
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը որոշ մանրամասներ է ներկայացրել Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները փորձում են կոծկել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը՝ 2026թ. կայանալիք խորհրդարանական ընտրությունների պատճառով։ Մայիսի 16-ին ճեպազրույցում նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Արմինֆո. Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիրն իրավական ուժ չունի եւ հակասում է թե Արցախի մայր օրենքին, թե այլ իրավական ակտերի: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Շահրամանյանի համապատասխան հրամանագիրը։

Արմինֆո. Հայկական հետքը ջնջելու ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձել է օկուպացված Ասկերանի Մայրաբերդի հուշահամալիրը, ինչպես նաև Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը, որը գտնվում է Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ և Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին: Այդ մասին ֆեյսբուքյան իր Էջում հաղորդել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսսմենը։

Արմինֆո.ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է «Նավրուզ» մասնագիտական թատրոնների միջազգային փառատոնին:

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: Միջոցառման սկիզբը՝ ժամը 15:00:

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ:

Արմինֆո. Մայիսի 17 - ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հրավերով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդ Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգևոր շքախմբի ուղեկցությամբ մեկնել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ:

Արմինֆո. 2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ:

Արմինֆո. Վեդու ջրամբարն սկսել է լցվել։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում (նախկինում Թվիթեր) գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։