Arminfo.info


Կոպիրկինը՝ դաշնակցային պարտավորությունների մասին. Մոսկվան, ի տարբերություն Արևմուտքի, այստեղ կենդանի մարդիկ ունի, որոնք երբեմն էլ զոհվում են
 Շաբաթ, 30 Մարտի 2024, 15:48

Արմինֆո. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը թելադրված էր այն իրողություններով, որոնցում գտնվում էր ՀՀ-ն։ Այդ մասին 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, թե Երևանը միշտ գնացել է եվրաինտեգրման ճանապարհով, բայց հանկարծ մի գիշերում նրան ներքաշել են ԵԱՏՄ:

Սերգեյ Ղազարյան. Ադրբեջանը հետևողական և համակարգված կերպով ստեղծում է անտանելի կենսապայմաններ Արցախում, որպեսզի ստիպի Արցախի ժողովրդին ընդունել իր վերջնագրային պահանջները
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 11:04

Արմինֆո. Լաչինի միջանցքի պարամետրերն ու շահագործման ռեժիմը սահմանված են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ, որի 6-րդ կետով ամրագրված է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև անխափան ցամաքային կապը։ Լաչինի միջանցքի վերահսկողությունը վերապահված է բացառապես ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Այդ մասին հայտարարել է  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը՝  ռուսական «The Moscow Times» առցանց պարբերականի հարցազրույցում:

ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների դիրքորոշումը Արցախի շուրջ իրավիճակի վերաբերյալ
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 10:18

Արմինֆո. Նախօրեին՝ Երևանի ժամանակով ուշ երեկոյան, Նյու Յորքում տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիստը նախաձեռնել էր Հայաստանը։

Ռուս խաղաղապահներն ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավտոշարասյուն ուղարկելու հարցում. ՌԴ ԱԳՆ
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 14:56

Արմինֆո. Թեև մարդասիրական ավտոշարասյան ուղարկումը Լեռնային Ղարաբաղ համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմն ակտիվորեն միացել է հանգուցալուծումների որոնմանը և մշտական կապ է հաստատել երկու կողմերի հետ։

Երևանում մեկնարկել է Հայկական երիտասարդական համաժողովը
 Չորեքշաբթի, 2 Օգոստոսի 2023, 00:04

Արմինֆո Օգոստոսի 1-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է պատմության մեջ առաջին Հայկական երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են աշխարհի ավելի քան 50 երկրներից շուրջ 600 հայեր, ինչպես նաև հրավիրված են 100 բանախոսներ ավելի քան 15 երկրներից: Այս տարի համաժողովն անցկացվում է "Երիտասարդները երիտասարդների համար" կարգախոսի ներքո:

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղում առաջացած սուր հումանիտար խնդիրների լուծմանը, բայց առանց կողմերի համագործակցության դա հեշտ չէ անել
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 20:06

Արմինֆո.Ռուսաստանը ցանկանում է աջակցել Լեռնային Ղարաբաղում առաջացած սուր հումանիտար խնդիրների լուծմանը, ինչի համար կան ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր հնարավորությունները, սակայն առանց կողմերի համագործակցության դա անելը հեշտ չէ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը խոսել է Միրզոյան-Լավրով-Բայրամով մոսկովյան հանդիպումից ակնկալիքների մասին
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 14:21

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Մոսկվայում կայանալիք ՀՀ, ՌԴ և ԱՀ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումից ակնկալիքների մասին:

Մոսկվա. կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր նպաստը բերի Բերձորի միջանցքում իրավիճակի շուրջ փոխընդունելի հանգուցալուծումների որոնմանը
 Հինգշաբթի, 27 Ապրիլի 2023, 13:46

Արմինֆո. Ներկայումս ինչպես ռուսական խաղաղապահ զորախմբի գծով "գետնի վրա", այնպես էլ քաղաքական մակարդակով անհրաժեշտ ջանքեր են գործադրվում Բերձորի/Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների հուն վերադառնալու ուղղությամբ: Այդ մասին ապրիլի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու Երեւանի կոչը Մոսկվային։

Ստեփանակերտը պատասխանել է Բաքվին. Լաչինի միջանցքի շրջափակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումը ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը
 Երեթշաբթի, 28 Մարտի 2023, 13:50

Արմինֆո. Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև Բաքվում ապրիլի սկզբին հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հերթական առաջարկության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում վերահաստատել Արցախի Հանրապետության իշխանությունների սկզբունքային դիրքորոշումն ադրբեջանական կողմի հետ հնարավոր քննարկումների, դրանց կազմակերպման եղանակների և նպատակների վերաբերյալ։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
«Արցախի Հանրապետությունը մշտապես հանդես է եկել և շարունակում է հանդես գալ երկխոսության և առկա բոլոր խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով լուծման օգտին։ Մենք երբեք չենք հրաժարվել ադրբեջանական կողմի հետ շփումներից, որի ապացույցն են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև անցկացված հանդիպումներն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ:
Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի պայմանների ստեղծման և ռազմական ուժի կիրառման միջոցով սեփական քաղաքական օրակարգի պարտադրումը։ Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ երեք օր առաջ՝ մարտի 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, հատել են շփման գիծը և առաջխաղացում կատարել դեպի Արցախի Հանրապետության տարածքի խորքը՝ Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի ուղղությամբ։ Ավելին, մարտի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերը ևս մեկ անգամ փորձել են վերահսկողության տակ առնել նշված ճանապարհը, որը Շուշիի շրջանի համայնքների և հանրապետության այլ բնակավայրերի միջև արտակարգ կապի միակ հնարավորությունն է շրջափակման պայմաններում։
Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը, նախորդ հանդիպումների անցկացման արդեն իսկ ձևավորված պրակտիկայի համաձայն, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության միջնորդությամբ և նրանց հրամանատարության տեղակայման վայրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Արցախի ժողովրդի բնականոն կենսագործունեության ապահովման և կողմերի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման, մասնավորապես, Լաչինի միջանցքի անխափան գործունեության հետ կապված հարցերը։ Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում Լաչինի միջանցքով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վերաբացման և շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար, ենթակառուցվածքային և այլ հրատապ խնդիրների լուծումը։ Արցախի իշխանությունները բաց են նաև այլ հարցերի քննարկման համար, որն ուղղված կլինի ոչ թե ադրբեջանական կողմի պատրաստի լուծումների պարտադրմանը, այլ իրավիճակի կայունացման և լարվածության հետագա սրումը կանխելու ուղղությամբ փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը։
Կրկին ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակման շարունակումը և Արցախում հումանիտար ճգնաժամի սաստկացումն անընդունելի են և ոչ մի կերպ չեն նպաստում երկխոսության համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի վճռի համաձայն, կարող է վկայել առանց հարկադրանքի և ուժի կիրառման, երկխոսության և բանակցությունների միջոցով, խնդիրները լուծելու Ադրբեջանի պատրաստակամության և շահագրգռվածության մասին։
Եվս մեկ անգամ շեշտում ենք տեխնիկական և հումանիտար հարցերի լուծման շուրջ երկխոսության քաղաքականացման անթույլատրելիությունը և ընդգծում, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափում՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների կատարման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում», - ասվում է հայտարարությունում:

ԱՄՆ-ը եւ Թուրքիան կուժեղացնեն համակարգումը Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար
 Հինգշաբթի, 19 Հունվարի 2023, 19:07

Արմինֆո. ԱՄՆ-ը եւ Թուրքիան չորեքշաբթի որոշել են "ուժեղացնել համակարգումը եւ համագործակցությունը " Հարավային Կովկասում խաղաղության առաջխաղացման համար, ասվում է Վաշինգտոնում երկու երկրների բարձրաստիճան դիվանագետների հանդիպումից հետո համատեղ հայտարարության մեջ, հաղորդում Է TURAN-ը:

Եվրախորհրդարան. ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը
 Հինգշաբթի, 17 Փետրվարի 2022, 18:22

Արմինֆո. Եվրախորհրդարանն ընդգծում է Հարավային Կովկասում ԵՄ մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը' տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման ապահովման համար: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության վերաբերյալ 2021 թվականի հաշվետվությունում։

Անդրեյ Ռուդենկոն եւ Ռուբեն Ռուբինյանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
 Երկուշաբթի, 14 Փետրվարի 2022, 19:51

Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանություն. Ժամանակն է հրաժարվել ազգայնական հռետորաբանությունից եւ պատմական վեճերից
 Չորեքշաբթի, 9 Փետրվարի 2022, 15:41

Արմինֆո. Փետրվարի 7-ին Ադրբեջանի կողմից 8 հայ զինվորների ազատ արձակումն ու նրանց Երեւան տեղափոխումը ֆրանսիական կառավարական ինքնաթիռով լավ նորություն է անվտանգության լարված համատեքստում, որը մենք այժմ ապրում ենք Եվրոպայում: Այդ մասին ասվում է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանության հայտարարությունում։

Ղարաբաղյան հակամարտության գոտում բախումները եղել են Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունների օրակարգում
 Ուրբաթ, 1 Հոկտեմբերի 2021, 13:59

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բախումները եղել են Հայաստանի և Չեխիայի արտգործնախարարների բանակցությունների օրակարգում ։

Էնթոնի Բլինքենը հաստատել է ԱՄՆ նախագահի նախընտրական պարտավորությունները Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
 Ուրբաթ, 22 Հունվարի 2021, 11:08

Արմինֆո. Ի պատասխան Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Մենենդեսի և սենատոր Էդո Մարկիի ուղղած հարցերին՝ ԱՄՆ պետքարտուղար նշանակված Էնթոնի Բլինքենը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական հանձնառությունը ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նա նաեւ կարեւորել է խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ):

Լավրով․ ՌԴ-ն պատրաստ է օգնել ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման որոնմանը, որը կապահովի խաղաղություն, կայունություն, անվտանգություն այս տարածաշրջանում
 Երկուշաբթի, 18 Հունվարի 2021, 14:40

Արմինֆո. Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում վեցշաբաթյա մարտական գործողություններին, որևէ <գաղտնի հավելված> չի պարունակում, հունվարի 18-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Անդրանիկ Քոչարյան. Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում
 Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2020, 18:44

Արմինֆո.Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ համընդհանուր կոնսենսուսի շրջանակում։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել "Իմ քայլը" խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը։

Չավուշօղլուն եւ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
 Կիրակի, 8 Նոյեմբերի 2020, 12:26

Արմինֆո. Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Սերգեյ Լավրովը նոյեմբերի 7-ին հեռախոսային բանակցություններ են վարել, ՏԱՍՍ-ին հաղորդել Է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը:

Ղազախստանն Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացման համար
 Կիրակի, 27 Սեպտեմբերի 2020, 17:52

Արմինֆո. Ղազախստանի Հանրապետությունը խորը մտահոգություն է հայտնում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության սրման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ ։

Ղազախստանը Երեւանին եւ Բաքվին կոչ է արել հրաժարվել ուժային միջոցների օգտագործումից՝ վիճելի հարցերի լուծման համար
 Երկուշաբթի, 13 Հուլիսի 2020, 21:08

Արմինֆո. Ղազախստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման կապակցությամբ։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով