Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Այդ մմասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Արմինֆո.: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված հաղորդումների, թե, իբր, Ռուսաստանից գողացված ալմաստները հասցվել են ADM Diamonds LLC, որի շահառուն է գործարար և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
Արմինֆո.Հայրս Հայաստանի և Արցախի ժամանակակից պատմության ծոշորագույն բարերարն է և, հիրավի, մեծ հայրենասեր։ Այդ մասին Instagram-ի իր էջում գրել է ռուսաստաբնակ հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը:
Արմինֆո. Լոռիում գետերի մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել անցած տարվա մայիսին տեղի ունեցած ջրհեղեղից հետո, որն իր հետևանքներն է թողել ոչ միայն բնակավայրերի, այլև ենթակառուցվածքների, ջրային համակարգերի և գետերի վրա: Այդ մասին հաղորդել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության "Մելիորացիա" ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը։
Արմինֆո. Օդի աղտոտվածության մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է 14 կայան ՝ Հայաստանի ողջ տարածքը ծածկելու համար։ Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման շուրջ քննարկումների ժամանակ։