Arminfo.info


DG NEAR-ի գլխավոր տնօրենը ժամանում է Հայաստան, Վրաստան և Ադրբեջան՝ նոր նախաձեռնություններ գործարկելու համար
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 18:18

Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանն ապրիլի 30-ից մայիսի 4-ը կժամանի Հարավայիան Կովկաս՝ տարածաշրջանային շրջագայության:

Հայաստանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահի հետ
 Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024, 14:05

Արմինֆո.Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կատարի Պետության խորհրդատվական խորհրդի նախագահ Հասան բին Աբդալլահ Ալ-Ղանիմի հետ:

Ռուսական կողմն ակնկալում է Փաշինյանի մասնակցություն ԵԱՏՄ գագաթնաժողովին
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 15:47

Արմինֆո.Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ "Սպասում ենք", - պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Փաշինյանը կմասնակցի գագաթնաժողովին:

Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին հաղորդումները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 10:56

Արմինֆո.Երևանում ապատեղեկատվություն են որակել Հայաստան-ԵՄ - ԱՄՆ բարձր մակարդակի բրյուսելյան հանդիպման գաղտնի օրակարգի մասին լուրերը:

Զախարովան ադրբեջանցի լրագրողին հիշեցրել է նախորդ դարի 80-ականների վերջին Ադրբեջանից հեռացած հայերի մասին
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 16:01

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ադրբեջանցի լրագրողին, որը փորձել է իրենց տներից վտարված արցախցիներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցը կապել Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ, հիշեցրել է այն հայերի մասին, որոնք նախորդ դարի 80-ականների վերջին լքել են Ադրբեջանը:

Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:54

Արմինֆո.ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար։ Այդ մասին ապրիլի 18-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայաստանում քննարկել են ֆրանսերենի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:13

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային  կազմակերպության  (L`OIF) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) տնօրեն Էմմանուել Սամսոնին: ԿԳՄՍՆ հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Երևանում կայացել են հայ-ֆրանսիական քաղաքական խորհրդակցություններ
 Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 19:06

Արմինֆո. Ապրիլի 17-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 18:38

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 15-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ղազախական համագործակցության մի շարք հարցեր ՝ հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային-տարանցիկ և մշակութային-հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը:

Ղազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
 Երկուշաբթի, 15 Ապրիլի 2024, 11:52

Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նեղ կազմով բանակցությունների ընթացքում քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության, ինչպես նաև տնտեսական համագործակցության հարցեր: Այդ մասին հաղորդել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները հարևանների հետ և Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական. քաղաքագետ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:45

Արմինֆո.Պաշտոնական Թբիլիսին հավասարեցնում է հարաբերությունները տարածաշրջանի իր հարեւանների հետ եւ Հայաստանի հետ համագործակցության մակարդակը բարձրացնում մինչեւ ռազմավարական։ Այսօր "Հայ-վրացական ռազմավարական համագործակցություն" համաժողովի հարթակներում նման կարծիք է հայտնել "Օրբելի" կենտրոնի (համաժողովի կազմակերպիչ) փորձագետ, քաղաքագետ, հայ - վրացական հարաբերությունների մասնագետ Ջոնի Մելիքյանը:

Առողջապահության նախարարը պատմել է Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի փոփոխությունների մասին
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:22

Արմինֆո. Ս.թ. օգոստոսից կվերանայվի Հայաստանում անպտղության բուժման պետական ծրագրի տարիքային ցենզը: Այդ մասին ապրիլի 11-ին Ազգային ժողովում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի քանդակի հանդիսավոր բացումը
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 18:01

Արմինֆո. Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի փոքր քանդակի հանդիսավոր բացումը: Քանդակի հեղինակը ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկն է ։

Զախարովա. Մոսկվան դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 15:22

Արմինֆո. Մոսկվան դատապարտում է արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը Հարավային Կովկասի գործերին, տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ պառակտում սերմանելու ձգտումը: Այդ մասին ապրիլի 10 - ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ անդրադառնալով Բրյուսելում Հայաստան - ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպմանը։

Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերությունները չի զարգացնում Իրանի հետ հարաբերությունների հաշվին. Փաշինյան
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 12:32

Արմինֆո. Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին: Այդ մասին ապրիլի 10-ին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ղազախստանն Արարատի եւ Արագածոտնի մարզերում պատվավոր հյուպատոսություններ կբացի
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:49

Արմինֆո. Վերջին 5 տարիների արդյունքներով Հայաստանի և Ղազախստանի միջև արձանագրվել է փոխադարձ առևտրի եռակի աճ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը՝ ապրիլի 9-ին հայ - ղազախական գործարար համաժողովի բացման ժամանակ։ "Սա շատ կարեւոր եւ կայուն միտում է, որին պետք է աջակցել", - ընդգծել է նա:

Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը քննարկել է ԵՄ ՔԱՀ պատվիրակության հետ
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 18:04

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին՝ նախագահ Դելֆին Պրոնկի գլխավորությամբ:

Պետեր Ստանո. ԵՄ-ն չի կարող գլխավոր դեր ստանձնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո.«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին Երևանում դիմավորել են բողոքի ակցիայով
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 12:59

Արմինֆո. Այսօր ՝ ապրիլի 8-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Եվրոպայի խորհրդի կողմից երկակի ստանդարտների քաղաքականության կիրառման: Ակցիան նվիրված է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի Երեւան այցին:

Ռուսաստանի ԱԳՆ–ը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան–ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման կապակցությամբ
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 22:23

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ–ը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան–ԱՄՆ-ԵՄ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպման կապակցությամբ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով