Arminfo.info



ՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանՀՀ երրորդ նախագահը նախադրյալներ չի տեսնում, որ սահմանազատման գործընթացը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
Հանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչովՀանրապետության հրապարակում ընթանում է բողոքի ակցիա՝  ընդդեմ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով
Ապրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառումԱպրիլի 23-ին Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Բրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներինԲրիտանացի խորհրդարանականն իսրայելցի պաշտոնյաներին կոչ է արել արձագանքել Երուսաղեմի Հայկական թաղամասի քրիստոնյաների վրա հարձակումներին
Հունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվենՀունաստանի նախագահ. Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն
Նիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման էՆիկոս Դենդիաս. Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու անհրաժեշտ պայման է
Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունըԹուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը
Կարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերըԿարասին. Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը
Ռուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասինՌուսաստանի դեսպանություն. Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին
Զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի ԾիծեռնակաբերդԶորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին. Երթ դեպի Ծիծեռնակաբերդ
Ջո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՋո Բայդենը խոստացել է երբեք չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Թուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբԹուրքիայի «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ
Արամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձըԱրամ Ա կաթողիկոս. Կովկասում սկսել է ձևավորվել պանթուրանական նոր շարժում, որի նպատակը լինելու է Հայաստանը խեղդելու փորձը
Հայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջևՀայաստանի ԱԳՆ. Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև
Մակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասինՄակրոնը կոչ է արել չմոռանալ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին
Զորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այնԶորյան ինստիտուտը պատասխանել է Փաշինյանին. Հոլոքոստի ուսումնասիրությամբ զբաղվող 126 գիտնականներ 2000 թվակնին հաստատել են Հայոց ցեղասպանության անհերքերի փաստը եւ Արեւմուտքին հորդորել են պաշտոնապես ճանաչել այն
Թյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջներըԹյուրքագետ. Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները
Այլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդինԱյլևս երբեք. Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին
Գարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններումԳարեգին Բ. Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հարգում ենք գոյաբանական նոր սպառնալիքների պայմաններում
ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանին անցանկալի անձ հայտարարելու առնչությամբ
Աշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներինԱշխարհի հայերը հիշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին
Նոր իշխանությունը Նոր իշխանությունը "նոր պատմություն" է գրում
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը
Բագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեքԲագրատ Սրբազան. «Երկրապահ» եւ նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպքԽոսքի ազատության պաշտպանության կոմիտե. 2024 թվականի 1-ին եռամսյակում արձանագրվել է ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման  41 դեպք
Հայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարությունՀայաստանի սահմանների փոփոխությունը կարող է կատարվել բացառապես հանրաքվեի հիման վրա ․ հայտարարություն
Ալիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը ՂազախստանումԱլիև. Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄՀայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակների զետեղման արարողությանը մամուլի ներկայությունը սահմանափակելու մասին կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ. ՀԺՄ
Ոսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու ԱդրբեջանիցՈսկեպարի գյուղապետ. Այս միակողմանի զիջումների արդյունքում մեր գյուղի ճակատագիրը կախված է լինելու Ադրբեջանից
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունըՀայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումներըՀՅԴ բյուրո. Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները
Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համարԷրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված էՔաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը. իրավիճակը տեղում լարված է
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը։
Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾԲաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի հարակից տարածքում իրականացվում են ականազերծման աշխատանքներ․ԱԱԾ
«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ«Մենք կանք». Հող հանձնելը խաղաղության երաշխիք չէ
Գրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համարԳրիգորյան. ՌԽԶ-ն Արցախից մեկնել է Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման կետեր՝ դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար
Պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասինՊաշտպանության նախարարությունը հաղորդել է Ոսկեպարում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. ԿրեմլՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում կան չհամաձայնեցված հոդվածներ. Կրեմլ
Կրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններինԿրեմլ. Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանային ներկա իրողություններին
ՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններովՀՀԿ գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի վերաբերյալ հայտարարություններով
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերՓաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր
"Հայաքվե" նախաձեռնությունը մեկ ժամով փակել է Երևան-Թբիլիսի մայրուղին Ալավերդու ուղղությամբ՝ ի աջակցություն Տավուշի բնակիչների
Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնումԴավիթ Գրիգորյանը վերանշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Իմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգովԻմանգալի Տասմագամբետով. ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությունը շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով
Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացըՓոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացը
Բագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ էԲագրատ սրբազան. Սահմանազատման ևս մեկ աշխատանքային հանձնաժողովի ստեղծումն այս ապօրինության պատասխանատվությունը համայնքապետերի վրա բարդելու փորձ է
Արդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումըԱրդյո՞ք Սամսոնյանն ու Սաղաթելյանը քաղբանտարկյալներ են. International Center օn Development of Parliamentarism-ի պարզաբանումը
ՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըՆԱՏՕ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Ոսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերըՈսկեպարում լարված իրավիճակ է. զինվորականներն ականազերծում են 7-րդ դարի եկեղեցու հետևում գտնվող տեղամասերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվելՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից երկու աշխատանքային խումբ է ստեղծվել
Կրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալըԿրեմլ. Պուտինը և Փաշինյանը կարճաժամկետ հեռանկարում կկարողանան անձամբ քննարկել տարբեր հարցեր, այդ թվում՝ ռուս սահմանապահների հեռանալը
Վլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվելՎլադիմիր Վարդանյան. Իրական քաղաքականությունը կառուցվում է այն բանի վրա, որ փորձենք գտնել այն հատվածները, որտեղ հնարավոր է հասնել փոխհամաձայնության և առաջ շարժվել
«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում«Բեբուկ» շարժական թատրոնն ամենափոքր բնակիչների համար «անիվների վրա հեքիաթներ» կուցադրի Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ֆրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակինՖրանկոֆոնիայի եզրափակիչ գալա համերգը նվիրվելու է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի 125-ամյակին
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով
Տավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանցՏավուշցիները գիշերն անցկացրել են Կիրանց-Ոսկեպար ճանապարհին և մտադիր չեն ճանապարհը բացել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները չեն լսել նրանց
Կարդալ ավելին





ՀԱԱՄ ղեկավար. Հայաստանը պետք է անցում կատարի նոր տնտեսական մոբիլիզացիոն քաղաքականության
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 07:57

Հայաստանը պետք է անցում կատարի նոր տնտեսական մոբիլիզացիոն քաղաքականության, հուլիսի 11-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության /ՀԱԱՄ/ նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, նշված անցման ուղղությամբ առաջին քայլերը կարող են լինել ներդրումների և զարգացման բանկի ստեղծումը, Էկոնոմիկայի նախարարություններից տուրիզմի և արդյունաբերության բլոկների անջատումը և դրանց հիման վրա առանձին նախարարությունների ստեղծումը, ինչպես նաև վերջիններիս և գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններին տնտեսաֆունկցիոնալ գերատեսչությունների կարգավիճակ տալը, մինչդեռ դրանք ներկայումս միայն ֆունկցիոնալ են: Սաֆարյանի կարծիքով, այդ գերատեսչությունների կարգավիճակի փոփոխումը թույլ կտա վերջիններիս իրապես կառավարել նշված ճյուղերը`օգտագործելով մասնավոր հատվածի հետ պետության համագործակցության գործիքը: 

Նա գտնում է, որ տնտեսական նոր քաղաքականության տարր պետք է հանդիսանա նաև պղնձի վերամշակման շղթայի փոփոխությունը. եթե այսօր Հայաստանը պղնձի խտանյութ է արտահանում`պղնձի 26-28% պարունակությամբ, ապա հետագա վերամշակման դեպքում կարելի է ստանալ սև պղինձ և զտած պղինձ`այդ մետաղի 99,9% պարունակությամբ, ինչպես նաև պղնձի հանքաքարից ստանալ այլ մետաղներ: Բացի այդ, պետական և մասնավոր հատվածի համագործակցությամբ անհրաժեշտ է Սյունիքի մարզում կառուցել պղնձահալման և քիմիամետալուրգիական կոմբինատ: Այդ համալիրն աշխատելու է պոչամբարներում կուտակված  ավելի քան 1,5 մլրդ տոննա թափոնների հաշվին: Սաֆարյանի խոսքով, պոչամբարների վերամշակումը թույլ կտա ստեղծել 15 հազար նոր աշխատատեղ, ինչպես նաև բարելավել էկոլոգիական բալանսը դրանց գտնվելու վայրերում:

Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է նոր մոտեցումներ կիրառել նաև կաշվի և բրդի հայրենական արտադրության առնչությամբ: Օրինակ` գորգերի արտադրության ձեռնարկություններից մեկը պատրաստ է սկսել Հայաստանում կուտակված ավելի քան 4 հազար տոննա բրդի վերամշակումը, իսկ հայրենական կաշվի ձեռնարկությունների աշխատանքի վերսկսումը թույլ կտա 3 հազար նոր աշխատատեղ ստեղծել կոշիկի ֆաբրիկաներում: 

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսության արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է նվազեցնել նաև հարկային ՙկոշտ և ֆիսկալ՚ բեռը 35-40%-ով, ինչը թույլ կտա ավելացնել հարկատուների բազան: ՀԱԱՄ ղեկավարը նշել է, որ վերոհիշյալ միջոցները պետք է հող նախապատրաստեն տնտեսության թռիչքաձև զարգացման համար, քանի որ վերջին մի քանի տարում արձանագրված`ՀՆԱ 6,3% միջին տարեկան աճը չի կարող լուծել աշխատավարձերի և կենսաթոշակների զգալի բարձրացման հարցերը:
Պատասխանելով Հայաստանի պետական կառավարման համակարգի ներկայիս որակի պայմաններում մոբիլիզացիոն տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին` ՀԱԱՄ ղեկավարը նշել է, որ եթե խորհրդային տարիներին կառավարչական կադրերը կադրային կայացման փուլեր էին անցնում, ապա ՙայսօր, ինչ-որ քաղաքական որոշման պատճառով, նախարարի պաշտոնում կարող է նշանակվել մարդ փողոցից՚, և այս իրավիճակը ևս հարկավոր է շտկել:

>>>
ՀԱԱՄ ղեկավար. Կառավարությունը պետք է կանխարգելիչ գնային և կառուցվածքային քաղաքականություն իրականացնի էներգետիկայի ոլորտում
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 07:54

 Կառավարությունը պետք է կանխարգելիչ գնային և կառուցվածքային քաղաքականություն իրականացնի էներգետիկայի ոլորտում`գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքները մեղմելու նպատակով, հուլիսի 11-ին մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայրենական ապրանք արտադրողների միության /ՀԱԱՄ/ նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով, հուլիսի 7-ից գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքով Հայաստանում արտադրվող ցեմենտի ինքնարժեքը կբարձրանա 20%-ով, որից 8% -ը բաժին է ընկնում գազի գնի և 12% -ը`էլեկտրաէներգիայի գնի բարձրացմանը: Նշված գործոնների ազդեցության հետևանքով արտադրվող ապակու ինքնարժեքը կբարձրանա 27-28%-ով, մոլիբդենի`5-6%-ով: Բացի այդ, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն ընտանիքի վրա ամեն ամիս անդրադառնալու է միջինը 7-8 հազար դրամ ($17,5-20) լրացուցիչ ծախսերով, միջինը ևս 2 հազար դրամով կավելանան հասարակական տրանսպորտի ծախսերը: 

Միաժամանակ ՀԱԱՄ ղեկավարը գտնում է, որ գազի գնի բարձրացման`կառավարության նախատեսած 30% սուբսիդավորումը կմեղմացնի սոցիալական լարվածությունը: Ինչ վերաբերում է սուբսիդավորման աղբյուրներին, նրա կարծիքով, անընդունելի է, որպես այդպիսին, օգտագործել ՙՀայՌուսգազարդի՚`կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերի վաճառքը: Սաֆարյանը գտնում է, որ գազի վերջնական սպառողների համար սակագները հարկավոր է զսպել նույն ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության ծախսերի մակարդակի նվազեցման ճանապարհով:  

Բացի այդ, ՀԱԱՄ ղեկավարի կարծիքով, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետևանքները մեղմելու համար անհրաժեշտ է զարգացնել այլընտրանքային էներգետիկան, ինչպես նաև ջերմաէլեկտրակայաններում և ՀԷԿ-երում էժան էլեկտրաէներգիայի արտադրման նոր հզորություններ գործարկել: Նա առաջարկում է կառուցել Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը`ներդնելով $400 մլն, և դրա համար օգտագործել Իրանից մատակարարվող գազը: 

Բացի այդ, նրա կարծիքով, Իրան-Հայաստան գազատարով գազի բացթողման ավելացումը և ՙԳազպրոմի՚ համաձայնությամբ այն տարանցիկ մայրուղու վերածելը թույլ կտա Հայաստանին լրացուցիչ միջոցներ ստանալ գազի տարանցման դիմաց: 

Պատասխանելով Հայաստանով իրանական գազի տարանցմանը Ռուսաստանի համաձայնության հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին`Սաֆարյանը նշել է, որ ՙռուս գործընկերների հետ հանդիպելիս մենք միշտ դրույթ ենք առաջադրում, թե միությունը ամուր և հարատև է, երբ դաշնակիցներն ուժեղ են: Եվ եթե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ռուսաստանը մեր երկրի ռազմավարական դաշնակիցն է, մեր երկիրը պետք է աշխատանք տանի որպես հզոր դաշնակից իր կայացման ուղղությամբ, և դրա համար մենք պետք է  Ռուսաստանի հետ միասին արդյունավետ օգտագործենք մեր ռեսուրսները՚:

Նա նշել է, որ  2012 թ. Իրանից Հայաստան է արտահանվել 488 մլն խմ գազ, ինչը չորս անգամ ավելի քիչ է Իրան-Հայաստան գազատարի թողունակությունից: ՀԱԱՄ ղեկավարի խոսքով, ինչպես այդ գազատարի հզորության լիակատար օգտագործման խնդրի լուծման, այնպես էլ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակահարմարության դիրքերից: Նման մոտեցումը տեղին է նաև ՙՆաիրիտ գործարանի՚ աշխատանքի վերսկսման առնչությամբ`Իրանից գազի մատակարարումների հիման վրա, էլեկտրաէներգիայի և քլորոպրենային կաուչուկի մատակարարումների փոխարեն: Այս սխեման կարող է նպաստել նաև վերոհիշյալ երկաթուղու կառուցման տնտեսական արդյունավետության ապահովմանը: 

>>>
Վերլուծաբան. Ադրբեջանի կողմից սպառազինության ձեռք բերումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 07:52

 Ադրբեջանի կողմից շուրջ $1 մլրդ գումարի սպառազինության ձեռք բերումը վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար, հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանն այժմ գտնվում է շատ վտանգավոր իրավիճակում, և նման քայլը չպետք է անպատասխան մնա: ՙՑավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանն ստիպված է մասնակցել սպառազինությունների մրցավազքին`սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով՚,- ընդգծել է Կիրակոսյանը:

Միաժամանակ վերլուծաբանն ընդգծել է, որ չհայտարարված պատերազմի պայմաններում Հայաստանը կարողանում է դրական տեղաշարժերի հասնել`ղեկավարվելով ոչ թե քանակ, այլ որակ սկզբունքով, այդ թվում`սպառազինություն ձեռք բերելու առումով: 




>>>
Աղբյուր. Շտեֆան Ֆյուլեն մտահոգված է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի առնչությամբ
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 07:48

Հայաստանի խորհրդարանական չորս ուժերի` ՀՅԴ, ՙժառանգության՚, Հայ ազգային կոնգրեսի և ՙԲարգավաճ Հայաստանի՚ ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի վաճառքի առնչությամբ:

Հանդիպմանը մասնակցած պատգամավորների խոսքով, Ֆյուլեն այդ հարցը բարձրացրել է հանրապետության առջև ծառացած ընդհանուր մարտահրավերների համատեքստում:

Հանդիպման ընթացքում խոսք է գնացել նաև Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրման մասին: Ֆյուլեն, մասնավորապես, հանդիպման մասնակիցներին հավաստիացրել է, որ այդ համաձայնագիրը Հայաստանին /կամ-կամ/ ընտրության առաջ չի կանգնեցնում /խոսքը վերաբերում է Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման և Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը հանրապետության հնարավոր անդամակցման հարցում հակասությանը-խմբ./:

Ավելին, եվրահանձնակատարը խոստացել է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի առջև սեփական արտադրանքի իրացման նոր շուկաներ կբացվեն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ներքաղաքական հարցերը:

>>>
Ֆրանսիացի խորհրդարանական. Անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 07:46

Անհրաժեշտ է համոզել միջազգային հանրությանը`ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դուրս բերել Արցախը շրջափակումից, հայտարարել է ֆրանսիացի խորհրդարանական Վալերի Բուաեն, հաղորդում է Azad or-ը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում շատ բան կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբից: Նա ընդգծել է, որ առաջադրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է բարձրացնել միջազգային հանրության տեղեկացվածությունը ղարաբաղյան հակամարտության մասին, իսկ դրա համար հարկավոր է լուրջ լոբբիստական աշխատանք կատարել:

>>>
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը բելառուսցի իր գործընկերոջ հետ քննարկել է Բելառուսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարները
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 07:45

 Բելառուսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարներն են քննարկել Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և նրա բելառուսցի գործընկեր Վիկտոր Գումինսկին Մինսկում հանդիպման ժամանակ:

ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, տեղեկացրել է, որ 2015թ. միջազգային մակարդակով նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: ՙՀայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի և ֆաշիզմի համար՚,- նշել է Էդուարդ Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ Բելառուսի խորհրդարանը ևս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկու երկրների խորհրդարանների փոխգործակցությանը` թե’ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և թե’ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:

>>>
Սերժ Սարգսյան. Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ
 Ուրբաթ, 12 Հուլիսի 2013 06:59

Աշխատանքայի ն այցով Մոլդովայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Քիշնևում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին, որտեղ քննարկվել են Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերվող հարցեր: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, գագաթնաժողովում Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահն անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, գործընկերության նախաձեռնությանն անդամագրվելով՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, երկրում իրականացվող բարեփոխումներին: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Նախագահը խոսել է նաև էներգետիկ համագործակցությունը էներգետիկ թելադրանքի վերածելու՝ ադրբեջանական քաղաքականության անթույլատրելիության մասին, երբ պարտադրում են լռել ժողովրդավարական սկզբունքների և մարդու իրավունքների խախտումների բացահայտ դեպքերի ժամանակ անգամ:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ապօրինի շրջափակման հարցին՝ շեշտելով, որ փակ սահմաններն իրենց բնույթով հակասում են Եվրոպական միության էությանն ու արժեհամակարգի առանցքին: Սերժ Սարգսյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է նաև համատեղ մամուլի ասուլիսին, որտեղ անդրադարձել է քննարկումների արդյունքներին և ներկայացրել Հայաստանի դիրքորոշումները մեր երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: Նախագահը գագաթնաժողովի քննարկումները համարել է օգտակար և կառուցողական: Նա ընդգծել է, որ վստահ է՝ գագաթնաժողովն իր դրական ներդրումն ունեցավ ինչպես ԵԺԿ, այնպես էլ Արևելյան գործընկերության նպատակների իրականացման ճանապարհին: ՙՆախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մոլդովական կողմին՝ այս գագաթնաժողովը հյուրընկալելու համար:

Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք Երևանում հյուրընկալեցինք համանման միջոցառում և շնորհակալ ենք պարոն Մարտենսին, ԵԺԿ Արևելյան գործընկերության գագաթնաժողովների ավանդույթը և ձևաչափը ձևավորելու համար:Գործընկեր պետությունների եվրամերձեցման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը եվրոպական քաղաքական կուսակցությունների հետ գործակցությունն է, քաղաքական մշակույթի և ի վերջո՝ արժեհամակարգի մերձեցումը: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը կարևոր դերակատարում ունի եվրոպական ինքնության տարածման, գործընկեր պետությունների հետ համագործակցության խորացման գործում:Այսօր մենք քննարկեցինք Արևելյան գործընկերության օրակարգային, ինչպես նաև Վիլնյուսի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մեզ համար սրանք շատ շոշափելի, կոնկրետ հարցեր են:

Արդյունավետ աշխատելու համար Արևելյան գործընկերությունը պետք է հասկանալի և հասու լինի գործընկեր պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Մենք ինքներս մեզ պետք է հարցնենք` ինչպե՞ս է մեր այս կամ այն համաձայնագիրը հեշտացնում քաղաքացու կյանքը, ինչպես է այն ազդում Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքացու կյանքի որակի վրա: Լինի դա տնտեսության առաջընթաց, անվտանգության խնդիր, քաղաքական կայունության և ամրապնդված ժողովրդավարության տեսքով՝ մեր քաղաքացիները պետք է հստակ տեսնեն, թե ինչ իրենք ստացան այս գործընթացից:Արևելյան գործընկերության գոյության ավելի քան չորս տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը ցույց է տալիս, որ այն իր մեջ պարունակում է մեծ ներուժ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության խորացման հարցերում: Մեր պատկերացման մեջ Արևելյան գործընկերությունն իր բնույթով համագործակցություն, այլ ոչ թե հակասություններ ստեղծելուն ուղղված նախաձեռնություն է, այն ուղղված չէ որևէ պետության կամ պետությունների խմբի դեմ: Այս գործընկերությունն ուղղված է բաժանարար գծերի վերջնական հաղթահարմանը:

Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեծապես կարևորում է փակ սահմանների պրակտիկային վերջ դնելը: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ներկայումս բանակցվում է Եվրոպական միության հետ, ուժի մեջ մտնելուց հետո չի կարող լիարժեք գործել, եթե Հայաստան-Թուրքիա սահմանը մնա փակ, ինչպես ներկայումս: Մենք կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին, քանզի դրանց առկայության պայմաններում ԵՄ Մաքսային միության հետ առևտուրը չի կարող լինել արդյունավետ՚,-համատեղ մամուլի ասուլիսում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:  

>>>
ՙՄենք ենք մեր երկրի վաղվա տերը՚ շարժումը ստորագրահավաք է սկսել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու պահանջով
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013 12:24

ՙՄենք ենք մեր երկրի վաղվա տերը՚ շարժումը Հովհաննես Ղահրամանյանի գլխավորությամբ ստորագրահավաք է կազմակերպվում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու նախաձեռնության ներքո: Համապատասխան խնդրագիր կուղարկվի  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:  
Ստորագրահավաքը կսկսվի հուլիսի 12-ին և կընթանա ամեն օր, ժամը 10:00-ից մինչև 21:00-ն Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում: Հուլիսի սկզբից արդեն հավաքվել է 2500-ից ավելի ստորագրություն: ՙՆավասարդ Կճոյան հոգևորականը ամբողջովին հեռացել է եկեղեցուց և ներքաշվել գողական կյանքի մեջ: Այս մարդուն իր Բենթլիով կարելի է տեսնել միմիայն մեծ բիզնեսի ներկայացուցիչների կողքին: Ո՞վ է երբևէ Կճոյանից հոգևոր հարցերի, իր հոտի խնդիրների մասին գեթ մեկ բառ լսել: Ո՞վ է նրան գեթ մեկ անգամ տեսել եկեղեցու կողքին: Այս մարդը դարեր շարունակ մեր ազգի ինքնությունը պահպանած եկեղեցու վերջին մեղքն է, նրա խայտառակությունը: Կճոյանն այնքան է ներքաշվել գողական կյանքի մեջ, որ, բացի օֆշորային սկանդալից, իր մաֆիոզի դիրքին հարիր չի համարում պարզաբանել իրեն ուղղված հարցերը: Իր պահվածքով Կճոյանը խայտառակում է մեր ազգը, և, եթե Կաթողիկոսը որևէ կերպ չարձագանքի Կճոյանին կարգալույծ անելու մեր պահանջին, ուրեմն ինքը ևս նույն մաֆիայի մաս է կազմում` դրանից բխող բոլոր հետևանքներով՚, - ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ: 

>>>
Նախագահական ընտրություններ – 2018. սկսվել է վարկաբեկող նյութերի պատերազմ
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013 10:46

Պետական աջակցությամբ Արարատի մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզելային վառելիքի ոչ նպատակային օգտագործման գործով ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը: Ըստ Հատուկ քննչական ծառայության, Վիրաբյանը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու համար` նախատեսված ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ այդ գործի շրջանակներում արծարծվում է նաև խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Ջոնիկ Աբրահամյանի անունը, ով, Արարատի մարզում ստուգումների արդյունքների վերաբերյալ Ֆինանսների նախարարության վերահսկիչ տեսչության հաշվետվության համաձայն, արտոնյալ գներով 48 հազար լիտր դիզելային վառելիք է ստացել, որը պետության կողմից նախատեսված էր սոցիալապես անապահով գյողաբնակների համար:

Երկրի քաղաքական շրջանակներում տարածված վարկածի համաձայն, Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ գործը վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանն էր կառավարության հասցեին Հովիկ Աբրահամյանի քննադատությանը  Վերահսկիչ պալատի հաշվետվության հրապարակումից հետո, որում խոսք է գնում կառավարական կառույցներում պետական միջոցների լայնածավալ յուրացումների մասին:

Այդուհանդերձ, ՀՀԿ մոտ աղբյուրների համաձայն, ՀՀ գործադիր մարմնի նիստի ժամանակ նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանին ՙհանդիմանել է՚ այն բանի համար, որ վերջինս ֆինանսական տեսուչների է ՙուղարկել Աբրահամյանների ընտանիք՚: Աղբյուրներրի համաձայն, նախագահին դուր չի եկել այն, որ կառավարող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները բացահայտ միմյանց քննադատում են, մեկը մյուսի մոտ պետական տեսուչների  են ուղարկում: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը ՙնախատել էր՚ խորհրդարանական մեծամասնությանը, մասնավորապես, խորհրդարանի ղեկավարությանը ՎՊ հաշվետվության ժամանակ նրանց վարքագծի առնչությամբ: Նշենք, որ ՎՊ հաշվետվությունից հետո Հովիկ Աբրահամյանը սուր քննադատության էր ենթարկել կառավարական կառույցների գործունեությունը` պետական միջոցների ոչ նպատակային օգտագործման համար: Ինչից հետո Ֆինանսների նախարարության տեսչությունը հրապարակել էր Աբրահամյանի ընտանիքի կողմից արտոնյալ գներով դիզելային վառելիք ստանալու վերաբերյալ տվյալները:

Նշենք, որ, չնայած բարձրաստիճան հանրապետականների այն հավաստիացումներին, որ կուսակցության ներսում տարաձայնություններ չկան, վարկաբեկիչ նյութերի պատերազմը բարձրաստիճան հանրապետականների շրջանում շարունակվում է: Այսպես, ՙԺողովուրդ՚ թերթն այսօր անդրադարձել է կառավարության կողմից ՙՇանհայ-2012՚ ցուցահանդեսի կազմակերպման համար տրամադրված 2 մլն դոլարի ոչ նպատակային օգտագործման թեմային: Հիշեցնենք, որ Չինաստանում դեսպան է վաչապետ Տիգրան Սարգսյնի եղբայրը: Թերթի համաձայն, այն դեպքում, երբ պետբյուջեի միջոցները մշտապես չեն բավականացնում հրատապ սոցիալական խնդիրները լուծելու համար, տարբեր ցուցահանդեսներ կազմակերպելու համար գտնվում են միջոցներ, որոնք հետագայւոմ փոշիանում են` ոչ ըստ նշանակության: Թերթը խոստանում է հաջորդ համարում որոշակի տվյալներ հրապարակել այդ միջոցների փոշիացման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ վարչապետի անունը շոշափվում է նաև, այսպես կոչված, օֆշորային սկանդալում: Կիպրոսում իբր վարչապետի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արք.ԿՃոյանի անուններով գրանցվել է օֆշորային ընկերություն, որը, ԶԼՄ-ների տեղեկություններով, դարձել է գործարար Փայլակ Հայրապետյանի հարկադրված սնանկացման արդյունքում ստացված միջոցների օգտառուն: Ի դեպ, Փայլակ Հայրապետյանին ՙքցել՚ է ԿՃոյանի սանիկը:

ՀՀԿ-ում ԱրմԻնֆոյի չեզոք աղբյուրների համաձայն, այժմ վարչապետ Տիգրան Սարգսյանի և խոսնակ Հովիկ Աբրահամյանի միջև ծավալվել է իսկական ՙպատերազմ՚, որն արժե դիտրակել 2018 թվականի նախագահական ընտրությունների պրիզմայով: Աղբյուրի համաձայն, Սարգսյանն ունի լուրջ նախագահական նկրտումներ: Սակայն Հովիկ Աբրահամյանի գլխավորած հանրապետական թևը ձգտում է այդ աթոռին տեսնել իր համար ավելի ընդունելի թեկնածուի: Աղբյուրի ասելով, հենց դրանով է  պայմանավորված վարկաբեկիչ նյութերի պատերազմը և մերթ Սարգսյանի, մերթ Աբրահամյանի  դեմ ՙփակ՚ տեղեկատվության մշտական նետումը ԶԼՄ-ներ:

>>>
Աշխարհի առաջատար տնտեսությունների դժվարությունները կարող եմ վերաճել մի շարք երկրներում սոցիալական ճգնաժամի
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013 09:35

Աշխարհի առաջատար տնտեսությունների դժվարությունները կարող եմ վերաճել մի շարք երկրներում սոցիալական ճգնաժամի, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել չինացի հայտնի տնտեսագետ, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Xiaohua Yang-ը Երևանում կայացած երկօրյա գիտաժողովի ժամանակ`նվիրված համաշխարհային տնտեսության հետճգնաժամային գոյությանը և Չինաստանում տնտեսական բարեփոխումներին: 

Փորձագետը համաձայնել է այն կարծիքին, որ լեռնահանքային արտադրանքի համաշխարհային պահանջարկի նվազումը /այդ թվում`Չինաստանի կողմից/ անխուսափելիորեն կհանգեցնի նաև Հայաստանում դրա վաճառքից եկամուտների զգալի կրճատմանը: Հարկ է նշել, որ լեռնահանքային արտադրանքին է բաժին ընկնում հայկական արտահանման շուրջ 40%-ը:

Տնտեսագետը նաև նշել է, որ հասարակության սոցիալական շերտավորման խնդիրը /չափազանց հարուստների և աղքատների/ շարունակում է խորանալ, ինչը ևս սոցիալական ճգնաժամի վտանգ է պարունակում: Այդ գործընթացը սաստկանում է կոռուպցիայի և տնտեսության մոնոպոլիզացիայի բարձր մակարդակով երկրներներում:
Պրոֆեսորը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը մտավոր հարուստ ներուժ ունի, որի արդյունավետ օգտագործումը կարող է դուրս բերել երկիրը տնտեսական ճգնաժամից: Նա նաև նշել է, որ երկրին անհրաժեշտ է ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները հարևան երկրների հետ:

>>>
Շտեֆան Ֆյուլե. Եվրամիությունը Հայաստանին ՙկամ, կամ՚ ընտրության առաջ չի դնում
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013 09:33

Եվրամիությունը Հայաստանին ՙկամ, կամ՚ ընտրության առաջ չի դնում, հուլիսի 10-ին Երևանում հայտարարել է Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: ՙՉեմ կարող ասել`արդյոք նման ճնշում գործադրվում է Ռուսաստանի կողմից, թեև հետևում եմ լուրերին, և ծանոթ եմ թե’ գազի գների բարձրացմանը, թե’ առաջացած մի շարք խնդիրներին: Սակայն գործընկերների հետ մեր հարաբերություններում ճնշումը տեղ չունի՚,- ընդգծել է նա: 

Նրա խոսքով, եթե հարցադրում անենք`կսահմանափակի արդյոք Ասոցացման համաձայնագրի ստորագրումն այլ երկրների հետ Հայաստանի փոխգործակցությունը, պատասխանը միանշանակ ոչ կլինի: Ըստ որում, նա ավելացրել է, որ դա թույլ կտա Հայաստանին էլ ավելի ամրապնդել իր դիրքերը: Միաժամանակ նա ընդգծել է, որ ինտեգրացիոն երկու նախագծերի միջև պետք է տարրական համատեղելիություն լինի: ՙՄենք չենք ստիպում մեր գործընկերներին պակասեցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Նույնը մենք ասում ենք Մոսկվային: Մենք միմիայն կխրախուսենք ՌԴ հետ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք բխում են Հայաստանի շահերից՚,- ասել է Ֆյուլեն: 

>>>
Սպիտակի քաղաքապետի դեմ քրեական գործ է հարուցվել ծեծի ենթարկելու մեղադրանքով
 Հինգշաբթի, 11 Հուլիսի 2013 09:32

 Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել նրա կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Գլխավոր դատախազությունում, գործը հարուցվել է տուժած 71-ամյա Լևիկ Մարյանի հաղորդման հիման վրա, ով պնդում է, որ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն: Միջադեպով զբաղվում է Լոռիի դատախազությունը:

Նշենք, որ, հայկական ԶԼՄ-ների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Մարյանի գանգատներից դժգոհ Սպիտակի քաղաքապետ Գագիկ  Սահակյանը նրան հարվածել է, ինչի արդյունքում Մարյանը վայր է ընկել և վնասվածք ստացել: Ինքը` Սահակյանը, հերքում է այդ վարկածը, պնդելով, թե միայն, բռնելով Մարյանի ձեռքից, նրան դուրս է տարել իրադարձության վայրից: Ընդ որում Սահակյանը Մարյանին անվանում է ՙխելապակաս՚ և ենթադրում, որ նա կարող էր վնասվածք ստանալ, ասենք, ընտանեկան ծեծկռտոցի արդյունքում:

>>>
Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ արյունալի միջադեպին առնչվող գործով մեղադրանք է առաջադրվել սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2013 09:04

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպին առնչվող գործով մեղադրանք է առաջադրվել սպանված Ավետիք Բուդաղյանի եղբորը` Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին:

>>>
Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
 Չորեքշաբթի, 10 Հուլիսի 2013 09:03

 Կառավարության հուլիսի 10-ի որոշման համաձայն, Սյունիքի մարզպետք է նշանակվել 38-րդ ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին: Ավելի վաղ նրա թեկնածությունն այդ պաշտոնի համար առաջադրել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

>>>
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն անում է ամեն բան, որպեսզի հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումը նվազագույն լինի
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2013 13:50

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը մտադիր է անել հնարավոր ամեն բան, որպեսզի նվազագույնի հասցնի հասարակական տրանսպորտով երթևեկության գների աճը`կապված հուլիսի 7-ից գազի գների աճի հետ: Այդ մասին հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

>>>
ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ. Եթե Ադրբեջանը և Հայաստանը ցանկանան, Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2013 12:59

Հակամարտության կողմերի ցանկության դեպքում Իրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է իրանական IRINN լրատվական ալիքը, այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Արագչին:

>>>
Մինասյան. ՙԲորուսիա՚ տեղափոխվելն առաջընթաց մեծ քայլ է Մխիթարյանի համար
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2013 12:57

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մեկնաբանել է կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի Դոնեցկի ՙՇախտյորից՚ Դորտմունդի ՙԲորուսիա՚ տեղափոխվելը: 

>>>
Դաշնակցական. Մոլդովացի փաստաբանի վարքագիծը Հայաստանի խորհրդարանում մեծ փողերի ազդեցության արդյունք է
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2013 12:04

Մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վարքագիծը Հայաստանի խորհրդարանում Ադրբեջանի ծախսած մեծ փողերի ազդեցության արդյունք է: Այդ մասին հուլիսի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

>>>
Առաջիկա օրերին օդերևութաբանները Հայաստանի բնակիչներին խոստանում են ջերմաստիճանի նվազում և անձրևներ
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2013 12:01

 Հուլիսի 9-ից մինչև 10 ներառյալ գիշերվա առաջին կեսին և ցերեկվա երկրորդ կեսին  Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ հուլիսի 11-13-ը հանրապետության տարածքի զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, առանձին տեղամասերում հնարավոր է կարկուտ:
Ինչպես հաղորդում է ԱԻՆ Հայհիդրոմետ ծառայությունը, քամին կլինի մինչև 2-7 մ/վ հարավ-արևմտյան, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Հուլիսի 9-11-ը Երևանում տեղումների հավանականությունը է փոքր է: Իսկ հուլիսի 12-13-ը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: 

>>>
Շտեֆան Ֆյուլեն կժամանի Երևան
 Երեթշաբթի, 9 Հուլիսի 2013 11:58

 ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այցելում է Երեւան, եւ ծրագրված է նրա հուլիսի 9-ի երեկոյան կժամանի Երևան:

>>>



Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում