
Արմինֆո. Գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել, ինչպես նաև դիմումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Այd մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Արմինֆո. Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին պատգամավորի որդին՝ "Մայր Հայաստան" խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը:

Արմինֆո. Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներում չկա որևէ էական մանրամասն, որի մասին չիմանա Հայաստանի հանրությունը: Այդ մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արմինֆո. Այս տարի Ֆրանսիան "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնում կներկայացնի 12 ֆիլմ, այդ թվում ՝ համատեղ արտադրության: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Դավիթ Թյուրսը։

Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

Արմինֆո. Ճանապարհների ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի ՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ։ Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհը մասնավոր կազմակերպության վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ լուրերին։

Արմինֆո. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կմեկնի Վրաստան։

Արմինֆո. Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Արմինֆո. Կապի խափանման պատճառով 1 - 03 շտապ օգնության համարը չի աշխատում, մասնագետները փորձում են լուծել խնդիրը: Այդ մասին հաղորդել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին:

Արմինֆո. Հայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքը: ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դրամաշնորհային համաձայնագրի նախագծին: