Արմինֆո. Կան մի քանի խորքային պատճառներ, որոնք անհաղթահարելի խոչընդոտներ են դառնում Հայաստանում մինչ օրս ծագած բողոքի շարժումների հաջողության ճանապարհին: Այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանելով նաեւ "Սրբազան պայքար" ընդդիմադիր շարժման անհաջողության պատճառները։
Արմինֆո. Երևանում ՄԱԿ-ի շենքի դիմաց ակցիա է ընթանում Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու պահանջով: Ակցիան կազմակերպել է "Հայ Յեղափոխական Դաշնակցություն" կուսակցությունը՝ Բաքվում կայանալիք COP-29 գագաթաժողովին ընառաջ։
Արմինֆո.Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) նոր վկայականների տրամադրման գործընթացը։
Արմինֆո.Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնում գտնվող վեց պատմական թաղամասերը բառացիորեն հավասարեցված են հողին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
Արմինֆո.Երևանի ավագանու որոշմամբ Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի արձանը:
Արմինֆո. Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկը, որն այսօր բաղկացած է 51 տարրերից, համալրվել է ևս 17 նորերով: Այս որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 31-ի նիստում։
Արմինֆո. 2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
Արմինֆո.Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է ՄԹ Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստան է ժամանել Երևան տեղափոխված «Լեյդի Քոքս վերականգնողական կենտրոնի» բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։
Արմինֆո. Հայաստանում մեկնարկում է ջրծաղիկի դեմ պատվաստումների ծրագիրը։ Այդ մասին նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արմինֆո. Կլիմայի փոփոխության համաժողովին (COP 29) ընդառաջ UWC Դիլիջանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համագործակցությամբ կազմակերպել էին Երիտասարդների տեղական համաժողով (LCOY) Հայաստանում՝ «Կլիմայական «արդարությունն» ու դրա նշանակությունը Հայաստանում և աշխարհում» թեմայով:
Արմինֆո. Երևանում օդի աղտոտվածությանն առնչվող իրավիճակը հուսադրող չէ։ Այդ մասին հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կլիմայի փոփոխության հարցերով ավագ փորձագետ Վարդան Կարապետյանը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ԱԶԲ-ի "Climate Literacy/Reporting for Media Professionals" թեմայով սեմինարի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: