Հինգշաբթի, 9 Հունվարի 2014 12:14
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը նշել է Սևանում իշխանի պաշարների համալրման և ձկնաբուծության զարգացման ծրագրի դրական և բացասական կողմերը: Ծրագրի համաձայն, նախատեսվում է ստեղծել ինկուբատոր, մանրաձկնային տնտեսություն, ձկան վերամշակման գործարան, որի արտադրանքը (սառեցված ձուկ, պահածոներ, ապխտած ձուկ), հիմնականում, կարտահանվի: Բնապահպանների տեղեկությունների համաձայն, «Էմի ֆրութ» ընկերությունն ավարտել է փորձնական նախագիծը և իր հաշվարկներն է ներկայացնում կառավարությանը: >>> |
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 13:40
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին նվազել է 9.4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տեղեկությունների, նոյեմբերի տնտեսական ակտիվության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսական ապրանքների սեզոնային 48.4 % կրճատումով, ինչպես նաև արդյունաբերական արտադրության ծավալների 1,6% կրճատումով: Ընդ որում առևտրի ծավալը հաշվետու ամսում աճել է 2%, իսկ աճը շինարարության ոլորտում կազմել է 25.5 %: >>> |
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 13:25
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն ներկայացրել է օրինագիծ, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: Այդ մասին հաղորդում է Azatutyun.am-ը` վկայակոչելով Ամերիկայի հայկական խորհուրդը: >>> |
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 13:23
Հունվարի 8-12-ը Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, հնարավոր է թույլ ձյուն: Քամին հարավ-արևմտյան՝ 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: >>> |
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 13:23
Հունվարի 8-ի ժամը 11.00-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց: >>> |
Չորեքշաբթի, 8 Հունվարի 2014 13:22
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ենթադրաբար կկայանա հունվարի երրորդ տասնօրյակում: Այդ մասին contact.az պորտալին հաղորդել է դիվանագիտական աղբյուրը: >>> |
Կիրակի, 5 Հունվարի 2014 19:10
|