Arminfo.info


Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ
 Շաբաթ, 6 Ապրիլի 2024, 14:22

Արմինֆո.ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թույլ է տալիս Ադրբեջանի ներխուժում Հայաստանի տարածք՝ "սահմանների ճշգրտման" պատրվակով ։

ՀՀ ՊՆ ղեկավար. Չկրակելու հրաման չի եղել
 Չորեքշաբթի, 13 Մարտի 2024, 17:44

Արմինֆո.Հայաստանի զինված ուժերը շարունակում են իրականացնել պետության սահմանների անվտանգության ապահովման իրենց վերապահված առաքելությունը: Այդ մասին մարտի 13-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով հարցին, թե՝ արդյոք երկրի իշխանությունները մտադիր են Ադրբեջանին հանձնել Տավուշի մարզի չորս գյուղ։

Թաթոյանը քննադատել է Փաշինյանին. Հայաստանի զինված ծառայողներն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը, նրանց գործողություններն իրավաչափ են՝ ի սկզբանե
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024, 17:52

Արմինֆո. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը խիստ քննադատության է ենթարկել կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն այն մասին, թե՝ ցանկացած հայ զինծառայող, ով խախտի ադրբեջանական սադրանքին չարձագանքելու հրամանը, կենթարկվի իրավական պատասխանատվության:

Հայաստանի ՊՆ. Թշնամու սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների թիվը հասել է 4-ի
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 12:58

Արմինֆո.Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառաայյությունը: «Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ», - ասվում է հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024, 11:27

Արմինֆո. Ներքին հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Արման Թաթոյան. Հայաստանի և Արցախի պարագայում ՄԱԿ-ի սկզբունքներն, ընդամենը, գեղեցիկ արտահայտություններ են՝ նույնքան գեղեցիկ սրահներում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 17:26

Արմինֆո. Իրականացված ուսումնասիրություններն ապացուցում են, որ ադրբեջանական զինուժի հարվածներն իրականացվել են նպատակային՝ բնակավայրերի ուղղությամբ։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամ իրավունքի եւ արդարության կենտրոնի ղեկավար Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանի ռազմավարական նպատակները՝ Արցախում վերջին ագրեսիայի ընթացքում
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 15:41

Արմինֆո.Հայաստանի նախկին օմբուդսմեն, "Թաթոյան" հիմնադրամ իրավունքի եւ արդարության կենտրոնի ղեկավար Արման Թաթոյանը հոկտեմբերի 20 - ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների ռազմավարական նպատակները Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակիչների նկատմամբ սեպտեմբերի 19-ի ագրեսիայի ընթացքում:

ՄԱԿ-ի նոր առաքելություն է ուղևորվել Արցախ
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 17:53

Արմինֆո.ՄԱԿ-ի տեխնիկական թիմը հոկտեմբերի 9-ին մեկնել է Ղարաբաղ ՝ իրավիճակին ծանոթանալու և բնակչության մարդասիրական կարիքները որոշելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Turan-ը՝ վկայակոչելով Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը։

Հայաստանի նախկին օմբուդսմենն ապացույցներ է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից քաղաքացիական բնակչության գնդակոծության վերաբերյալ՝ ՄԱԿ-ի առաքելության անհեթեթ եզրակացությունից հետո
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 13:12

Արմինֆո.  Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակել է ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:

Հայաստանը մտադիր է վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 13:09

Արմինֆո. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում քննարկել է «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի` Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» նախագիծը (Հռոմի ստատուտ):

ԵՄ. Գրանադայի հանդիպումը Երևանն ու Բաքուն պետք է օգտագործեն՝ վերահաստատելու հավատարմությունը միմյանց ինքնիշխանությանը՝ Պրահայի և Բրյուսելի պայմանավորվածություններին համապատասխան
 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2023, 11:22

Արմինֆո. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի  մամուլի քարտուղարը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Բրյուսելում կայացած բանակցությունների մանրամասները:

Սաթի Սպիվակովա Այն, ինչ կատարվում է Արցախում, իրականում մղձավանջ է
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 13:10

Արմինֆո.Այն, ինչ կատարվում է Արցախում, իրականում մղձավանջ է ։ Այդ մասին Instagram սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան։

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել՝ հանուն մարդկանց բարօրության
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 13:10

Արմինֆո. Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և խաղաղ լուծումներ փնտրել հանուն մարդկանց բարօրության:

ԵԱՀԿ գործող նախագահը կրկին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն Արցախում
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 13:08

Արմինֆո. ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին կրկին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունն Արցախում:

Հայաստանն  Արդարադատության միջագային դատարանին ծանուցել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքների մասին
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 10:35

Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը Արդարադատության միջագային դատարանին ծանուցել է երեկ և այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի առկա հետևանքների, ինչպես նաև հնարավոր անդառնալի կորստի ռիսկի մասին։ Այդ մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրությունում:

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանին կանգնեցնելու կոչով
 Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2023, 10:33

Արմինֆո.Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան նախօրեին Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքներին սպառնացող անդառնալի կորուստը կանխելու նպատակով միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Այդ մասին հաղորդել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:

Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերվի՝ սահմանների պաշտպանության համար
 Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 14:59

Արմինֆո.ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է այն հարցին, թե արդյոք Հայաստանին ռազմական օգնություն կցուցաբերվի սահմանների պաշտպանության համար՝ Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի ֆոնին Ադրբեջանի ագրեսիայի դեպքում:

ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար. Փաշինյան
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 15:24

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը,  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, ադրբեջանական զինուժի կուտակումներին և սադրանքներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը:

Արմեն Գրիգորյանն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարևորությունը՝ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու նպատակով
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 18:35

Արմինֆո.Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ:

Երևանը կոշտ պատասխանել է Զախարովային
 Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 13:05

Արմինֆո.Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե՝ Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում ստեղծված իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու հետևանք է: Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, արձագանքելով Զախարովայի այդ հայտարարությանը, նշել է, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով