Arminfo.info


Հայաստանը և ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ընդլայնում են ռազմատեխնիկական համագործակցությունը
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ կառավարությունը մարտի 7-ին հավանություն է տվել "Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին" օրենքի նախագծին:

ՀԱՊԿ-ը չի նախատեսում հաջորդ տարի Հայաստանի տարածքում զորավարժություն անցկացնել
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:58

Արմինֆո. Միջազգային բարդ պայմաններում ՀԱՊԿ-ը հաստատակամ և հետևողականորեն դիմացել է Հավաքական անվտանգության ամրապնդման, անդամ պետությունների օրինական շահերի ապահովման ուղուն: Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է խորհրդի համատեղ նիստում և ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի 16-րդ լիագումար նիստում ունեցած ելույթի ժամանակ:

Հայաստանը Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շուրջ համաձայնագիր կստորագրի
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 12:15

Արմինֆո.Հայաստանի կառավարությունն օգոստոսի 31-ին հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Արզումանյանը պատասխանել է չար լեզուներին. 18 տարեկանից զնեքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ
 Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 17:27

Արմինֆո. «Ես, ի տարբերություն ինձ մեղադրողների, երբեք նույնիսկ կյանքս չեմ խնայել Հայրենիքիս համար, ինչպես նաև ժամանակը ցույց կտա, որ առկա իրավիճակում ևս առավելագույնն եմ կատարել Հայրենիքս պաշտպանելու համար», - ասվում է  Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հայտարարությունում:

Պապիկյան. Հայաստանի զինված ուժերը համալրված են սպառազինությամբ՝ այնքանով, որքանով դա թույլ են տալիս ռեսուրսները
 Չորեքշաբթի, 15 Մարտի 2023, 14:21

Արմինֆո.Զինված ուժերի ամրապնդման համար անհրաժեշտ է, նախ և առաջ, բացահայտել առկա բոլոր խնդիրները։ Այդ մասին մարտի 15-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարար. Հայաստանի ռազմական դոկտրինի մշակումը կսկսվի երկրի ազգային անվտանգության ռազմավարության հաստատումից հետո
 Չորեքշաբթի, 15 Մարտի 2023, 14:06

Արմինֆո. Հաստատվել է ՀՀ զինված ուժերի զարգացման 2023-2027թթ.ծրագիրը: Այս մասին մարտի 15 - ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որը հաշվետվություն է ներկայացրել գերատեսչության կողմից ՀՀ կառավարության 2021-2026թթ.ծրագրի կատարման մասին։

Անատոլի Սիդորով. Ղրղզստանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները, որոնք ծրագրվում էին Հայաստանի տարածքում
 Երեթշաբթի, 14 Փետրվարի 2023, 13:09

Արմինֆո. Ղրղզստանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները, որոնք ծրագրվել էին Հայաստանի տարածքում: Այդ մասին փետրվարի 14-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Անատոլի Սիդորով. Ղրղզստանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները, որոնք ծրագրվում էին Հայաստանի տարածքում
 Երեթշաբթի, 14 Փետրվարի 2023, 13:07

Արմինֆո.Ղրղզստանը պատրաստակամություն է հայտնել ընդունել ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները, որոնք ծրագրվել էին Հայաստանի տարածքում: Այդ մասին փետրվարի 14-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։

Հրդեհի եւ 15 զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել  ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի նկատմամբ
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023, 19:26

Արմինֆո. Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Այդ մասին ասվում է ՀՀ դատախազության հաղորդագրությունում:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցները նախատեսում են նաեւ ռազմատեխնիկական աջակցություն
 Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022, 16:52

Արմինֆո.Հուսով եմ, որ մշակումից հետո կընդունվեն ինչպես Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների մասին որոշումը, այնպես էլ հայտարարություն ՝ ի աջակցություն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերի։

ՀԱՊԿ-ում հրապարակել են Երեւանում կայանալիք ՀԱԽ նստաշրջանի օրակարգը
 Ուրբաթ, 18 Նոյեմբերի 2022, 14:22

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը ՝ պետությունների ղեկավարների մակարդակով:

Նախկին վարչապետն առաջարկում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից
 Չորեքշաբթի, 31 Օգոստոսի 2022, 22:07

Արմինֆո. Հայաստանի նախկին վարչապետ, "Հանրապետություն" կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իշխանություններին առաջարկում է քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

Հայաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ
 Երեթշաբթի, 19 Հուլիսի 2022, 15:11

Արմինֆո. ICES-ի նախագահ, Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն դ-ր Ալեքսանդր Ցինկերն ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է հայ-իսրայելական հարաբերությունների ներկա մակարդակը, խնդիրներն ու հեռանկարները: Ներկայացրել է Թուրքիայի և Իրանի հետ Իսրայելի հարաբերությունների տեսլականը։

Վլադիմիր Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի ընդլայնման, հետխորհրդային տարածքում կենսալաբորատորիաների եւ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին
 Երկուշաբթի, 16 Մայիսի 2022, 17:46

Արմինֆո. Շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությունը միշտ կառուցվել է իրական բարեկամության և բարիդրացիության, միմյանց շահերը հարգելու և հաշվի առնելու, միմյանց փոխօգնության և աջակցության սկզբունքների հիման վրա։ Այդպես է նաև ներկա բարդ իրավիճակում։

Կանխատեսում. Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը հակամարտության մեջ ոչ մի նոր բան չի բերի
 Երեթշաբթի, 22 Փետրվարի 2022, 17:24

Արմինֆո.Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախության ճանաչումը ոչ մի նոր բան չի բերի Արեւմուտքի հետ ընդհանուր հակամարտության ընթացքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։

Իրանի գերագույն առաջնորդը նախանշել է "կարմիր գծերը" տարածաշրջանում
 Երկուշաբթի, 4 Հոկտեմբերի 2021, 10:20

Արմինֆո. Իրանի հյուսիս-արևմուտքում, որոշ հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունները պետք է կարգավորվեն օտարերկրացիների ներկայությունը կանխելու ճանապարհով։ Այդ մասին հայտարարել Է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ տեսակոնֆերանսի ռեժիմով ելույթ ունենալով ԻԻՀ ԶՈւ սպայական բուհերի շրջանավարտների արարողության ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գագաթնաժողովում կներկայացնի կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունները
 Չորեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2021, 17:04

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովում կներկայացնի Հայաստանի առաջնահերթությունները, որին անցնում է կազմակերպության նախագահությունը, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային հակասությունների քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորման հնարավորությունները բնավ սպառված չեն
 Երկուշաբթի, 9 Օգոստոսի 2021, 18:41

Արմինֆո. Այսօր աշխատանքային այցով  Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում հանդիպումներ է ունեցել արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ: Ստանիսլավ Զասը հանդիպել է նաև Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։

Ստանիսլավ Զաս. Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայունանում է  
 Երեթշաբթի, 27 Ապրիլի 2021, 15:37

Արմինֆո.Դուշանբեում Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոյի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը:

Կանխատեսում. Հարավային Կովկասի գործընթացներում աշխարհաքաղաքական ակտիվության նոր փուլ է սպասվում  
 Չորեքշաբթի, 17 Մարտի 2021, 13:36

Արմինֆո. Թուրքիայի միջոցով և դրդմամբ Ադրբեջանն այսօր շարունակում է ակնհայտորեն ամրապնդել իր ռազմական ներուժը՝ համագործակցելով սպառազինության բոլոր հնարավոր մատակարարների հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով