Արմինֆո.Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մասնագիտական համայնքին անհայտ Դատավորի կայացված որոշմամբ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի հայտարարությունում:
Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Այդ մասին ասվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու Արհեստակցական կազմակերպության հայտարարության մեջ:
«Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ:
Մարդ, որըմեր երկրի համար կարևոր ու ծանր օրերին առաջիններից է եղել, ով արձագանքել է բոլոր խնդիրներին, մեծաջակցություն ցուցաբերել մեր բազմաթիվ հայրենակիցներին, ինչպես նաև մեր աշխատակազմի յուրաքանչյուր անդամին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մշտապես արել և շարունակում է անել առավելագույնը իրեն տրված լիցենզիայի պայմաններին համապատասխանիրսպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։
Բազմիցս ներկայացրել ենք մատուցվող ծառայությունների որակի, մասնավորապես՝ վթարայնության հետ կապված խնդիրները: Ուզում ենք հիշեցնել, որ 2015թ.-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ընդունել է սնանկության եզրին գտնվող, 80%-ից ավելի բարոյապես եւ ֆիզիկապես մաշվածություն ունեցող ընկերություն, որից հետո սկսվել է ֆիզիկական և ֆինանսական առողջացմանն ուղղված աշխատանքը, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով։ Ներդրումներն իրականացվել են ամբողջությամբ՝ ընդհանուր շուրջ 700 մլն դոլարի չափով:
Արդյունքում, Ընկերությունում էլեկտրաէներգիայի կորուստների մակարդակը կտրուկ կրճատվել է ՝ հասնելով միջազգային ընդունելի, բացառապես տեխնիկական կորուստների մակարդակին: Հոսանքազրկումների ցուցանիշները նույնպես բարելավվել են, սակայն դեռևս շատ անելիք կա: Եվ մենք ամենօրյա ռեժիմում աշխատում ենք հոսանքազրկման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ենք ներկայացրել բաշխիչ ցանցի արդիականացման և վերակառուցման առաջարկությունների փաթեթ՝ ուղղված մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասում ենք արձագանքի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այսօրվա դրությամբ ֆինանսապես կայուն վիճակում է, Ընկերության վարկային վարկանիշը բարձր է ՀՀ սուվերեն վարկային վարկանիշից: Այս տարիների ընթացքում Ընկերությունը ներդրել է կառավարման միջազգային ստանդարտներ՝ մեծ կարևորություն տալով էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են:
Վստահ ենք, որ Հայաստանում, որպես իրավական պետությունում, օրենքի գերակայությունը կհաղթի, և մեր ղեկավարը շատ շուտով կվերադառնա իր աշխատանքային մեծ ընտանիք, և ամենակարևորը՝ հայրենիքի համար իրականացվող բազմաթիվ ծրագրերն իրականացնելու գործին»,– ասվում է հայտարարության մեջ։
Արմինֆո.Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներ Ջիմ Շենոնը եւ լորդ Էլթոնը՝ Լիվերփուլից, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դավաանանքի կամ համոզմունքների միջազգային ազատության համակուսակցական խորհրդարանական խմբի (APPG FoRB) անունից հավանություն տալով Լեռնային Ղարաբաղի հարցով Շվեյցարիայի խաղաղ նախաձեռնությանը:
Արմինֆո. Ոսկե ծիրան 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն` համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության ամենազգայուն ձայներից մեկը։ Առաջին անգամ Ոսկե ծիրանը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից: