Արմինֆո. ԵԱՀԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ գործընթացին: Ըստ APA-ի՝ այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆիրոնը՝ կազմակերպության անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստում:
Արմինֆո. Դեկտեմբերի 5-ին Հայաստանի Ազգային ժողովում շարունակվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների շուրջ քննարկումները: Մրցութային հանձնաժողովն այդ պաշտոնւ համար առաջադրել է Նարինե Ազարյանի և Արմեն Մարուխյանի թեկնածությունները:
Արմինֆո. Իջևանում անցկացվել է "Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ Արցախի քաղաքացիների համար" աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպել էին Երևանի պետական համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը ՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո:
Արմինֆո.Մինչև 2023 թվականը 070 կոդով անձնագրերն արցախցիներին տալիս էին նույն իրավունքները, ինչ ՀՀ քաղաքացիներին ՝ բացառությամբ ընտրություններին մասնակցելու իրավունքի։ Այդ մասին նոյեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արմինֆո. Դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա իտալական կինոյի երաժշտությանը նվիրված երեկո:
Արմինֆո. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 30-ին ելույթ կունենա Կանադայի Ռեգենտ թատրոնում ՝ որպես Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար:
Արմինֆո. Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն (ENNHRI) անդրադարձել է 2024 թվականի հոկտեմբերին կայացած Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) կողմից իրականացված մարդու իրավունքների ազգային այն հաստատությունների վերահավատարմագրման արդյունքներին, որոնք նաև հանդիսանում են եվրոպական ցանցի անդամ։
Արմինֆո. Դեկտեմբերի 4-ին Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
Արմինֆո. Դեկտեմբերի 7-ին, հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը:
Արմինֆո. Բահրեյնի Թագավորության օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Ֆարիս Մուստաֆա Ալ-Քուհեջիի հրավերով Մանամայում գտնվող վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նախօրեին ներկա է եղել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցում է Սաուդյան Արաբիայի (Ռիյադ քաղաքում) տեղի ունեցող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին:
Արմինֆո.2026 թվականին Հայաստանում Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ խորհրդաժողովի (COP17) անցկացման նպատակով ստեղծվել է կազմկոմիտե: Դրա ստեղծման մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: