Arminfo.info


Ի՞նչ նվիրել կանանց միամսյակի կապակցությամբ․ Idram և IDBank
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 14:11

Արմինֆո.Գարունը եկավ՝ իր հետ բերելով «Առանց սեր չկա գարուն» երգողներին, երգողներից նյարդայնացողներին և, իհարկե, բերելով բոլորիս հուզող հարցը՝ ի՞նչ նվիրել Մարտի 8-ի և կանանց միամսյակի կապակցությամբ։

ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 19:32

Արմինֆո.Այսօր Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։ Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրությունում:

Նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 18 տոկոսով. Միասնական սոցիալական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024, 13:37

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Human Rights Watch-ն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող առանցքային իրադարձություններին ՝ աշխարհում մարդու իրավունքների համատեքստում
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 17:25

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու "ադրբեջանական անկլավից" փախած ավելի քան 100.000 էթնիկ հայերի հնարավոր ներհոսքը Հայաստան գերիշխում էին 2023 թվականին երկրում տեղի ունեցող իրադարձություններում: Այդ մասին ասվում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ՝ Հայաստանի բաժնում աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփման շրջանակում։

Հայաստանը պատրաստ է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի ծառայությունների ծախսերը փոխհատուցել անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 12:23

Արմինֆո. Այսօր հերթական նիստում ՀՀ հառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն ստացած՝ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ծնողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքն իր բնակության վայրում չհաշվառված անձի՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով կազմակերպելու հարցում։

Խաչատրյան ընտանիքի պաշտպանական խումբը հայտարարում է դատական հետապնդման այլ, իրական շարժառիթների առկայության մասին
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2023, 21:54

Արմինֆո.ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Խաչատրյանների ընտանիքի դեմ իրավական տեռորի իրական նպատակին:
 

Կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար կենսաթոշակների ստացման ընթացակարգերը
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 14:48

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելու նպատակով ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրավունքի ընթացակարգերը հաստատելու համար։ Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ղարաբաղի հայերը Հայաստանում թոշակներ եւ նպաստներ ստանալու հնարավորություն կստանան
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 13:07

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետությունում պետք է ունենան սոցիալական բոլոր երաշխիքները: Այս մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով "Պետական կենսաթոշակների մասին" եւ "Պետական նպաստների մասին" օրենքների փոփոխությունները։

HSBC-Ն 100,000 ամն դոլար կհատկացնի ՔՈԱՖ-Ի H.O.P.E. (Հույս) նախագծին՝ նպաստելով Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցությանը
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 15:03

Արմինֆո. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտարարում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ)  կողմից 100,000 ԱՄՆ դոլարի ներդրման մասին՝ H.O.P.E (Հույս) ծրագրի նպատակային աջակցության համար: Շարունակվող հումանիտար ճգնաժամին զուգահեռ ստեղծված այս նախաձեռնությունը նպատակ ունի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով որակյալ կացարանների տրամադրմանը, կրթության հնարավորությունների ստեղծմանը, հոգեսոցիալական աջակցությանն ու հմտությունների զարգացմանը:

Փաշինյանը հայտարարել է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր ծրագրի մեկնարկի մասին
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 12:09

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՔԿԱԳ գործակալության նախկին ղեկավարը "աչք է փակել" ապօրինի որդեգրման վրա
 Երեթշաբթի, 17 Հոկտեմբերի 2023, 17:52

Արմինֆո.Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հայաստանը պատրաստ է համագործակցել Ֆրանսիայի հետ մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման հարցում. ԿԳՄՍՆ
 Չորեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2023, 13:44

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի  տեղակալ Ալֆրեդ  Քոչարյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի ժառանգության  ազգային  ինստիտուտի ներկայացուցիչներին՝ ամփոփելու «Աղետների կառավարում»  խորագրով  վերապատրաստման դասընթաց-վարժանքի արդյունքները:

Եթե առավոտյան արթնանալիս չենք խոստովանում, որ ինչ-որ բան չգիտենք, նշանակում է` մեծ է հավանականությունը, որ այդ օրը մենք կօգտագործենք անարդյունավետ. Փաշինյանը ներկա է գտնվել ՔՈԱՖ «Կոնցեպտ» հյուրանոցի բացմանը
 Երկուշաբթի, 18 Սեպտեմբերի 2023, 11:15

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, Լոռու մարզի Դեբեդ գյուղում ներկա է գտնվել Հայաստանի մանուկներ հիմնադրամի «Կոնցեպտ» հյուրանոցի բացման արարողությանն ու Արվեստի, արհեստի և երաժշտության փառատոնի բացմանը, որի նպատակն է նպաստել Լոռու տնտեսական և զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, նախարարներ, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր նախագահ Գարո Արմենը, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը և այլք:

Ֆրանսիան պատրաստվում է Արցախի վերաբերյալ բանաձևի նախագիծ ներկայացնել ՄԱԿ ԱԽ
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 12:24

Արմինֆո. Ֆրանսիան պատրաստվում է Արցախի 120 հազար բնակիչներին օգնություն տրամադրելու մասին բանաձևի նախագիծ ներկայացնել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որոնք ադրբեջանցիների կողմից  Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի շրջափակման պատճառով գտնվում են սովի եզրին: Այդ մասին գրում Է Լե Figaro-ն։

«Մի դրամի ուժը» հուլիսին ուղղվեց Հայաստանի մանուկներ հիմնադրամին․ օգոստոսի շահառուն «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամն է
 Հինգշաբթի, 10 Օգոստոսի 2023, 21:55

Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը։ Ընկերություններից տեղեկացնում են, որ հուլիս ամսվա ընթացքում իրենց հարթակներով կատարված վճարումների դիմաց 3․480․466 դրամ են նվիրաբերել Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին։

Գուրգեն Ներսիսյանը համակարծիք չէ նրանց հետ, ովքեր, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2023, 08:08

Արմինֆո. Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը համակարծիք չէ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Մանկական ուռուցքաբանության միջազգային համաժողովը Հայաստանում կանցկացվի Team-ի աջակցությամբ
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2023, 11:43

Արմինֆո. Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը՝ միավորելով աշխարհահռչակ բժիշկների և գիտնականների։ Բժշկագիտական ոլորտի զարգացմանն աջակցելու և միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակմանն աջակցելու նպատակով Team Telecom Armenia-ն հայտարարել է SIOP Asia 2023 XV Congress-ի հետ համագործակցության մասին։

Ոստիկանությունը կտուգանի ՀՀ պետական դրոշի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորողներին
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 16:34

Արմինֆո. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

«ՍՕՍ-Մանկական Գյուղում» արևային կայան է կառուցվել
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 17:11

Արմինֆո.Իջևանի «ՍՕՍ-Մանկական Գյուղի» տներում բնակվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները։ Այստեղ նրանք ստանում են խնամք, դաստիարակություն և կրթություն, ճիշտ, ինչպես ընտանիքում։ Բարեգործական ծրագիրը նաև ամեն ինչ անում է, որպեսզի, հնարավորության դեպքում, երեխաները վերամիավորվեն կենսաբանական ընտանիքին։

ՀՀ ԱԳՆ. Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները պետք է հստակ գնահատական տան արցախցի երեխաների նկատմամբ Ադրբեջանի արգահատելի գործելակերպին
 Հինգշաբթի, 19 Հունվարի 2023, 15:21

Արմինֆո. Ցնցված ենք հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղ վերադարձող, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով շուրջ 40 օր իրենց ծնողական խնամքից զրկված և ընտանիքներից բաժանված երեխաների նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած անթույլատրելի վերաբերմունքից։ Այդ մասին ասվում է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարության մեջ՝ Ադրբեջանի կողմից հայ երեխաներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու և իրավունքները խախտելու առնչությամբ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով