Arminfo.info



Սենատորն ԱՄՆ վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբՍենատորն ԱՄՆ վարչակազմին կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ
Գերմանիայի ԱԳ նախարար. Կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի այցը Լեռնային Ղարաբաղ անհապաղ կայանաԳերմանիայի ԱԳ նախարար. Կարևոր է, որպեսզի ՄԱԿ-ի այցը Լեռնային Ղարաբաղ անհապաղ կայանա
ԿԳՄՍՆ-ը պատրաստ է աշխատանքի տեղավորել Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներինԿԳՄՍՆ-ը պատրաստ է աշխատանքի տեղավորել Լեռնային Ղարաբաղի ուսուցիչներին
Դատախազությունը պահանջում է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետից բռնագանձել 19 անշարժ գույքԴատախազությունը պահանջում է Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետից բռնագանձել 19 անշարժ գույք
Լեռնային Ղարաբաղում գրեթե հայ չի մնացելԼեռնային Ղարաբաղում գրեթե հայ չի մնացել
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Դատախազությունը պահանջում է բռնագանձել "Մասիս" ջրօգտագործողի նախկին տնօրենի գույքը
ANCA -ն կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանին ողջ ռազմական օգնությունը դադարեցնելու և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբANCA -ն կոչ է անում անհապաղ գործողություններ ձեռնարկել Ադրբեջանին ողջ ռազմական օգնությունը դադարեցնելու և այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ
Արա Բաբլոյանն Ալիևին կոչ է արել կատարել տված խոստումըԱրա Բաբլոյանն Ալիևին կոչ է արել կատարել տված խոստումը
Ֆրանսիան բժշկական սարքավորումներ և դեղորայք է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համարՖրանսիան բժշկական սարքավորումներ և դեղորայք է ուղարկել Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար
Ու էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի ինքնիշխանության շարժումից...  ընդդիմադիրՈւ էն հայրենիք կործանողը դեռ խոսում է և կխոսի ինքնիշխանության շարժումից... ընդդիմադիր
Կիպրոսը դիտարկում է Լեռնային Ղարաբաղից փախստականներ ընդունելու հնարավորությունըԿիպրոսը դիտարկում է Լեռնային Ղարաբաղից փախստականներ ընդունելու հնարավորությունը
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մասնագետների հետՀՀ քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մասնագետների հետ
Արցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը. հակառակ դեպքում՝ կկորցնենք պետականության մնացած բեկորները. փորձագետԱրցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը. հակառակ դեպքում՝ կկորցնենք պետականության մնացած բեկորները. փորձագետ
Հայաստանի ԱԺ նախագահն իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում բարձրացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հարցըՀայաստանի ԱԺ նախագահն իր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում բարձրացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հարցը
«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում«Ղարաբաղ Տելեկոմ»-ի հեռախոսահամարները կշարունակեն գործել Հայաստանի տարածքում
Հայաստանը դիմել Է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջոցներ կիրառելու պահանջովՀայաստանը դիմել Է ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջոցներ կիրառելու պահանջով
Արցախն արդեն լքել է շուրջ 93 հազար բնակիչԱրցախն արդեն լքել է շուրջ 93 հազար բնակիչ
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է գեներալ-մայոր Դավիթ ՄանուկյանինԱդրբեջանի պետանվտանգության ծառայությունը ձերբակալել է գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին
Եվլախում ավարտվել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների երրորդ փուլըԵվլախում ավարտվել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների բանակցությունների երրորդ փուլը
Երեւանում կանցկացվի երթ՝ ի աջակցություն Ռուբեն ՎարդանյանիԵրեւանում կանցկացվի երթ՝ ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի
ՌուսԱլ-ն Արցախից փախստականներին կօգնի աշխատանքի տեղավորման հարցումՌուսԱլ-ն Արցախից փախստականներին կօգնի աշխատանքի տեղավորման հարցում
ԶԼՄ. Ադրբեջանը գերեվարել է գեներալներ Լևոն Մնացականյանին և Արշավիր ՂարամյանինԶԼՄ. Ադրբեջանը գերեվարել է գեներալներ Լևոն Մնացականյանին և Արշավիր Ղարամյանին
Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերինԻդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին
Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն եւ միջազգայնորեն երաշխավորվեն. ՀՀ ԱԺ նախագահԼեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հասցեագրվեն եւ միջազգայնորեն երաշխավորվեն. ՀՀ ԱԺ նախագահ
Հայաստանի իշխանությունները խոստանում են Լեռնային Ղարաբաղից դուրս բերել բոլոր ցանկացողներինՀայաստանի իշխանությունները խոստանում են Լեռնային Ղարաբաղից դուրս բերել բոլոր ցանկացողներին
ՀՀ ԱԺ խոսնակ. Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունըՀՀ ԱԺ խոսնակ. Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը
Սուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստինՍուրեն Պապիկյանը չի մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Ժաննա Անդրեասյան. Հայաստանում արդեն ավելի քան 15 հազար արցախցի երեխա կաԺաննա Անդրեասյան. Հայաստանում արդեն ավելի քան 15 հազար արցախցի երեխա կա
Բեռլին. Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փրկվելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներիցԲեռլին. Լեռնային Ղարաբաղի գրեթե բոլոր բնակիչները կարող են լքել տարածաշրջանը՝ փրկվելով Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքներից
Ադրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից. ՀՀ ԱԺ նախագահԱդրբեջանի անօրինական գործողությունները բխում են միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքից. ՀՀ ԱԺ նախագահ
Կառավարության անդամներ, լա՞վ եք քնում գիշերները. Վարդան ԱրամյանԿառավարության անդամներ, լա՞վ եք քնում գիշերները. Վարդան Արամյան
Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումն Արցախի վրաԵվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումն Արցախի վրա
Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են համալրել ՀՀ ԶՈՒ շարքերը.  փոխնախարարԱրցախի պաշտպանության բանակի զինծառայողները կարող են համալրել ՀՀ ԶՈՒ շարքերը. փոխնախարար
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումներ առայժմ չկան. ՀՀ պաշտպանության փոխնախարարՀայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի միտումներ առայժմ չկան. ՀՀ պաշտպանության փոխնախարար
Լիբանանահայերը բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև ՝ Արցախի շուրջ վերջին զարգացումների ֆոնինԼիբանանահայերը բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առջև ՝ Արցախի շուրջ վերջին զարգացումների ֆոնին
Լեռնային Ղարաբաղում 40 հազարից պակաս մարդ է մնացելԼեռնային Ղարաբաղում 40 հազարից պակաս մարդ է մնացել
Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի արցախցիների անհետաձգելի հումանիտար կարիքները հոգալու համարԿանադան 2,5 մլն դոլար կտրամադրի արցախցիների անհետաձգելի հումանիտար կարիքները հոգալու համար
Ադրբեջանը մեղավոր է էթնիկ զտումների համար. The EconomistԱդրբեջանը մեղավոր է էթնիկ զտումների համար. The Economist
ԱՄՆ-ը Հարավային Կովկասում արձագանքման խումբ է տեղակայելուԱՄՆ-ը Հարավային Կովկասում արձագանքման խումբ է տեղակայելու
Ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից. ՀՀ առաջին նախագահՈչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից. ՀՀ առաջին նախագահ
Հայաստանի օմբուդսմեն.  Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման մասին տեղեկություններն ուղարկվել են միջազգային գործընկերներինՀայաստանի օմբուդսմեն.  Ադրբեջանի կողմից մեր քաղաքացիների առևանգման մասին տեղեկություններն ուղարկվել են միջազգային գործընկերներին
Ընդդիմությունը հայտարարում է անհնազանդության ակցիաների վերսկսման մասինԸնդդիմությունը հայտարարում է անհնազանդության ակցիաների վերսկսման մասին
Ազգային-ժողովրդավարական բևեռի ակտիվիստը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչերի համարԱզգային-ժողովրդավարական բևեռի ակտիվիստը ձերբակալվել է Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնելու կոչերի համար
Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումն ամենաբացասական հետևանքներ կունենա հայ - ռուսական հարաբերությունների համար. ՌԴ ԱԳՆՀռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումն ամենաբացասական հետևանքներ կունենա հայ - ռուսական հարաբերությունների համար. ՌԴ ԱԳՆ
Գուրգեն Արսենյան. Այսօր Հայաստանի իշխանությունների շահերից է բխում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների նոր փուլ սկսելըԳուրգեն Արսենյան. Այսօր Հայաստանի իշխանությունների շահերից է բխում Ռուսաստանի հետ փոխհարաբերությունների նոր փուլ սկսելը
Հայաստանի նախկին վարչապետ. Արցախահայությունը պետք է կենտրոնանա վտարանդի պայմաններում Արցախի Հանրապետության ստեղծման վրաՀայաստանի նախկին վարչապետ. Արցախահայությունը պետք է կենտրոնանա վտարանդի պայմաններում Արցախի Հանրապետության ստեղծման վրա
Կարծիք. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում կլինեն, առնվազն, մինչև 2025 թվականըԿարծիք. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում կլինեն, առնվազն, մինչև 2025 թվականը
Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 70 հազար 500Արցախից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է 70 հազար 500
Արցախի նախկին պետնախարարն ազատության մեջ է և ապահովԱրցախի նախկին պետնախարարն ազատության մեջ է և ապահով
Վարդան Օսկանյան. Ադրբեջանին տրված մեծ պարգևի դիմաց Հայաստանի իշխանությունները պետք է պահանջեն, առնվազն, բոլոր ձերբակալված արցախցիների վերադարձըՎարդան Օսկանյան. Ադրբեջանին տրված մեծ պարգևի դիմաց Հայաստանի իշխանությունները պետք է պահանջեն, առնվազն, բոլոր ձերբակալված արցախցիների վերադարձը
Թինի Քոքս. ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում կքննարկվեն Արցախին եւ Հայաստանին առնչվող հարցերԹինի Քոքս. ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում կքննարկվեն Արցախին եւ Հայաստանին առնչվող հարցեր
Սերժ Սարգսյան. Ինձ համար երբեք Արցախի էջը փակված չի լինելուՍերժ Սարգսյան. Ինձ համար երբեք Արցախի էջը փակված չի լինելու
ԱԺ ընդդիմադիր ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցությունը դեմ է ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացմանը
Առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին դառնալ արյան դոնորԱռողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին դառնալ արյան դոնոր
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում արցախցիներինՀանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում արցախցիներին
Արտադատական մահապատիժների ՄԱԿ փորձագետ. Ադրբեջանը պետք է երաշխավորի էթնիկ հայերի իրավունքները Լեռնային ՂարաբաղումԱրտադատական մահապատիժների ՄԱԿ փորձագետ. Ադրբեջանը պետք է երաշխավորի էթնիկ հայերի իրավունքները Լեռնային Ղարաբաղում
Հայաստանում նախատեսվում է 60 տոկոսով բարձրացնել առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձըՀայաստանում նախատեսվում է 60 տոկոսով բարձրացնել առաջին ատյանի դատարանների դատավորների աշխատավարձը
Հայաստանը ճառագայթային իրադրության մոնիթորինգի տվյալներ կփոխանակի ԱՊՀ երկրների հետՀայաստանը ճառագայթային իրադրության մոնիթորինգի տվյալներ կփոխանակի ԱՊՀ երկրների հետ
Առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. ՓաշինյանԱռաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա. Փաշինյան
ՀՀ վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված ինքնաթիռի հարցը կորոշվի կառավարության ղեկավարի որոշման հիման վրաՀՀ վարչապետին սպասարկող հատուկ սարքավորված ինքնաթիռի հարցը կորոշվի կառավարության ղեկավարի որոշման հիման վրա
Կարդալ ավելին





Ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական դիրքեր Քարվաճառի ուղղությամբ
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:39

 Անցած գիշեր  ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել հայկական դիրքեր Քարվաճառի ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:Հակառակորդի կորուստների մասին չի հաղորդվում: Հայկական կողմից վիրավորվել է մի քանի զինծառայող: Ինչպես հաղորդել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, ներկայում հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը առաջնային գծի ողջ երկայնքով: Իսկ իրադրության ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:15

Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 545 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ԶԼՄ. Սյունիքի մարզպետի պաշտոնին հավակնում է մի քանի թեկնածու
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:14

 Սյունիքի մարզպետի պաշտոնին, ըստ ԶԼՄ-ների հաղորդումների, հավակնում է մի քանի թեկնածու: Այսպես, ՙՀայկական ժամանակը՚ գրում է, որ նոր մարզպետ կնշանակվի ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Ինքն` Ավետիսյանը, հայտարարում է, թե այդ առնչությամբ ոչ մի քննարկում չի եղել: Որրոշ տեղեկությունների համաձայն, Ավետիսյանը նախագահ Սերժ Սարգսյանի ազգականն է: Ավելացնենք, որ նրանք երկուսն էլ ծնունդով Սյունիքի Տեղ գյուղից են:

Այդ պաշտոնին հավակնում են նաև երիտասարդության և սպորտի հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, ինչպես նաև ՀՀԿ-ից պատգամավոր Վահե Հակոբյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփայկանատեր Մաքսիմ Հակոբյանի որդին:

Հիշեցնենք, որ նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հրաժարակն է տվել: Իր հայտարարություբնում նա, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ չի կարողացել կանխել հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Ընդ որում նա կարծում է, որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա սեփական սխալների համար, այդ թվում նաև ՀՀ քաղաքացի Սուրեն Խաչատրյանը:

>>>
Թերթ. ՙՍԱՍ Գրուպն՚ ապրանք ներմուծելիս կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 09:13

ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մի քանի ընկերություններ ապրանքներ ներկրելիս կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել՝ նվազեցված գներով, ինչի շնորհիվ մաքսազերծելիս ավելի քիչ հարկ են վճարել։ Ինչպես հաղորդում է ՙՀայկական ժամանակ՚ թերթը, նման ընկերությունների շարքում է նաև ՀԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՙՍԱՍ Գրուպը՚։

>>>
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ամառային արձակուրդների կապակցությամբ առաջարկում է նոր բոնուսներ:
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 08:29

 Արժեքավոր ապրանքների ու փաստաթղթերի ապահով պահպանման նպատակով ամառային արձակուրդների ընթացքում` մինչև օգոստոսի 30-ը ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հաճախորդներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի ծառայությունից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդը որպես նվեր Բանկի կողմից կստանա VISA Classic կամ MasterCard Standard միջազգային պլաստիկ քարտ` առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման վճարի` հաճախորդի կողմից նշված արտարժույթով (USD, EURО, RUR, AMD):

Աղբյուրի համաձայն, բանկի պլաստիկ քարտերի միջոցով քարտապաններին հնարավորություն է տրվում ստանալ զեղչեր ավելի քան 200 սպասարկման կետերում (առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, ապահովագրական ընկերություններ, բժշկական կենտրոններ, ինչպես նաև հանգստի և զվարճանքների կենտրոններ)` ողջ Հայաստանի տարածքով:

Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկ՚ խումբե ՓԲԸ-ն ունի սեփական պահատեղեր, որոնք կարող են վարձակալվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Բանկն առաջարկում է չորս չափսերի պահատեղեր: Վարձակալության ժամկետը` սկսած մեկ օրից մինչև մեկ տարի: Անհրաժեշտության դեպքում պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կամ դադարեցվել վաղաժամկետ: Կախված պահպանման ժամկետից` գործում է նաև վճարային ճկուն սանդղակ. որքան երկար է ժամկետը, այնքան փոքր է օրական վարձավճարը: Թանկարծեք իրերի հետ աշխատելու համար Բանկը հաճախորդին տրամադրում է առանձին հարմարավետ տարածք` առանց տեսախցիկի և գաղտնիության ապահովմամբ:
Բանկի պահատեղերը ապահովված են ժամանակակից պաշտպանական համակարգերով, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու լիարժեք անվտանգություն և գաղտնիություն: Բանկի կողմից նաև նախատեսվում է լիազորված անձանց կողմից անհատական պահատեղերի օգտագործման հնարավորություն: Պահատեղերը կարելի է վարձակալել Բանկի գլխամասային գրասենյակում (Հյուսիսային պողոտա, թիվ 6-10) կամ ՙՆալբանդյան՚ մասնաճյուղում (Նալբանդյան փ. 116, 51-41): Վարձակալության պայմանագիր կնքելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայացնել միայն անձնագիր և սոց.քարտ:

>>>
Ժառանգություն.Սյունիքի մարզպետն իշխանությունների համար թանկարժեք ՙկադր՚ է և նրան չեն զոհաբերի
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 08:25

 Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իշխանությունների համար թանկարժեք ՙկադր՚ է և նրան չեն զոհաբերի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՙԺառանգություն՚ կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբաբելով նախօրեին Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը:

ՙԵս կասկածում եմ, որ Խաչատրյանին քրեական պատասխանատվության կենթարկեն: Մենք տեսանք, թե ինչպիսի հսկայական ծառայություններ նա մատուցեց Հանրապետական կուսակցությանն ընտրություններում: Նա իշխանության համար ձայներ էր ապահովում, ընդ որում, ոչ միայն Սյունիքում, այլ նաև Երևանում` ավագանու ընտրությունների ընթացքում: Այս առումով անպատժելիության նրա զգացումները հասկանալի են՚,-ասել է Սաֆարյանը:

Ըստ ընդդիմադիրի, նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, ընդհանուր առմամբ, պարտքի տակ են Սուրիկ Խաչատրյանի հանդեպ: ՙՄարզպետն ունի ընտրությունները կեղծելու հսկայական փորձ, նրանց համար նա փորձված և իրավիճակին տիրապետող մարդ է: Իսկ ինչ վերաբերվում է հասարական դժգոհությանը, ապա Հայաստանում իշխանությունը գտնվում է հասարակության հսկողությունից դուրս, հետևաբար, նրա ճնշումներն իշխանությանը ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում՚,-եզրափակել է քաղաքական գործիչը:

>>>
Հայաստանից հեռացող ԱՄՀ ներկայացուցիչը կառավարությանը կոչ է անում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը նպատակաուղղված վճռական միջոցներ ձեռնարկել
 Երեթշաբթի, 4 Հունիսի 2013 08:08

 Հայաստանում աշխատանքն ավարտող ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Թոլոսան կառավարությանը կոչ է արել վճռական ճեղքում իրականացնել գործարար և ներդրումային միջավայրի էական բարելավման ոլորտում:

Լրագրողների հետ հանդիպմանը նա նշել է, որ, չնայած բազմաթիվ չլուծված խնդիրներին, Հայաստանն, այդուհանդերձ, վերջին տարիներին էական տեղաշժարժի է հասել միկրոտնտեսական կայունության, ՀՆԱ աճի  և ինֆլյացիայի ցածր մակարդակի, հարկային վարչարարության և հարկային կարգապահության բարելավման ապահովման գործում, իսկ բոլոր հիմնական ցուցանիշների գծով, փաստորեն, արդեն հաղթահարվել է 2008 թվականի նախաճգնաժամային մակարդակը: Այդ հաջողությունները, Թոլոսայի կարծիքով, ԱՄՀ-ին առիթ է տվել այսուհետև Հայաստանը չդիտարկել աշխարհի ամենաղքատ երկրների հետ մեկ շարքում, նրա կարգավիճակը բարձրացնելով մինչև նոր զարգացող տնտեսություն ունեցող երկիր (Emerging Markets), ինչն առաջիկայում կանեն նաև մյուս միջազգային դոնորական կազմակերպությունները: Այդ նոր կարգավիճակը, կարծում է փորձագետը, թելադրում է ԱՄՀ և Հայաստանի միջև համագործակցության նկատմամբ մոտեցումների սրբագրման անհրաժեշտություն, ինչը կարտացոլվի համագործակցության նոր ծրագրում, որի մշակումը կսկսվի ամենամոտ ժամանակներս` այժմ ավարտվող EFF/ECF եռամյա ծրագրի արդյունքներն ամփոփելուց հետո: Նշենք, որ Հայաստանի համար ԱՄՀ EFF/ECF եռամյա ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 266,8 մլն SDR է (408,7 մլն դոլար), հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել էր 2010 թվականի հունիսի 28-ին:

Պատասխանելով արտասահմանյան սփյուռքի փոխանցումներից երկրի տնտեսության  կախվածության և դրա դիվերսիֆիկացման ցածր մակարդակի վտանգավոր տենդենցի պահպանմանն առնչվող ԱրմԻնֆոյի հարցին` ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ հենց այդ պատճառով հիմնադրամը պնդում է կառավարության անհապաղ և ճռական գործողությունների անհրաժեշտությունը, որոնք ի զորու են բեկել իրավիճակը գործարար միջավայրում: ՙՎերջին տարիներին Հայաստանը խճճվել է ներքաղաքական հարցերում, և այժմ քաղաքական կայունության պայմաններում եկել է արմատական բարեփոխումների ուղղությամբ չափազանց լուրջ աշխատելու ժամանակը: Ժամանակն է, որպեսզի քաղաքականություն վարող մարդիկ մոռանան ներքաղաքական հարցերի մասին և իրենց ողջ ուշադրությունը վերակողմնորոշեն դեպի տնտեսական խնդիրների լուծում՚, - ընդգծել է Թոլոսան: Միևնույն ժամանակ և որպես հետևանք, աշխարհի ամենաաղքատ երկրների թվից Հայաստանի դուրս բերումը ենթադրում է նոր տնտեսական գործիքակազմի և բարձր ակնկալիքների առկայություն: Այդ իմամստով ԱՄՀ պաշտպանում է երկրի միջազգային պարտքային շուկա դուրս գալու ծրագիրը, որտեղ կառավարությունը մտադիր է առաջին փուլում հավաքել 500 մլն դոլար, դրանով իսկ էապես դիվերսիֆիկացնելով իր վարկատվական պարտավորությունները:

Միևնույն ժամանակ ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Հայաստանի համար վճռական գործողությունների ԱՄՀ ներկա կոչը ճիշտ չի մեկնաբանվում: ՙԴա չի նշանակում, թե մենք դժգոհ ենք կառավարության քաղաքականությունից, ընդհակառակը, մենք լիովին բավարարված ենք նրա աշխատանքով և այն համարում ենք միանգամայն հաջողված, սակայն, թևակոխելով զարգացման նոր փուլ, երկիրը պետք է ՙգազը սեղմի՚` փոխելով իր տնտեսական քաղաքականության շեշտադրումները՚:

Մասամբ համաձայնելով երկրի զարգացման վիճակագրական արդյունքների տարընթերցվածքի վերաբերյալ լրագրողների կարծիքին, հատկապես այն բանին, որ Հայաստանի ներկայիս պարտքը վերջին տարիներին բնակչության մեկ
շնչի հաշվով գրեթե կրկնապատկվել է, աղքատությնա մակարդակը վերադարձել է 2000-ականների սկզբի մակարդակին, իսկ իրական եկամուտներն ըստ գնողունակության պարիտետի, նույնիսկ, նվազել են, ԱՄՀ փորձագետը հորդորել է համալիր մոտեցում դրսևորել այդ ցուցանիշների նկատմամբ: Այսպես, որպես դրական փաստ նա նշել է հարկերի հավաքելիության մակարդակի բարձրացումը, ընդ որում հավասարաչափ` ինչպես փոքր և միջին ձեռնարկությունների, այնպես էլ խոշորագույն հարկատուների շրջանում: Նրա ասելով, էապես բարձրացել է նաև հարկային կարգապահությունը, պետությունն ապահովել է բյուրոկրատական քաշքշուկների և թղթային ձգձգումների նվազվում: ՙԻհարկե, մենք տեսանելի արդյունք չենք ստանա այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խոչընդոտները, սակայն հենց որ դրանք հաղթահարվեն, մենք կտեսնենք արագ և դրական արդյունք՚, - նշել է  փորձագետը, նկատի ունենալով, որ ՙգործարար միջավայրը Հայաստանում բավականին բարդ է՚:

Թոլոսան նույն ոչ միանշանակ տեսակետն է արտահայտել այն առնչությամբ, որ, չնայած Համաշխարհային բանկի doing-business վրականշային աղյուսակում երկրի դիրքի էական բարձրացմանը, 2012 թվականի արդյունքներով Հայատսանում օտարերկրյա ուղիղ ներդրումների ծավալը 40 տոկոսով նվազել է, փորձելով դա բացատրել բացառապես ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներով: Եվ, այդուհանդերձ, ինչպես անկեղծորեն նշել է ԱՄՀ արդեն նախկին մշտական ներկայացւոցիչը, ՙՀայաստանի տնտեսության հաջող զարգացման առնչությամբ լավատեսության առիթ կա, սակայն գործարար միջավայրի վիճակն ամենևին բավարար չէ այդ լավատեսությունը սնուցելու համար՚:

Ավելացնենք, որ Գիերմո  Թոլոսային Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչի պաշտոնում փոխարինել է Թերեզա Դաբանը, ով ԱՄՀ-ում Լատինական Ամերիկայի թույլ զարգացած երկրների գծով աշխատանքի փորձ ունի:

>>>
Ֆրանսիայի դեսպան. ժամանակն է վերացնել Ադրբեջանի և Հայաստանի միջեւ դժգոհությունները
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 12:04

 ՙՖրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում՚: Ըստ APA-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, ով մասնակցել է Բաքվում ընթացող ՙԱպագայի համաժողովին՚:

Նրա խոսքով, Ֆրանսիան արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի հետ քննարկում է երկկողմ կապերը եւ ղարաբաղյան հակամարտությունը. ՙԿարծում ենք, որ ժամանակն է վերացնել կողմերի միջեւ դժգոհությունները:  Ենթադրում եմ, որ որոշ ուղեղային կենտրոններ պետք է մտածեն այն մասին, թե ինչ է պետք անել տարածաշրջանի ապագայի համար: Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը խորհեն իրենց լուսավոր ապագայի մասին: Ուստի նման միջոցառումներում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած  հաշվետվությունները դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա՚, -ասել է դիվանագետը:

>>>
Սյունիքի մարզում արյունալի պարզաբանման գործի շրջանակում ձերբակալվել է նաև մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 12:02

Սյունիքի մարզում արյունալի պարզաբանման գործի շրջանակում ձերբակալվել է մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին`Տիգրան Խաչատրյանը: Ավելի վաղ գործի շրջանակում ձերբակալվել էր մարզպետի թեկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Հայաստանի ՊՆ քննչական վարչությունում, որն զբաղվում է այդ գործի քննությամբ, ԱրմԻնֆոյի թղթակցին խոստացել են առաջիկա ժամերին պաշտոնական տեղեկատվություն հաղորդել:

Հիշեցնենք, որ շաբաթ օրվա գիշերը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան հարևանությամբ հնչած կրակոցների արդյունքում հրազենային վիրավորումներից տեղում մահացել է 1970 թվականին ծնված Ավետիք Բուդաղյանը: Արտակ Բուդաղյանը (1971 թ. ծնված) և Նիկոլայ Աբրահամյանը (1975 թ. ծնված) տեղափոխվել են հիվանդանոց` հրազենային վիրավումներով: ԶԼՄ-ների ահղորդումների համաձայն, արյունալի միջադեպին նախորդել է բուռն խրախճանք Սյունիքի մարզպետի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Սյունիքի ձեռներերցների տեղի ՙանվանի՚ մարդկանց մասնակցությամբ: Ինքը` Սուրիկ Խաչատրյանը, հավաստիացրել է, որ միջադեպի ժամանակ ինքը խորը քնած է եղել:

>>>
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետը հրաժարականի դիմում է ներկայացրել
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 12:01

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ գեներալ-մայոր Մարտին Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին հաղորդել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ գեներալի հրապարականի պատճառ է դարձել հունիսի 1-ին ինստիտուտում տեղի ունեցած ողբերգական միջադեպը: Պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց էր արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում։ Տուժածին տեղափոխ էին ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոն, որտեղ ժամը 22:20-ի սահմաններում նա մահացել է:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 11:59

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 541 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 544,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սյունիքի մարզպետի հրաժարականը
 Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 11:58

 ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը` հունիսի 2-ին Գորիսում նրա տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպի առնչությամբ:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ       ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: ՙԼիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել՚, - ասվում է հայտարարության մեջ:

ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված երեկվա դեպքն ապացուցեց, որ նա, իրեն անպատիժ զգալով, սպառնալիք է ոչ միայն պետության անվտանգությանը /հիշենք, օրինակ, Սյունիքի արոտավայրերը պարսիկներին տրմադրելու հարցը/ այլև մեծ վտանգ է ներկայացնում ՀՀ քաղաքացիների կյանքին: Իսկ վերջում ինչպես միշտ պարզվում է, որ ՙմեղավորըե թիկնապահ Զարզանդն է՚, - ասվում է Գորիսում գործող ՙԳարեգին Նժդեհ՚ հայրենակցական նախաձեռնությության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Սյունիքի մարզպետի տան մոտ հնչած կրակոցների արդյունքում զոհվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանը, նրա եղբայր Արտակ Բուդաղյանը և մարզպետի ազգական և թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել են:

>>>
Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները աջակցությունն են հայտնել Թաքսիմի ցուցարարներին
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 22:41

Հայաստանի քաղաքացիական ակտիվիստները աջակցությունն են հայտնել Թաքսիմի ցուցարարներին:

>>>
ՀՅԴ. Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 13:41

Համաշխարհային հանրությունն սկսում է գիտակցել Ղարաբաղի ժողովրդի գործի արդարությունը, հանուն ազատության և անկախության նրա պայքարի իրավաչափությունը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով ԱՄՆ Լուիզիանայի նահանգի կողմից Արցախի ճանաչումը:

ՙԿարծում եմ, որ համաշխարհային հանրությունն աստիճանաբար սկսում է ճիշտ ընկալել ղարաբաղյան խնդրի էությունը: Իմ կարծիքով, հեռանկարում աշխարհի տարբեր երկրների հասարակություններ կսկսեն ճնշում գործադրել իրենց կառավարությունների նկատմամբ` պահանջելով ճանաչել ԼՂՀ: ԱՄՆ երեք և Ավստրալիայի մեկ նահանգների կողմից Արցախի ճանաչումն առիթ կդառնա մյուս պետությունների և վարչատարածքային կազմավորումների կողմից համանման քայլերի համար՚, - նշել է Մանոյանը:

Նա ընդսմին կարծում է, որ Լուիզիանայի նահանգի Սենատի կողմից Արցախի ճանաչումը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշման, նրա ռազմատենչ հռետորաբանության և պետական մակարդակով վարվող հայատյացության հետևանք է, այլև` ողջ հայության համակարգված ջանքերի արդյունք:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚:
Լուիզիանայի Սենատն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները:

>>>
Փորձագետ. Որսագողությունն առաջվա նման գլխավոր խոչընդոտն է Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 13:40

 Որսագողությունն առաջվա նման գլխավոր խոչընդոտն է Սևանա լճում սիգի պոպուլյացիայի վերականգնման ճանապարհին: Այդ մասին հունիսի 1-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Նրա ասելով, թեև ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ կառավարության որոշումը կնպաստի սիգի պաշարների ավելացմանը, այդուհանդերձ, նման միջոցները կիսատ-պռատ բնույթի կլինեն, եթե որսագողության կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցներ չձեռնարկվեն:

Նշենք, որ ներկայում սիգի պաշարները լճում աստիճանաբար կրճատվում են, և այսօրվա դրությամբ կազմում են շուրջ 6,5 տոննա: Համեմատության համար նշենք, որ նախորդ դարի 80-90-ական թվականներին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 30 հազար տոննա:

Անդրադառնալով Սևանը թափվող գետերի աղտոտման մակարդակին` Գաբրիելյանը նշել է, որ իրադրությունն այդ առումով անմխիթար է: Փորձագետը նշել է, որ Հայաստանի բնակավայրերի մեծ մասը զտող կայաններ չունեն, ինչի արդյունքում կենցաղային և արդյունաբերական թափոնները լցվում են գետերը և, վերջնական արդյունքում` Սևանա լիճը: Իրավիճակը վատթարացնում են նաև գետերից ջրառները ոռոգման նպատակով, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի աշխատանքը: Գաբրիելյանը նշել է, որ գետերի աղտոտումը, իր հերթին, խոչընդոտում է իշխանի բազմացմանը:

>>>
ՀՀ ԱԺ փոխնախագահ. Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ և օրինաչափ բնույթ կրել
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 13:38

Լեռնային Ղարաբաղի ճանաչումը տարբեր երկրների վարչական միավորների կողմից սկսել է տենդենցիոզ և օրինաչափ բնույթ կրել, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`մեկնաբանելով ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ Լուիզիանա նահանգի Սենատի նախօրեին կայացրած որոշումը:

Նրա խոսքով, նման բանաձևերն ընդամենն առաջին, բայց ոչ պակաս կարևոր քայլեր են ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին: ՙՆման որոշումների հաճախացման միտումները վկայում են այն մասին, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը սարերի հետևում չէ, և որ աշխարհն ավելի դյուրըմբռնող է դարձել ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման առնչությամբ՚,- ընդգծել է Շարմազանովը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը նաև հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում նման բանաձևերի ընդունումն ավելի հաճախակի բնույթ կկրի:

Նախօրեին ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚: Լուիզիանայի Սենատը նաև ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները:

>>>
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 08:17

 Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում
այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 541 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`13 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418,2 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`13,1 դրամ 1 ռուբլու դիմաց:

>>>
ԲՀԿ խմբակցության քարտուղար. Հայկական դիվանագիտությունը նախաձեռնությունը պետք է խլի Ադրբեջանի ձեռքից
 Շաբաթ, 1 Հունիսի 2013 08:16

ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացն աշխուժացնելու համար Հայկական դիվանագիտությունը նախաձեռնությունը պետք է խլի Ադրբեջանի ձեռքից: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրա ասելով, անկախ այն բանից, թե ԱՄՆ ինչ դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցի նկատմամբ, առանձին նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը բավականին նշանակալի իրադարձություն է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի համատեքստում:

ՙՀենց ճանաչման նման մասնակի դեպքերը, վերջ ի վերջո, կհանգեցնեն համաշխարհային գործընթացի: Մեզ համար դա չափազանց կարևոր է, հատկապես, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ակտիվ քարոզչությունը այսպես կոչված ՙԽոջալուի ցեղասպանության՚ առնչությամբ և այս աշխարհի հզորներին կաշառելու փորձերը: Հաշվի առնելով վիթխարի ֆինանսական միջոցները, որոնք Բաքուն ծախսում է քարոզչության նպատակով, միջազգային հանրության  դիրքորոշման վրա ազդելու փորձերը, Արցախի ճանչաումը առանձին նահանգների կամ օկրուգների կողմից մեզ համար չափազանց կարևոր է՚, - նշել է Զոհրաբյանը:

Խորհրդարանականը միևնույն ժամանակ կարծում է, որ հայկական դիվանագիտությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերի առջև, նա իրավունք չունի ձեռքերը ծոլած նստել: ՙԱյսօր միջազգային ասպարեզում մենք պետք է աշխուժացնենք մեր ջանքերը, լինենք նախաձեռնող, այլ ոչ թե հարկադրված արձագանքենք Ադրբեջանի քայլերին: Հարկավոր է փոխել մարտավարությունը, հախահարձակ լինել դիվանագիտական ասպարեզում՚, - ամփոփել է պատգամավորը:

Նախօրեին ԱՄՆ Լուիզիանայի նահանգի Սենատը հանդես է եկել բանաձևով, որում, մասնավորապես, ասվում է. ՙՍենատն իր աջակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին պետական կայացման և միջազգային ինտեգրման գործում: Լեռնային Ղարաբաղը /պատմական անվանումն Արցախ/ պատմականորեն եղել է հայկական տարածք, սակայն ապօրինաբար անջատվել է Հայաստանից խորհրդային իշխանության օրոք 1921 թ-ին և բռնակցվել Ադրբեջանին: Բայց արդեն 1988 թ. սկիզբ առավ Լեռնային Ղարաբաղի անկախության համար ժողովրդական շարժումը, ինչը վերաճեց նախկին ԽՍՀՄ ողջ տարածքում անկախության համար շարժման: 1991 թ. սեպտեմբերի 2-ին, 15 հետխորհրդային հանրախետությունների հետ միասին, Լեռնային Ղարաբաղը նույնպես ինքնորոշվեց, իսկ նույն տարվա դեկտեմբերին ԼՂՀ-ում անկախության համար ժողովրդավարական հանրաքվե անցկացվեց՚:
Լուիզիանայի Սենատն ԱՄՆ նախագահին կոչ է անում աջակցել ԼՂՀ անկախության և միջազգային ինտեգրման գործընթացին: Ավելի վաղ ԼՂՀ անկախությունը ճանաչել են ԱՄՆ Ռոդ Այլենդ և Մասաչուսեթս նահանգները:

>>>



Մեկնաբանվողներ
Արցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը. հակառակ դեպքում՝ կկորցնենք պետականության մնացած բեկորները. փորձագետԱրցախը պետք է դառնա մեր նոր առաքելությունը. հակառակ դեպքում՝ կկորցնենք պետականության մնացած բեկորները. փորձագետ
Մել Գիբսոնը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին. մենք ժամանակակից ցեղասպանության ականատեսն ենքՄել Գիբսոնը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին. մենք ժամանակակից ցեղասպանության ականատեսն ենք
2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. նախագահի հրամանագիր2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ. նախագահի հրամանագիր
ՌԴ Դաշնային խորհրդում հայտարարել են Վարդանյանին օգնելու անհնարինության մասին, իսկ Լեմկինի ինստիտուտում կոչ են արել ապահովել նրա անվտանգությունըՌԴ Դաշնային խորհրդում հայտարարել են Վարդանյանին օգնելու անհնարինության մասին, իսկ Լեմկինի ինստիտուտում կոչ են արել ապահովել նրա անվտանգությունը
Պատգամավոր. Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպես, ում միջնորդությամբ և ինչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետՊատգամավոր. Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպես, ում միջնորդությամբ և ինչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցումՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակից տուժած բնակչությանն օգնություն տրամադրելու հարցում
Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելու համարՖրանսիայի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Արցախի հարցում Ադրբեջանին աջակցելու համար
Փորձագետ. Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենըՓորձագետ. Ռուսների գլխավոր զենքը Հայաստանում ու Հայաստանի դեմ դա Փաշինյանն է, մնացածը խաղալիքներ են ընդամենը
Փորձագետ. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկելՓորձագետ. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկել
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 14-ինԼեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ լսումները տեղի կունենան սեպտեմբերի 14-ին
ՄՔԴ նախկին դատախազ. Բայդենի վարչակազմը կարող է դառնալ Արցախում ցեղասպանության համար  պատասխանատուՄՔԴ նախկին դատախազ. Բայդենի վարչակազմը կարող է դառնալ Արցախում ցեղասպանության համար պատասխանատու
Իրինա Խակամադան Հայաստանում վարպետության դաս կանցկացնի  Հուզական կապիտալ. Ինչպես հույզերը վերածել եկամտիԻրինա Խակամադան Հայաստանում վարպետության դաս կանցկացնի Հուզական կապիտալ. Ինչպես հույզերը վերածել եկամտի
Միգուցե, եկե՞լ է ժամանակը համազգային մոբիլիզացիայի համար. Դավիթ ԱնանյանՄիգուցե, եկե՞լ է ժամանակը համազգային մոբիլիզացիայի համար. Դավիթ Անանյան
Դ.Պեսկով. Ռուսաստանը չի կարող հեռանալ ՀայաստանիցԴ.Պեսկով. Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից
Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է. փորձագետՀայաստանի և Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսման ռիսկը զգալիորեն աճել է. փորձագետ