Արմինֆո. Համացանցում տեսանյութ է տարածվել հրատենային կրակակետերը հայտնաբերելու համար նախատեսված Swathi Weapon Locating Radar (WLR) հնդկական վերգետնյա ռադիոտեղորոշիչ կայանների՝ ռուսական Ան-124 ինքնաթիռ բեռնման մասին՝ իբր, հետագայում Հայաստան տեղափոխման համար։
Արմինֆո. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը:
Արմինֆո.Երևանի և մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 և աշխարհագրության՝ 48 լաբորատորիա:
Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը։Պատվիրակությունը գլխավորում էր Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան։ Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ Ջրային օրենսգրքի վերանայման անհրաժեշտություն է տեսնում։ Մասնավորապես, հաղորդվում է, որ շուտով գերատեսչությունը հանդես կգա նոր օրինագծով՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար, որը կլինի համալիր եւ միջազգային չափանիշներին համապատասխան: