
Արմինֆո. 20 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի՝ եվրոպական մայրցամաքում ժողովրդավարության չափանիշներ սահմանող ամենաարժեքավոր կազմակերպության լիիրավ անդամ: Այդ մասին ասվում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ արտգործնախարար Արա Այվազյանի հղած ուղերձում:

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով բանակցությունների վերականգնումն այսօր Հայաստանի կարեւորագույն խնդիրն է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Արմինֆո. Եվրոպայի խորհուրդը հետկոնֆլիկտային օգնություն ցուցաբերելու շուրջ բանակցություններ է վարում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ։

Արմինֆո. Նոյեմբերի 9-ին հրադադարի մասին ձեռքբերված պայմանավորվածությունից հետո՝ 2020թ. նոյեմբերի 13-ից հայկական ու ադրբեջանական կողմերը մինչ այսօր շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնման և փոխանակման աշխատանքները:

Արմինֆո.։ Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:

Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը հունվարի 19-ին՝ հայ ընթերցողին կներկայացնեն ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցի հեղինակը: Ֆրանսիայի դեսպանության հրավերով Վալերի Մանտոն Հայաստանում է իր գրքի և Հրանտ Դինք գործչի շուրջ միջոցառումների շարքի համար։

Արմինֆո. Համացանցում տեսանյութ է տարածվել հրատենային կրակակետերը հայտնաբերելու համար նախատեսված Swathi Weapon Locating Radar (WLR) հնդկական վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների՝ ռուսական Ան-124 ինքնաթիռ բեռնման մասին՝ իբր, հետագայում Հայաստան տեղափոխման համար։

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Արմինֆո.Հունվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166232 դեպք, որոնցից 155404-ն` առողջացած, 3052-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7018 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 639482 թեստավորում:

Արմինֆո. Հանրապետության տարածքում՝Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8 մ/վ, 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Արմինֆո. ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինիի գլխավորած պատվիրակությանը։

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։Պատվիրակությունը գլխավորում էր Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան։ Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։