
Արմինֆո. Այսօր մեր պետությանը պետք են ամբողջովին նոր լուծումներ։ Հայաստանում պետք է ձևավորվի Նիկոլ Փաշինյանի ռեժիմին իրական և լուրջ այլընտրանք, որը մարդկանց մոտ չի ստեղծի վախ՝ թալանի վերադարձի հնարավորության վերաբերյալ: Այդ մասին գրել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:

Արմինֆո. Գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել, ինչպես նաև դիմումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ: Այd մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը:

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ, այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի իրացվել արցախցիների վերադարձի իրավունքը, և չի վերականգնվել արդարությունը: Այդ մասին գրում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Արմինֆո. Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 17-ի լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի հայերի դեմ իրականացված ռազմական հարձակումը, միջազգային իրավունքի խախտումները։

Արմինֆո. Այս տարի Ֆրանսիան "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնում կներկայացնի 12 ֆիլմ, այդ թվում ՝ համատեղ արտադրության: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Դավիթ Թյուրսը։

Արմինֆո. ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

Արմինֆո. Արևմուտքը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը և նրան որևէ երաշխիք տալ։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի" - ին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Արմինֆո. Իրանի վաղեմի քաղաքականությունը մնում է անփոփոխ և կայանում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի ցանկացած փոփոխության հակազդման մեջ: Իրանական Mehr գործակալության հաղորդման համաձայն՝ այդ մասին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանը:

Արմինֆո. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արմինֆո. Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը նախօրեին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Այդ մասին հաղորդում է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհուրդը։

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Համբարձում Մաթևոսյանին:

Արմինֆո. Հայաստանում Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով կշարունակվի մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի մշակման աշխատանքը: ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ճապոնիայի միջև դրամաշնորհային համաձայնագրի նախագծին: