի գների զգալի նվազման: ՙԱյսօր գին-որակ հարաբերակցությամբ Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում՚, - ասել է ֆարամազյանը: Նա ավելացրել է, որ ըստ կորպորատիվ հաճախորդների հատվածում ինտերնետի որակի Հայաստանն ակնհայտորեն առաջ է անցել տարածաշրջանի երկրներից (Վրաստան, Ադրբեջան, Իրան և Թուրքիա), իսկ զանգվածային ինտերնետի գծով, համենայն դեպս, չի զիջում: Նման բարձր նվաճումները հնարավոր են դարձել օպերատորների ագրեսիվ ներդրումների շնորհիվ, որոնք մինչ օրս շարունակվում են: Ներդրումները նպաստում են ոչ միայն շուկայի զարգացմանը, այլև դրա ձևավորմանը, նշել է Ֆարամազյանը: Միայն ներդրումների շնորհիվ ՙՌոստելեկոմը՚, որ Հայաստանում ծառայություններ է սկսել տրամադրել անցյալ տարվա վերջից, արդեն ստեղծել է ավելի քան 1000 աշխատատեղ, նշել է Ֆարամազյանը: Ընկերությունը օպտիկամանրաթելային մալուխ է անցկացրել մինչև ԼՂՀ սահման, և հետո տեղի օպերատոր ՙՂարաբաղ Տելեկոմը՚ ԼՂՀ-ում իր ցանցն է կառուցել: Վերջին 2,5 տարում ԼՂՀ-ում ինտերնետի օգտատերերի թիվն ավելացել է 40-50 տոկոսով, իսկ գներն զգալիորեն նվազել են, նշել է գլխավոր տնօրենը:

>>>
ԵԱՀԿ գործող նախագահի Հայաստան և Ադրբեջան այցի ժամկետները հետաձգվում են
 Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 07:20

 ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հունիսի 17-19-ը Հայաստան և Ադրբեջան նախատեսված այցի ժամկետները հետաձգվում են, հաղորդում է APA-ն` վկայակոչելով սեփական դիվանագիտական աղբյուրները: Ընդ որում աղբյուրը չի նշում Կոժարայի Հայաստան և Ադրբեջան այցի նոր ժամկետներ: Սակայն ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Վրաստան: Հայաստան եւ Ադրբեջան նրա այցի հետաձգման պատճառը երկու երկրների  նախագահների աշխատանքային գրաֆիկներն են:

>>>
ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 17:33

 ՙՈսկե ծիրան՚ 10-րդ միջազգային կինոփառատոնում կներկայացվի 200 ֆիլմ, որոնցից 90-ը ներառված է մրցութային ծրագրում, հաղորդել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հունիսի 14-ի մամուլի ասուլիսում:

Ասուլիսի բանախոսներն էին Միքայել Ստամբոլցյանը (ՙՈսկե ծիրան՚ Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն), Արա Խանջյանը (ՙՈսկե ծիրան՚ Երևանի ՄԿՓ փոխտնօրեն), Արամ Շահբազյանը (կինոռեժիսոր, ՙԿորիզ՚ կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ղեկավար) և Րաֆֆի Մովսիսյանը (կինոքննադատ, Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ղեկավար):

Այս տարի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար կպահպանի չորս մրցույթները: Մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար Խաղարկային, Վավերագրական, Հայկական համայնապատկեր և ՙԿորիզ՚ (կարճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

Խոսելով փառատոնի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության և ներկայացված հայտերի մեծ թվի մասին (ավելի քան 1200 հայտ` շուրջ 96 երկրից)` Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ մրցութային ծրագրում ընդգրկվել են միայն մոտ 90-ը: Արամ Շահբազյանը, ներկայացնելով «Կորիզե կարճամետրաժ ֆիլմերի մրցույթը, նշեց, որ այս ծրագիրը ներառում է հիմնականում երիտասարդ ռեժիսորների ֆիլմեր և հրաշալի հնարավորություն է հայ երիտասարդների համար ծանոթանալու աշխարհում իրենց հասակակիցների գործերին: Արա Խանջյանն էլ իր հերթին նշեց, որ վավերագրական մրցույթի ֆիլմերի ընտրության գործում մեծ է եղել երիտասարդ կինոքննադատների մասնակցությունը: Հայկական համայնապատկեր մրցույթի ծրագիրը ներկայացրեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: Բանախոսները ներկայացրին նաև այս տարվա ժյուրիի անդամներին:

Խաղարկային մրցույթում ներկայացված են ՙ11 հանդիպում հորս հետ՚ (ռեժ. ` Նիկոս Կորնիլիոս, Հունաստան, 2012թ.), ՙԵրկար, երջանիկ կյանք՚ (ռեժ.` Բորիս Խլեբնիկով, Ռուսաստան, 2013թ.), ՙՍոսկ կյանք՚ (ռեժ.` Սանհուն Փարկ, Կորեայի հանրապետություն, 2012թ.), ՙՇրջաններ՚ (ռեժ.`Սրդան Գոլուբովիչ, Սերբիա, 2013թ.), ՙԻմ մարդասպան շունը՚ (ռեժ.` Միրա Ֆորնայ, Սլովակիա/Չեխիայի հանրապետություն, 2013թ.), ՙՓարվիզ՚ (ռեժ.`Մաջիդ Բարզեգար, Իրան, 2012թ.), ՙՀինգերորդ եղանակ՚, (ռեժ.` Պիտեր Բրոսենս/Ջեսիկա Վուդուորթ, Բելգիա/Ֆրանսիա/Նիդերլանդներ, 2012թ.), ՙԼուսանկարը՚ (ռեժ.` Մաչեյ Ադամեկ, Լեհաստան/Գերմանիա/Հունգարիա, 2012թ.), ՙՁայն լռության՚ (The Voice of Silence), ռեժ.` Վիգեն Չալդրանյան, (Հայաստան, 2013թ.), ՙRendez-Vous Կիրունայում՚, (Rendez-Vous In Kiruna), ռեժ.`Աննա Նովիոն, (Ֆրանսիա, 2013թ.)
ՙՀերոին՚, (Heroin), ռեժ.` Ռենե Հոուեն, (Հոլանդիա, 2013թ.):

Վավերագրական մրցույթում կներկայացվեն հետևյալ ֆիլմերը.
ՙԱշխարհ, որ մերը չէ՚, (ռեժ.`Մահդի Ֆլեյֆել, Մեծ Բրիտանիա, 2012թ.)
ՙԵրկու հոգու միջև՚,  ռեժ.`Լորանս Պերիգո, Շվեյցարիա, 2012թ.)
ՙԱրյունակից եղբայր՚ (Blood Brother), ռեժ.` Սթիվ Հուվեր, (ԱՄՆ, 2012թ.)
ՙՉար… անտերունչ կղզին՚ (Char - The No-Man's Island), ռեժ.` Սուրավ Սարանգի, (Հնդկաստան, 2012թ.)
ՙՁուկիայի եզը՚ (Dzukija's Bull) ռեժ.` Լինաս Միկուտա, (Լիտվա, 2013թ.)
Leviathan, ռեժ.` Վերենա Պարավել, Լուսիեն Կաստենգ-Թեյլոր, (Մեծ Բրիտանիա/Ֆրանսիա/ԱՄՆ, 2012թ.)
ՙՔայլի'ր, քայլի'ր, ձախով՚, (March, March With Your Left!), ռեժ.` Եվգենյա Մոնտանյա Իբանյես, (Ռուսաստան, 2012թ.)
ՙԻմ Աֆղանստան. կյանքն արգելված գոտում՚ (My Afghanistan - Life in the Forbidden Zone), ռեժ.` Նագիբ Խայա, (Դանիա, 2012թ.)
ՙՍև ծովի վերջին ծովահենները՚ (The Last Black Sea Pirates), ռեժ.` Սվետոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013թ.)
ՙԱմեն  ինչ անհետացնող մեքենան՚ (The Machine Which Makes everything Disappear), ռեժ.` Թինաթին Գուրչիանի, (Վրաստան/Գերմանիա, 2012թ.)
ՙՍպասարան՚ (The Waiting Point) ռեժ.`Մաշա Դրնդիչ, (Խորվաթիա, 2013թ.)


Հայկական համայնապատկեր ծրագրում կներկայացվեն 23 խաղարկային, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Մասնավորապես.

ՙԲոլորս միասին հիմա՚, ռեժ.`Ալեքսանդր Տավիցիան-Միրեցկի, (ԱՄՆ, 2012թ.)
ՙԲոլորը մեկնել են՚, ռեժ.` Գիորգի Փարաջանով, (Վրաստան)
ՙԱյդ ես չեմ՚,  ռեժ.`Մարիա Սահակյան, (Հայաստան, 2013թ.)
ՙԱյնտեղի մարդիկ՚, ռեժ.` Հայկ Կարապետյան, (Լատվիա, 2012թ.)
ՙԹափառում՚, ռեժ.` Արշալույս Հարությունյան, (Հայաստան, 2011թ.)

ՙՋրից հետո ավազ է մնում՚ (After Water There Is Sand) ռեժ.` Սարո Վարժապետյան, (Հայաստան, 2011թ.)
ՙԱլխաս և Ջուլիետ՚ (Alkchas and Juliet), ռեժ.` Աշոտ Քեշիշյան, (Ռուսաստան, 2013թ.)
ՙԸնդհատված մանկություն՚ (Broken Childhood), ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան, 2013թ.)
ՙԿորած հորիզոններ՚ (Lost Horizons) ռեժ.` Առնո Խայաջանյան (Ֆրանսիա, 2012թ.)
ՙՆերեյշա՚ (Nereysha) ռեժ.` Սերգո Ուստյան ( Հայաստան)
ՙՍպիտակ գառան երազը՚ (White Lamb’s Dream), ռեժ.` Հրանտ Վարդանյան (Հայաստան, 2013թ.)
ՙԽավարում՚ (Eclipse), ռեժ.` Արշալույս Հարությունյան (Հայաստան, 2013թ.)
ՙԻդան այստեղ է՚ (Ida is Here), ռեժ.` Էմիլ Մկրտչյան (Շվեդիա, 2013թ.)
Մարաթոն (Marathon), ռեժ.` Հարութ Շատյան, (Հայաստան, 2013թ.)
ՙՀայկական արձագանքներ. Մաս երեք՚ (Armenian Echoes Part Three) ռեժ.` Հակոբ Գուդսուզյան, (Կանադա, 2012թ.)
ՙԷմբերս՚ (Embers), ռեժ.` Թամարա Ստեփանյան (Հայաստան/Լիբանան/Քաթար, 2012թ)
ՙԲավական՚ (Enough), ռեժ.`Ադրինե Գրիգորյան (Հայաստան)
ՙՍտեղծագործելու բանաձև՚ (Create a Formula), ռեժ.` Նիկոլայ Դավթյան (Հայաստան, 2011թ.)
ՙՀայրը՚ (Father) ռեժ.` Մարատ Սարգսյան, (Լիտվա, 2012թ.)
ՙՀողի կանչը՚ (Figure of Armen), ռեժ.` Մառլեն Էդոյան, (Կանադա, 2012թ.)
ՙՊեպիտո՚ (Pepitto), ռեժ.` Գուրգեն Ջանիբեկյան (Հայաստան, 2013թ.)
ՙՍարոյանլենդ՚ (SaroyanLand), ռեժ.` Լուսին Դինք (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013թ.)
ՙՎ…, այսինքն` Վեռնյոյ՚ (V… For Verneuil), ռեժ.` Արտո Փեհլիվանյան (Ֆրանսիա, 2013թ.)

>>>
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը պետք է փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան գործընթացում
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 17:05

 Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուժային լուծում չունի, և պատերազմը ողբերգական հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը ֆրանսիական France-24 հեռուստաընկերությանը հարցազրույցում:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության նախապատմությանը, կարգավորման ներկա փուլին և հեռանկարներին, մարդասիրական խնդիրներին, Արցախում տնտեսական իրավիճակին վերաբերող մի շարք հարցերի:
Ներկայացնելով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության առաջացման պատմությունը՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ 1988թ. ղարաբաղյան շարժումը ոչ միայն Հայաստանին միանալու, այլև մարդու իրավունքների, սոցիալական և տնտեսական իրավահավասարության համար մղվող պայքար էր: Սակայն, ինչպես նկատել է ԱԳ նախարարը, երիտասարդության, ուսանողների և աշխատավորների խաղաղ ցույցերին ի պատասխան Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի մնացած հայաբնակ քաղաքներում հայերի ջարդեր սկսվեցին, որոնց հետևեց անմիջապես Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ագրեսիան:

ՙԱդրբեջանն առաջին հերթին պետք է փոխի իր դիրքորոշումը. դա մի երկիր է, որն անընդհատ խորացնում է ամեն հայկականի նկատմամբ ուղղված այլատյացությունն ու ատելությունը՚,- ասել է Կարեն Միրզոյանը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Արցախի տնտեսական իրավիճակին, գերակա ոլորտներում արձանագրված ձեռքբերումներին և զարգացման հեռանկարներին: Անդրադառնալով մարդասիրական հարցերին՝ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել Արցախում ապրող հայ փախստականների խնդրին, ովքեր, ի տարբերություն ադրբեջանցի փախստականների, զրկված են միջազգային աջակցությունից: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վաղ թե ուշ գտնվելու է հիմնախնդրի լուծումը, որը կապահովի երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի անվտանգ զարգացումն ու բարգավաճումը: Միևնույն ժամանակ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության վերջնական կարգավորումը հնարավոր է միայն բանակցություններին ԼՂՀ լիարժեք մասնակցության դեպքում:

>>>
Էդուարդ Շարմազանով. ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 17:03

 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 14-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորներ Իգոր Գրյազինին, Սիմ Կաբրիթսին, Մարետ Մարիպուին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-էստոնական միջխորհրդարանական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք արձանագրել են, որ հատկապես տնտեսական համագործակցության ներկա վիճակը բավարար չի կարելի համարել այն դեպքում, երբ առկա են համատեղ  ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություններ:  Քննարկվել են այդ բացը լրացնելու նպատակով երկու երկրների գործարարների մասնակցությամբ  գործարար համաժողովներ  կազմակերպելու  հնարավորությունները:

Բարձր գնահատելով վերջին տարիներին ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացման հեռանկարները՝ էստոնացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին եվրաինտեգրման հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտնագությանն առնչվող խնդիրներ: Էդուարդ Շարմազանովը հավաստիացրել է, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաղաղ գոյակցության ջատագով և նույն դիրքերից էլ ԼՂ հիմնախնդրի լուծումը բացառապես համարում է խաղաղ բանակցությունների ճանապարհը: ԱԺ փոխնախագահը վերահաստատել է, որ ԼՂՀ-ն չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր: Նա ընդգծել է, որ ԼՂՀ միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Էստոնիայի իշխանությունների որդեգրած հավասարակշռված դիրքորոշումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանի իշխանությունները վճռական են ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ շարունակականության հարցում:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև խորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցերին, միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

>>>
ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 17:02

 ԵԺԿ գագաթնաժողովին Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը ԵԺԿ և ՙԺառանգություն՚ կուսակցության միջև սկանդալի առարկա է դարձել: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ՙԺառանգություն՚ կուսակցության վարչության քարտուղար Սետփան Սաֆայանը ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր, որ կուսակցությունը դեռ չի քննարկել Վիեննայում Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընդլայնված գագաթնաժողովին մասնակցության հարցը:

Հունիսի 12-ին ԵԺԿ առաջնորդ Վիլֆրեդ Մարթենսի անունից նամակ է ստացվել, որում նա նշում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրված չէ մասնակցելու հունիսի 20-ին Վիեննայում մեկնարկող ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին, քանի որ ԵԺԿ գագաթնաժողովի հրավիրյալները քաղաքական ընտանիքին պատկանող կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնք հանդիսանում են պետության կամ կառավարության ղեկավար: ՙՀայաստանի պարագայում նախագահ Սերժ Սարգսյանը նաև կառավարող կուսակցության առաջնորդն է: ՀՀԿ-ն ԵԺԿ-ի հավատարիմ գործընկերն է, և մենք լիովին վստահում ենք Սերժ Սարգսյանին՚, - ասվում է Մարթենսի նամակում:

Մարթենսի նամակը ՙԺառանգությունում՚ համարում են տարօրինակ և զվարճալի, քանի որ ԵԺԿ առաջնորդը խոսում է մի խնդրի մասին, որը կուսակցությունում չի էլ քննարկվել, և, ավելին, կուսակցությունից գագաթնաժողովին մասնակցության ոչ մի հայտ չի ներկայացվել: ՙՏվյալ դեպքում անհասկանալի է, թե ում և ինչին է պատասխանում ԵԺԿ ղեկավարը՚, - ասվում է ՙԺառանգության՚ հայտարարությունում:

Նրա ներկայացուցիչների կարծիքով, ԵԺԿ առաջնորդն, անշուշտ, ինքը պետք է որոշի, թե ով է մասնակցում գագաթնաժողովին, նա նույնիսկ իրավունք ունի հրավիրել նրանց, ովքեր կեղծում են ընտրությունները և գործում եվրոպական արժեքների հակառակ, ում սատարում է նաև ԵԺԿ: ՙՄեզ նաև չի թվում, թե ՙԺառանգությանը՚ հասցեագրված նամակը Սերժ Սարգսյանի նկատմամբ իրենց սերը ցուցադրելու լավագույն առիթն է: Հենց այդ հանգամանքը լավագույնս բացատրում է, թե ինչու ՙԺառանգությանը հասցեագրված՚ նամակը ուղարկվել է նաև ՀՀԿ և ՕԵԿ: ԵԺԿ առաջնորդին արժե մտածել այն մասին, թե ով է նրա համար այդպիսի անհեթեթ իրավիճակ ստեղծել և նրա անունն օգտագործում է ՀՀԿ առաջնորդի վարկանիշը բարձրացնելու համար՚, - ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարին ՙԺառանգությունը՚, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը անդամագրվել են ԵԺԿ-ին որպես դիտորդ:

>>>
Պատգամավոր. Օֆշորային սկանդալը հանուն իշխանական բուրգի պահպանման Տիգրան Սարգսյանին զոհաբերելու սցենարի մի մասն է
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 17:01

 Վարչապետ Տիգրան Սարգսյանին կարող են զոհաբերել հանուն իշխանական բուրգի հետագա պահպանման, և օֆշորային սկանդալն այդ սցենարի մի մասն է: Հունիսի 14-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարություն էր ներկայացրել Hetq.am կայքում հրապարակված` ՙՈվ է Փայլակ Հայրապետյանին զրկել  գույքից. օֆշորային եռյակ՚ հրապարակման կապակցությամբ` խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հրապարակված նյութը: Համաձայն նշված հրապարակման, Կիպրոսում գրանցված WLISPERA HOLDINGS LIMITED ընկերության բաժնետերերն են հանդիսանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը և ալմաստի բիզնեսով զբաղվող Աշոտ Սուքիասյանը: Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ  ոչ Կիպրոսում, և ոչ էլ օֆշորային այլ գոտիներում ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի չի լիազորել իր անունից գրանցել որևէ կազմակերպություն:

Մանուկյանի ասելով, թեև ինքը չի կասկածում այդ հրապարակման ճշմարտացիությանը, այդուհանդերձ, վարչապետը բնավ միակ պաշտոնյան չէ, ում վերաբերյալ վարկաբեկող նյութեր կան: ՙՄեզ հայտնի պաշտոնյաներից յուրաքանչյուրն ունի իր ՙդոսիեն՚, որը դրված է բուրգի վերևում գտնվող մարդու` Սերժ Սարգսյանի սեղանին: Եվ այդ ՙդոսիեները՚ ցանկացած պահի կարող են օգտագործվել մեկ-երկու մարդու դեմ` մյուսներին վախեցնելու համար՚, - նշել է Մանուկյանը:

Ընդդիմադիր գործիչը նաև ներկայացում է համարում պետական կառույցների կողմից բազմաթիվ չարաշահումների և բյուջեի միջոցների վատնման վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության ներկայացումը: Մանուկյանի կարծիքով, այդ շոուն կոչված է, մի կլողմից, տպավորություն ստեղծելու բարեփոխումների և իշխանության ներսում ՙինքնամաքրման՚ մասին, մյուս կողմից, դարձյալ, վախեցնելու ՙանհնազանդ՚ պաշտոնյաներին: Այդ համատեքստում Մանուկյանը նշել է իշխանության ներսում վախի մթնոլորտի առկայության մասին, և դրա տեսանելի վկայություններից մեկը էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից ռուսական գազի գնի բարձրացման շուրջ պայմանագրի ստորագրման ստույգ ժամկետն իմանալու պատգամավորի անհաջող փորձերն են: ՙՄարդիկ վախեցած են: Ըստ երևույթին, ՙվերևից՚ ինչ-որ մեկը նախարարին սպառնացել է չհաղորդել այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրման ամսաթիվը: Հենց այդ պատճառով Մովսիսյանը ոչ մի կերպ չի կարողանում հիշել և պատասխանել իմ հարցին՚, - հայտարարել է Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է այն բանի համար, որ վերջինս ընտրությունների նախաշեմին հասարակությունից թաքցրել է գազի թանկացման արդեն իսկ կատարված փաստը:

>>>
Ինքնասպան է եղել դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 15:55

 Հունիսի 14-ին Երևանում ինքնասպան է եղել հայտնի արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ոստիկանությունում, Իսրայելյանի դիակը հայտնաբերվել է Վաղարշյանի անվան փողոցում գտնվող նրա բնակարանում: Որոշ տեղեկությունների համաձայն, Իսրայելյանը ինքնասպանություն է գործել հրազենի կիրառմամբ:

Վրեժ Իսրայելյանը ծնվել է 1949 թվականի ապիրլի 2-ին: Նա պատմվածքների, պիեսների, սցենարների հեղինակ է, որոնց թվում կան նաև Արցախյան պատերազմի վերաբերյալ գործեր (ՙՄահից առաջ և հետո՚, ՙԵրկրապահը և քաղաքականությունը՚, ՙԱյսպես դարձանք երկրապահ՚, ՙՄահապարտներ՚, ՙՔայլ՚, ՙԱռաջին գիծ՚, ՙԱնդրանիկ՚ և այլն):

>>>
Ջոն Հեֆերն. Հայաստանը դեռ չի համապատասխանում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի սկզբունքներին
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 15:54

 Հայաստանի առաջընթացը ՙԲաց կառավարման համագործակցություն՚ ծրագրի իրագործման գործում նրան կօգնի բարելավել այն ցուցանիշները, որոնք հաշվի է առնում ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիան: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հունիսի 14-ին Երևանում` ՙԲաց կառավարման համագործակցություն-Հայաստան՚ առաջին միջազգային համաժողովում:

ՙՀայաստանը ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիայի խնամառուն է և, իրագործելով ծրագիրը, կբարելավի իր ցուցանիշները կորպորացիայի ծրագրերի չափանիշներին համապատասխանելու համար՚, -  նշել է դեսպանը: Նա նաև նկատել է, որ ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիան դիտարկում է շուրջ 13 պարամետրեր, և կարևորագույն չափանիշներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: ՙՀայաստանը դեռ չի հասել հակակոռուպցիոն պայքարի շեմին, և ԱՄՆ խրախուսում է առաջընթացն այդ ուղղությամբ՚, - հայտարարել է Հեֆերնը լրագրողներին: Նշենք, որ ՙՀազարամյակի մարտահրավերներ-Հայաստան՚ ծրագրի առաջին հնգամյա փուլի իրագործումը  շուրջ 177 մլն դ ոլար ներդրումներով ավարտվել է 2011 թվականի սեպտեմբերի վերջին: Ծրագիրը նպատակաուղղված էր գյուղական աղքատության հաղթահարմանը Հայաստանի համար կարևորագույն ոռոգման ենթակառույցների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակման ճյուղի ներկայացուցիչներին և ոռոգման համակարգերի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն և խորհրդատվություններ տրամադրելու միջոցով:

>>>
Ռուբեն Վարդանյան. Հայաստանը կառավարման կլանային կոշտ սկզբունքով միաազգ պետություն է
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 15:53

Հայտնի հայ ձեռներեց, Sberbank CIB–ի համաղեկավար, Սկոլկովո բիզնես դպրոցի նախկին նախագահ Ռուբեն Վարդանյանը ՙՍոբչակ ժիվյոմ՚ ծրագրի ընթացքում հերքել է Հայաստանի նախագահ դառնալու իր ցանկության վերաբերյալ տեղեկատվությունը:

Գործարարը, մասնավորապես, հայտարարել է, որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։ ՙԵս շատ բան եմ անում Հայաստանի համար, որպես Ռուսաստանի քաղաքացի` օգնում եմ իմ փոքր հայրենիքին, որոշ նախագծեր եմ իրագործում։ Բայց կարծում եմ, որ հաջողակ եմ այնտեղ, որտեղ անում եմ այն, ինչ կարողանում եմ անել՚,–  նշել է Վարդանյանը, հավելելով, որ Հայաստանն ունի իր խնդիրները` որպես կառավարման կլանային շատ կոշտ սկզբունքով միաազգ պետություն։  ՙԵս շատ լավ հարաբերություններ ունեմ Հայաստանի իշխանությունների հետ: Կարծում եմ, որ ես վատ քաղաքական գործիչ ու վատ ղեկավար եմ, չունեմ այն որակները, որոնք ինձ թույլ կտան լավ քաղաքական գործիչ լինել, հատկապես մի երկրում, որտեղ վարվեցողության մշակույթը և հոգեկերտվածքը տարբերվում են նրանից, որի պայմաններում ես մեծացել եմ՚, – պարզաբանել է նա։ Վարդանյանը նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե Հայաստանի իշխանությունները ձգտում են իրեն հեռու պահել քաղաքականությունից:

Ռուբեն Վարդանյանը հայազգի ռուսաստանաբնակ գործարար է, ում կարողությունը, ըստ Forbes–ի, կազմում է մոտ 0.5 մլրդ դոլար։ ՙՌուբեն և Վերոնիկա Վարդանյաններ և բարեկամներ՚ բարեգործական հիմնադրամն զբաղվում է ակտիվ գործունեությամբ Հայաստանում։ Հիմնադրամը 20 մլն դոլար է հատկացրել ՙՏաթևի վերածնման՚` 45 մլն դոլար ընդհանուր արժողության նախագծին, ինչպես նաև համաֆինանսավորում է Դիլիջանի միջազգային դպրոցի 120 մլն դոլար արժողությամբ շինարարությունը։

>>>
Ընդդիմադիր պատգամավորը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող գործի լիակատար հետաքննության հնարավորությանը
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 15:51

Ընդդիմադիր ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի հավատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ փոխհրաձգության փաստին առնչվող քրեական գործի լիակատար և անաչառ հետաքննության հնարավորությանը: Այդ մասին Փոստանջյանը հայտարարել է լրագրողների հետ զրույցում:

Ըստ խորհրդարանականի, արդեն այն փաստը, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանը միջադեպից երկու օր անց իր հայտարարություններով փորձում էր արդարացնել Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների գործողությունները, վկայում է, որ իրավապահ մարմինները չեն ցանկանում լիովին բացահայտել այդ հանցագործությունը: Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսում Կոստանյանը, մասնավորապես, հայտարարել էր, թե Սուրեն Խաչատրյանի տան վրա հարձակում է իրականացվել:

>>>
ՙԳիշերային արագացում՚ ՙՌոստելեկոմ՚ ընկերությունից
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 15:50

 ՙՌոստելոկոմ՚ ընկերությունը Հայաստանի իր հաճախորդներին ներկայացրել է ՙԳիշերային արագացում՚ նոր ծառայությունը, որը թույլ կտա ինտերնետի անսահմանափակ արագություն ապահովել գիշերային ժամերին: Այդ մասին հունիսի 14-ին հայտարարել է ՙՋի-Էն-Սի Ալֆայի՚ (հանդես է գալիս ՙՌոստելեկոմ՚ բրենդով) գլխավոր տնօրեն Հայկ Փարամազյանը դեպի Ռոստելեկոմի գրասենյակ կազմակերպված բլոգ տուրի ժամանակ:

Աբովյան քաղաքում գտնվող գրասենյակում ՙՌոստելեկոմը նշել է Բլոգերների միջազգային օրը` բլոգերների և լրագրողների մասնակցությամբ: Գլխավո տնօրենը հաղորդել է, որ ՙԳիշերային արագացում՚ ծառայությունը ՙՌոստելեկոմի՚ բոլոր բաժանորդներին հնարավորություն է տալիս հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գիշերային ժամերին (00:00-08:00) ինտերնետից օգտվել առանց արագության սահմանափակման: ՙՏեխնիկկապես ինտերնետային կապի արագությունը կսահմանափակվի 100 մեգաբիթով, սակայն, նման արագությունը հազիվ թե կարելի է սահմանափակում համարել՚ - ասել է Փարամազյանը:

Լրագրողների և բլոգերների հետ շփման ընթացքում գլխավոր տնօրենը պատմել է ընկերության ձեռքբերումների մասին` ծառայություների տրամադրման աշխարհագրության ընդլայնման և հաճախորդների բազայի արագ աճի առումով: Նա հիշեցրել է, որ ընկերությունն իր առաջխաղացումն սկսել է մարզերից, որտեղ մեծ ներուժ է տեսնում: Գյուղական համայնքներում, որտեղ կապի ոչ մի ենթակառույց չի եղել, ներկայում մեծ ժողովրդականություն է վայելում անլար ինտերնետային կապը: Շատերը գյուղերում օգտվում են Skype-ից: Ծառայություններից օգտվելու գործում առավել ակտիվություն է դրսևորում երիտասարդությունը, իսկ առավել ժողովրդականություն են վայելում ռուսական կայքերը: Բացի որակյալ լայնաշերտ ինտերնետից առաջիկայում, մոտավորապես հուլիսին, ՙՌոստելեկոմը՚ կսկսի տրամադրել հեռուստատեսային ծառայություններ, ասել է Փարամազյանը: Նրա հավաստմամբ, ընկերությունն արդեն ներկայացված է Հայաստանի 10 քաղաքներում, չհաշված գյուղական համայնքները, ևս 10 քաղաքներում կսկսի ծառայություններ  տրամադրել մինչև տարեվերջ:

>>>
ՙԴաշնակցություն՚ խմբակցության ղեկավարը ներկայիս Հայաստանը համեմատել է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ի հետ
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 12:58

 Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիան, ամեն ինչը ճնմշելու նրա ձգտումները, աստիճանաբար երկիրը վերածում է Բրեժնևի ժամանակաշրջանի ԽՍՀՄ-ին, լճացման ժամանակաշրջանին, ինչը վերջնական արդյունքում բերեց այդ հզոր պետության փլուզմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, քաղաքական լճացումն էլ ավելի մեծ վտանգ է ներկայացնում փոքրիկ Հայաստանի համար:

Դաշնակցականը ցինիզմ է համարում իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ իրենք, իբր, միաժաման հանդիսանում են և իշխանություն, և ընդդիմություն, ինչպես նաև սեփական չինովնիկների ու նախարարների ինքնաքննադատատության մարտավորությունը: Ռուստամյանն աբսուրդային է համարել նաև այն երևույթը, որ խորհրդարանի խոսնակը խոսում է պետական գույքի և բյուջետային միջոցների թալանչիների ու կողոպտիչների մասին, իսկ դրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հստակ քայլեր չեն ձեռնարկվում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ընդդիմությունը նույնպես պատասխանատվության իր բաժինն ունի իշխանությունների քաղաքական կամայականությունների համար: ՙԸնդդիմությունն այդպես էլ չկարողացավ ձևավորել մի ընդհանուր օրակարգ, հաղթահարել մասնատվածությունը և իրեն դիրքավորել որպես գործող իշխանություններին միասնական, անխախտ և գործող այլընտրանք՚,-նշել է նա:

>>>
Տիգրան Սարգսյան. Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 10:36

Բացասական տեղեկատվությունը հայկական լրատվամիջոցներում խոչընդոտում է կառավարության աշխատանքին: Այս մասին այսօր Երևանում ընթացող` ՙԲաց կառավարման համագործակցություն - Հայաստան՚ առաջին միջազգային ֆորումում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ վարչապետի, լրատվամիջոցները նեգատիվ ֆոնի ներքո լուսաբանում են պետական մարմինների աշխատանքը, մշտապես մատուցվում է, որ բյուջետային միջոցները ծախսվել են անարդյունավետ, սական բացակայում են փաստերը: ՙՀասարակությունը հեշտությամբ է յուրացնում սենսացիոն նորությունները, իսկ ԶԼՄ-ները, օգտվելով դրանից, չեն ֆիլտրում ինֆորմացիան, ինչի արդյունքում էլ նեգատիվ նորությունների ալիքը տարածվում է հասարակության մեջ: Դա բերում է հասարակության անվստահությանը և բողոքներին, ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է բարփոխումների իրականացմանը՚,-հայտարարել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ եթե տարածվում է ապատեղեկատվություն կամ զրպարտանք, ապա պետծառայողները պետք է դիմեն դատարան: ՙԲայց դա չի արվում, քանի որ դիտարկվում է որպես ԶԼՄ-ների վրա գործադրվող ճնշում՚,-եզրափակել է վարչապետը:

>>>
Հանրապետական կուսակցութոյւնը Բրայզային կոչ է անում այսուհետ ձեռնպահ մնալ ղարաբաղայան պրոբլեմի վերաբերյալ իրեն վարկաբեկող հայտարարություններից
 Ուրբաթ, 14 Հունիսի 2013 09:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նոր, ՙսենսացիոն հայտնագործությունն՚ առնվազն զարմացնում է: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Ըստ Սահակյանի, հատկանշանականն այն է, որ Բրայզայի հայտարարության մեջ նշված է, որ ղարաբաղյան հակամարտության Մադրիդյան սկզբունքները պարունակում են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի հարաբերութոյւնները վերականգնելու պայմաններ: ՙՍակայն, ով ով, բայց Բրայզան, այն ժամանակ հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, պետք է տեղյակ լիներ, որ ղարաբաղյան հակամարտութան Մադրիդյան սկզբունքներում Թուրքիան չի հիշատակվում, անգամ որպես աշխարհագրական անվանում՚,-նկատել է պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության քարտուղարին վրդովեցրել է Բրայզայի հայտարարությունը նաև այն մասին, որ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության փաստը ՙտխրեցրել՚ է հայերին: ՙՆման հայտարարություններն ընդհանրապես, համամարդկային արժեքների ոչ մի շրջանակների մեջ չեն տեղավորվում: Կարելի է կարծել, որ սպանության փաստը կարող էր առաջացնել այլ զգացումներ: Զարմացնում է նաև այն, որ նա այդպիսի հանգստությամբ է խոսում գազանային սպանության մասին, չդատապարտելով այն՚,-հայտարարել է Սահակյանը, Բրայզային կոչ անելով այսուհետ ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարեբերությունների վերաբերյալ դիլետանտ և պարադոքսալ մեկնաբանություններից, հետագա վարկաբեկումից խուսափոլու համար:

>>>



Մեկնաբանվողներ
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև