Արմինֆո. Ֆրանսիան, նույնիսկ, տեսականորեն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, քանի որ չունի դրա համար անհրաժեշտ ռազմական Լոգիստիկա։ Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի գիտնական, իրանագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարինե Գևորգյանը՝ ԱրմԻնֆո-ի հետ զրույցում:
Արմինֆո. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ակնկալում է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարների մասնակցությունը Հարավային Կովկասին նվիրված 3+3 հարթակի նիստին, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում: Այդ մասին նա հայտարարել Է Անկարայում Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո.Հայաստանի ներքին գործերի նախարարության համակարգից հեռացվել է 47 ոստիկան, որոնք ներգրավված են թմրանյութերի օգտագործման մեջ: Այդ մասին հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանը։
Արմինֆո. Երևանում օդի աղտոտվածությանն առնչվող իրավիճակը հուսադրող չէ։ Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կլիմայի փոփոխության հարցերով ավագ փորձագետ Վարդան Կարապետյանը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ԱԶԲ-ի "Climate Literacy/Reporting for Media Professionals" թեմայով սեմինարի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: