
Արմինֆո.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ է հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՝ վկայակոչելով հանձնաժողովի պատասխանը Փաշինյանի նկատմամբ վարույթ հարուցելու վերաբերյալ իր հարցմանը ՝ խորհրդարանի ամբիոնից ընդդիմադիրների հասցեին հնչեցրած սպառնալիքների առնչությամբ:

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Բռնության և ոտնձգության մասին կոնվենցիա, 2019թ. (թիվ 190)» կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Արմինֆո.Ադրբեջանցիները շարունակում են քանդել գրավյալ Ստեփանակերտում գտնվող տներն ու շենքերը։

Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է Հայաստանի տարածքում Արցախի Հանրապետության պետական հաստատությունների, մասնավորաապես, Արցախի վտարանդի կառավարության և խորհրդարանի պահպանմամբ: Նման կարծիք է հայտնել "Հրապարակ" թերթի բարձրաստիճան աղբյուրը։

Արմինֆո. Հայաստանի թանգարանները կուսումնասիրեն ԱՄՆ փորձը մշակութային հաստատությունների կառավարման ոլորտում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Մշակույթի զարգացման հիմնադրամի մամուլի ծառաայությունից, Հայաստանի 9 թանգարանների տնօրեններ մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը կմասնակցեն ԱՄՆ կառավարության կողմից կազմակերպվող «Միջազգային այցելու» ծրագրին՝ «Մշակութային կազմակերպություններում կառավարման գերազանցության խթանումը» թեմայով։ Այդ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Մշակույթի զարգացման հիմնադրամի համագործակցության շնորհիվ:

Արմինֆո. Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա կապակցությամբ Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվել է «La Bohème» դիտահարթակը՝ հանրային նոր տարածք, որի ստեղծումը հարգանքի տուրք է Ֆրանսիայի մեծագույն երաժշտական և մշակութային գործիչներից մեկի՝ Շառլ Ազնավուրի ստեղծագործական ժառանգությանը:

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով:

Արմինֆո.Հնագիտությունը դառնում է քաղաքական մանիպուլյացիայի գործիք Ադրբեջանի ձեռքում՝ արդարացնելու ցեղասպանությունը, էթնիկ զտումները և այլ վայրագություններ: Ըստ "Գեղարդ" գիտավերլուծական հիմնադրամի նոր վերլուծության՝ այդ մասին ասվում է Պոտսդամի և Հայդելբերգի համալսարանների հետազոտող Ուրի Ռոզենբերգի հոդվածում, որը հրապարակվել է հեղինակավոր Central Asian Survey ամսագրում:

Արմինֆո. Արցախցիները սկսել են ավելի հաճախ դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այդ մասին մայիսի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Արմինֆո. Լարված իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի "Տեցի կրուգ" կոչվող թաղամասում։ Տեղի բնակիչները փակել են ճանապարհը ՝ պահանջելով հանդիպում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ:

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը:

Արմինֆո. Կենսաբազմազանության շաբաթվա միջոցառումների շրջանակում հիմք է դրվել COP17-ի անտառի: Այդ մասին ասվում է Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում: