
Արմինֆո. Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտի և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Այդ մասին ասվում է ԵՄ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Կայա Կալասի հայտարարության մեջ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ:

Արմինֆո. Ժամանակակից հայկական դիվանագիտության ողբերգականորեն զավեշտալի հատակին հասնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ի ցույց է դրել իր քաղաքական անկարողության, ռազմավարական կարճատեսության և անձնատուր լինելու զարմանալի պատրաստակամության ամբողջ հմայքը՝ հանուն սեփական աթոռի պահպանման միակ նպատակի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հայ-ադրբեջանական վերջին պայմանավորվածությունները որակելով Փաշինյանի կապիտուլյացիայի վարպետության դաս:

Արմինֆո. Շվեյցարիայի Կանտոնների խորհուրդը մարտի 18-ին կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով հրավիրելու վերաբերյալ բանաձևը: Այդ մասին հաղորդում է Արցախի խորհրդարանը։

Արմինֆո.Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը հավաքվել էր շաբաթ օրը Երևանում՝ ողջ կազմով։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Արմինֆո. Մարտի 14-ին Արտաշատ քաղաքում՝ Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ավանդական երկամսյակի մեկնարկի հանդիսավոր միջոցառումը, որի շրջանակներում ցուցադրվել է «Մանուշյան...» թատերական ներկայացումը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության համատեղ նախաձեռնությամբ:

Արմինֆո.Արդեն 8-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի Ֆրանսիական կինոյի փառատոն ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում: Ինչպես հայտնում է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, հանդիսատեսին սպասվում է ժամանակակից ֆրանսիական կինոյի հարուստ և բազմազան ընտրություն. կատակերգություն, դրամա, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր: