Arminfo.info


"Միասին" շարժումն Ազգային ժողովի պատգամավորներին կոչ է անում ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
 Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 17:36

Արմինֆո. Վարչախմբի կողմից «սահմանազատում, սահմանագծում» անվան ներքո իրականացվում են բացարձակ ապօրինի գործողություններ՝ առայժմ Տավուշում։ Այդ մասին ասվում է  «Միասին» այլընտրանքային, հասարակական, քաղաքական շարժման հայտարարությունում:

Հայաստանում անտառտային զանգվածներին բաժին է ընկնում տարածքի ընդամենը 11,2 տոկոսը
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 14:49

Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։

ժողովրդի արժանապատիվ կյանքի հուն վերադարձի գաղափարն, ըստ էության, անցնում է նաև ռևանշի գաղափարի ներքո. ընդդիմադիր
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:23

Արմինֆո.  «Ռևանշ» բառը հետպատերազմյան ժամանակահատվածի ամենագործածված ու ամենաշահարկված բառերից է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ <Պատիվ ունեմ>  ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկում
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 18:35

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանն այս պահին չի քննարկում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ մեկնաբանելով առաջիկայում ուղեվարձի՝ 100 դրամից մինչեւ 150 դրամ թանկացման մասին այսօր հայտնված տեղեկատվությունը։

ԱԱԾ-ը հաղորդել է ահաբեկչության նախապատրաստման դեպքի բացահայտման մասին
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 15:42

Արմինֆո.ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այդ մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Դունյա Միյատովիչը կրկին պատրաստակամություն է հայտնել մեկնել Արցախ ՝ արցախցիների իրավունքների ապահովմանն աջակցելու համար
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 17:12

Արմինֆո."Ես դատապարտում եմ ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի վերսկսումը եւ դրա ազդեցությունը քաղաքացիական բնակչության, հատկապես, առավել խոցելի շերտերի վրա": Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։

Արցախի ԱԺ խոսնակ. Պետական կառույցների հակադրության ուղղված բոլոր քայլերը միայն ջուր են լցնում թշնամու ջրաղացին
 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 17:54

Արմինֆո.Բոլոր այն քայլերը, որոնք միտված են  սեպ խրելու և, ընդհանրապես,  պետական կառույցների տարանջատմանն ու հակադրությանը, բացառապես  թշնամանք են ստեղծում  երկրի ներսում և ջուր լցնում թշնամու ջրաղացին: Այդ մասին ասված է Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձում:

ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Սևանից հավելյալ ջրառի վերաբերյալ
 Երկուշաբթի, 17 Հուլիսի 2023, 19:56

Արմինֆո. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ ' այն ուղարկելով ՀՀ ջրային կոմիտե: Այդ մասին հաղորդում է ԳԱԱ   գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը

Սեւանա լճի ափին եւս 4 հանրային լողափ կբացվի
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2023, 16:27

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում կայացված որոշմամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Գավառ համայնքի Լճափ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 9 հանրային լողափ)` համաձայն N 1 հավելվածի, Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) կստեղծվի հանրային լողափ (N 10 հանրային լողափ)` համաձայն N 2 հավելվածի, Գավառ համայնքի Գավառ քաղաքին հարակից տարածքից 1.0 հեկտար հողամասում (որից` 35.52%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) կստեղծվի հանրային լողափ (N 11 հանրային լողափ)` համաձայն N 3 հավելվածի, Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքից 1.2 հեկտար հողամասում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) կստեղծվի հանրային լողափ (N 12 հանրային լողափ):

ԳՇ նախկին պետ. Զինված ուժերը վարում են մարտական գործողություններ, իսկ պատերազմը վարում է պետությունը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2023, 20:00

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել Է 2020 թվականի արցախյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված գնահատականները:

Փոխվարչապետը հանդիպել է ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 19:26

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում Կառավարության ներկայացուցիչների և ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների միջև:

Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորումը և ողջունել այս ձևաչափով համագործակցության հաստատումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համաձայնագրի լիարժեք կիրարկումը հնարավոր է միայն հանրության լայն շերտերի ներգրավման և ակտիվ մասնակցության պարագայում՝ կարևորելով քաղաքացիական հասարակության՝ որպես Համաձայնագրով ծածկված տարբեր ոլորտներում մասնագիտացված փորձագիտական համայնքի դերն ու ներուժը:

ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության պլատֆորմի նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրել է պլատֆորմի աշխատանքների ընթացքը և առաջիկա անելիքները:

Հանդիպման մասնակիցները քննարկել են հետագա համագործակցության ձևաչափը և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունների շուրջ:

Փաշինյանն առաջարկել է «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածն օգտագործել որպես «համաճարակաբանական վահան» գործիք
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 14:52

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդ Ուզբեկստանի վարչապետի հետ մասնակցել է «Թվային գործընկերությունը նոր իրականությունում» թվային համաժողովի լիագումար նիստին:

 «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը  Ազգային ժողովում
 Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2022, 14:27

Արմինֆո. «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այդ մասին ասվում է կկուսակցության տարածած հայտարարությունում:

Արցախի ԱԳՆ ղեկավար. այն, ինչ տեղի ունեցավ երեկ Շուշիում, ոչ այլ ինչ է, քան ցեղասպան քաղաքականության կոչ
 Չորեքշաբթի, 9 Նոյեմբերի 2022, 18:27

Արմինֆո.Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Շուշիում, ոչ այլ ինչ է, քան ցեղասպան քաղաքականության կոչ: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի երեկվա հայտարարություններին՝ օկուպացված Շուշիում։

Էդուարդ Շարմազանով. Այն, որ այսօր Արցախում ապրում է ավելի քան 100 հազար հայ, ռուս խաղաղապահների վաստակն է
 Ուրբաթ, 28 Հոկտեմբերի 2022, 21:28

Արմինֆո.Այն, ինչ Հայաստանի Հանրապետությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քննարկել է Ադրբեջանի հետ, շատ հստակ ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ 2019 թվականին։ Այս մասին ԱրմԻնֆոյի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ նախագահի երեկվա հայտարարությանը գնահատական տալու խնդրանքին։

ԵՄ-ը շուրջ 118 միլիոն դրամ կհատկացնի սեպտեմբերյան մարտերից տուժած մարդկանց շտապ օգնության համար
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2022, 17:53

Արմինֆո.Եվրամիությունը հայտարարել է սեպտեմբերյան բախումների հետևանքով տուժած մարդկանց շտապ օգնության համար շուրջ 118 միլիոն դրամ (300,000 եվրո) հատկացնելու մասին, որոնք ամենամահաբերն էին 2020 թվականի նոյեմբերին հրադադարի պահից ի վեր։

Փաշինյանը հավատում է. Հայաստանում «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է
 Կիրակի, 9 Հոկտեմբերի 2022, 10:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կֆինանսավորի Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջեւ խաղաղության համար պայմանների ստեղծմանը նպատակաուղղված նախագիծը
 Երկուշաբթի, 20 Հունիսի 2022, 10:48

Արմինֆո. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը կֆինանսավորի Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդների միջեւ խաղաղության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն ուղղված նախագիծը:

Արտակ Ապիտոնյան. The FUTURE ARMENIAN-ն ակնկալում է պետության աջակցությունն առաջադրված խնդիրների իրականացման գործում
 Երեթշաբթի, 24 Մայիսի 2022, 11:27

Արմինֆո.Նախաձեռնելով THe FUTURE ARMENIAN Արցախի ֆորումը՝ մենք մեկնարկեցինք մեր նախաձեռնության և հանրային լայն քննարկումների նոր փուլ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է The FUTURE ARMENIAN զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

The FUTURE ARMENIAN նախաձեռնությունը Ստեփանակերտում մեկնարկել է Արցախյան ֆորումը
 Երկուշաբթի, 23 Մայիսի 2022, 19:19

Արմինֆո. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում The FUTURE ARMENIAN զարգացման հիմնադրամը կազմակերպել է The FUTURE ARMENIAN նախաձեռնության Արցախյան ֆորում՝ նվիրված "Բնակչության թվաքանակի աճն Արցախում" թեմային:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով