Arminfo.info


Կրեմլ. Հայաստանը "Զվարթնոց"-ից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացրել
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:33

Արմինֆո.Հայաստանը Երևանի "Զվարթնոց" օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին որոշում չի կայացրել, Ռուսաստանի պաշտոնական խողովակներով դրա մասին չի հաղորդվել: Այդ մասին հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ռուսական "Գիտելիք" միության "Գիտելիք. Առաջինները" մարաթոնի ընթացքում:

Կենցաղային ապրանքների ձեռքբերման նվեր քարտեր արցախցի ընտանիքների համար՝ "Մենք ենք, մեր սարերը" գործակալությունից
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 16:12

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված և Սյունիքի մարզի Տաթև խոշորացված համայնքում բնակություն հաստատած շուրջ 50 ընտանիք դարձել են «Մենք ենք մեր սարերը» գործակալության «Առաջին անհրաժեշտության կենցաղային ապրանքներ արցախցիների համար» ծրագրի շահառու:

 Լավրով. Երևանը Մոսկվայի հետ ժամանակի փորձություն անցած դաշնակցային կապը փոխում է Արևմուտքի մշուշոտ խոստումներով
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 10:18

Արմինֆո. Ցավոք, պաշտոնական Երևանը, տեղի տալով արևմտամետների հորդորներին, փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը։ Մոսկվայի հետ ժամանակի փորձություն անցած դաշնակցային կապը փոխում է, նույնիսկ, ոչ թե Արևմուտքի որոշակի օգնության, այլ միայն մշուշոտ խոստումների հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝  ի պատասխան ճշգտրող հարցի, թե ինչպես կարող են հետագայում զարգանալ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին մի քանի ամիսների ընթացքում երկխոսության մեջ առաջացած բարդությունները։

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն ամենամոտ ժամանակներս՝ Բրյուսելում. Միշել
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2023, 13:24

Արմինֆո.Եվրոպական միությունն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, պայմանագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն ամենամոտ ժամանակներս՝ Բրյուսելում: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Ադրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները ղարաբաղյան հակամարտության գոտում. Բորել
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2023, 16:45

Արմինֆո. Ադրբեջանի ռազմական ներխուժումը ստիպել է 150 հազար մարդու լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այդ փաստն արձանագրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ՀԿ մարդու իրավունքներին նվիրված 25-րդ համաժողովում իր ելույթում:

ՀՀ վարչապետի աշխատակազմը մտադիր է հաջորդ տարի իրագործել "Մեր ժամանակի հերոսը" ծրագիրը
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2023, 13:13

Արմինֆո. "Մեր ժամանակի հերոսը" ծրագրի շրջանակում հաջորդ տարի կանցկացվեն համապատասխան միջոցառումներ՝ Անկախության օրվա տոնակատարության շրջանակում: Այդ մասին նոյեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը։

Ընդդիմադիր. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծված չէ, Արցախի սուբյեկտայնությունն այլընտրանք չունի
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 12:29

Արմինֆո.Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը տարեցտարի ավելի վտանգավոր է դառնում։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

ՀՀ ԱԺ խոսնակ. Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2023, 14:08

Արմինֆո.ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

Հին ժողովուրդները եւ հին քաղաքակրթություններն ունակ են հաղթահարելու դժվարությունները եւ կառուցելու նոր ու արդիական հասարակություն. ԱԺ փոխխոսնակ
 Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2023, 10:38

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան կազմակերպած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անկախության 74-րդ տարեդարձի առթիվ ընդունելությանը: Ինչպես հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը, ԱԺ փոխխոսնակը հանդես է եկել բացման խոսքով:

Գերմանիայի ԱԳ նախարար . Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի ելքն անընդունելի է
 Ուրբաթ, 22 Սեպտեմբերի 2023, 10:00

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի ելքն անընդունելի է։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ։

Միայն արգելափակված միտքը կարող է չնկատել Լեռնային Ղարաբաղի բնակիչների դժվարությունները ․ Աննա Հակոբյան
 Հինգշաբթի, 7 Սեպտեմբերի 2023, 10:57

Արմինֆո.Լաչինի միջանցքի անմարդկային շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի 120 հազար խաղաղ բնակիչներ հումանիտար աղետի եզրին են, Կիևում առաջին տիկնանց և ջենթլմենների գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Արցախի ԱԺ խոսնակ. բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը
 Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2023, 15:26

Արմինֆո. Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի´ հայրենակիցներ Արցախի պետականության կայացման հիմնական փուլերից մեկը 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂՀ հռչակման մասին որոշումն էր: 32 տարի առաջ հռչակվելով Արցախի Հանրապետություն մեր երկիրը կայացել է որպես հայկական պետություն՝ «հարգելով ու հետեւելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, Քաղաքացիական, քաղաքական եւ մշակութային իրավունքների մասին միջազգային համաձայնագրի սկզբունքներին եւ ակնկալելով միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը»:

32 տարիների ընթացքում Արցախը դիմագրավել է 2 լայնածավալ պատերազմ, ապրել ենք հաղթանակի բերկրանքը, ձևավորվել են պետական ինստիտուտներ, երկիրը զարգացել ու բարգավաճել է, սակայն թշնամին 2020թ-ին հրահրած պատերազմով նպատակ է դրել իսպառ վերացնել Արցախի Հանրապետությունը:

Արցախի պետականության համար պայքարի այս փուլում մարտի դաշտն ընդլայնվել է. առօրյա, կենցաղային դժվարությունները հաղթահարող մեր հայրենակցից մինչև դիրքապահը կանգնած են ճակատային դիրքերում: Կանգնած ենք, քանի որ բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը: Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա առթիվ, մաղթում ուժ ու կորով, տոկունություն, համբերություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա»:

Արտակ Բեգլարյան. Արցախի ժողովրդի միակ օրակարգը պետք է լինի Արցախում ապրելն ու պայքարելը
 Երեթշաբթի, 29 Օգոստոսի 2023, 20:00

Արմինֆո. Արցախի ժողովրդի զանգվածային տարհանման օրակարգին տուրք չտալու կոչով հայրենակիցներին դիմել է հանրապետության նախկին պետական նախարար, Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

ՌՀՄ ղեկավար. Սփյուռքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը շատ թույլ է
 Չորեքշաբթի, 23 Օգոստոսի 2023, 14:44

Արմինֆո. Այսօր հայկական Սփյուռք գոյություն չունի, և՝ ոչ միայն Ռուսաստանում, այլև ողջ աշխարհում։ Հայաստանի հետ կապը խզված է։ Օգոստոսի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ռուբեն Վարդանյանը խիստ քննադատության է ենթարկել Արայիկ Հարությունյանին
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 10:44

Արմինֆո.Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում խիստ քննադատության է ենթարկել ԼՂՀ գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Հայաստանում նշել են Օշականի ճակատամարտի 196-րդ տարեդարձը
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 14:16

Արմինֆո.Արմավիրի մարզում "Օշականի հերոսների" հուշարձանի մոտ տեղի է ունեցել Օշականի ճակատամարտում պարսից բանակի բազմակի գերազանցող ուժերի նկատմամբ ռուս զինվորների և հայ կամավորականների հաղթանակի 196-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում: 

Արցախի պետնախարարը հերքել է այն տեղեկությունները, թե, իբր, շրջափակման ընթացքում հումանիտար բեռնափոխադրումներով Արցախ էին բերվել ոչ անհրաժեշտ ապրանքներ
 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 12:25

Արմինֆո. Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Պատգամավոր. Լեռնային Ղարաբաղը տարածք է, որը Հայաստանի անվտանգության համակարգի հիմքերից մեկն է
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023, 17:42

Արմինֆո. Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը մտադիր է համադրել հանձնաժողովի նիստերի ընթացքում տրված բոլոր ցուցմունքները և ամփոփ զեկույցը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում: Այդ մասին օգոստոսի 1-ին լրագրողներին հաղորդել է հանձնաժողովի նախագահ, "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ժողովրդավարության աջակցության հարցում Միացյալ Նահանգների դիրքորոշումը. Փաշինյան
 Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023, 11:57

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, շնորհավորական ուղերձում ասված է.

Արցախի հանրային շարժման համար անընդունելի են Ադրբեջանի հետ նրանց պայմաններով խոսելու մոտեցումները
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2023, 16:28

Արմինֆո. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտում՝ ներկայացնելով շարժման գաղափարախոսությունն ու նպատակը: Հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով իրավիճակն ավելի է բարդացել: Հատկապես սուր է վառելիքի խնդիրը, ուստի Շարժման գործադիր կոմիտեի ներկայացուցիչներն այս ընթացքում հանդիպումներ են իրականացնում միայն Ստեփանակերտում՝ հանրության տարբեր խմբերի հետ:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով