Արմինֆո.Յուրաքանչյուր օղակում հրաման ստանալիս և կատարելիս զինծառայողը պետք է վստահ լինի, որ այն համակողմանիորեն գնահատված և հաշվարկված է, որ այն ստանում է ճիշտ պահին ու ժամանակին, և այն համապատասխանում է իր մարտական կարողություններին: Այս մասին ասվում է պաշտպանության ոլորտի և զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տեսլականում։