Arminfo.info


Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում կխախտվի տեղի բնակիչների էկոհամակարգը. փորձագետ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 11:45

Արմինֆո. Տավուշի մարզի բնակիչների շրջանում խուճապ չկա մարզի մի շարք գյուղեր Ադրբեջանին հանձնելու Հայաստանի մտադրության առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ, "Կանայք եւ անվտանգության գլոբալ ճարտարապետությունը" կենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը՝ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում իր ելույթում մեկնաբանելով հայ փորձագետների խմբի տարածաշրջան կատարած այցի արդյունքները:

Միրզոյան. Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հայկական կողմի նախաձեռնության մասին
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 16:11

Արմինֆո. Ռուսական կողմը տեղեկացվել է «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հայկական կողմի նախաձեռնության մասին: Այդ մասին մարտի 7-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ այդպիսով հաստատելով նշված հարցի վերաբերյալ մարտի 6-ին ԱԽ քարտուղարի հայտարարությունը:

Նախարար. Քյամիլ Զեյնալլիի հարցում ՆԳՆ-ն իր գործառույթը պատշաճ է կատարել
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 14:03

Արմինֆո.Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ռուսական կողմից պատասխան չի ստացել ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալլիի արտահանձնման վերաբերյալ: Այդ մասին փետրվարի 25-ին լրագրողներին հաղորդել է գերատեսչության ղեկավար Վահե Ղազարյանը։

Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից  
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 20:52

Արմինֆո.acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։

ԱԱԾ կազմում կոմունիկացիաների անվտանգությունն ապահովող հատուկ ստորաբաժանումն անցել է աշխատանքի․վարչապետ
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 13:08

Արմինֆո. ԱԱԾ կազմում ստեղծվել է ստորաբաժանում, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Պրոֆեսոր Խուան Մենդես. Լեռնային Ղարաբաղի բնակչությանը «լուրջ մարմնական կամ հոգեկան վնաս կրելու» վտանգներ են սպառնում
 Ուրբաթ, 25 Օգոստոսի 2023, 12:26

Արմինֆո. Օգոստոսի 23-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել քննարկում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին՝ վայրագության հանցագործությունների ռիսկերի և կանխարգելման մեխանիզմների համատեքստում։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր հումանիտար իրավիճակը
 Ուրբաթ, 18 Օգոստոսի 2023, 13:13

Արմինֆո. Օգոստոսի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։

ՀԿ-ների ղեկավարները Հայաստանի վարչապետից պահանջել են անհապաղ դիմել ՄԱԿ ԱԽ՝ Արցախի խնդիրը լուծելու համար
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023, 17:41

Արմինֆո.«Հանուն Հադրութի» ՀԿ տնօրեն Լեւոն Հայրիյանն ու «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ տնօրեն Մարգարիտա Քարամյանը հրապարակավ դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դիմել ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ՝ հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը։

Մոսկվայում մեկնաբանել են 2025 թվականին Արցախից ՌԽԶ-ի հեռանալու մասին Էրդողանի խոսքերը
 Հինգշաբթի, 20 Հուլիսի 2023, 13:30

Արմինֆո. Թուրքիան չի հանդիսանում կողմ, որը ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Այս մասին հուլիսի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան 2025 թվականին Արցախից ՌԽԶ-ի հեռանալու մասին Էրդողանի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին։

Երեւանի քաղաքապետարանը գործարկում է քաղաքացիների նախագծերի և առաջարկությունների հարթակ
 Երկուշաբթի, 26 Հունիսի 2023, 12:46

Արմինֆո. Այսուհետեւ մայրաքաղաքի բնակիչները կարող են անմիջական մասնակցություն ունենալ քաղաքի խնդիրների լուծմանը և հանդես գալ սեփական նախաձեռնություններով: Այդ մասին հունիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Փոխնախարար. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում անհրաժեշտ է օգտագործել առկա ձևաչափերը
 Ուրբաթ, 12 Մայիսի 2023, 13:42

Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում անհրաժեշտ է օգտագործել առկա ձևաչափերը։ Այդ մասին մայիսի 12-ին լրագրողներին հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

Արցախի ՆԳՆ-ն ապատեղեկատվություն է որակել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինամթերք փոխադրելու մասին  Ադրբեջանի պնդումները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2023, 15:23

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե, իբր, հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այդ մասին ասվում է Արցախի ներքին գործերի նախարարության հաղորդագրությունում:

Հայաստանը միջոցներ կձեռնարկի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից նախապատրաստվող հայերի ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 12:02

Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից՝ Լաչինի միջանցքի շարունակվող ապօրինի շրջափակմանը և ԼՂ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման, ցեղասպանության նախապատրաստություններին:

Պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել. Փաշինյան
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2023, 17:36

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ:

Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023, 19:12

Արմինֆո.Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում:  Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը:

Հանրահայտ մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. Փաշինյան
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023, 16:00

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 27-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Ազգային ժողովի, Կառավարության, դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Սերգեյ Լավրով. Մեր հայ բարեկամները ՀԱՊԿ առաքելությանը գերադասել են Եվրամիության դիտորդներին
 Չորեքշաբթի, 18 Հունվարի 2023, 15:32

Արմինֆո. Մենք դժվարություններ ունենք ՝ կապված Հայաստանի ներկա իրավիճակի հետ։ Այդ մասին հունվարի 18-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Պեսկով. Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ ԱԽ-ի խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ
 Չորեքշաբթի, 11 Հունվարի 2023, 19:09

Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի երեկվա հայտարարությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները 1,5 անգամ ավելացրել են դեպի Ռուսաստան փոխանցումների թիվը
 Երեթշաբթի, 10 Հունվարի 2023, 17:41

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Ռուսաստան են փոխանցել ավելի քան 16 մլրդ ՀՀ դրամ՝ կատարելով ավելի քան 50 հազ․ գործարք։

Զախարովա. Ռուսաստանը հաշվի է առնում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022, 16:32

Արմինֆո. Ռուսաստանը հաշվի է առնում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունները՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով