Arminfo.info



Պետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկըՊետդեպարտամենտ.  ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը
Քենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն ԱրցախՔենեդի կրտսերն ԱՄՆ-ին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ՝ մինչև հայերի անվտանգ վերադարձն Արցախ
Ռուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա ՀայաստանումՌուսաստանցի վիրտուոզ դաշնակահար Իլյա Ռամլավը մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Կիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածըԿիրանց-Ոսկեպար ճանապարհը շարունակում է փակ մնալ 6-րդ օրն անընդմեջ. իշխանությունները մտադիր են այսօր ականազերծել Կիրանցի կամրջի հարակից հատվածը
Հայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացիՀայաստանն Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն կբացի
Հայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհներըՀայաստանի տարածքում սկսվել են անհնազանդության ակցիաներ. փակ են Երևան - Գյումրի, Երևան-Մեղրի, Երևան-Սևան ճանապարհները
ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. ԿրեմլՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. Կրեմլ
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններինԿրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններովՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերՓաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնումԴավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգովԻմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ էԲագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումըԱրդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերըՈսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
Կարդալ ավելին





Թերթ.Ադրբեջանի երկու քաղաքացիներ հատել են Հայաստանի սահմանը
 Ուրբաթ, 21 Հունիսի 2013 08:57

Ադրբեջանի երկու քաղաքացիներ հունիսի 7-ին Սյունիքի մարզում, Սիսիանի մոտ, հատել են Հայաստանի սահմանը և այցելել ենՄուրզուխ գյուղ: Այս մասին են գրում ադրբեջանական լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, Մահիրը և Ֆազիլը հատել են սահմանը, որպեսզի այցելեն ինչ-որ ՙԳիրխլյար՚ անունով սրբավայր, որը գտնվում է այդ գյուղում: Կայքը տեղադրել է նաև տեսանյութ, որում երկու մարդ աղոթում են լեռնային տեղանքում: Սակայն, տեսանյութից հստակ չի երևում, թե որտեղ է գտնվում այդ վայրը: Ինչպես հաղորդել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նրանք ուսումնադրել են տեսանյութը, և ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ այն նկարահանվել է հայկական տարածքում, չեն համապատասխանում իրականությանը:

>>>
Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարության հետ
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 12:09

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է անցկացրել Արցախի քաղաքական ղեկավարության հետ: Այդ մասին տեղեկատվությունն ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաստատել է Քոչարյանի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:

Պատասխանելով հանդիպման ըթաթցքում քննարկված հարցերին առնչվող հարցին` Սողոմոնյանը միայն հայտարարել է, որ Քոչարյանը պարբերաբար այցելում է Արցախ, և դրանում զարմանալի ոչինչ չկա: ՙԲոլորին հայտնի է, թե Քոչարյանն ինչպիիս հատուկ հյուր է ԼՂՀ-ում: Կարծում եմ, որ, գոնե հաշվի առնելով այդ հանգամանքը, նրա այցը չպետք է լինի ինչ-որ արտառոց բան՚, - ասել է Սողոմոնյանը, հավելելով, որ երկրորդ նախագահն արդեն Հայաստանում է:

>>>
Բաքվեցի փորձագետ. ՙՄիլիարդատերերի միությունը՚ Կրեմլի ճնշման միջոց է` Բաքվի առավել զիջողական և հնազանդ վարքագիծ ապահովելու նպատակով
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 12:08

ՙՄիլիարդատերերի միությունը՚ Կրեմլի ճնշման միջոց է` Բաքվի առավել զիջողական և հնազանդ վարքագծի հասնելու նպատակով: Իմ կարծիքով, դա է նրա ողջ դերը` և ոչ ավելի: Առցանց մամուլի ասուլիսւոմ այդպիսի կարծիք է հայտնել Բաքվի ՙԱրևելք-Արևմուտք՚ հետազոտությունների կենտրոնի նախագահ Արաստուն Օրուջլուն`պատասխանելով ԱրմԻնֆոյի հարցին:

Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության (Միլիարդատերերի միության) ստեղծումը, որում ընդգրկվել են ՌԴ ամենահարուստ ադրբեջանցիները, շարունկաում է մնալ Ադրբեջանի հասարակաքաղաքական կյանքի կենտրոնում: Միության հիմնադիրների կազմում են ՙԼուկօյլի՚ նախագահ Վագիթ Ալեքպերովը, ՙԿրոկուս՚ հոլդինգի ղեկավար Արազ Աղալարովը, ՙԱՍՏ՚ ընկերությունների խմբի սեփականատեր Թելման Իսմայիլովը և այլոք: Որոշ փորձագետներ կարծում են, որ ՌԱԿՄ կարող էր նախաձեռնված լինել Կրեմլի կողմից` Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների լույսի ներքո: Վերլուծաբաններից ոմանք էլ չեն բացառում, որ դա Կրեմլի և Արևմուտքի համատեղ նախագիծ է: Կա նաև այլ վարկած, որի համաձայն, ՙՄիլիարդատերերի միությունը՚ կառավարող վերնախավի այն մասի հակառակորդն է, որն արգելակում է բարեփոխումները և նպատակաուղղված է իշխանությունից ՙհին գվարդիայի՚ հեռացմանը` ի դեմս Նախիջևանի կլանի նրկայացուցիչների և ծնունդով հայաստանցիների:

ՙՉեմ կարծում, թե Ռուսաստանում ադրբեջանցի գործարրաների կողմից ստեղծված ՙՄիլիարդատերերի միությունը՚ կարող է Ադրբեջանում խաղալ նույն դերը, ինչ ՙՎրցական երազանքը՚` Վրաստանում: Ադրբեջանում նման հնարավորություններն անհամեմատ ավելի քիչ են, քան Վրաստանում: Իշխանությունը բոլորից ավելի հարուստ է և խիստ վերահսկողության տակ է պահում հասարակաքաղաքական կյանքի, գործնականում, բոլոր բնագավառները: Դա անհնար է նաև ազատությունների և իրավունքների այն սահմանափակումների պայմաններում, որոնք առկա են Ադրբեջանում՚, - ընդգծել է Օրուջլուն:

Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ների համար արդի հրատապ հարցերի շուրջ տարբեր երկրների առաջատար փորձագետների համատեղ առցանց մամուլի ասուլիսները  կազմակերպվում են ՙՄիմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդլայնում և փոխվստահության հաստատում առաջին ձեռքից ստացվող տեղեկատվության միջոցով՚ նախագծի շրջանակում: ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի (Հայաստան) և Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի (Ադրբեջան) նախագծին աջակցում են  Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունները:

>>>
Ռուբեն Սաֆրաստյան. Ռեպրեսիաների նկատմամբ վախի բացակայությունը Թուրքիայի բողոքավորներից կարող է փոխանցվել Ադրբեջանին
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 11:33

Ձեր կարծիքով, որո՞նք են թուրքական հասարակությունում տեղի ունեցող խռովությունների հիմնական պատճառները:

>>>
Հյուրանոցի կայանտեղիի պատճառով տեղափոխում են հասարակական տրանսպորտի կանգառները
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 10:10

Հունիսի 20-ին ԱրմԻնֆո գործակալության խմբագրությունը ահազանգ է ստացել այն մասին, որ Կորյունի փողոցում Imperial palace hotel հյուրանոցի շենքի առջևի կանգառը հանվել է, իսկ դրա տեղում բացվել է հյուրանոցին առընթեր կայանատեղի:

ՙՄասնավոր հատվածն աստիճանաբար դուրս է մղում հասարակ մահկանացուներին, և, դժբախտաբար, դա դառնում է օրինաչափություն: Սկզբում սրճարաններ էին կառուցում մայթերին, իսկ սրանք ավելի հեռուն են գնացել. մայթի սրճարանը համատեղել են կայանատեղիի հետ՚, -հայտարարել է խմբագրություն զանգահարած քաղաքացին:

ԱրմԻնֆոյի թղթակիցը փորձել է պարզել այդ փոխատեղման պատճառը, և տարբեր ատյաններ 5 զանգերից հետո հարցն ուղղվել է ՙԵրևանտրանս՚ ՓԲԸ տնօրեն Միսաք Համբարձումյանին: Վերջինս հայտարարել է, որ ինքը կատարում է քաղաքապետարանի արդեն կայացված որոշումները: ՙԿանգառը կտեղափոխվի մի քիչ ավելի վերև, թե երբ` առայժմ հայտնի չէ, քանի որ դա բարդ գործընթաց է, որի համար անհրաժեշտ է համապատասխան որոշում՚, - նշել է նա: Պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի այն հարցին, թե արդյոք փոխատեղման պատճառը հյուրանոցի բարձրաստիճան սեփականատերերի ցանկությունը չէ, Համբարձումյանը սահմանափակվել է ՙբոլոր հարցերը` քաղաքապետարանին՚ արտահայտությամբ: Սակայն քաղաքապետարանում, ինչպես և միշտ, խնդրել են գրավոր հարցում ուղարկել, որին կպատասխանեն սահմանված ժամկետում:

Ավելացնենք, որ, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Imperial palace hotel հյուրանոցի սեփականատերը Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն է:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Հինգշաբթի, 20 Հունիսի 2013 08:55

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 552 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,45 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,9 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 545 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,6 դրամ 1 ռուբլու դիմաց: 

>>>
Ընդդիմադիր. Freedom house-ի Հայաստանի գծով զեկույցը Արևմուտքի կողմից հաշվի կառնվի ֆինանական օգնության տրամադրելու վերաբերյալ որոշումներ կայացնելիս
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 15:10

Միջազգային Freedom house կազմակերպության Հայաստանի վերաբերյալ զեկույցն օբյեկտիվ է, բայց, միևնույն ժամանակ, որպես գործիք է ծառայում ուժի համաշխարհային կենտրոնների ձեռքում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՙՆոր ժամանակներ՚ կուսակցոթւյան նախագահ Արամ Կարապետյանը:

Նրա խսքերով, Freedom house կամ Amnesty International կազմակերպութոյւններին դժվար է մեղադրել կողմնակալության մեջ, բացառությամբ որոշ թերությունների: Այս կամ այն որոշումներ ընդունելիս դրանցով են կողմնորոշվում արևմտյան դեմոկրատիաները:

Ինչպես նշել է քաղաքական գործիչը, Հայաստանի վերաբերյալ Freedom house-ի տվյալներն ամբողջովին արտացոլում են երկրում տիրող իրավիճակը, Հայաստանն իրոք, հանդիսանում է կիսա-ավտորիտար ռեժիմով երկիր: ՙՎերջին 5-6 տարիներին երկրի իշխանությունները հիմնականում կիրառում են, այսպես կոչված, նուրբ ուժ, ՙնուրբ դիկտատուրա՚: Ցուցադրական, ռեպրեսիոն մեթոդներ իշխանությունը չի կիրառում, իր քաղաքացիների վրա չի կրակում և մահակներով չի հարվածում: Բայց ամենուր տեղի է ունենում օպոնենտների նուրբ ճնշում, հասարակական-քաղաքական ողջ կյանքը գտնվում է իշխող ռեժիմի խիստ վերահսկողությա ներքո, հեռուստատեսությունն իշխանության ձեռքում է, իսկ ոչ պիտանի տարրերն աստիճանաբար դուրս են մղվում քաղաքական և հասարակական կյանքից՚,-նշել է Կարապետյանը:

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում վարկանիշն կկիրառվի Երևանի դեմ, մասմնավորապես, օտարերկրյա վարկերի կամ ֆինանական օգնության օգնություն տրամադրելիս:

Նշենք, որ ըստ վարկանիշի, մեր երկիրն արժանացել է ՙ5,36՚ գնահատականի ըստ ՙ1-7՚ սանդղակի, որտեղ ամենաբարձր գնահատականը ՙ1՚ է, ամենացածրը` ՙ7՚: Վարկանշային աղյուսակի համաձայն, Հայաստանը Ուկրաինայի ՙ4,86՚, Վրաստանի ՙ4,75՚ և Ղրղըզստանի հետ ՙ5,96՚ հայտնվել է անցումային կարգում, որտեղ Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարությունը որակվել է որպես ՙանցնումային կառավարություն կամ հիբրիդային վարչակազմ՚, իսկ Ղրղըզստանինն ու Հայաստանինը` ՙկիսաավտորիտար վարչակազմ՚:

>>>
Էդուարդ Շարմազանովը համաձայն չէ Freedom house-ի գնահատականի հետ. Հայաստանը հեռու է ավտորիտարիզմից
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 15:04

 Հայաստանի քաղաքական իշխանությունը հեռու է ավտորիտարիզմից և տոտալիտարիզմից, և հանրապետության ղեկավարությունն աստիճանաբար երկիրը տանում է ժողորդավարության ուղիով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Freedom house-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը կրում է կիսաավտորիտար բնույթ:

ՙՅուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի իր տեսակետն արտահայտել այս կամ այն երկրի քաղաքական գործընթացների վերաբերյալ, բայց մենք էլ իրավունք ունենք հնչեցնել մեր տեսակետն այն մասին, որ հանրապետությունում համալիր ժովովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով անում ենք ամեն ինչ: Եթե Freedom house-ին թվում է, որ ամեն ինչի կարելի է հասնել մեկ թռիչքով, ապա դա այդպես չէ: Հաջողությունների են հասնում այն երկրները, որոնք աստիճանաբար, քայլ առ քայլ, ընթանում են զարգացման ժողովրդավարական ուղիով, իսկ Հայաստանն այդ երկրների շարքում է՚,-հավաստել է Շարմազանովը, միաժամանակ խոստանալով, որ Հայաստանի իշխանությունները կարող են ընդունել միջազգային կազմակերպությունների կառուցողական նկատողությունները:

Միևնույն ժամանակ, փոխխոսնակը հիշեցրել է, որ Freedom house-ի զեկույցում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ կան նաև դրական արձագանքներ, մասնավորապես, հանրապետությունում խոսքի ազատությունների վերաբերյալ:

>>>
Նախարար. ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 15:02

ՀայՌուսգազարդի բաժնետոմսերի վաճառքի բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

ՙԲանակցություններն ընթանում են, բայց բաժնետոմսերի գների վերաբերյալ պայմնավորվածություններ դեռ չկան, սակայն, Հայաստանն ունի նաև այլ գնորդներ՚,-նշել է նա: Նախարարը նշել է նաև, որ բաժնետոմսերի վաճառքը բացառապես տնտեսագիտական հարց է և պետք չէ այն կապել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության հետ:

Իսկ թե ինչ ուղղությամբ կծախսվեն բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարները, նախարարը նշել է, որ միջոցները կուղղվեն պետբյուջե, իսկ հետագայում կծախսվեն ըստ անհրաժեշտության:

Նշենք, որ հունիսի 17-ին Մոսկվայում աշխատանքային հանդիպում էր տեղի ունեցել Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշրների նախարար Արմեն Մովսիսյանի միջև: Հանդիպմանը խոսվել է ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ կապիտալում Գազպրմի բաժնեմասը 80%-ից 100%-ի հասցնելու մասին: Ի դեպ, մինչև Հայաստանը սահմանը գազը մատակարարում է ՙԳազպրոմ էքսպորտ՚ ՍՊԸ-ն, իսկ սահմանի վրա այն գնում է ՀայՌուսգազարդը: 2012 թվականին Գազպրոմը Հայաստանում վաճառել է 1.7 մլրդ.խոր.մետր գազ:

>>>
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ դրամական փոխանցումների համակարգին
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 15:01

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ՙAVERS՚ միջազգային դրամական փոխանցումների համակարգը հնարավորություն է տալիս մասնավոր անձանց արագ առանց հաշիվ բացելու ուղարկել և ստանալ դրամական փոխանցումներ ազգային արժույթով կամ արտարժույթով աշխարհի 81 պետություններում:

Հայաստանից AVERS համակարգով փոխանցումներ կարելի է կատարել դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Տաջիկստան դոլլարով, եվրոյով կամ ռուսական ռուբլով: Առաջիկա ժամանակահատվածում համակարգին կմիանան նաև Ղրղզստանն ու Ուզբեկստանը: Հաճախորդը կարող է ստանալ դրամական փոխանցումը փոխանցման երկրում` համակարգի սպասարկման ցանկացած կետում:

Դրամական փոխանցման իրականացման համար անհրաժեշտ է միայն ներկայացնել անձնագիրը և փոխանցվող գումարը: Փոխանցումը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրն ու փոխանցման կոդը: Արտերկիր փոխանցման միջնորդավճարը կազմում է 1,3%, այն վճարվում է փոխանցողի կողմից ՀՀ դրամով: Լրացուցիչ միջնորդավճար դրամական փոխանցման ստացողից չի գանձվում:

ՙAVERS համակարգի սակագնային քաղաքականությունը, դրամական փոխանցումների համակարգի անընդմեջ ընդլայնումը, ինչպես նաև գումարի փոխանցման և նշանակված վայրում ստացման վրա ծախսվող նվազագույն ժամանակահատվածը համապատասխանում են հաճահորդների հետ տարվող ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականությանը՚«-ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

2013թ. հունիսի 1 դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` Unistream, RIA Money Transfer, MoneyGram, Anelik, InterExpress, Bystraya Pochta, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև դրամական փոխանցումների ՙՎՏԲ-Տրանսֆեր՚ բացառիկ ծառայություն` առանց հաճախորդի` տանից կամ աշխատավայրից դուրս գալու։

Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

>>>
Freedom House-ը Հայաստանը որակել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկիր
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 09:19

2012 թվականին Հայաստանը հայտնվել է կառավարման կիսաավտորիտար վարչակարգ ունեցող երկրների թվում: Այդպիսի եզրակացության են հանգել հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության վարկանիշի հեղինակները, որը կազմել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Մեր երկիրն արժանացել է ՙ5,36՚ գնահատականի ըստ ՙ1-7՚ սանդղակի, որտեղ ամենաբարձր գնահատականը ՙ1՚ է, ամենացածրը` ՙ7՚:

Վարկանշային աղյուսակի համաձայն, Հայաստանը Ուկրաինայի ՙ4,86՚, Վրաստանի ՙ4,75՚ և Ղրղըզստանի հետ ՙ5,96՚ հայտնվել է անցումային կարգում, որտեղ Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարությունը որակվել է որպես ՙանցնումային կառավարություն կամ հիբրիդային վարչակազմ՚, իսկ Ղրղըզստանինն ու Հայաստանինը` ՙկիսաավտորիտար վարչակազմ՚:

Ռուսաստանը 2012 թվականին մնացել է ավտորիտար կառավարում ունեցող երկրների թվում` ստանալով ՙ6,21՚ գնահատական: Ժողովրդավարության վարկանշով Ռուսաստանից ցածր են Ադրբեջանը` ՙ6,64՚, Բելառուսը` ՙ6,71՚, Ղազախստանը` ՙ6,57՚, Տաջիկստանը` ՙ6,25՚, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը` ՙ6,93՚-ական: Այդ երկրների կառավարությունները դասվել են ՙհամախմբված ավտորիտտար վարչակարգ՚ կարգին:

Ժողովրդավարության վիճակի վարկանիշը ստեղծվում է ընտրական գործընթացի, քաղաքացիական հասարակության վիճակի, ԶԼՄ-ների, իշխանության պետական և տեղական մարմինների, դատական համակարգի անկախության և կոռուպցիայի մակարդակի գնահատականներից: Freedom House-ի ամենամյա վերլուծությունն ընդգրկվում է նախկին կոմունիստական բլոկի և Եվրասիայի երկրները:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 09:18

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում  այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 410,7 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 553 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,7 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,7 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 553 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,8 դրամ 1 ռուբլու դիմաց: -0-    

>>>
Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, թե վարչապետի անունով օֆշորային ընկերություն է գրանցել առանց նրա գիտության
 Չորեքշաբթի, 19 Հունիսի 2013 09:17

 Գործարար Աշոտ Սուքիասյանը հայտարարել է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանի անուններով օֆշորային ընկերություն է գրանցել առանց նրանց գիտության:  Այդ մասին Սուքիասյանը խոստովանել է Գլխավոր դատախազությանը հասցերգած իր նամակում, որի պատճենը տրամադրել է Hetq.am կայքին:

Սուքիասյանի ասելով,  օֆշորային WLISPERA HOLDINGS LIMITED ընկերությունն ինքն է հիմնադրել, բաժնետոմսերը գրելով Սարգսյանի և Կճոյանի անունով` առանց նրանց գիտության և համաձայնության:  ՙԴա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ՚, - հայտարարում է Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել է Սուքիասյանի նկատմամբ: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, դեռ մեկ տարի առաջ, գործարար Փայլակ Հայրապետյանի հայտարարությանը համապատասխան, քրեական գործ էր հարուցվել: Իսկ նախօրեին որոշում է կայացվել Սուքիասյանին ներգրավել որպես մեղադրյալ` խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ապօրինի ճանապարհով ստացված միջոցների օրինականացման համար:

Ավելի վաղ Hetq.am կայքում հայտնված հրապարակման համաձայն, Կիպրոսում գրանցված ՙWLISPERA HOLDINGS LIMITED՚ օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ՙադամանդագործ՚ Աշոտ Սուքիասյանը: Վարչապետն իր հերթին բազմիցս հայտարարել է, թե ոչ Կիպրոսում, ոչ այլ օֆշորում երբեք ոչ ոքի չի գրանցել և ոչ ոքի իր անունից կազմակերպություն գրանցելու լիազորություն չի տվել: Նա նաև հրապարակման առնչությամբ հայտարարություն է ներկայացրել Գլխավոր դատախազություն` խնդրելով ուսումնասիրել և հետաքննել հոդվածում հրապարակված տեղեկատվությունը:

>>>
Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚ և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:42

Այսօր՝ հունիսի 18-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցած նիստում հրապարակվեցին օրակարգում ընդգրկված 6 հարցերի վերաբերյալ որոշումներ:

Հանձնաժողովը կանխեց շուկայում հայտնված ՙԲարի Սամարացի՚, ՙՔրաուն Քեմիքալ՚  և ՙՊռոշյանի կոնյակի գործարան՚ ընկերությունների կեղծ արտադրանքների իրացումը

Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալե ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ մտավոր սեփականության գործակալության կողմից ստացել է ՙՔրաուն Քեմիքալ՚ ապրանքային նշանի պետական գրանցումը: Սակայն շուկայում հայտնվել են ՙՔրաուն Գոլդ՚ անվանումով քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից: Պարզվել է, որ ՙՔրաուն Քեմիքալ՚ ընկերության երկու նախկին աշխատակից հիմնադրել են նոր ընկերություն և, թույլ տալով անբարեխիղճ մրցակցության գործողություն, ՙՔրաուն Գոլդ՚ ապրանքային նշանով փորձում են մտնել շուկա:

Հանձնաժողով է դիմել նաև ՙԲարի Սամարացի՚ ընկերությունը, որը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ և իրացմամբ՝ տեղեկացնելով, որ հանդիպել է անբարեխիղճ մրցակցության գործողության, որն իրականացվում է նույն ապրանքային շուկայում գործող ընկերության կողմից: Խոսքը վերաբերում է մասնավորապես ՙԷրզրում՚ ընկերության կողմից ՙԲարի Սամարաց՚ նրբահամ եփած երշիկ՚ և ՙECO PICANT ERZRUM ԷՐԶՐՈՒՄ՚ անվանումով երշիկների արտադրությանը: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները ՙԲարի Սամարացի՚ ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որևէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:

Հանձնաժողովին է դիմել նաև ՙՊռոշյանի կոնյակի գործարանը՚, տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել և ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է ՙԲերդաձոր՚ ապրանքային նշանի ներքո: Ընկերությունը խնդրել է Հանձնաժողովին համապատասխան միջոցներ ձեռնարկել նշված ապրանքներն արտադրող և իրացնող տնտեսվարողին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: Սակայն վարույթը հարուցելուց որոշ ժամանակ անց ՙՊռոշյանի կոնյակի գործարանը՚ հանդես է եկել միջնորդությամբ` հայտնելով, որ իր ապրանքային նշանը օգտագործած ընկերությունը ընդունում է իր մեղքը և պարտավորվել է վերացնել խախտումը: 

Հանձնաժողովում նշվել է, որ այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը և արդեն իսկ վերացրել են խախտումը, և հաշվի առնելով բողոքող կողմերի միջնորդությունները՝ մեղմ պատիժ կիրառելու առումով, Հանձնաժողովի որոշմամբ վերջինները ստացան խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով:

>>>
Ռուսաստանցի փորձագետ. Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:41

 Իրանա-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացմանը զուգընթաց Հասան Ռոհանիի նախագահության օրոք կշարունակի ամրապնդվել Թեհրանի և Երևանի միջև համագործակցությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ՌԳԱ ԱԻ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին նախընտրական քարոզարշավի ընթացքում իրանական ԶԼՄ-ներից մեկում հրապարակված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը սպառնալիք է Իրանի անվտանգության համար:

Այդ առնչությամբ Արեշևը նկատել է, որ Ռոհանիի հայտարարությունը պատահական չէ, Իրանում կան զգալի  թվով լուրջ քաղաքական և պետական գործիչներ, որոնց հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ աչքի է ընկնում գնահատականների սրությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, նրա ասելով, Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները հիմնովին վատթարացել են ոչ երեկ և ոչ էլ այսօր, հետևաբար, նրանց համար այնքան էլ դյուրին չէ դրանք վերադարձնել ինչ-որ ընդունելի մակարդակի` փոխվստահության առումով:

ՙԱյդ ֆոնին, կարծում եմ, որ Ռոհանիի իշխանության գալը դրական կանդրադառնա Երևանի և Թեհրանի միջև երկխոսության վրա, եթե, իհարկե, Հայաստանում նույնպես դրա նկատմամբ զգալի հետաքրքրություն դրսևորեն՚, - ասել է փորձագետը:

>>>
Ընդդիմադիր գործիչ. Եթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է, առաջին հերթին, քեզանով զբաղվել
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:40

 Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի նկատմամբ լիովին կարելի է կիրառել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլևի հայտնի թեզիսը. ՙԵթե դու 10 անգամ բղավում ես, որ թալանում են, նշանակում է` հարկավոր է զբաղվել, առաջին հերթին, քեզանով՚: Հունիսի 18-ին Ազգային ժողովում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Վերջին 9 ամիսներին ՎՊ ղեկավարն ավարտել է առանձնատան շինարարությունը, որը գնահատվում է մի քանի միլիոն դոլար: ՙՄինչդեռ 9 ամիս առաջ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովին զեկուցում էր այլ մարդկանց չարաշահումների մասին, նա նույնն է անում է նաև այս օրերին: Հենց Զաքարյանի կենսագրությունը վկայում է այն մասին, որ նա ոչ մի կերպ չէր կարող մի քանի միլիոն դոլար ֆինանսական միջոցներ ունենալ, ինչը ստիպում է խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին՚ - նշել է պատգամավորը:

Նույն բանով են զբաղված նաև մյուս պաշտոնատար անձինք: Օրինակ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով պետական կառույցներում իր աշխատանքի 20 տարիներին վերածվել է խոշորագույն օլիգարխներից մեկի, և անվերջ փնտրում ու չի կարողանում գտնել գողերին, որոնք առանց խղճի խայթի թալանում են սեփական պետությունը: ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ում անունը բնապահպանության նախարար եղած ժամանակ հիշատակվում է խոշոր կոռուպցիոն սկանդալներում, պահանջում է հայտնաբերել և պատժել բոլոր կոռուպցիայով զբաղվողներին: Փաշինյանը խայտառակություն է համարել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությունը օֆշորային սկանդալին: Մինչդեռ հենց վարչապետն առիթը բաց չի թողնում խոսելու կոռուպցիայի դեմ պայքարի և պետական միջոցների արդյունավետ օգտագործման մասին: ՙԵվ դա այն դժամանակ, երբ հենց Տիգրան Սարգսյանն է վատնել երկրի ոսկու պաշարը՚, - նշել է Փաշինյանը, ավելացնելով, որ պետական պաշտոնյաները կոռումպացված են և պայքարում են կոռուպցիայի դեմ, նրանք ապօրինի են և, միևնույն ժամանակ, պայքարում են անօրինության դեմ, նրանք գնդակահարել են 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիայի մասնակիցներին և, միևնույն ժամանակ, այդ հանցագործությունը բացահայտելու շահագրգռվածությոջւն են հայտնում, նրանք ավելացնում են չքավորությունը և պայքարում աղաքատության նվազեցման համար, նպաստում են արտագաղթին, սակայն` պայքարում այդ երևույթի նվազման համար:

>>>
ՀՅԴ- Եթե չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:39

Եթե Վերահսկիչ պալալտի կողմից արձանագրված չարաշահումների և բացթողումների համար պատասխանատուները չենթնարկվեն պատասխանատվության, ապա խորհրդարանական քննարկումները կդառնան սովորական շոու: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 18-ին ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում:

Նա նշել է, որ ՎՊ իր հաշվետվությունում հստակ մեղադրանքներ է առաջադրել գործադիր իշխանության կողմից ուղղակի հանցագործողությունների համար: Ընդ որում կառավարությունն ընդունում է, որ եղել են բացթողումներ, սակայն դրանք հանցագործություն չի համարում: ՙԱնընդունելի է, երբ, մի կողմից, հրապարակավ հայտարարվում է պետական միջոցների յուրացման մասին, իսկ մյուս կողմից դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում: Ստացվում է, որ կամ ՎՊ-ն է ստում, կամ` կառավարությունը: Սակայն դրա համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: Եվ այդ ինչ-որ մեկը պատահական պաշտոնյա չէ՚, - հայտարարել է Մինասյանը, ընդգծելով, թե ստեղծվում է տպավորություն, որ փորձ է արվում կոծկել հանցագործությունները: Հիշեցնելով նախագահի ՙՀավատանք, որպեսզի փոխենք՚ խոսքերը` Մինասյանը, դիմելով իշխանություների ներկայացուցիչներին, հայտարարել է. ՙԳնդակը ձեր դաշտում է, պարոնայք իշխանություններ՚:

>>>
Հայաստանի հիվանդանոցները շահույթ են ստանում հիվանդների հաշվին
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:38

 Հայաստանի հիվանդանոցները տնտեսում են պետպատվերի միջոցները և մեծ շահույթ ստանում հիվանդների հաշվին: Այդպիսի եզրակացության է հանգել Ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը նախորդ տարվա ստուգումների արդյունքում:

Տեսչության պետ Սոնա Ղարիբյանը հունիսի 18-ին մամուլի ասուլիսում հաղորդել է, որ պետպատվերի միջոցների օգտագործման շրջանակում այս կամ այն չափի խախտումներ են հայտնաբերվել, գործնականում, հանրապետության բոլոր հիվանդանոցներում: Նա նշել է, որ պետպատվերի միջոցների բաշխման եղանակներն ունեն բազմաթիվ թերություններ և սողանցքներ:

Նրա հավաստմամբ, բոլոր հիվանդանոցներում պետպատվերը ներառում է սնվելու արժեքը, մինչդեռ իրականում ընդամենը 2-3 հիվանդանոց է հիվանդներին կերակրում: Հիվանդանոցները մեծ շահույթ են ստանում նաև հիվանդների բուժման ժամկետներից: Եթե, օրինակ, պետպատվերի շրջանակում տուբերկուլյոզով հիվանդներին հարկավոր է բուժել 50 օր, ապա հիվանդանոցներում նրանց պահում են 40 օրից ոչ ավելի, ասել է Ղարիբյանը:

>>>
Բեռնար Ֆասյեն նոնսենս է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցությունները
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:37

Չկա հակամարտությունը, որը լուծում չունենա, և ղարաբաղյան հակամարտությունը բացառություն չէ: Այս մասին նախօրեին Բրյուսելում հայտարարել են Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով համանախագահ Ֆիլիպ Լեֆորը և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն, ոնց հաղորդում է Ազատություն րադիոկայանը:

Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, մինչև կողմերը չցուցաբերեն քաղաքական կամք, դրական տեղաշարժերի սպասելն անիմաստ է: Ֆասյեն նշել է, որ նախկինում ինքն ավելի քան 100 անգամ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և վստահ է, որ խաղաղությունը կարող է ձեռք բերվել անհրաժեշտ բոլոր գործոնների առկայության դեպքում: Սակայն նա նշել է, որ համակարտությունը մեռյալ կետից չի տեղաշարժվի առանց կողմերի քաղաքական կամքի: ՙՊրոբլեմի կարգավորմանն ահրաժեշտ են թարմ մոտեցումներ, առաջին հերթին, այդ երկրներում ժողովրդավարության տարածումով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները դեռ պատրաստ չեն այդ հակամարտության լուծմանը: Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցություններին, ապա դա ՙնոնսենս՚ է՚,-նկատել է Ֆասյեն:

Նրա խոսքերով, այդ առաջարկն իր համար անընդունելի է առաջին հերթին այն պատճառով, որ Ֆրանսիայի հայ համայնքին վերագրվում է, իբր այն որոշակի ազդեցություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահի վրա: ՙԵս զարմացած եմ, ինչպես կարելի է համարել, որ հատկապես Ֆրանսիայի հայ համայնքը կարող է խոչընդոտել գործընթացին: Դա առնվազն տարօրինակ է, քանի որ այդ համայնքն իր թվաքանակով երրորդն է` Ռուսաստանից ու ԱՄՆ հետո, նշելով նաև, որ Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում ռազմական բազաներ չունի՚,-նշել է նախկին համանախագահը: Միևնույն ժամանակ նա ենթադրում է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի իր մասնակցության աստիճանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, խաղաղությանն ուղղված ծրագրերի ավելացման միջոցով, իսկ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ծախսերը կարող են ուղղվել ավելի կարևոր ոլորտներին: ՙՕրինակ, ես գտնում եմ, որ Եվրամիությունը պետք է կողմերից պահանջի, որպեսզի դադարեցնեն ռազմատենչ ռիտորիկան և հանդես գան խաղաղությանն ուղղբած հայտարարություններով՚,-ասել է Ֆասյեն:

Իր հերթին, Լեֆորն ընդգծել է, որ անհրաժեշտ է ցանկացած գնով խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից, պահպանել նվազագույն հարաբերությունները և զարգացնել մարդկային, հանրային շփումները: ՙՈչ Եվրամիությունը, ոչ էլ որևէ մեկը, չունի պահուստային որոշում: Իսկ հակամարտության լուծմանն ավելի ռացիոնալ լուծում չեմ տեսնում: Խաղաղությունը հնարավոր է: Հակամարտությունն ունի ելքեր ՚,-մեկնաբանել է նա:

>>>
Փորձագետ. Իրանի նոր նախագահը տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից
 Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 14:36

 Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին տրամադրված է Արևմուտքի հետ երկխոսության, բայց նաև մտադիր չէ հրաժարվել միջուկային ծրագրից: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, ՌԳԱ ԱԻ Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Փորձագետի ասելով, Հասան Ռոհանին իրանական վերնախավի վառ ներկայացուցիչ է, փորձառու դիվանագետ և բանակցող, իրանաիաքյան պատերազմի անմիջական մասնակից: Եվ ՙբարենորոգիչ՚ որոշիչը, որ նրա նկատմամբ կիրառվում է արևմտյան և, մասամբ, ռուսական հրապարակումներում, պայմանական է: Արեշևը կարծում է, որ իրանական վերնախավի ներկայացուցիչներն ինչ-որ նպատակների հասնելու համար կարող է կիրառել այս կամ այն մարտավարությունը, սակայն ռազմավարության առումով մրանք բոլոր միասնական են: ՙՌազմավարությունը մեկն է. երկրի միջազգային դիրքերի ամրապնդում և նրա անվտանգության ապահովում: Ինձ թվում է, որ Արևմուտքի հետ երկխոսւոթյուն հնարավոր է, ավելին, Իրանի առաջնորդները, անկախ նրանց իմիջից, բազմիցս առաջարկել են Արևմուտքի հետ փոխգործակցություն հիմնական խնդիրների շուրջ: Դրա ամենացայտուն օրինակը Մոհամադ Խաթամիի ՙՔաղաքակրթությունների երկխոսությունն՚ է: Այն ձախողվեց Արևմուտքի մեղքով, քանի որ նրան հարկավոր է հնարավորինս թույլ և պառակտված Իրան: Ով էլ որ լինի Իրանում իշխանության ղեկին` բարենորոգիչ, արմատական կամ պահպանողական, որպես հայրենասեր, նա չի կարող համաձայնել Արևմուտքի նման դիրքորոշմանը: Կարծում եմ, որ երկխոսությունն Իրանի և Արևմուտքի միջև, այդ թվում` միջուկային ծրագրի շուրջ, կզարգանա այդ հունով՚, -  նկատել է Արեշևը:

Քաղաքագետը նաև նշել է, որ Ռոհանիի իշխանության գալով հնարավոր է Իսրայելի նկատմամբ հռետորաբանության փոփոխություն. հազիվ թե Իրանի առաջնորդների շուրթերից կարելի լինի լսլել հրեական պետությունը երկրի երեսից ջնջելու սպառնալիքներ: ՙՉնայած նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի կողմից նման սպառնալիքներին` այդ ուղղությամբ ոչ մի գործնական քայլ Իրանը չի ձեռնարկել: Սակայն այդ ագրեսիվ հայտարարությունները լրացուցիչ լարում էին առաջացնում ոչ միայն հրեական պետության, այլև նրան հովանավորող Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում: Դա շատ լուրջ հուզական բաղադրիչ էր ներմուծում Իրանի և Արևմուտքի միջև երկխոսությունում և, իհարկե, Թեհրանի օգտին չէր: Եվ ոչ միայն Ռոհանին, այլև մյուս թեկնածուները Ահմադինեջադին քննադատում էին այդ հռետորաբանության համար` դա համալերով ավելորդ՚, - նշել է Արեշևը:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի նախագահական ընտրություններում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին հաղթել է` հավաքելով ընտրողների ձայների 52,3 տոկոսը:

>>>



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում