Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:
Արմինֆո. Ադրբեջանի պահանջին ի պատասխան՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը կդառնա ՀՀ ներկայիս իշխանությունների հաջորդ լրջագույն հակապետական քայլը՝ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է "Ապրելու երկիր" կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը:
Արմինֆո. Հիսուս Քրիստոսի արձանը չի տեղադրվի Հատիս լեռան գագաթին (Կոտայքի մարզ): Այդ մասին հունվարի 8-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ընդ որում, նա նշել է, որ իրեն հայտնի չէ Քրիստոսի արձանի տեղադրման նոր վայրը։